Դրական
Բացասական
Չեզոք
Էս մտքերը Վեյի հետ զրույցից հետո վերջնական տեսք ստացան մոտս ու ուզում եմ կիսվեմ ձեր հետ:
Հարց է չէ առաջանում, անձամբ էդ ֆիլմ նկարահանողը մեզ ինչոր վնաս տվե՞լ է, կամ հայ ազգի նկատմամբ վա՞տ է տրամադրվարծ, թե՞ լավ: Եթե նույնիսկ նա հայ ազգի բարեկամն է, դա ոչինչ չի փոխում: Ե՞րբ պիտի հասկանանք, որ նման հարցերը անձնական հարթությունից վեր պիտի դիտարկել: Փառատոն ասվածը, եթե նույնիսկ անհատն է կազմակերպում, ընկալվում է որպես հասարակական մոտեցում, հասարակական վերաբերմունք: Անհատական հարթության վրա այդ ադրբեջանական ֆիլմ նկարողի հետ նույնիսկ կարող եմ մտերմություն անել, եթե նա լավ մարդ լինի ու նույնիսկ պատրաստ եմ նրա հետ մեր տանը նայել իր նկարահանած ֆիլմը: Բայց երբեք նրան թույլ չեմ տա փառատոնի տեսքով ներկայացնի իր ֆիլմերը: Քանի որ մենք թշնամական երկրների անհատներ ենք ու անկախ մեր անձնական հարաբերություններից, մեր պետական մակարդակով հարաբերությունները այլ են լինելու: Իսկ փառատոն ասվածը, նորից եմ կրկնում, պիտի պետական մակարդակից դիտարկել:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ալիևը ամեն մի պատշաճությունից դուրս հայտարություն է անում Բաքվում, մի քանի օր հետո մեր որոշ "մտավորականներ" պոչ են խաղացնում... "Փառատոն" են խաղումՅանըմ ինչ, ուզում եք բարեկամանանք թուրքերի հետ, իդեալն էտա? Իսկ դուք, այ "մտավորականներ", վստահ եք, որ դա մեր ազգը չի կործանի, թուլացնելով մեր պաշտպանական մեխանիզմները?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Կարծում եմ Վանյանի ուզածը էս էր, որ նոր ալիք բարձրանա:
հ.գ. ինքը ու իրա նմանները մեզ պետք են, որպես կատալիզատոր:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
,,,
Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.04.2012, 19:16:
Պրոպագանդա է, բա ի՞նչ է: Խաղաղության և մշակույթների երկխոսության պրոպագանդա է, ո՞նց կարող եմ նման գաղափարներին դեմ արտահատվել:
Հարց Փառատոնի դեմ բողոքողներին: Ինպե՞ս կվերաբերվեիք այս փառատոնին, եթե դրան զուգահեռ նմանատիպ Հայ ֆիլմերի փառատոն էլ Բաքվում կազմակերպվեր:
Mephistopheles (11.04.2012), Աթեիստ (11.04.2012)
էդպիսի բան հնարավոր չի էսօրվա դրությամբ..
ու վերջացրեք սուտի քոմփլեմենթարիզմը...
Երիտթուրքերին էլ հավատացինք, տեսանք ինչ եղավ
Եղբայրական ազերբայջանը տեսանք ինչ արեց,
ու հմի խի պտի մենք իրանց կինոները նայենք, էդ որ իրանց մուղամներով մեր երգարվեստի վերջը տվիօն, լա՞վ էր... պտի ժամանակին դա էլ արգելվեր
ամենալավը Րաֆֆին ա ասել
Թուրքը էսօր բարբարոս ա, վաղը կդառնա ուսյալ սրիկա, ու ավելի վտանգավոր կլինի...
Ո՜՜՜՜չ
Իսկ եթե լուրջ, չեմ հասկանում էս ամբողջ շուխուրի իմաստը, մանավանդ երբ պայքարողները չգիտեն, թե ինչ կարգի ֆիլմեր են ցուցադրվելու: Միգուցե նենց ֆիլմեր են, որոնք գեղագիտական կամ համամարդկային արժեքներ են ներկայացնում ու ոչ մի սարսափելի բան չկա դրանք ցուցադրել ու նայել:
Ու քանի դեռ ինձ տոլերանտության, կոսմոպոլիտիզմի ու հակա«Մեկազգմեկմշակույթ»ային ախտերի մեջ չեն մեղադրել, ես թռա էս թեմայից: Ձեզ բարի քննարկումներ:
I may be paranoid but no android!
Malxas (12.04.2012), Mephistopheles (11.04.2012), Աթեիստ (11.04.2012), Ֆոտոն (12.04.2012)
My World My Space, կարելի՞ է իմ՝ որևէ երևույթներին հավատալու և չհավատալու գուշակությամբ չզբաղվես /հասկանում եմ, որ հոգնակի թվով է ասված, բայց կոնկրետ իմ գրառման պատասխան էր դա/: Եթե իմ դիրքորոշման որևէ պահ պարզ չէ, կարող եք հարցնել:
Ադրբեջանցիները ինձ համար ճիշտ այնքան եղբայրական են, որքան թուրքերը, ռուսները, պարսիկները, գերմանացիները, հնդիկները և նորզելանդացիները:
«Երիտթուրքերին էլ հավատացիք», կրկին, պարտավոր չեմ իմ արտահայտած մտքերի հետ առնչություն չունեցող բառակապակցությունների իմաստը վերծանել, երբ դիմացինը բացարձակ ցանկություն չունի ինձ լսել /չհամաձայնվել, այլ ընդամենը լսել/
հ.գ. հարցիս չպատասխանեցիր
Lion (11.04.2012), One_Way_Ticket (11.04.2012), Tig (11.04.2012)
մալադեց Վանյան![]()
Մեկը ես չեմ վերաբերվի:
Էլի դեմ կլինեմ նման փառատոնին: Նորից եմ կրկնում: Թշնամանքը պետական մակարդակով է: Ժողովուրդներին հաշտեցնել չհաշտեցնելու խնդիր չկա: Եթե լիներ հակառակը, ասնք պետական մակարդակով թշնամի չլինեինք, ու իրար հանդուրժելու խնդիր ունենաինք ժողովրդի մակարդակով, դա արդեն ուրիշ իրավիճակ կլիներ: Իսկ քանի դեռ պետական մակարդակով մեր գլխին շան լափ են լցնում, ուրեմն պիտի արժանանան նմանատիպ վերաբերմունքի:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lion (11.04.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ