User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, ադրենալինս չեր հերիքում, բանավեճին չմասնակցեցի, հիմա թույլ տվեք առանց ադրենալին մի քիչ խոսել

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժբախտաբար ճիշտ ես, Ֆոտոնն էլա ճիշտ - ուղղակի պիտի բանը սրան չհասներ, էսքան բան:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընենց բացասական էներգետիկա եկավ վրես ողջ այս տեսանյութերից - հա յանըմ ինչ, էս վանյանատիպերը ընչի են ժողովրդին իզուր գրգռում, որ??!!
    Լիոն ջան, քեզանից ավելին էի սպասում… ով-ով, դու պետք է որ լավ իմանաս ինչքան է մեզ վնասել հաղթանակները պարտություն պիտակելը: Իսկ սա հաղթանակ էր: Ու ապացույց, որ մեր մեջ դեռ չի վերացել պնակալեզների մռութին հասցնողների ու տանձով հյուրասիրողների տեսակը: Ոմանք քնածին կացնահարողին (նույնիսկ ազգությունը չդիտարկենք) հերոսացնում են, դուք եկել սեփական տունը կեղտոտողին պատժողին այպանում եք: Լավ չի

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի "ազատամարտիկներ", բազմաչարչար Հայաստանի խրոխտ զավակներ… ձեզ շատ փիս օգտագործել են ու դուք նույնիցկ գլխի չեք ընկել…
    Ասում են մի անգամ իր կոշիկները մաքրող Աբրահամ Լինկոլնին մի սենատոր հարցնում է՝ «Պարոն նախագահ, դուք մաքրում եք Ձեր կոշիկնե՞րը», ինչին Լինկոլնը պատասխանում է. «Այո, իսկ դուք ու՞մ կոշիկներն եք մաքրում »
    Տեսնես ուրիշ երկրներում փիս օգտագործողներ կա՞ն
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … Խոջալուի մասին ընդեղ կինո չկար լսի Բարսեղյանի ասածը…
    Էդպես էլ չհասկացա՞ր, որ դա կարևոր չէ, թեկուզ ԿԸԶ ԿԱԼԱՍԻԻ «հուզիչ» պատմությունը լիներ դստեր հետ քնել ցանկացող հոր մասին, մենք (և այդ «մենք»-ում դու չկաս) այդպիսի փառատոն չենք ուզում

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրեմն քո ասած "արժանապատվությունը" մենակ ֆորմատի մեջ ա՞… …
    Կներեք, ես կուզեի Լիոնը այսպես պատասխաներ՝ «Այո, և իրենցն էլ էր ֆորմատի մեջ, թե չէ՝ պարզ ասացին, որ իրենք կարող են յութուբից էլ նայել»
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես արդեն ասում եմ հալալ ա, անգամ եթե էդ մարդը մենակ իրա տապշկեքի հետ մեր կինոները նայի: Մատ արեց հայերին, էն էլ ինչ ձև:
    Հայրենասիրական բուռն մոլուցքից տվայտվելով հասանք նրան, որ ադրբեջանցին իրան ավելի քաղաքակիրթ ու խելամիտ ա աշխարհին ցույց տալիս, քան քաղաքակրթության վարչության պետ հայը:
    Լիլիթ ջան, քեզ չեմ ճանաչում : Պարզապես մենք իրենց պարզ ասացինք՝ մենք այդպիսի էշություն չենք անի, իսկ իրենք ասում են՝ մենք պատրաստ ենք անել այն: Թող ցուցադրեն ու փորձեն սովորել հաղթողներից: Մովսեսն իր ժողովրդին 40 տարի պտտեց 40 օրվա ճամփի վրա, որպեսզի եգիպտոսի ստրուկները չմտնեն ավետյաց երկիր: մենք սկսում ենք ապացուցել, որ ստրուկ չենք: Դա վա՞տ է…
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    … ազերիները ավելի բարբարոսաբար կվարվեն կազմակերպչի հետ քան գյումրեցիները էդ Վանյանի նկատմամբ վարվեցին.
    Իսկ ես համարյա համոզված եմ, որ խանը կհրամայի և իրենք կկատարեն…ոչխարաբար
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ով ասեց, որ էս հաղթանակ է? Արդեն նշեցի, որ երկու ելքի դեպքում էլ մենք պարտվեցինք, շնորհիվ վանյանանմանների - ինչ կարող ես անել: Սա լավագույն ելքն էր, որ կարող էր լիներ, բայց լավ կլիներ, որ այս ամենն ընդհանրապես չլիներ...
    Լիոն ջան, տարբեր երկրների խորհրդարաններում քի՞չ ծեծկռտուք ես տեսել: Այդ երկրներում պարտվա՞ծ են: Մեր պառլամենտից շատ ավելի նվաստ մի վայրում իրար վրա են քշել, պարտվեցի՞նք: Ե՛ս եմ ասում՝ սա հաղթանակ էր:


    :
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի հազար ներողություն, բայց աչքերիս պատճառով ի վիճակի չեմ նոր գրառումները այս պահին կարդալ: Խոստանում եմ, որ մի քանի օրից կկարդամ: Նախ` շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ տեսակետի հետ համաձայն էին, դրական կարծիք էին հայտնել :

    Փառատոնը չկայացավ, ակումբում էլ քաղբանտարկյալներ ունեցանք. բոլորին իմ զորակցությունն եմ հայտնում :

    Ուզում եմ ասել, որ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ կմտածեն մեր մասին դրսում. էդ նույն միջազգային հանրություն կոչեցյալը չի կարողանում Ադրբեջան սանձի, էդ ո՞րտեղ ա գրված, որ Հայաստանը միայն պետք է զիջի: Իմ ինքնասիրությունը ամեն անգամ վիրավորվում ա, երբ ինչ-որ մոնիտորինգի են գալիս, վերջում էլ հայտարարում, թե` սահմանին արտառոց դեպքեր չեն գրանցվել: Դե կներեք, չգիտեի, որ հրադադարի դեպքում հրադադարի ռեժիմի խախտումները նորմալ երևույթ են: Իսկ ռազմագերիների հանդեպ իրականացված վայրագությունների մասին չեմ խոսում: Ամեն անգամ հիասթափությունս դրանցից ավելի ու ավելի մեծանում է: Առաջ որոշել էի դիվանագետ դառնալ, բայց հիմա մտածում եմ, որ ես ի վիճակի չեմ ամեն անգամ հիմար ժպիտով ընդունելու նրանց, ովքեր սահմանի դեպքերը նորմալ կգնահատեն: Ես ավելի լավ ա զինվորական դառնամ, որ ձեռքի հետ էլ ատամներս ցույց տամ` ոչ հիմար ժպիտի իմաստով: Էդ հիմար ժպիտն էլ մեծ ճիգեր է պահանջում` արդարության համար ասեմ:

    Մեր ամբողջ պատմության ընթացքում մենք ոչ մեկի խաթրին չենք կպել` անգամ երբ ունեցել ենք բոլոր հնարավորությունները: Միայն Տիգրան Մեծը որոշեց նման քայլի դիմել, դրա համար էլ Մեծ տիտղոսին արժանացավ: Մենք միայն իրար ենք կերել, այ էդ գործում անգերազանցելի ենք: Բայց փոխարենը միշտ փորձել ենք ընդունելի լինել բոլորի համար, շողոքորթել բոլորին, ավելի կոպիտ չարտահայտվելու համար չշարունակեմ: Մի անգամ իրար գլուխ հավաքվեցինք ու բոլորին մատ թափ տվեցինք... պատերազմ հաղթեցինք: Պետք չի ամեն քոչվորի առաջ թուլություն ցուցաբերել: Որ Ադրբեջանի նախագահը նույնիսկ ամեն պուլպուլակի մոտ կանգնում ու Հայաստանին պատերազմ հայտարարելու սպառնալիքներ ա տեղում, մերոնք էլ ի պատասխան խոսում են միայն մեր բանակի մարտունակության կամ չգիտեմ` ինչերի մասին, ի՞նչ ենք շահում. հերթական զոհե՞ր: Դիվանագիտությունը կայանում է նրանում, որ հարկ եղած ժամանակ կոտոշավոր դառնաս: Իսկ թե ադրբեջանցիք ինչ ապացուցեցին սրանով, ինձ էլի բացարձակապես չի հետաքրքրում, որովհետև իրենք իրականում ոչինչ էլ չապացուցեցին: Անվտանգ է թվում այն, որ յուրացվում են մեր արժեքները, հայկականը ադրբեջանականացվում է, բայց հլը խորը մտածեք. ադրբեջանցին բարդույթավորված ա, որովհետև դեռևս ինքնություն չի գտել, դրանից արդյոք չի՞ կարելի հետևցնել, որ այն ամենը, ինչը պայմանավորում է մեր ինքնությունը, պետք է պաշտպանվի, որ մենք էլ 100 տարի հետո չբացահայտենք, որ մեր ամբողջ ավանդը համաշխարհային արժեքների շտեմարանում այլևս այլազգիների սեփականությունն է: Եթե այսօր վիշապագորգի կողքերն են պտտվում, վաղը կպարզվի, որ Կոմիտասը առաջին ադրբեջանցի դաշնամուր լարողն է եղել: Ուրեմն մի հետևություն էլ` մենք դեռ քնած ենք: Չեմ ուզում խորանալ ազգային անվտանգության հայեցակարգի` որպես համընդգրկուն համակարգի վերլուծության մեջ:

    Մենք իրենց նման ենք, ասում եք, ես էլ ասում եմ` մենք իրենց զենքով ենք կռվում:

    Նույնիսկ բանակցությունների տեսությունը մի շարք մեթոդներ է առաջարկում, որ թվացյալ զիջումների գնով բանակցողը հասնի մաքսիմալ արդյունքի: Դիվանագիտական բանակցությունները փոխշահավետ համաձայնություններ կնքելուն են ուղղված, բայց միշտ էլ ուժեղը առավելագույնն է ստանում: Արդ, էդ ո՞վ է ասել, որ ուժեղը Ադրբեջանն է, իսկ Հայաստանը պետք է զիջի: Համաձայնել ենք փոխզիջումների, որովհետև ժամանակակից աշխարհում միայն այս սկզբունքը կարող է ընկած լինել հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում: Փառք մեզ, տարածաշրջանում ուժի բալանսը ապահովված է, Ադրբեջանը չի կարող մեզ հաղթել, ու ամենակարևորը, որ գոնե դա գիտակցում է: Իսկ հետագան արդեն կախված է մեզնից. սերնդափոխություն է լինելու մեր երկրում, հուսով եմ` մեր երկիրը կդառնա մի օրգանիզմ, որի բոլոր բաղկացուցիչները կլինեն կենսունակ: Այ էդ ժամանակ ոչ թաթար, ոչ էլ եսիմ ով մեզ չի կարող հաղթել, որովհետև անպարտելի է այն ազգը (նացիան), որը իր շահը հստակ է գիտակցում:

    Ժող, շովինիստ չեմ, ռազմատենչ չեմ, զոմբի չեմ, սատանեքիս էլ չեմ աղոթում, որ ադրբեջանցի սպանեմ, բայց հասարակ զայրույթ ա, համբերության հատման վառ օրինակ: Բոլորս զգուշանում ենք, որ ազգայնամոլություն չլինի մեր երկրում, բոլորը հանդուրժող լինեն... ես էլ միշտ հարգում եմ այլոց կարծիքը, մինչև վերջ լսում, փորձում հիմնավորել իմը` առանց կոռեկտության սահմանները անցնելու: Բայց ես էդ ամեն ինչի հետևանքը տեսնում եմ այսօր: Մենք հանդուրժում ենք անգամ այն, որ մեր երկրում մենք բարեգործության հաշվին ենք ապրում, ու հրճվում ենք այդ առիթով: Այ եթե մեր էությունը մի քիչ ըմբոստ լիներ, ամբողջ աշխարհը ոչ միայն մեզ կհարգեր, այլև այնպիսի կառավարություն կունենայինք, որը ընտրություններից առաջ արդեն չէր հայտարարի, թե քանի տոկոսով է հաղթել: Լեկցիայի վերջը :
    Աստղ ջան, դու հրաշք ես: Հենց Հայաստանում միապետություն հաստատեմ, դու լինելու ես Հայոց Աստղիկ թագուհին

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    10։0 (նույնիսկ եթե միայն կազմակերպիչը լինի դահլիճում)։

    Ներսում ոչինչ չշահեցինք (էլ չեմ խոսում ծեծ կերած ու իրար վիրավորած հայերի մասին), դրսում էլի երկրի վարկը գցեցինք։ Կեցցե մեր հայրենասիրությունը։
    Ինչպիսի՜ պարտվողականություն: Աստղ ջան, հույս ունեմ, պալատումդ աթեիստներ ու սադայելներ չեն լինի
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 15.04.2012, 02:48:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.04.2012), E-la Via (15.04.2012), Lion (15.04.2012), Tig (15.04.2012), Արէա (15.04.2012), Գեա (15.04.2012), Մինա (17.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •