Ու ինչքա՞ն պիտի սենց ատելությամբ ապրենք: Մենք՝ ադրբեջանցիներին, ադրբեջանցիք՝ մեզ: Մենք՝ թուրքերին, թուրքերը՝ մեզ:
Ես ավելի նախընտրում եմ ախմախ տոլերանտ լիներ՝ հավատալով, որ սենց ակցիաները կարող են մի բան փոխել նոր սերունդների մտածելակերպում, երկու կողմերի մոտ միմյանց հանդեպ գոնե հարգանք առաջացնելով: Քան թե ապրեմ հոգիս կրծող ատելության մեջ ու ամեն անգամ ադրբեջանցի կամ թուրք տեսնելիս՝ զենք զրահս կապեմ:
Ինձ թշնամիներ պետք չեն, ինձ աշխարհի ու մարդկանց նորմալ հարաբերություններ են պետք՝ նախնադարից գոնե մի քիչ տարբերվող:
Ես մտածում եմ ոնց անեմ որ հայ երիտասարդների մեջ հայրենասիրությունը , ինքնասիրությունը շատանա, որ չմոռանան Մեծ Եղեռնը, Սումգաիթը, ..., Ղարաբաղյան ազատամարտը, որ չգնան պարսիկների ու թուրքերի հետ ամուսնանան. Դուք մտածում էս ոնց շուտ մոռանանք մեր թշնամիների արածները.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Էջանիշներ