www.elections.am/votersreg/
Անուն, ազգանունով ասում ա ընտրատեղամասի համարը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):
«Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):
Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):
Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):
Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):
Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):
«Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):
«Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):
Չեմ մասնակցելու ընտրություններին:
www.elections.am/votersreg/
Անուն, ազգանունով ասում ա ընտրատեղամասի համարը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Varzor (27.03.2012)
Մուշ ջան, Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ թեկնածուն ա: ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից ա: Մինչև 2008-ը եղել արտ. գործ. նախարարության խոսնակը, ինքը էն պաշտոն ունեցողներից էր, որ դուրս եկավ համակարգի դեմ, դուրս եկավ գործից: Երիտասարդ ա, եռանդուն:
Առայժմ քեզ կարող եմ ներկայացնել Վլադիմիր Կարապետյանի որոշ հոդվածներ, որոնք քեզ կարող են օգնել հասկանալ իրա հայացքները. http://armtimes.com/profile/8592
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ներս ջան, գնահատական չեմ հնչեցնի, թե ոնց կանցնի ընտրությունները: Բայց արդեն ջրելու ցանկության վրա զարմանում եմ:
Նախ Մանուելն ու ընդհանրապես Գասպարյանների ընտանիքը որոշակի հեղինակություն ունեն էդ շրջանում, ինքը էդ հեղինակությունը հաշվի առնելով համարվում ա բավական ուժեղ թեկնածու: Բայց դու ճիշտ ես, շատերը չեն ճանաչում: Ուղղակի հաշվի չես առնում, որ քարոզարշավը նոր ա սկսվելու: Դեռ կհասցնեն ճանաչել, հավատա: Այ քարոզարշավից որոշ ժամանակ հետո կարելի կլինի գնահատել իրա շանսերը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Varzor (28.03.2012)
Բացառիկության կարգով պիտի համաձայնվեմ: Վլադիկն իրոք կարգին տղայաԳրագետ ու շատ պատրաստված: Ու էս էն դեպքերից ա, որ հնարավոր չի ասել, որ 2008-ին հայտարարությամբ հանդես էկավ սեփական շահերից ելնելով, ու արդյունքում հեռացվեց ԱԳՆ-ից:
Մենակ ցավով կարամ ասեմ, որ ղզլբաշները բացառվում ա թողնեն, որ Ֆարմանյան Սամվելին հաղթի: Այ դրա համար էլ - բոյկոտում ենք ընտրությունները: Որ Վլադիմիրի կարգի տղեն մուֆթա իրան վատ չզգա:![]()
Ժող ինչ ուզում եք արեք, մենակ չթողնեք Ռուբեն Հակոբյանն անցնի…
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 28.03.2012, 10:44: Պատճառ: հմմ
Varzor (28.03.2012)
http://iza1976.livejournal.com/714316.html
Պահանջվում են վստահված անձինք Աժ ընտրությունների համար։ Միակ պահանջը՝ անկողմնակալ ու արդար մոտեցում։
Ով չի ճանաչում, 2 բառով ներկայացնեմ։
Իզաբելլա Աբգարյան, բլոգգեր, անկուսակցական։ Ժառանգության ցուցակում 9-րդ տեղում է։ Ակտիվորեն մասնակցում է երկրում կատարվող և քաղաքացիական կարևորություն ներկայացնող շատ միջոցառումների։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Եթե էս կիրակի լիներ՝ Կոմունիստներին կընտրեի, բայց որ Մայիսի 6ին ա, Ժառանգություն հավանաբար![]()
Ես ընտրությունները բոյկոտում եմ: Բայց իմ տեղը 174.000 հոգի լրացուցիչ ուղարկում եմ: Կարա՞ք իրանց համոզեք, որ ընդդիմությանը ձայն տան:
174 հազար պատճառ ընդդիմության համար
Հայաստանում ընտրողների թվի պաշտոնական հրապարակումից հետո պարզ դարձավ, որ այն 2008 թվականի նախագահի ընտրության համեմատ ավելացել է 173 հազար 927 մարդով: Միեւնույն ժամանակ, պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության թիվը նվազել է, ինչն էլ ավելի տարօրինակ է դարձնում ընտրողների թվի այդպիսի աճը:
Varzor (30.03.2012)
Դատելով ՀՀԿ ցուցակից, ՀՀԿ-ականների ու իրանց շեստերի ելույթներից, ընտրողների ցուցակներից, ընդդիմության հավայի վիճակից, ժողովրդի ճամպրուկային տրամադրությունից, սպասվող ԱԺ ընտրությունները լինելուն են ՀՀ նորանկախ պատմության վատագույն ընտրությունները - անգույն, տաղտուկ, անգաղափար, զզվելի: Արդյունքում էլ ունենալու ենք երբևէ ամենասրիկա խորհրդարանը:
ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս ճիշտն ասած ձեզ չպետք է հարցնեինք
Բարի ախորժակ. Հեղինե Բիշարյանից՝ ՕԵԿ-ի բաժանած ջեմերից օգտվածներին
Mephistopheles (29.03.2012), Varzor (30.03.2012)
Մենակ կոստյումն է ուղարկելու
Երկու անգամ անընդմեջ թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Վիկտոր Դալլաքյանը, որը կրկին պատգամավոր դառնալու համար այս անգամ որոշեց դա անել իշխանության հովանու ներքո եւ մտավ Հանրապետական կուսակցություն, այս տարի եւս մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզում: Նա այնքան վստահ է իր հաղթանակի հարցում, որ, ասում են, անգամ հայտարարել է՝ չեմ գալու Լոռի, մենակ «կոստյումս եմ ուղարկելու»:
Նա կարծում է, որ ակնհայտ ուժեղ մրցակից չունի, թեեւ, իրենից բացի, 5 հոգի առաջադրվել են, եւ իշխանական լծակներն իր համար են աշխատելու, սակայն Լոռվա մարզի մեր աղբյուրներն ասում են, որ նրա շանսերն այս անգամ շատ փոքր են: Բանն այն է, որ լոռեցի ընտրողները խիստ զայրացած են նրա վրա եւ չեն ներելու Դալլաքյանի դավաճանությունը, որ նախորդ ընտրություններում հանդես է եկել որպես ընդդիմադիր, իսկ հիմա ճամբարափոխ է եղել: Ասում են, որ նրան չեն ուզում պաշտպանել նաեւ ՀՀԿ-ականները եւ անգամ պաշտոնյաները, որոնք թեեւ ձեւ են անում, թե կատարելու են ՀՀԿ որոշումը, սակայն իրականում «վիզ չեն դնելու» Դալլաքյանի համար: Նրան չի օգնելու նաեւ իր երբեմնի մրցակիցը՝ Վահրամ Բաղդասարյանը, որը ՀՀԿ ցուցակի 30-րդ համարն է եւ որոշակի հեղինակություն ունի Վանաձորում:
Mephistopheles (29.03.2012), Varzor (30.03.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ