«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):
«Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):
Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):
Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):
Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):
Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):
«Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):
«Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):
Չեմ մասնակցելու ընտրություններին:
ապեր, մի հատ պրոեկտի եմ սպասում, մեծոտ ու քանի ժամանակ կա գրում եմ…
Ապեր, Մեֆը շուն դառնա, մունդառ եղնի… ապեր, քո ցանկացած որոշում ես կհարգեմ, բայց որ գնաս քվեարկելու իմ փոխարեն էլ ստորագրի, մեռածի չափ չկա՞մ…Մեֆ, քու խաթեր գնալու եմ ընտրություններին ու ձայնս տամ ատածս ՀԱԿ-ին, որ չարչարանքիդ ապաշխարանք լինի գոնեՀանձնվում եմ:
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 11.04.2012, 23:26:
Varzor (12.04.2012)
իսկականից, էսօր առավոր կարդացի, չգիտեմ ինչ մտածեմ… մի կողմից լրիվ անգրագետ պտի լինես որ "հայտնվես" ցուցակում, մյուս կողմից էլ վսյո տակի հանրապետականը էնքան ռեսուր ու մուտք ունի մարդկանց անձնական ֆայլերը որ հանգիստ կարա սարքի գլխիդ… ուղղակի ինչի՞ Խզմալյանի կնգա գլխին, վռոդե Խզմալյանը պետական հիմքերը չի քանդում յեսիմ ինչ ձևի… մյուս կողմից էլ Խզմալյանի բացատրություններն են fishy, անգլիական ասպետի մեջբերումներով…
Varzor (12.04.2012)
ապերվ մի բան չեմ հասկանում… հիմա եթե առաջին դեմքերը ստորագրեն ու Գագոյի ստորագրությունն էլ տակը լինի Ժառանգությունը բավարարվելու ա ու համագործակցելու ա, չէ՞… է հեն ա չեղա՞վ ԲՀԿ-ի հետ համագործակցություն որի համար ուրիշներին էր մեղադրում… հլը մի բան էլ ավել, նախագահների մակարդակով են…
…իմ կարծիքով Ժառանգությունը միշտ էլ անկարևոր հարցերից սարքում ա եքա պռոբլեմ… եթե չեն անելու ստորագրությունից հետո էլ չեն անի, ըտենց մեխանիզմ գոյություն չունի որ ստիպես ստորագրությունը հարգի…
…մանավանդ որ էս սաղը հանրության աչքի առաջ ա լինում, Ժառանգության արածը հավայի կապրիզ ա… էսի կոալիցիա չի, զուտ կոնկրետ հարցի շուրջ համագործակցություն ա…
Varzor (12.04.2012)
Եկեք, ինչից ենք սկսում?
2008-ին էլ չկար գաղափարախոսություն, ինչպես և չկար 2003-ին, 98-ին, 96-ին, 91-ին էլ մեկն էր` անկախություն, ազատություն, Ղարաբաղը մերն է: Էս 3 կետերից մենակ վերջինը կարողացանք իրականացնել, առաջինը` մասսամբ, իսկ երկրորդը ուղղակի հնարավոր չի չափել![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ժողովուրդ, 30.000-ից պակասով չհամաձայնվեք![]()
հիանալի էոր գործնական ռեալ բաներից ես խոսում, թե չէ կոնգրես մոնգերս... ասեցի, ասեցիր, ասեց...
սենց ավելի լավ է
բայց կլինեն դեպքեր, որ 30000 հնարավորություններից մեծ կլինի, քանի որ կա ասֆալտ-մասֆալտ-ջրիտուբա-կռիշ-մռիշ ու սենց բաներ էլ;
խնդրին պետք ա կոմպլեկսային մոտեցում հանդես բերել
եթե անգամ 10000 -ովլինի, ապա նայի, երեք ընտրողով ընտանիքում - 30000 դրամ; եթե ասենք ընտանիքը 5 հոգի ա, ապա 30000 կարելի ա ամառը 3 անգամ կոմպլեկսով խորոված-քյաբաբ անել հայաթում; կայֆ ա չէ?
իսկ եթե մարդա 30000 ա, ապա էտ խորովածա -քյաբաբը կարելի ա տեղափոխել Սևանա ափամերձ տարածք, ու եթե մի քիչ նամուսով ուտել-խմել, ապա կարելի ա էտ փողով մինչև 5 անգամ ընտանիքով քաղաքից դուրս քեֆ անել; եթե ամեն 15 օրը մեկ գնալ, ապա ամբողջ ամառը կարելի ա այսպես ուրախ զվարթ անցկացնել
.
ժողովուրդ, նաղդ ինչ տալիս են վեկալեք, ով ավելի շատ ա տալիս, դրան էլ քվեարկեք;
Varzor (13.04.2012)
Ծնել ա։ Ուղղակի հիմա էդ ծնվածներից փոքրերը հլը մանկապարտեզ են գնում, իսկ մեծերը բանակում են։![]()
Իսկ եթե լուրջ, ապա կեղտոտ օդն ա մեղավոր։ Այնպես որ քանի ուղեղներս լրիվ չի քայքայվել, եկեք հանձնվենք Ճապոնիային։
Թե չէ 131 հոգու մեջ մի քիչ ավելի քիչ դեբիլ տասը քսան հոգի ավել, պակա՜ս... (էս ի՞նչ ասի)
Si vis pacem, para bellum
ես սրպես գաղափար ուզում եմ , որ Սերզին Թագավոր կարգենք; ոնց ես կարծում, արժեցող գաղափար չէ?
իսկ այդ գաղափարի համար հարմար գաղափարախոսություն - պետք է ման գալ, կարծում եմ Մարքսի գաղափարակոսությունը կարելի ա չնչին փոփոխություններով խառնել Նժդեհի գաղափարների հետ, ու լուծել նրա մեչ քիչ մը լենինիզմ , քիչ մը բուդիզմ, մի քիչ էլ եփելուց հետո վրան նեոբոլշեվիզմ ու մատուել խաշից հետո, երբ բոլորի ուղեղները տրաքած կլինեն յուղի հորձանուտներում
Varzor (13.04.2012)
Varzor (13.04.2012)
Հուսանք որ այս ընտրությունների ժամանակ ՀԱԿը, Ժառանգությունը, Կոմմունիստները ու միգուցէ նաև դաշնակները մարդկանց կհասկացնեն, որ իրենք ընտրություններով համակարգային փոփոխություններ են իրականացնելու։ Այդ դեպքում անձիք, թե ովքեր են ընտրվում ու ինչ ցուցակով կդադարի թեմա լինել...
Առայժմ դեռ նույնսիկ Նիկոլը մեկ մեկ նենց անհասկանալի մտքերով ա տարվում, որ չես հասկանում ինչու – օրինակ ում է պետք որ նա Ռուբեն Հայրապետյանների հետ բանավիճելու նույնիսկ առաջարկ անի ու դրանով կարևորի դրանց անձը։ Էտ դատարկաբանները կտեր են տալիս նա էլ միամիտ ուտում է։
Դրանք ամեն առիթ օգտագործում են իրենց մասին հիշացնելու, դեբոշ ու ռազբիրատ սարքելու համար ու ով դրան տեղ է տալիս միայն դրանց է օգտու տալի, նույնիսկ եթե դնի ջարդի նենց, որ երես չունենան էլ ոչ մի տեղ երևան, դրանով նրանք էլի հաղթանակում են, քանի որ քեզ վերածում են իրենց նմանի, իրենց կանոններով ու սկզբունքներով խաղացողի։
Գաղափարական դաշտում դրանք չկան ու դա ապացուցելու համար պետք չի գաղափարները կոնկրետ ԱՆՁԱՆՑ ներկայացնել, այլ համընդհանուր քո գաղափարները անկապ, անծանոթների ու ազատ տարածման համար պիտի լինեն։ Այդ դաշտում ապաշնորհ, գողական, ռաբիզականները երկու քայլ էլ չեն կարողանա մրցակցել...
Տրիբուն – ընտրություններին մասնակցել ընտրություններին չմասնակցելով չի ստացվի, քանի որ ոչ մի կերպ դա չի փաստվի։
Եթե ընտրություններից ձեռնպահ ես մնում ուրեմն ամեն տեսակ գաղափարախոսություն, քննադատությունից պիտի զերծ մնաս, քանի որ դա արդեն ինչ որ առումով ընտրույթուն է, քցում բռնում նայում ես, ընտրում ես բայց վերջում պարզվում է ոչ մեկ չի համապատասխանում քո ուզածին։
Բյաց դա դու պիտի գնաս փաստես, օրինակ ջնջես բոլորին եթե չկա բոլորին դեմ տարբերակ։
Դու չէ որ առիթը չես ուզում կորցնել ներկայացնել քո կարծիքը այստեղ փաստելով, որ ոչ ՀԱԿա էս, ոչ Բարգավորոճող, ոչ սերժանտ ու հենց գնալով ու բոլորին ջնջելով կարող ես փաստել նաև ընտրատեղամասում որ այպիս է քո մոտեցումը, ինչու ավելորդ անգամ չօգտագործել հնարավորությունը սեփական տեսակետը պատմության մեջ ԴՐՈՇՄԷԼՈՒ համար...
Անպայման պետք է գնալ ու արտահայտվել մասնակցելով ընտրության, նույնիսկ եթե հերթեր լինի չկարողանաս քվեարկել էլի դրանով կփաստես քո ցանկությունը երկրում ինչ որ բան փոխելու...
Կարճ ասած ընտրությունների գնալու հնարավորություն ունենալ ու դրանից չօգտվել իմաստ ունի միայն և միայն այնդ դեպքում երբ ցանկություն չունես ոչինչ փոխելու....
Օրինակ ես համոզված եմ, որ Քոչարյանը չի գնալու ընտրությանը մասնակցի, քանի որ իրա համար ԼՈԽ ԼԱՎ Ա.... Բա քեզ համար՞՞՞՞՞
ՙԼավ տղա՚՝ չգիտեմ, բայց լավ մարդուն արժե ընտրել։Վերջ ի վերջո գաղափարակիրները դրանք կոնկրետ անձիք են։Գաղափարը չի կարող հենց այնպես, ուղղակի օդում կախված լինել։Ուստի, եթե տվյալ գործի համար որևե անձի, ես ինքս ինձ համար սեպել եմ որպես քո ասած ՙլավ տղա՚, կամ լավ մարդ, կնշանակի որ այդ մարդու մոտ նկատել եմ համապատասխան լավ գծեր ու գաղափարներ։Թէ չէ հո լավ կոստյում, կամ լավ մեքենա ունենալու համար մարդը հո չի՞ արժանանում ՙԼավ՚ տիտղոսին։
Բայց էս վիդեոն նայելով դուք հանկարծ իրենց ՙԼավին՚ չհիշեք։http://www.youtube.com/watch?feature...&v=p2ugEMNneLM
Mephistopheles (13.04.2012), Աթեիստ (13.04.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ