Համբերությամբ, քու թանգագին խաթր համար կարդացի:
Ապեր, չեմ հասկանում բացարձակ ինչ ի նկատի ունես, ու ոնց ես սենց եզրակացության եկել:
Լևոնը հինգ տարիա գործի մեջ ա, ու ոնց որ Սերժը դեռ նախագահ ա, Քոչարյանն էլ հաջորդ անգամ նախագահ դառնալու, կամ էս անգամ վարչապետ դառնալու ռեալ շանսերը պահպանում ա: Հեսա ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ա ունենալու: Ու սենց լիքը վիճակներ: Խոսքի, ո՞նց ես մտածում, որ Լևոնը գնալով, ու չգիտեմ ուր պիտի գնա, երևի սև ջհանդամը, պիտի իրա հետ ասենք տանի Սերժին ու Քոչին: Խոսքի ո՞նց, ու՞ր, ինչի՞ համար:
Գիտես ի՞նչ, էնքան աբսուրդ բան ես գրել, որ սրան պատասխանելու բան էլ չկա էլի - «եթե Լևոնը գնա ու սրանց չտանի»

Ասենք, եթե տանելու լինի, ոնց պիտի տանի - համոզելո՞վ, ձեռներից քաշելո՞վ, շաքարաքլոր ու շարիկ ծամոն խոստանալո՞վ, վուդու անելո՞վ, տուտուզիկներին ախ անելո՞վ:
Մի բան ասեմ էլի, մենակ չնեղանաս - մոտս տպավորություն ա, որ ներքին հոգեկան խռովմունքդ խառնում ես իրականության հետ: Իսկ քո ներքին հոգեկանը, չգիտեմ ինչի, ու չգիտեմ ոնց, Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչը, ու տեղի ունենալիք ամեն ինչը կապում ա Լևոնի հետ: Եթե Լևոնը տարավ, տարավ, սաղ լավ կլինի: Չտարավ, ուրեմն սաղ վատ կլինի:

Մի հատ ինքդ քեզ հարց տուր էլի - բայց խի՞ ասենք Լևոնը: ՈՒ խի պիտի Հայստանի լավ ու վատ լինելը համկարծ կապված լինի Լևոնի տանել չտանելով, կամ վաբշե կախված լինի Լևոնի գոյությունից: Մի պահ աբստրահարվի Լևոնից, Մեֆ: Ինքը չկա, ինքը արտագաղթել ա Հայաստանից, Մագադանում ասֆալտ ա փռում, որ տունը պահի ....
Էջանիշներ