Արտակ ջան, քո բալար հարցերի պատասխանները լավից վատից տրված են, չկրկնվեմ: Մենակ էս մասով ասեմ:
Լավ ես գրել, որ ենթադրում ես: Իսկ ես համոզված եմ, որ նպատակը 180 աստիճանով հակառակն է: Ոչ թե հաշտեցնել, այլ գժտեցնել: Նման փառատոններով հաշտեցում չի եղել, չի լինում և երբեք էլ հնարավոր չի, որ լինի: Հակառակը, նման պոպուլիստական կոչերով նախաձեռնությունները 100% միտված են տարաձայնությունների բորբոքմանը: Կեղծ հանդուրժողականության գաղափարի ներքո բաժանման փոսիկները անդունդ դարձնելու միտում ունեն: Ու դա նրանք շատ լավ են գիտակցում: Դա նրանց մշակած մեթոդն է: Ու շատ լավ է մշակված: Հզոր մեթոդ է: Անպարտելի, քանի որ ցանկացած ելքի դեպքում էլ շահում են կիրառողները: Եթե հաջողվում է իրականացել, ապա տվյալ հասարակությունը փափուկ բարձ է դնում իր գլխի տակ, եթե չի հաջողվում՝ ավելի լավ, տվյալ հասարակության մեջ տարանջատումները խորանում են՝ բաժանիր և տիրիր:
Էս մեթոդի դեմ մի ելք եմ տեսնում: Եթե հասարակությունը հասունանա այն աստիճանի, որ կարողանա իր իսկ ներսում եղած տարակարծությունները /որը բնական է, ցանկացած հասարակություն բաղկաղած է լիքը տարակարծիք բևեռներից/ հակադրելու փոխարեն համադրի, ապա անպարտելի կլինի: Այսինքն, ոչ թե էմոցիաներով ու ատելությամբ առաջնորդվողին փնովել ու ասել, դու անմակարդակ ես, ես քո հետ գործ չունեմ, այլ կանգնել նրա կողքին ու ցույց տալ, թե ինչպես կարելի է պայքարել նույն բանի դեմ, առանց էմոցիաներին կուլ գնալու, առանց սանդրանքներին տեղի տալու: Այ սա է իրական հանդուրժողականությունը՝ յուրայինի նկատմամբ հանդուրժողականությունը: Մենք էդ յուրային բառը հեչ չենք զգում, թե ինչ է: Պատրաստ ենք ադրբեջանցու նկատմամբ ավելի հանդուրժող լինել, քան թե մեր յուրայինի: Ինչի՞ց է: Ես գիտեմ ինչից է: Յուրայինիդ հետ ամեն պահ շփվում ես, նրա շնչած օդն ես շնչում, ցանկանում ես որ ինքն էլ քո նման մտածի, քո նման գործի: Իսկ ազերին, դե ինչ կարաս իրանից պահանջես, ինքը ազերիա, չի կարա քո նման մտածի, չի կարա, քո նման գործի: Մեր յուրայինի նկատմամբ մեր պահանջները ավելի բարձր են: Դա բնական է և նորմալ: Ցավը նրանում է, որ այդ պահանջներիը չիրականանալու դեպում մենք թքում ենք մեր յուրայինի դեմքին, իսկ պետք է անել լրիվ հակառակը...
Էջանիշներ