User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 110 146-ից ԱռաջինԱռաջին ... 1060100106107108109110111112113114120 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,636 համարից մինչև 1,650 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1636
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված տա, լավ ֆիլմ լինի ու "Բանակում" կոչվող խեղկատակության համեմատ մեր բանակի մասին գոնե լավ բան ասած լինի
    Երկու տարբեր ժանրի ֆիլմեր են, Բանակում-ն ու Ես եմ-ը,չնայած,որ չեմ էլ հասկանում թե Ես եմ-ը ինչ ժանրա, բայց դե Բանակում-ի նպատակը հենց խեղկատակություն ա, իսկ Ես եմ-ինը ավելի շատ ուսուցողական ու ինչ-որ չափով հայրենասիրական կոչ բանակ գնալ պատրաստվողներին։
    Իդեալականա շատ նկարած, բայց հավատացած եմ, որ ամե զինվոր, ամեն հայ կարա հասկանա, որ ինքը սահմանից այս կողմ թշնամի չունի, ուղղակի բանակ գնալուց ոչ թե ֆիզիկական առողջությունն ա հարկավոր ստուգել ու տանել զինվորին անիմաստ տանջել -30 ին դրսում բոբիկ շարելով կամ գիշերվա խաղաղ քունը անիմաստ հարբած սպայի քմահաճուքով խանգարելով, այլ հոգեկան առողջությունն ա կարևոր, երիտասարդներից ոմանք ինքնահաստատման խնդիր ունեն, ինչն էլ բանակում բերում է վեճերի ու սպանությունների։
    Նման բաներն անխուսափելի են, հասկանում եմ, բայց մինիմումի հասցնել հնարավորա։ Միանշանակ։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (17.01.2012), Tig (17.01.2012), Varzor (17.01.2012)

  3. #1637
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (17.01.2012)

  5. #1638
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ բլոգեռի խոսացածը լսեցի նեռվայնացա էլ չշարունակեցի նայել:

    Հլը նայեք, ասումա տարեկան մոտ 20000 մարդ գնումա բանակ 19960 հետա գալիս նորմալ, այսինքն՝ տարեկան 40 մարդ, ՀԱՅ, ջահել, կյանքից բան չտեսած մարդ, եթե խաղաղ պայմաններում մեռնումա ու իրա սպան ու իրա նման մի հատ տան ճրագ իրան սպանումա, էտ նորմալա էլի, հլը դեմս լինի հարցնեմ, որ ախպերդ չգա,մորքուրիդ տղեն չգա էդ 40-ի մեջ լինի, էլի սենց մեծ մեծ կխոսա՞ս: Հլը մի տեղ էլ ասեց վաբշե 19000 նա հետ գալիս:
    Ասում ա պոստում քնում ա,գալիս պոստը գրավում են,տո այ բլոգեր, հլը գնա պոստ ու նայի էդ քնող երեխեն խիյա քնում, որտև ամբողջ օրը ճաշ եփել են տալիս, բոլորի զենքերը մաքրել են տալիս, ջուր կրել են տալիս, ցախ բերել են տալիս, է իրա հանգստի 4 ժամից 3 ժամ 50 րոպեն աշխատումա, 10 րոպեն էլ զենքա ստանում ու բարձրանում դիտակետ, բա էլ չքնի? ՊԱՐՈՆ բլոգեր, իսկ տեղյակ եք, որ ԼԱՎ տղեքի փոխարեն էլ են այդպիսինները պոստավոյ կանգնում բա, որ 4 ժամ կանգնի կքնի բա ինչ կանի
    Թողաս հավայի նստեն ջուր ծեծեն, ասածի մեջ նյութ չկա գրողը տանի

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.01.2012), Tig (18.01.2012), Varzor (18.01.2012), Արէա (18.01.2012), Գեա (18.01.2012), Դեկադա (18.01.2012)

  7. #1639
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    խոսքեր չկան, միայն.... արդեն հուսահատություն
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.01.2012), Tig (18.01.2012), Արէա (18.01.2012), Գեա (18.01.2012)

  9. #1640
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. #1641
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանցի ծնողները պնդում են, որ իրենց որդիները հայերի վրեժխնդրության զոհ են


    Մարտ 10, 2012 16:09 | RAZM.INFO - Ձեզ ենք ներկայացնում ադրբեջանական ընդդիմադիր musavat.com կայքում հրատարակված մի նյութ՝ հայերեն թարգմանությամբ, որում ադրբեջանցի յոթ սպանված զինծառայողների ծնողները պնդում են, որ իրենց որդիներին սպանել են հայ դիվերսանտները, որպես վրեժ …։ 2011թ. փետրվարի 20-ին Ադրբեջանի ԶՈՒ 7 զինծառայող զոհել էին մարտական հենակետում։ Դրան նախորդած և հաջորդած մի քանի օրերի ընթացքում զոհվել էին ևս մի քանի զինծառայող, մասնավորապես դեպքից 3 օր անց ավտովթարում զոհվել էր միջադեպի միակ վկա՝ շարքային Ռամին Ջաբրաիլովը, ում տանում էին Գազախի շրջանի դատախազություն՝ հարցաքննելու։

    2011թ. փետրվարի 20-ին ՊՆ Գյոյգյոլի N համարի զորամասում խորհրդավոր պայմաններում մեր 7 զինվորների սպանության գործը այժմ քննվում է Գյանջայի քաղաքային դատարանում: Գործի շրջանակներում մեղադրյալ 9 սպաներ կանգնել են դատարանի առաջ: Մեր խմբագրություն դիմած սպանված զինվորների ծնողները ասում են, որ դատական գործի քննություննից գոհ չեն: Բացի դրանից նրանք ասում են, որ ձերբակալված սպաները անմեղ են: Ծնողները հայտնում են, որ բոլոր սպաները իրականում ճշմարտությունը հասարակությունից թաքցնելու համար են օգտագործվում:


    Սպանված յոթ զինվորներից մեկի՝ Ահմեդ Հուսեյնովի հայրը՝ Ահմեդլի Հուսեյնովն ասում է, որ դատավոր Էլիզամին Աբդուլաևի գլխավորած դատարանում տեղի ունեցածը պատշաճ չի քննվում.«Մենք ապրում ենք Աղջաբադի Հինդառխ գյուղում: Փետրվարի 20-ին տղայիս սպանությունից հետո նրա դիակը դրոշի մեջ փաթաթած բերեցին գյուղ: Թեև մենք համաձայն չէինք, բայց նրանք մեր կամքին հակառակ էին ուզում [դիակը] թաղել գյուղի գերեզմանոցում: Գերեզմանոց գնացինք ու ես ասացի դիակը բերողներին, որ եթե չտեսնեմ որդուս դիակը,չեմ թողնելու, որ թաղեն, իսկ եթե թաղեն, թո՛ղ թաղեն իմ վրա: Ստիպված դագաղը բացեցին: Տեսա, որ դագաղում եղածը իմ որդին՝ Ահմեդը չէ: Սխալ էին բերել: [Դա] Նուրլան Սուանվերդիևի դիակն էր: Նրան սպանել էին սրտից 1 կրակոցով: Դրանից հետո բերեցին որդուս դին: Դատական բժշկական փորձագետը իր եզրակացությունում գրել էր, որ որդիս մահացել էր նրան դիպած հրաձիգի 7.62 տրամաչափի փամփուշտից: Սակայն դա այդպես չէ: Տղայիս դիակի վրա դանակի հետք կա: Սեփական աչքովս եմ տեսել դանակի հետքը: Այս դեպքը արել է հայկական հետախուզությունը: Մենք այդպես ենք կարծում: Դատարանում փաստացի «կեղտոտում են» յոթ զինվորների՝ մեր զավակների արյունը: Այնտեղ թաքցնում են, թե ինչ պայմաններում են մահացել մեր զավակները: Կեղծ իննը սպա են ձերբակալել, գործն էլ քննվում է կաշառքի նման մեթոդներով: Մենք չենք բողոքում այդ սպաների դեմ: Մեր զավակներին հայկական հետախուզությունն է սպանել: Մենք այս դեպքը կապում ենք սրանից առաջ տեղի ունեցածների հետ: Մենք գրել ենք նախագահին, պաշտպանության նախարարին, Ազգային ժողով(Միլլի մեջլիս): Սակայն պատասխանող չկա»:

    [Մահացած] Զինվորներից Զաքիր Գուլիևի հայրը Էթիբար Գուլիևն էլ պնդում է, որ տեղի ունեցածի հետ կապված ճշմարտությունը թաքցվում է.«Իրականում ամեն բան այսպես է եղել: Փետրվարի 18-ին այն պահակակետի մոտակայքում, որտեղ ծառայում էին մեր զավակները, երկու կասկածելի անձ են տեսնում: Երեխաներն էլ պահակակետում շուն էին պահում: Այդ օրը, այսինքն փետրվարի 20-ին, շները հաչում են: Պահակակետում եղած զինվորներից երեքը գնում են շների հաչոցի ուղղությամբ: Մեր տեղեկության համաձայն, այնտեղ հայ հետախույզներ են եղել: Վերջիններս հայկական դեսանտի հարձակումը նախապատրաստելու համար էին այնտեղ: Այդ երեք զինվորները գնում են, և այնտեղ հետախույզները նրանց դանակահարում են: Հայերը սա նախապատրաստել էին որպես Մուբարիզի պատասխան: Տեսնելով, որ [զինվորները] չեն վերադառնում, ևս երկու հոգի են գնում նրանց հետևից: Երկուսն էլ կրակի են բռնվում հետախույզների հետ ու սպանվում: Պահակակետում մնացած Ջավիդը և իմ որդի Զաքիրն էլ են կռվում հայերի հետ: Նրանց խփում են դիպուկահարով: Մեր զավակները իրենց արյան գնով հայկական դեսանտի հարձակմանն դեմն առել են:»

    Է. Գուլևն ասում է, որ հետո այս գործը կոծկվել է.«Գործի հետ կապված նյութերում կա դեպքի վայրի ուսումնասիրության արձանագրությունը: Երբ ես ծանոթացա դրա հետ և նայեցի նկարները, տեսա, որ երեխաների դիակները սպանության տեղից տարվել էին ուրիշ տեղ: Մեզ տեղեկացրել էին, թե որտեղ են սպանվել մեր երեխաները: Սակայն գործում տեղ գտած նկարներից երևում է, որ դեպքի վայրը փոխվել է: Իսկ իրականում այդ դիակները պետք է մնային դեպքի վայրում և հենց այդ վիճակում պետք նկարվեին ու կցվեին գործին: Տղայիս դիպուկահարն է խփել: Նրա և դիպուկահարի միջև մոտավորապես 15-55 մ է եղել: Փորձագետը գրում է, որ տղայիս՝ Զաքիրին կրակել են կրծքից ցած, մոտիկ տարածությունից: Մոտիկ տարածությունից հրազենից խոցված մարդկանց մարմնի վրա մնում են ինքնաձիգի փողից դուրս եկող գազերից արյոցի հետքեր: Իսկ տղայիս մարմնի վրա այրվածքի հետք չկա: Ասում են, թե մենք այդ հետքերը բամբակով մաքրել ենք: Արյվածքի հետքը բամբակով [սրբելով] անցնո՞ւմ է: Քննիչ Ջաֆարոֆը գործը ճիշտ չի քննում»:

    Զինվորի հայրը գլխավոր դատախազին ու պաշտպանության նախարարին մեղադրեց հասարակությանը մոլորեցնելու մեջ. «Ես դատի եմ տալու նաև Զաքիր Գարալովին ու Սաֆար Աբիևին: Նրանք եթերից ժողովրդին սխալ տեղեկություններ են տալիս դեպքի առնչությամբ: Նրանք խեղաթյուրում են դեպքի կատարման ժամանակը: Զաքիր Գարալովն ասում է, որ յոթ զինվորից վեցը իբր թե քնել են պահակակետում: Իբր յոթերորդ զինվորն էլ եկել ու նրանց վրա կրակ է բացել: Իրականում դեպքից երկու օր առաջ պահակակետերին հրաման է տրվել ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացնել։ Թերևս մեր հետախուզությունում որևէ տեղեկություն կար, որ այդպիսի հրաման է արձակվել»:

    Է. Գուլիևը ասում է… «Բողոքել եմ նաև նախագահի խորհրդական Վահիդ Ալևին, բայց պատասխան չտվեց: Սրանք ճշմարտությունը թաքցնելու համար մեր զավակներին են զրպարտում: Պահակակետի (որտեղ մեր տղաներին էին) վրա հարձակումը հայերի պատասխանն էր մեզ: Սակայն սրանք գործի մեջ գրում են, թե իբր երեխաները մեկը մյուսին հանդեպ սեռական բռնություն է կատարել և այդ պատճառով էլ իրար կրակել են: Իրականում ճշմարտությունն այլ է: Մենք սպասում ենք, որ մեր զավակներին շահիդի կոչում տան, քանի որ նրանք իրենց կյանքի գնով խափանել են հայկական հետախուզության ծրագրերը: Այդտեղ սպանված Նուռլան Սուանվերդիևի հոր՝ Ռադվելի սիրտը կանգնել է ու նա մահացել է»:

    Զինվորի հայրն ասում է, որ երբ գործը քննվում էր դատարանում, դեպքի վայրը հարթեցվել է բուլդոզերներով.«Մենք ուզում ենք, որ գործը նորից վերադարձվի նախնական փուլ: Մենք՝ զնիվորների ծնողներս, այս հարցով միջնորդություն խնդրեցինք: Չընդունեցին: Մեր և ոչ մի միջնորդություն չի ընդունվում: Մենք մերժեցինք դա, չգնացինք դատարան: Մեզ ոստիկանության միջոցով ճնշում էին, սկսեցին շանտաժի ենթարկել:

    Քննիչն ասում է, որ ինքն անում է այն, ինչ իրեն ասել են: Մեզ հնարավորություն չտվեցին ծանոթանալ դատարանի արձանագրություններին: Չթողեցին, որ մեր նկատառումները մտնեն արձանագրությունների մեջ, հնարավորություն չստեղծեցին ունենալ փաստաթղթերի պատճենները: Դատարան գնալ-գալու համար ծնողներին տրանսպորտ տրամադրելու փոխարեն փակում էին մեր բերանը, որ դատարանում չխոսեինք ու ճշմարտությւոնը չհանեինք ջրի երես: Մենք դատավոր Էլիզման Աբդուլաևին խնդրեցինք, որ փետրվարի յոթին և քսանիննին նիստ չնշանակի: Այդ օրերին ծնողներից երկուսի սգո արարողությունն էր: Դատավորը նիստերը նշանակեց հենց ճիշտ այդ օրերին: Դատարանը ջանում է ծածկել հանցագործությունը:
    Զորամասի հրամանատար Աբիլ Աբիլովն դատարանում նշեց, որ դեպքից չորս օր առաջ (16 փետրվար, 2011թ.) եղել է պահակակետում և զինվորների հետ թեյ խմել: Վերջիններիս դրությունը լավ էր: Միայն տաքանալու համար «սոլյարկա» էին վառել ու վրաներից ծխի հոտ էր գալիս: Դրա համար նա սպաներին հրաման է տվել պայմաններ ստեղծել, որ զինվորը հաճախ լվանան իրենց զգեստները: Նրա ասելուց պարզ է դառնում, որ դեպքի օրը Չինգիզ Սեֆիևը նրան զանգահարել է և ասել, որ ամբողջ ճակատի երկայնքով լարված իրավիճակ և որ հատկապես իրենց տարածքում դիվերսիա է սպասվում: Դեպքը տեղի ունենալուց հետո գնացել տեսել է, որ զինվորներից մեկի դին գետի ափին է:

    … Է. Գուլիև գործով Մուսազադե Քամրան անունով մի զինվորի վկայությունների մասով ասել է.«Նրան [Մուսազադե Քամրանին] որպես սուտ վկա են միացրել գործին: Նա հունվարի 17-ին դատարանում իր խոսքում ասել է, որ երեխաները ներսում են քնել: Դեպքն էլ ներսում է տեղի ունեցել: Շատ լավ, եթե այդպես է, ապա որտեղի՞ց են խրամատում/փոսում արյան հետքերը, այնտեղի թմբի վրայի պարկուճները: Այս հարցերին պատասխան չեն կարող տալ: Եթե երեխաները սպանվել են խրամատում, ինչպե՞ս է գետափին հայտնվել: Մեր նման հարցերը չեն ներառվում արձանագրությունների մեջ
    »:


    http://razm.info/2868
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (10.03.2012), Varzor (11.03.2012), Նաիրուհի (11.03.2012)

  12. #1642
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
    Որքան հիմար եմ եղել:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (10.03.2012), soultaker (11.03.2012), Աթեիստ (11.03.2012)

  14. #1643
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    [COLOR="#2F4F4F"]Ադրբեջանցի ծնողները պնդում են, որ իրենց որդիները հայերի վրեժխնդրության զոհ են
    Հա, փաստորեն մեր մոտ ադրբեջանական "Սեռիյե Վոլկի"-ով են զինվորնեին վախացնում, իրենց մոտ էլ մեր ռազվեդչիկներով?
    Բայց մի բան չեմ հասկանում: Ադրբեջանական ղեկավարության ինչին է պետք հայ հետախույզների արածը իրենց զինվորների վրա բարդելը?
    Թե այս աղմուկը նոր ձև է հայերի հանդեպ ատելություն բորբոքելու?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. #1644
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան հիմար եմ եղել:
    Եթե ամեն դեպքում ծառայելու ես՝ ավելի լավ է լավ տրամադրվես

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    V!k (24.03.2012)

  17. #1645
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ամեն դեպքում ծառայելու ես՝ ավելի լավ է լավ տրամադրվես
    Տրամադրվելու բան էլ չկա, 9 ամիսը անցելա

  18. #1646
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, փաստորեն մեր մոտ ադրբեջանական "Սեռիյե Վոլկի"-ով են զինվորնեին վախացնում, իրենց մոտ էլ մեր ռազվեդչիկներով?
    Բայց մի բան չեմ հասկանում: Ադրբեջանական ղեկավարության ինչին է պետք հայ հետախույզների արածը իրենց զինվորների վրա բարդելը?
    Թե այս աղմուկը նոր ձև է հայերի հանդեպ ատելություն բորբոքելու?
    Երեկ մեր հայտնի ռազմական փորձագետներից մեկի հետ զրուցելիս այն միտքն արտահայտեցի, որ մերոնք լուրջ տեղեկատվական սխալ են անում - տեսեք, մենք լսում ենք, որ սահմանում եմր զինվորն է զոհվել, սգում ենք ազգովի, սկսում են լեգենդներ պտտվել... բայց երբեք չենք լսում, որ թուրք է սպանվել այն ոկղմից: Արդյունքւոմ տպավորություն է ստեղծվում, որ. "մենակ մեզ են սպանում": Իմ կարծիքով, թեկուզ ոչ պաշտոնական մակարդակով, քանի որ դա սխալ կընկալվի, բայց տարաբնույթ. "Ժիրիկների" մակարդակով պետք է միշտ մեր հասարակությանը տեղյակ պահել սպանված թուրք զինվորների մասին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (11.03.2012), Varzor (12.03.2012)

  20. #1647
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամադրվելու բան էլ չկա, 9 ամիսը անցելա
    Առավել ևս անփորձանք ծառայություն քեզ ախպերս, նենց կանցնի չես նկատի

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (12.03.2012), Աշոտ Երկաթ (27.06.2012), Արամ (11.03.2012)

  22. #1648
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. #1649
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկաթյա շղթայով զինծառայողի աչքը հանած ենթասպան դատապարտվեց 3.5 տարի ազատազրկման
    15:44 • 27.06.12

    90 սմ երկարությամբ, 42 հատ օվալաձև և իրար մեջ կցված երկաթյա շղթայով «Եղնիկներ» զորամասում ժամկետային զինծառայող՝ Էջմիածինի բնակիչ Նարեկ Ավետիսյանի աչքը հանած ենթասպա Արմեն Թովմասյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Datalex.am դատական տեղեկատուից:

    Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 16-ին ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» կոչվող զորամասում նույն զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանը իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել էր ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր Երևանի՝ Մալյանի անվան աչքի կլինիկա:

    Վիրահատությունից հետո զինծառայողի աչքի միայն արտաքին տեսքն էր վերականգնվել, և վերջինիս աջ աչքը չի տեսնում:

    ՀՀ ՊՆ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 375 հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով), ինչպես նաև ՀՀ Քր. Օր.-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով):

    Այսպիսով, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Հ. Դավթյանի վճռել է, որ ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանին մեղավոր է ճանաչում ՀՀ Քր. Օր.-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել 3 տարի ժամկետով, ՀՀ ՔՐ.ՕՐ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակել 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելով` նշանակված 3 տարի ազատազրկման ձևով պատժին մասնակիորեն գումարել 2 տարի ազատազրկման ձևով պատժից 6 ամիս և վերջնական պատիժ նշանակել` ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով:

    Թերթ.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.07.2012)

  25. #1650
    Սկսնակ անդամ Աննամառիա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2012
    Հասցե
    շիրակի մարզ
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Հայոց բանակ»: երիդասարդ տղաների տառապանքների կենտրոն: ինչքան են դժբախտ պատահարներ եղել: հերիք չէ ադրբեջանը /փոքրատառով եմ գրել որովհետև արժանի են միայն դրան/ խախտում է հրադադարի ռեժիմը կրակելով մեր սահմանի վրա որի արդյունքում մեր տղաներն են տուժվում, մի հատ էլ մեր «սպաներն» են ծեծում, նույնիսկ սպանում զինվորներին, ապսուրդ է

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.07.2012)

Էջ 110 146-ից ԱռաջինԱռաջին ... 1060100106107108109110111112113114120 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •