User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում կազմակերպված միջոցառման դեմ հասարակության մի հատվածի ընդվզմանը

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    7 53.85%
  • Բացասական

    6 46.15%
  • Չեզոք

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 653 հատից

Թեմա: Ադրբեջանաթուրքական փառատոնների թույլատրելիության հարցը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ ու կես միլիոն հայ թուրքիայում կոտորվեց, բայց էսօր գնում են ընդեղ աշխատելու, ապրանք են բերում վաճառելու, իսկ սովետի տարիներին ամեն գնով թուրքական կանալներն էինք նայում…
    Ե՞վ...

    Մեֆ ջան, ոնցոր ես քեզ ասեմ՝ ծխելը վնասակար է, դու ասես՝ բա խի՞ ես խմում
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.04.2012), Mark Pauler (30.04.2012), Արէա (11.04.2012), Եկվոր (12.04.2012), Մինա (13.04.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ե՞վ...

    Մեֆ ջան, ոնցոր ես քեզ ասեմ՝ ծխելը վնասակար է, դու ասես՝ բա խի՞ ես խմում
    Դե ասում ես ազատամարտիկների, արյան, զոհերի խնդիր ա, ես էլ ասում եմ էնդեղ էլ նման խնդիր կա… կարող ա՞ սխալ եմ ասում Տիգ ջան

  4. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ասում ես ազատամարտիկների, արյան, զոհերի խնդիր ա, ես էլ ասում եմ էնդեղ էլ նման խնդիր կա… կարող ա՞ սխալ եմ ասում Տիգ ջան
    Բայց ես ասել եմ, որ դա խնդիր չի՞: Ի՞նչ "խասյաթ" է, մի խնդրի մասին խոսելու փոխարեն ասել՝ բա խի՞ ես մեկից չեք խոսում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.04.2012), davidus (11.04.2012), E-la Via (11.04.2012), h_jak (11.04.2012), Lion (11.04.2012), Mark Pauler (30.04.2012), VisTolog (11.04.2012), Արէա (11.04.2012), Եկվոր (12.04.2012), Մինա (13.04.2012), Նաիրուհի (11.04.2012)

  6. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ես ասել եմ, որ դա խնդիր չի՞: Ի՞նչ "խասյաթ" է, մի խնդրի մասին խոսելու փոխարեն ասել՝ բա խի՞ ես մեկից չեք խոսում:
    ուղղակի, եթե մեկը խնդիր չի ապա մյուսն ինչի ա խնդիր… կինո ա, չեք ուզում մի նայեք… ու բարսեղյանը ճիշտ ա անում որ թույլատրում ա իրա տարածքում ցուցադրեն…

    էսօր ահագին ազատամարտիկ կա որ անտուն ա սոված ա, դա ա արյան ու արժանապատվության հարց…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (16.04.2012), comet (12.04.2012)

  8. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ուղղակի, եթե մեկը խնդիր չի ապա մյուսն ինչի ա խնդիր…
    Նորից եմ կրկնում, ես չեմ ասել, թե քո նշածը խնդիր չի:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    կինո ա, չեք ուզում մի նայեք… ու բարսեղյանը ճիշտ ա անում որ թույլատրում ա իրա տարածքում ցուցադրեն…
    Ակցիա է, չես ուզում՝ մի մասնակցի: Ճիշտ ու սխալի որակումն էլ քո խնդիրն է:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    էսօր ահագին ազատամարտիկ կա որ անտուն ա սոված ա, դա ա արյան ու արժանապատվության հարց…
    Ինչպես նաև:
    Բայց ես տուն չունեմ, որ ազատամարտիկին տամ: Ես ընդհամենը կարամ բարձրաձայնեմ դրա մասին, ու բարձրաձայնում եմ:
    Ու սրա մասին էլ կարող եմ բարձրաձայնել ու բարձրաձայնում եմ:
    Ամեն մեկս լծվում ենք այն խնդրին, որի լուծման համար սեփական ուժերը բավարար ենք համարում և տեսնում ենք, որ մենակ չենք: Այ երբ կհավատամ իմ ուժերին ու կտեսնեմ, որ դրան միացողներ կան, որ կարող ենք նաև ազատամարտիկների բնակարանային խնդիրն էլ մինչև վերջ առաջ տանել, դրան էլ կանդրադառնանք, հաստատ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.04.2012), davidus (11.04.2012), E-la Via (11.04.2012), h_jak (11.04.2012), Lion (11.04.2012), Mark Pauler (30.04.2012), Monk (11.04.2012), Արէա (11.04.2012), Մինա (13.04.2012), Նաիրուհի (11.04.2012)

  10. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան, ես քեզ իհարկե, շատ եմ սիրում, հարգում և այլն, բայց արդեն ***ած պահեցիք:

    Բողոքել Ալիևյան ռեժիմի, Ադրբեջանի պետության արտաքին քաղաքականության ու Ղարաբաղյան հարցի շուրջ դիրքորոշման դեմ և այլն՝ հասկացանք: Բայց բոյկոտել ամբողջ ժողովրդին ու ամբողջ արվեստը... Սումգայիթում ամեն ինչ գիտե՞ս, ինչպես սկսեց: Մի քանի ճղճղված շորերով կնիկներ մեյդան ընկան լաց լինելով, սկսեցին աղեկտուր ճիչերի տակ պատմել, թե հայերն ինչպես են Հայաստանում բռնաբարում ադրբեջանական կանանց, կրծքերը կտրում վրաներից, երեխաներին օրորոցում խեղդում: Պրովոկատորներ էին: Մի քանի քեզ նման գերէնտուզիաստիկ, բայց ադրբեջանցի վայրենասերներ էլ որոշեցին գնալ հայերի աչքն արածի համար հանելու:

    Հրանտ Դինքին որ սպանեցին, Ստամբուլում թուրքերն իջել էին փողոց՝ «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պլակատներով: Եթե այստեղ ազգային պատկանելության համար թուրք սպանեին, երևի մենակ իմ ձվերը հերիքեին իջնել փողոց ու ասել՝ ես էլ եմ թուրք, ինձ էլ սպանեք: Ու կսպանեին, հավատա ինձ:

    Որովհետև 15 թվի Եղեռնի փախստականի մտածելակերպ ունեք: Ոչ մի բան էլ չի փոխվել: Ով գիտի՝ սպասում եք, որ ռուսաց թագավորի զորքը գա, թուրք ասկյարին ջարդի:

    «Հայ ազգային-ազատագրական ոռացավ» տերմին կա. ասենք, «օլիմպիական խաղերին հայ ըմբշամարտիկը ոչ մի մեդալ չստացավ, բայց թուրք և ադրբեջանցի մարզիկներն ավելի ցածր դիրքերում են»: Բարոյական հաղթանակ, բա ո՞նց:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (16.04.2012), Mephistopheles (11.04.2012), Sagittarius (11.04.2012), Sambitbaba (06.10.2012), Աթեիստ (11.04.2012), մարդագայլուկ (16.04.2014), Տրիբուն (16.04.2012)

  12. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, ես քեզ իհարկե, շատ եմ սիրում, հարգում և այլն, բայց արդեն ***ած պահեցիք:
    Բայ ջան, փոխադարձաբար քեզ շատ սիրում ու հարգում եմ: Քո մոտեցումներն էլ եմ հասկանում ու հարգում, բայց չեմ ընդունում մի պարզ պատճառով՝ չեմ ընդունում հանդուրժողականություն-հանդուրժողականություն խաղալ, երբ մեր գլխին շան լափ են լցնում:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Բողոքել Ալիևյան ռեժիմի, Ադրբեջանի պետության արտաքին քաղաքականության ու Ղարաբաղյան հարցի շուրջ դիրքորոշման դեմ և այլն՝ հասկացանք: Բայց բոյկոտել ամբողջ ժողովրդին ու ամբողջ արվեստը...
    Սա ժողովրդի ու այդ ժողովրդի արվեստի նկատմամբ բոյկոտ չի կարելի որակել: Եթե այդ ժողովրդի պետությունը քեզ մեղմ ասած չի սիրում, ապա դու ինչո՞ւ իրեն պիտի սիրես: Նման հարցերում լոլո խաղալ չի կարելի, պետք է կոշտ պետական մոտեցում, որ վաղը մյուս օրը գլխներիս չտանք, ինչպես այսօր ենք տալիս ու ասում, որ 15 թվին մեր ամենամեծ սխալը թուրքին ուրիշ թուրք համարելն էր: Ժողովուրդը իր տեղը, բայց երբ հարցը հասնի զենքին, էդ նույն ժողովուրդը զենքը ձեռքին իր պետության հրամանն է կատարելու ու գալու է փորձի քո վիզը կտրի:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Սումգայիթում ամեն ինչ գիտե՞ս, ինչպես սկսեց: Մի քանի ճղճղված շորերով կնիկներ մեյդան ընկան լաց լինելով, սկսեցին աղեկտուր ճիչերի տակ պատմել, թե հայերն ինչպես են Հայաստանում բռնաբարում ադրբեջանական կանանց, կրծքերը կտրում վրաներից, երեխաներին օրորոցում խեղդում: Պրովոկատորներ էին: Մի քանի քեզ նման գերէնտուզիաստիկ, բայց ադրբեջանցի վայրենասերներ էլ որոշեցին գնալ հայերի աչքն արածի համար հանելու:
    Բնականաբար պրովակատորներ միշտ էլ եղել են ու լինելու են: Ու վանյանին էլ կարելի է դասել այդ պրովակատորների տեսակի շարքին: Իսկ իմ նման "գերէնտուզիաստիկները" /ի դեպ այս բառով արդեն անցնում ես անձնական որակումների հարթություն, բայց մի կերպ կուլ կտամ/ ընդհամենը այդ ժողովրդի և իր իշխանությունների կողմից հարգանք են պահանջում: Նորից կրկնվեմ, սա իմ համար ժողովրդի խնդիր չի, այլ պետության:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրանտ Դինքին որ սպանեցին, Ստամբուլում թուրքերն իջել էին փողոց՝ «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պլակատներով: Եթե այստեղ ազգային պատկանելության համար թուրք սպանեին, երևի մենակ իմ ձվերը հերիքեին իջնել փողոց ու ասել՝ ես էլ եմ թուրք, ինձ էլ սպանեք: Ու կսպանեին, հավատա ինձ:
    Հավատում եմ: Բայց դա ոչինչ չի փոխում:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև 15 թվի Եղեռնի փախստականի մտածելակերպ ունեք: Ոչ մի բան էլ չի փոխվել: Ով գիտի՝ սպասում եք, որ ռուսաց թագավորի զորքը գա, թուրք ասկյարին ջարդի:
    Այ եթե թույլ տանք նման միջոցառումների իրականացումը, այդ դեպքում կհամաձայնեի, որ մեր մտածելակերպը մնացել է այդ մակարդակին: Բայց հույս ունեմ, որ փոխվել է:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հայ ազգային-ազատագրական ոռացավ» տերմին կա. ասենք, «օլիմպիական խաղերին հայ ըմբշամարտիկը ոչ մի մեդալ չստացավ, բայց թուրք և ադրբեջանցի մարզիկներն ավելի ցածր դիրքերում են»: Բարոյական հաղթանակ, բա ո՞նց:
    Էս մի հարցում համամիտ եմ, բայց դա էս խնդրի հետ կապ չունի: Էդ հոգեբանական բարդույթը կամաց կամաց բուժվում է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2012), Lion (11.04.2012), Malxas (12.04.2012), Արէա (11.04.2012), Նաիրուհի (11.04.2012)

  14. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ հասկանում, որոշ մարդիկ սեռական հաճույք են ստանում նման փառատոններ կազմակերպելուց? Երևի թուրքերի առաջ շնիկի պես պոչը թափ տալը իրանց կայֆա տալիս - ՈՉ ու 1.000 անգամ ՈՉ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (06.10.2012), Tig (11.04.2012), Արէա (11.04.2012)

  16. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծանոթացեք մի երկրի ժողովրդի մշակույթի հետ, որը հիմնված է քո իսկ մշակութային արժեքների յուրացման, սեփականացման ու ոչնչացման վրա... ծանոթացեք խնդրեմ, կինոն բերել եք, որոշ ժամանակ անց պատմագիտական սեմինարներ էլ կազմակերպեք՝ հազարամյա պատմություն ու մշակույթ ունեցող ադրբեջանցիների ու լուսնից հարավային կովկաս ընկած հայերի մասին։

    Է՞լ ինչի հետ եք ուզում ծանոթանաք...

  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.04.2012), keyboard (06.10.2012), Lion (11.04.2012), Mark Pauler (30.04.2012), Tig (11.04.2012), VisTolog (11.04.2012), Արէա (11.04.2012), Եկվոր (12.04.2012), Մինա (13.04.2012), Նաիրուհի (11.04.2012)

  18. #10
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էստեղ մի քանի մոտեցում կարող է լինել, ու դրանք բոլորն էլ գոյություն ունենալու իրավունք ունեն։
    Ես դեմ եմ ու կարող եմ հիմնավորել։ Ես չեմ հավատում, որ այս և նմանատիպ փառատոններն ուղղակի մշակութային միջոցառումներ են և չեն վերածվելու ադրբեջանական կամ ցանկացած այլ քարոզչական թեզեր տարածելու միջոցի։ Ավելին՝ արդեն իսկ վերածվել են։ Չեմ հավատում, որ ներկայացված ֆիլմերը լինելու են չեզոք, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը շրջանցող, չեն պարունակելու թաքնված կամ բացահայտ քարոզչական մեսիջներ։
    Նմանատիպ թեժ հակամարտության մեջ լինելու պարագայում, ինչպիսին մեր և Ադրբեջանի կոնֆլիկտն է, սխալ եմ համարում էս «սիլիբիլիները»։ Որովհետև հաստատ մենք իրենց երկրում ենք փորձելու (եթե իհարկե թույլ տան էնտեղ էլ հայկական ֆիլմերի փառատոն անել) մերն առաջ տանել, իրենք՝ Հայաստանում։
    Եթե ինձ մեկը կերաշխավորի, որ փառատոնը լինելու է զուտ մշակութային, ինքս էլ կգնամ նայելու։
    Ես դեմ չեմ, որ «Ոսկե ծիրանի» ժամանակ ցուցադրվում են թուրք ռեժիսորների ֆիլմեր, որոնք կապ չունեն հայ-թուրքական հարցերի հետ, ու եթե ադրբեջանցիներն էլ նման ֆիլմեր ներկայացնեն թեկուզ նույն «Ոսկե ծիրանին», ամոթ ինձ, թե մի դեմ բառ ասեմ։ Բայց քանի դեռ ինչ-որ «իրավապաշտպաններ», «հաշտարարներ» ու «մարդու իրավունքների համար պայքարողներ» սիրուն բաների անվան տակ «սղցնելու են» (դրանում համոզված եմ) իրենց պետք եղած թեմաներն ու քարոզչական հաղորդագրությունները, կներեք, բայց ես միայն ոչ կասեմ։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 11.04.2012, 12:24:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.04.2012), E-la Via (11.04.2012), Lion (11.04.2012), Malxas (12.04.2012), Shah (11.04.2012), Tig (11.04.2012), Եկվոր (12.04.2012), Մինա (13.04.2012)

  20. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից եմ կրկնում, ես չեմ ասել, թե քո նշածը խնդիր չի:



    Ակցիա է, չես ուզում՝ մի մասնակցի: Ճիշտ ու սխալի որակումն էլ քո խնդիրն է:



    Ինչպես նաև:
    Բայց ես տուն չունեմ, որ ազատամարտիկին տամ: Ես ընդհամենը կարամ բարձրաձայնեմ դրա մասին, ու բարձրաձայնում եմ:
    Ու սրա մասին էլ կարող եմ բարձրաձայնել ու բարձրաձայնում եմ:
    Ամեն մեկս լծվում ենք այն խնդրին, որի լուծման համար սեփական ուժերը բավարար ենք համարում և տեսնում ենք, որ մենակ չենք: Այ երբ կհավատամ իմ ուժերին ու կտեսնեմ, որ դրան միացողներ կան, որ կարող ենք նաև ազատամարտիկների բնակարանային խնդիրն էլ մինչև վերջ առաջ տանել, դրան էլ կանդրադառնանք, հաստատ:
    օքեյ Տիգ ջան, ապրեք, շատ ազգանվեր գործով եք զբաղվում… էտ երկու կարճամետրաժ կինոն հաստատ մեզ շատ մեծ բարոյական վնաս կտա, եթե մի բան չանեք…

  21. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    օքեյ Տիգ ջան, ապրեք, շատ ազգանվեր գործով եք զբաղվում… էտ երկու կարճամետրաժ կինոն հաստատ մեզ շատ մեծ բարոյական վնաս կտա, եթե մի բան չանեք…
    Հա, Մեֆ, հաստատ ավելի շատ օգուտ են տալու, քան թե քո միացած ազգանվերները, որոնք էս արդեն չորրորդ տարին ա հազարավորների քթից բռնած էսկողմ-էնկողմ են տանում-բերում՝ առանց կես տոկոսանոց արդյունքի։
    Դու էս տեսակ նախաձեռնությունները քլնգելուց առաջ մի հատ ուշադիր նայի, թե էն «նախաձեռնությունը», որին տենց դոշ տված պաշտպանում ես, սրանց չափ օգուտ տված կա՞ ժողովրդին, թե՞ չէ։

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.04.2012), E-la Via (11.04.2012), Tig (11.04.2012), Նաիրուհի (11.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Ստորագրության լեզվի հարցը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 15.06.2010, 00:14
  3. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  4. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •