User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Էջ 19 44-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

  1. #271
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հեսա կսկսեմ ալելույա երգելը
    ՀԳ ալելույա , ալելույա...
    աստաված պահի աշխարհի բոլոր ազգերին , բայց աչքը առաջին հերթին մեզնից անպակաս լինի
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  2. #272
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. հաշվի առնելով ծավալված քննարկումը թեման «Հայտարարություններ» բաժնից տեղափոխվել է «Քաղաքականություն» բաժին, թեմայի վերնագիրը «Ոչ ասենք ադրբեջանաթուրքական փառատոններին» տարբերակից փոխվել է «Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը» տարբերակով՝ հաշվի առնելով ինչպես թեմայում առկա բազմակարծությունը, այնպես էլ թեմայի բովանդակության վրա վերնագրի թելադրող դիրք չբռնելու անհրաժեշտությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.04.2012), Moonwalker (15.04.2012), One_Way_Ticket (15.04.2012), Sagittarius (15.04.2012), Tig (15.04.2012), Աթեիստ (15.04.2012), Ձայնալար (15.04.2012), Ֆոտոն (15.04.2012)

  4. #273
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն Ակումբում բացի Մեֆից ուրիշ կիո սիրող չկա:

    Ձեր տունը շինվի, ուրեմն Երևանի փողոցներում առավոտից իրիկուն թուրքական երաժշտություն ա, Գյումրիում սուլթան Վարդանմիշ բեյը իրա ցեղով դրած ժողովրդին բռնաբարում ա սելջուկից բեթար, դուք հելել երկու ադրբեջանական կինոյից սարքել եք ազգային տռագեձիա:

    Գլխանց ասեմ, փառատոնը կազմակերպողները ախմախ բան են որոշել, բայց դրա դեմ վայնասուն բարձրացնողներն էլ հավայի մուկ տշողներ են:

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.04.2012), Chuk (15.04.2012), Freeman (29.04.2012), Աթեիստ (15.04.2012), Ամպ (15.04.2012), Ձայնալար (15.04.2012), Ֆոտոն (15.04.2012)

  6. #274
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ջոգիք, Տրիբունը էս թեմայում գրառում չէր անում, մինչև չտեղափոխեցին «Քաղաքականություն» բաժին

    հ.գ. ես էս թեմայում չկամ, շարունակեք )

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.04.2012), Freeman (29.04.2012), Lion (15.04.2012), Moonwalker (15.04.2012), Rammstein (18.04.2012), Ձայնալար (15.04.2012), Նաիրուհի (15.04.2012), Շինարար (15.04.2012)

  8. #275
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Գլխանց ասեմ, փառատոնը կազմակերպողները ախմախ բան են որոշել, բայց դրա դեմ վայնասուն բարձրացնողներն էլ հավայի մուկ տշողներ են:
    ես կասեյի՝ գովազդը ապահովողներն են։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.04.2012), Տրիբուն (15.04.2012)

  10. #276
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սելավի ջան, շնորհակալություն մանրամասն պատասխանի համար:
    Ուրեմն փորձենք համադրել փաստերը:
    1. Ունենք քաղաք, որտեղ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը Աֆրիկայի սոված ժողովրդին վերաբերվում է հարազատի պես: Ենթադրում եմ, որ այն գտնվում է Եվրոպա-Ամերիկաներում:
    2. Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին կառավարությունը (այս հարցում ոնց որ թե տարաձայնություններ չունենք):

    Դուք ոչ մի տարօրինակ բան չե՞ք նկատում այստեղ: Մի փոքր մտածեք, եթե չգտնեք, նայեք պատասխանը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (15.04.2012)

  12. #277
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, ադրենալինս չեր հերիքում, բանավեճին չմասնակցեցի, հիմա թույլ տվեք առանց ադրենալին մի քիչ խոսել

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժբախտաբար ճիշտ ես, Ֆոտոնն էլա ճիշտ - ուղղակի պիտի բանը սրան չհասներ, էսքան բան:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընենց բացասական էներգետիկա եկավ վրես ողջ այս տեսանյութերից - հա յանըմ ինչ, էս վանյանատիպերը ընչի են ժողովրդին իզուր գրգռում, որ??!!
    Լիոն ջան, քեզանից ավելին էի սպասում… ով-ով, դու պետք է որ լավ իմանաս ինչքան է մեզ վնասել հաղթանակները պարտություն պիտակելը: Իսկ սա հաղթանակ էր: Ու ապացույց, որ մեր մեջ դեռ չի վերացել պնակալեզների մռութին հասցնողների ու տանձով հյուրասիրողների տեսակը: Ոմանք քնածին կացնահարողին (նույնիսկ ազգությունը չդիտարկենք) հերոսացնում են, դուք եկել սեփական տունը կեղտոտողին պատժողին այպանում եք: Լավ չի

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի "ազատամարտիկներ", բազմաչարչար Հայաստանի խրոխտ զավակներ… ձեզ շատ փիս օգտագործել են ու դուք նույնիցկ գլխի չեք ընկել…
    Ասում են մի անգամ իր կոշիկները մաքրող Աբրահամ Լինկոլնին մի սենատոր հարցնում է՝ «Պարոն նախագահ, դուք մաքրում եք Ձեր կոշիկնե՞րը», ինչին Լինկոլնը պատասխանում է. «Այո, իսկ դուք ու՞մ կոշիկներն եք մաքրում »
    Տեսնես ուրիշ երկրներում փիս օգտագործողներ կա՞ն
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … Խոջալուի մասին ընդեղ կինո չկար լսի Բարսեղյանի ասածը…
    Էդպես էլ չհասկացա՞ր, որ դա կարևոր չէ, թեկուզ ԿԸԶ ԿԱԼԱՍԻԻ «հուզիչ» պատմությունը լիներ դստեր հետ քնել ցանկացող հոր մասին, մենք (և այդ «մենք»-ում դու չկաս) այդպիսի փառատոն չենք ուզում

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրեմն քո ասած "արժանապատվությունը" մենակ ֆորմատի մեջ ա՞… …
    Կներեք, ես կուզեի Լիոնը այսպես պատասխաներ՝ «Այո, և իրենցն էլ էր ֆորմատի մեջ, թե չէ՝ պարզ ասացին, որ իրենք կարող են յութուբից էլ նայել»
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես արդեն ասում եմ հալալ ա, անգամ եթե էդ մարդը մենակ իրա տապշկեքի հետ մեր կինոները նայի: Մատ արեց հայերին, էն էլ ինչ ձև:
    Հայրենասիրական բուռն մոլուցքից տվայտվելով հասանք նրան, որ ադրբեջանցին իրան ավելի քաղաքակիրթ ու խելամիտ ա աշխարհին ցույց տալիս, քան քաղաքակրթության վարչության պետ հայը:
    Լիլիթ ջան, քեզ չեմ ճանաչում : Պարզապես մենք իրենց պարզ ասացինք՝ մենք այդպիսի էշություն չենք անի, իսկ իրենք ասում են՝ մենք պատրաստ ենք անել այն: Թող ցուցադրեն ու փորձեն սովորել հաղթողներից: Մովսեսն իր ժողովրդին 40 տարի պտտեց 40 օրվա ճամփի վրա, որպեսզի եգիպտոսի ստրուկները չմտնեն ավետյաց երկիր: մենք սկսում ենք ապացուցել, որ ստրուկ չենք: Դա վա՞տ է…
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    … ազերիները ավելի բարբարոսաբար կվարվեն կազմակերպչի հետ քան գյումրեցիները էդ Վանյանի նկատմամբ վարվեցին.
    Իսկ ես համարյա համոզված եմ, որ խանը կհրամայի և իրենք կկատարեն…ոչխարաբար
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ով ասեց, որ էս հաղթանակ է? Արդեն նշեցի, որ երկու ելքի դեպքում էլ մենք պարտվեցինք, շնորհիվ վանյանանմանների - ինչ կարող ես անել: Սա լավագույն ելքն էր, որ կարող էր լիներ, բայց լավ կլիներ, որ այս ամենն ընդհանրապես չլիներ...
    Լիոն ջան, տարբեր երկրների խորհրդարաններում քի՞չ ծեծկռտուք ես տեսել: Այդ երկրներում պարտվա՞ծ են: Մեր պառլամենտից շատ ավելի նվաստ մի վայրում իրար վրա են քշել, պարտվեցի՞նք: Ե՛ս եմ ասում՝ սա հաղթանակ էր:


    :
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի հազար ներողություն, բայց աչքերիս պատճառով ի վիճակի չեմ նոր գրառումները այս պահին կարդալ: Խոստանում եմ, որ մի քանի օրից կկարդամ: Նախ` շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ տեսակետի հետ համաձայն էին, դրական կարծիք էին հայտնել :

    Փառատոնը չկայացավ, ակումբում էլ քաղբանտարկյալներ ունեցանք. բոլորին իմ զորակցությունն եմ հայտնում :

    Ուզում եմ ասել, որ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ կմտածեն մեր մասին դրսում. էդ նույն միջազգային հանրություն կոչեցյալը չի կարողանում Ադրբեջան սանձի, էդ ո՞րտեղ ա գրված, որ Հայաստանը միայն պետք է զիջի: Իմ ինքնասիրությունը ամեն անգամ վիրավորվում ա, երբ ինչ-որ մոնիտորինգի են գալիս, վերջում էլ հայտարարում, թե` սահմանին արտառոց դեպքեր չեն գրանցվել: Դե կներեք, չգիտեի, որ հրադադարի դեպքում հրադադարի ռեժիմի խախտումները նորմալ երևույթ են: Իսկ ռազմագերիների հանդեպ իրականացված վայրագությունների մասին չեմ խոսում: Ամեն անգամ հիասթափությունս դրանցից ավելի ու ավելի մեծանում է: Առաջ որոշել էի դիվանագետ դառնալ, բայց հիմա մտածում եմ, որ ես ի վիճակի չեմ ամեն անգամ հիմար ժպիտով ընդունելու նրանց, ովքեր սահմանի դեպքերը նորմալ կգնահատեն: Ես ավելի լավ ա զինվորական դառնամ, որ ձեռքի հետ էլ ատամներս ցույց տամ` ոչ հիմար ժպիտի իմաստով: Էդ հիմար ժպիտն էլ մեծ ճիգեր է պահանջում` արդարության համար ասեմ:

    Մեր ամբողջ պատմության ընթացքում մենք ոչ մեկի խաթրին չենք կպել` անգամ երբ ունեցել ենք բոլոր հնարավորությունները: Միայն Տիգրան Մեծը որոշեց նման քայլի դիմել, դրա համար էլ Մեծ տիտղոսին արժանացավ: Մենք միայն իրար ենք կերել, այ էդ գործում անգերազանցելի ենք: Բայց փոխարենը միշտ փորձել ենք ընդունելի լինել բոլորի համար, շողոքորթել բոլորին, ավելի կոպիտ չարտահայտվելու համար չշարունակեմ: Մի անգամ իրար գլուխ հավաքվեցինք ու բոլորին մատ թափ տվեցինք... պատերազմ հաղթեցինք: Պետք չի ամեն քոչվորի առաջ թուլություն ցուցաբերել: Որ Ադրբեջանի նախագահը նույնիսկ ամեն պուլպուլակի մոտ կանգնում ու Հայաստանին պատերազմ հայտարարելու սպառնալիքներ ա տեղում, մերոնք էլ ի պատասխան խոսում են միայն մեր բանակի մարտունակության կամ չգիտեմ` ինչերի մասին, ի՞նչ ենք շահում. հերթական զոհե՞ր: Դիվանագիտությունը կայանում է նրանում, որ հարկ եղած ժամանակ կոտոշավոր դառնաս: Իսկ թե ադրբեջանցիք ինչ ապացուցեցին սրանով, ինձ էլի բացարձակապես չի հետաքրքրում, որովհետև իրենք իրականում ոչինչ էլ չապացուցեցին: Անվտանգ է թվում այն, որ յուրացվում են մեր արժեքները, հայկականը ադրբեջանականացվում է, բայց հլը խորը մտածեք. ադրբեջանցին բարդույթավորված ա, որովհետև դեռևս ինքնություն չի գտել, դրանից արդյոք չի՞ կարելի հետևցնել, որ այն ամենը, ինչը պայմանավորում է մեր ինքնությունը, պետք է պաշտպանվի, որ մենք էլ 100 տարի հետո չբացահայտենք, որ մեր ամբողջ ավանդը համաշխարհային արժեքների շտեմարանում այլևս այլազգիների սեփականությունն է: Եթե այսօր վիշապագորգի կողքերն են պտտվում, վաղը կպարզվի, որ Կոմիտասը առաջին ադրբեջանցի դաշնամուր լարողն է եղել: Ուրեմն մի հետևություն էլ` մենք դեռ քնած ենք: Չեմ ուզում խորանալ ազգային անվտանգության հայեցակարգի` որպես համընդգրկուն համակարգի վերլուծության մեջ:

    Մենք իրենց նման ենք, ասում եք, ես էլ ասում եմ` մենք իրենց զենքով ենք կռվում:

    Նույնիսկ բանակցությունների տեսությունը մի շարք մեթոդներ է առաջարկում, որ թվացյալ զիջումների գնով բանակցողը հասնի մաքսիմալ արդյունքի: Դիվանագիտական բանակցությունները փոխշահավետ համաձայնություններ կնքելուն են ուղղված, բայց միշտ էլ ուժեղը առավելագույնն է ստանում: Արդ, էդ ո՞վ է ասել, որ ուժեղը Ադրբեջանն է, իսկ Հայաստանը պետք է զիջի: Համաձայնել ենք փոխզիջումների, որովհետև ժամանակակից աշխարհում միայն այս սկզբունքը կարող է ընկած լինել հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում: Փառք մեզ, տարածաշրջանում ուժի բալանսը ապահովված է, Ադրբեջանը չի կարող մեզ հաղթել, ու ամենակարևորը, որ գոնե դա գիտակցում է: Իսկ հետագան արդեն կախված է մեզնից. սերնդափոխություն է լինելու մեր երկրում, հուսով եմ` մեր երկիրը կդառնա մի օրգանիզմ, որի բոլոր բաղկացուցիչները կլինեն կենսունակ: Այ էդ ժամանակ ոչ թաթար, ոչ էլ եսիմ ով մեզ չի կարող հաղթել, որովհետև անպարտելի է այն ազգը (նացիան), որը իր շահը հստակ է գիտակցում:

    Ժող, շովինիստ չեմ, ռազմատենչ չեմ, զոմբի չեմ, սատանեքիս էլ չեմ աղոթում, որ ադրբեջանցի սպանեմ, բայց հասարակ զայրույթ ա, համբերության հատման վառ օրինակ: Բոլորս զգուշանում ենք, որ ազգայնամոլություն չլինի մեր երկրում, բոլորը հանդուրժող լինեն... ես էլ միշտ հարգում եմ այլոց կարծիքը, մինչև վերջ լսում, փորձում հիմնավորել իմը` առանց կոռեկտության սահմանները անցնելու: Բայց ես էդ ամեն ինչի հետևանքը տեսնում եմ այսօր: Մենք հանդուրժում ենք անգամ այն, որ մեր երկրում մենք բարեգործության հաշվին ենք ապրում, ու հրճվում ենք այդ առիթով: Այ եթե մեր էությունը մի քիչ ըմբոստ լիներ, ամբողջ աշխարհը ոչ միայն մեզ կհարգեր, այլև այնպիսի կառավարություն կունենայինք, որը ընտրություններից առաջ արդեն չէր հայտարարի, թե քանի տոկոսով է հաղթել: Լեկցիայի վերջը :
    Աստղ ջան, դու հրաշք ես: Հենց Հայաստանում միապետություն հաստատեմ, դու լինելու ես Հայոց Աստղիկ թագուհին

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    10։0 (նույնիսկ եթե միայն կազմակերպիչը լինի դահլիճում)։

    Ներսում ոչինչ չշահեցինք (էլ չեմ խոսում ծեծ կերած ու իրար վիրավորած հայերի մասին), դրսում էլի երկրի վարկը գցեցինք։ Կեցցե մեր հայրենասիրությունը։
    Ինչպիսի՜ պարտվողականություն: Աստղ ջան, հույս ունեմ, պալատումդ աթեիստներ ու սադայելներ չեն լինի
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 15.04.2012, 02:48:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.04.2012), E-la Via (15.04.2012), Lion (15.04.2012), Tig (15.04.2012), Արէա (15.04.2012), Գեա (15.04.2012), Մինա (17.04.2012)

  14. #278
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Moonwalker կարծում եմ չարժեր քո կարծիքից տարբերվող կարծիք ունեցող մարդուն վիրավորել: Ամեն դեպքում խաղաղ ու երջանիկ եղիր: Դու բարի մարդ էս:
    Սելավի ջան, ցավոք սրտի դու չես որոշում, թե Հայաստանում, Կովկասում, ու ընդանրապես ռուսական հպատականոցում ինչը արժի ու ինչը չարժի; Այ եթե դու որոշեիր դա, ապա վստահ եմ, որ հիանալի հասարակարգ կլիներ... ինչևիցէ;
    Հայաստանում վաղուց բավականին բարձրարժեք է հենց "քո կարծիքից տարբերվող կարծիք ունեցող մարդուն վիրավորել"-ը, ու ինչքան ավելի բռի, էնքան ավելի արժեքավոր էս/էք;

    իսկ իրենց կարծիքով "հայրենասիրական քֆուր-քյաֆարի մասնագետների" մասին ես կարծում եմ, որ նրանք հիմնականում էն մարդիկ են, ովքեր ռեալ կյանքում լրիվ ուրիշ են, իրենց աջը քաշած ու ամեն մի ճանճի տզզոցից մկան ծակ փնտրող; հլա Աստված չանի մի հատ պատերազմ սկսի... Էն նախորդում, Վազգեն Սարգսյանը 500 հոգի մարդ չէր կարողանում հավաքել 3 500 000 -ից... իսկ իրա մահապարտների հավաքից առաջ, երբ խաղաղություն էր, սաղ, ով որ բան ու գործ չուներ, թուրք ու ազերի էր սպանում արաղի բաժակը ձեռին...

    կոնկրետ այս ֆիլմափոխանակման մասին;
    մարդը կարող է անել ճիշտ կամ սխալ հասարակական նախաձեռնություններ; Դա ամբողջ աշխարհի մասշտաբով; Հասարակությունը ընդանրապես, ու հասարակության անդամները մասնավերապես կարող են դրան արձագանքել իրանց անտարբերությամբ կամ մասնակցությամբ; իսկ արգելել կարող է միայն Օրենքը; Այ սրա համար էլ Հայաստանը սենց երկիր ա, երբ մի բան մի խմբի դուրը չի գալի, ոռնոց ու վայնասուն ա բարձրացնում; ոնց որ բարձրացրել ա իշխող վարչակազմը բազմիցս ու իրա ուժը օգտագործելով ցրել ա իրա կարծիքով "ոչ հայրենասեր","ոչ մարդասեր", "ոչ եսիմ ինչ" իրանից տարբերվող նախաձեռնող խմբին;

    Դրա համար էլ խելոք մարդիկ ասում են, որ մեկ ա , Հայաստանում ոչ մի բան չի փոխվի երկար ժամական, քանի որ ով ուզում ա գա իշխանության, իրա ուժը օգտագործելու ա իրա հակառակ կարծիքը վերացնելու, ջնջխելու համար;

    իսկական վարդանիկի երկիր ա, զակոննի գողի տղա վարդանիկի, որը Հայաստանի Ակադեմիկոս ա, Երկրորդ մեծ քաղաքի քաղաքապետ,/ մանկասպանի հայր/, ու ամենակարևորը - ամենահավատավոր հայորդին /... և այլն և այլն/ ; տարօրինակ ա ,որ Աստված դրան կաթվածահար չի անում ամեն անգամ իրա անունը տալուց հետո չնայած դրան ապրեցնելը սենց երևի ամենամեծ պատիճն ա ...
    Վերջին խմբագրող՝ dvgray: 15.04.2012, 03:26:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.04.2012), Արէա (15.04.2012), Գեա (15.04.2012), Սելավի (15.04.2012), Տրիբուն (15.04.2012)

  16. #279
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում թեմա կա, կոչվում ա ադրբեջանական հիստերաիաները. հիմա երևի ադրբեջնում հայկական հիստերաիաները վերնագրի ներքո գյումրիի վիդեոներն են նայում՝ կապված ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հետ: Ու վատը էն ա, որ վերնագիրը լրիվ համապատասխանում ա:
    Ու դա լավ ա, գիտե՞ս, իսկ ես մտածում էի, թե մենք էնքան ենք ամեն ինչից հիասթափվել, որ էլ ոչնչով չենք հետաքրքրվում, բայց չէ Էս քաղաքացիական վերելքների կողքին լավ ա, որ ազգային վերելք էլ կա: Էս վերջերս նենց լավատեսաբար եմ տրամադրված: Լավ տի ըլի:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.04.2012), Lion (15.04.2012), Tig (15.04.2012), Գեա (15.04.2012), Մինա (17.04.2012)

  18. #280
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դա լավ ա, գիտե՞ս, իսկ ես մտածում էի, թե մենք էնքան ենք ամեն ինչից հիասթափվել, որ էլ ոչնչով չենք հետաքրքրվում, բայց չէ Էս քաղաքացիական վերելքների կողքին լավ ա, որ ազգային վերելք էլ կա: Էս վերջերս նենց լավատեսաբար եմ տրամադրված: Լավ տի ըլի:
    Արդե՛ն լավ ա
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.04.2012), Tig (15.04.2012)

  20. #281
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դա լավ ա, գիտե՞ս, իսկ ես մտածում էի, թե մենք էնքան ենք ամեն ինչից հիասթափվել, որ էլ ոչնչով չենք հետաքրքրվում, բայց չէ Էս քաղաքացիական վերելքների կողքին լավ ա, որ ազգային վերելք էլ կա: Էս վերջերս նենց լավատեսաբար եմ տրամադրված: Լավ տի ըլի:
    Ազգային վերելք կլիներ, եթե օտարալեզու դպրոցների վերաբացումը արգելվեր: Իսկ, եթե սա ազգային վերելք ա, ուրեմը ադրբեջանցիք ազգային վերելքի ամենաբարձր կետում են:

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.04.2012), Freeman (29.04.2012), Sagittarius (15.04.2012), Tig (15.04.2012), Աթեիստ (15.04.2012), Ամպ (15.04.2012), Ռուֆուս (15.04.2012), Տրիբուն (15.04.2012), Ֆոտոն (15.04.2012)

  22. #282
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգային վերելք կլիներ, եթե օտարալեզու դպրոցների վերաբացումը արգելվեր: Իսկ, եթե սա ազգային վերելք ա, ուրեմը ադրբեջանցիք ազգային վերելքի ամենաբարձր կետում են:
    Ձայնալար, դու որևէ օտար լեզու գիտե՞ս: Օրինակ, Լևոնը ութ լեզու գիտի: Ինչու՞ վախենանք օտար լեզվից, եթե կարող ենք մերն ավելի լավ իմանալ:
    Իսկ ազգային վերելքի առումով…ամեն ազգ վերելքվում է դեպի ի՛ր գագաթը: Գուցեև Ադրբեջանը արդեն տեղ է հասել, դե, իրենց մոտ բարձր գագաթներ չկան, մենք դեռ կվերելքվենք
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  23. #283
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սելավի ջան, քո մոտեցումները շատ եմ հարգում, նույնիսկ հավանում եմ, բայց ազգ կատեգորիայի գոյության համար դրանք ուտոպիստական են:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն Ակումբում բացի Մեֆից ուրիշ կիո սիրող չկա:

    Ձեր տունը շինվի, ուրեմն Երևանի փողոցներում առավոտից իրիկուն թուրքական երաժշտություն ա, Գյումրիում սուլթան Վարդանմիշ բեյը իրա ցեղով դրած ժողովրդին բռնաբարում ա սելջուկից բեթար, դուք հելել երկու ադրբեջանական կինոյից սարքել եք ազգային տռագեձիա:

    Գլխանց ասեմ, փառատոնը կազմակերպողները ախմախ բան են որոշել, բայց դրա դեմ վայնասուն բարձրացնողներն էլ հավայի մուկ տշողներ են:
    Գնել ջան, Երևանի փողոցներում թուրքական երաժշտության վխտալու մասով համամիտ եմ: Դրա դեմն էլ ենք առնելու: Ուղղակի դա շատ խորնա նստած: Մի քիչ դժվար կլինի, բայց հաստատ դեմն առնելու ենք: Ու արդեն իսկ գործընթացը ընթացքի մեջ է: Եթե այս պահին այդքան էլ տեսանելի չի, ոչինչ: Շուտով նենց տեսանելի կլինի, որ դու էլ կզարմանաս:

    Իսկ այ մուկ տշելու հարցում համամիտ չեմ: Սրա դեմը քանի կարանք, հիմա պիտի առնեն, որ հետո սա էլ չվխտա թուրքական երաժշտության նման ու նորից սար ու ձոր ընգնենք մտածելով, թե ոնց դեմն առնենք:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.04.2012), Lion (15.04.2012), Գեա (15.04.2012), Մինա (17.04.2012)

  25. #284
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձայնալար, դու որևէ օտար լեզու գիտե՞ս: Օրինակ, Լևոնը ութ լեզու գիտի: Ինչու՞ վախենանք օտար լեզվից, եթե կարող ենք մերն ավելի լավ իմանալ:
    Իսկ ազգային վերելքի առումով…ամեն ազգ վերելքվում է դեպի ի՛ր գագաթը: Գուցեև Ադրբեջանը արդեն տեղ է հասել, դե, իրենց մոտ բարձր գագաթներ չկան, մենք դեռ կվերելքվենք
    Ես երկու օտար լեզու գիտեմ, հարգելի Եկվոր, երջանիկ կլինեի 12-ը իմանալ, բայց երբ մարդ միջնակարգ կրթությունը ստանում է օտար լեզվով, դա անխուսափելիորեն արվում է մայրենիի հաշվին, ինչին ես դեմ եմ և համարում եմ ապազգային և ապապետական: Պարզապես սա արդեն թեմայից դուրս ա, եթե ցանկություն ունեք, կարող ենք տեղափոխվել համապատասխան թեմա:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.04.2012), Chuk (15.04.2012), E-la Via (15.04.2012), Tig (15.04.2012), Աթեիստ (15.04.2012), Գեա (15.04.2012), Մինա (17.04.2012), Ֆոտոն (15.04.2012)

  27. #285
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, քեզանից ավելին էի սպասում… ով-ով, դու պետք է որ լավ իմանաս ինչքան է մեզ վնասել հաղթանակները պարտություն պիտակելը: Իսկ սա հաղթանակ էր: Ու ապացույց, որ մեր մեջ դեռ չի վերացել պնակալեզների մռութին հասցնողների ու տանձով հյուրասիրողների տեսակը: Ոմանք քնածին կացնահարողին (նույնիսկ ազգությունը չդիտարկենք) հերոսացնում են, դուք եկել սեփական տունը կեղտոտողին պատժողին այպանում եք: Լավ չի
    Բայց դու ինձ լրիվ հակառակը հասկացար??!! Ես կոկռազ քո ասած "տանձով հյուրասիրողների" շարքում եմ...

    Կներեք, ես կուզեի Լիոնը այսպես պատասխաներ՝ «Այո, և իրենցն էլ էր ֆորմատի մեջ, թե չէ՝ պարզ ասացին, որ իրենք կարող են յութուբից էլ նայել»
    Միանում եմ

    Լիոն ջան, տարբեր երկրների խորհրդարաններում քի՞չ ծեծկռտուք ես տեսել: Այդ երկրներում պարտվա՞ծ են: Մեր պառլամենտից շատ ավելի նվաստ մի վայրում իրար վրա են քշել, պարտվեցի՞նք: Ե՛ս եմ ասում՝ սա հաղթանակ էր:
    Էն առումով էր պարտություն, թեև եթե ցուցադրվեր` ավելի մեծ պարտություն կլիներ, որ հիմա այս ամենը մեր դեմ կօգտագործեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 19 44-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •