User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 100 146-ից ԱռաջինԱռաջին ... 509096979899100101102103104110 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,486 համարից մինչև 1,500 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1486
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԵկը էրկուսին պիտի պատասխանես - թուրքն ուրիշ խոսք չի հասկանում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (06.10.2011), VisTolog (06.10.2011)

  3. #1487
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԻ բան չեմ հասկանում: բանակ ծառայածները գլխի կընկնեն խոսքս ինչի մասին է:
    Ոնց են վրավորվում կամ զոհվում դիտակետում? Չէ որ այն, սովորաբար արտաքին հրաձգային կրակից պաշտպանված է: Բան չունեմ ասելու: Սահմանային հատվածներում անպաշտպան անցուղիներ կան, բայց ԼՂՀ սահմանում` շրջանաձև խրամուղիներ են: Անձամբ ես կասեմ, որ մեր զորամասի տված զոհերից, նրանք որ զոհվել կամ վիարվորվել են հակառակորդի կրակից, տուժել են անզգուշությունից` դուրս են եկել խրամուղուց, կամ էլ անզգույծ գլուխները բարձրացրել են այնտեղ, որտեղ պետք է մի քիչ կռացած քայլել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.10.2011), Tig (06.10.2011), Արէա (08.10.2011)

  5. #1488
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԻ բան չեմ հասկանում: բանակ ծառայածները գլխի կընկնեն խոսքս ինչի մասին է:
    Ոնց են վրավորվում կամ զոհվում դիտակետում? Չէ որ այն, սովորաբար արտաքին հրաձգային կրակից պաշտպանված է: Բան չունեմ ասելու: Սահմանային հատվածներում անպաշտպան անցուղիներ կան, բայց ԼՂՀ սահմանում` շրջանաձև խրամուղիներ են: Անձամբ ես կասեմ, որ մեր զորամասի տված զոհերից, նրանք որ զոհվել կամ վիարվորվել են հակառակորդի կրակից, տուժել են անզգուշությունից` դուրս են եկել խրամուղուց, կամ էլ անզգույծ գլուխները բարձրացրել են այնտեղ, որտեղ պետք է մի քիչ կռացած քայլել:
    Ղարաբաղի դիրքերում մ/հ անց կացնող պոլկում երկու տարի բուժկետում եմ ծառայել, որպես՝ բժիշկ, ու վիրավորների մասին 2 տարվա իմ հաշվարկով միջին ստատիստիկ տվյալ էլի որպես ասեմ, մոտ 95 տոկոսը զենք/զինամթերքի շահագործման կանոնների խախտման արդյունքումա եղել:

    Կոնկրետ ԴՈՏ /դիտակետ/ ի մեջ էլ բախտի չբերմամբ վիրավորներ ենք ունեցել, պատկերացրու, հակառակորդը СВД /սնայպեր վինտ. դրագոնովա/ ով իմ հիշելով երկուսից երեք անգամ կարողացելա հենց դիտակետի 2 սմ-անոց անցքի մեջ կրակի մոտ՝ 70-100 մետրից: Բայց դե,եթե հաշվի առնենք, որ СВД ն համ օպտիկական նշանոցով, համել ինչքան հհիշում եմ 1300 մետր սպանիչ ուժով , ապա 100- մետրի վրա 2 սմ անոց ճիշտ հաշվարկ անելն այդքան էլ դժվար չի:

    Հակառակորդի կողմից հիմնականում ինչքան էլ կրակեն, լինի պեկա թե ԱԿ, մեկա, կոնկրետ ԴՈՏ ի զինվորին դա վնաս չեր հասցնի: Բայց դե, խրամուղիներ կային, որոնցով անցնելը դա ահավոր մեծ ռիսկի հարց էր: Երկու անգամ անցել եմ այդ վայրով, որի մասին խոսում եմ, ու երկուսն էլ հիվանդի մոտ գնալու համար, թե չէ սպանեին այդ տեղով չէի անցնի

    Ու կարծում եմ, որ էտ 95 տոկոսն էլի կքչանար,եթե պաշտպանիչ սաղավարտն ու ժիլետը մարդավարի հագնեն:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (07.10.2011), Tig (08.10.2011), Varzor (09.10.2011)

  7. #1489
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակում գրանցվել է հերթական սպանությունը

    NEWS.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, բանակում գրանցվել է հերթական սպանությունը:

    Մեզ հասած տեղեկություններով, Մարտակերտի զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ի առավոտյան գտել են 1992 թ. ծնված Վլադիմիր Ասատրյանի դին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս Արարատի մարզի Խարբերդ գյուղից է:

    Այսօր ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում միջադեպ է գրանցվել: Դեպքի մանրամասները դեռեւս անորոշ են:

    ՊՆ Քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբարերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայությամբ դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրանց ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով): Կատարվում է նախաքննություն:

    Առայժմ, այս գործով ձերբակալվածներ չկան:

    News.am

    Հ.Գ Էս ինչ կայֆոտ ա «Հայոց բանակը» , այնպես եմ ուզում գնալ ծառայելու:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (10.10.2011)

  9. #1490
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զինվորին ինքնասպանության են հասցրել խրամատում միզելու համա՞ր
    20:45 • 12.10.11

    Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գևորգի Ներսիսյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից։ Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

    Tert.am-ի աղբյուրներով` քննությունը տարվում է հետևյալ վարկածի հիման վրա. զինծառայողը միզել է խրամատում, որը տեսնելով` ծառայակիցները սկսել են հայհոյել ու ստորացնել նրան: Զինծառայողը վիրավորանքներին չի արձագանքել, սակայն մոտ կես ժամ անց, չդիմանալով նվաստացումներին, դիմել է ինքնասպանության:

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ի սահմանում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (13.10.2011), Varzor (14.10.2011)

  11. #1491
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր ես ինքասպան լինողին էլ ոչ մի կերպ չեմ հականում: Ինչա նշանակում քեզ վնասես, ինչա նեղացրել են: Եթե շատ խորն են վիրավորել առաջին հերթին վիրավորողին ես խփում, հետո նոր ինչ ուզում ես արա:
    Համ էլ էդ որ մի խելքը գլխին զինվորը չգիտի, որ խրամատում միզել չի կարելի?
    Չէ, ստեղ էլի մութ բան կա:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. #1492
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս Արարատի մարզի Խարբերդ գյուղից է:
    Խարբերդցիքից հարցրել եմ` ասում են ոնց որ դաչեքից ա, ոչ թե հենց Խարբերդից: համենայն դեպս չեն ճանաչում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #1493
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ես ինքասպան լինողին էլ ոչ մի կերպ չեմ հականում: Ինչա նշանակում քեզ վնասես, ինչա նեղացրել են: Եթե շատ խորն են վիրավորել առաջին հերթին վիրավորողին ես խփում, հետո նոր ինչ ուզում ես արա:
    Համ էլ էդ որ մի խելքը գլխին զինվորը չգիտի, որ խրամատում միզել չի կարելի?
    Չէ, ստեղ էլի մութ բան կա:
    Ապե, դե հազար տեսակի մարդ կա: Ես բանակում էնենց սուբյեկտիվ բաներ եմ տեսել, որ ոչ մի կերպ ու ոչ մի տրամաբանական սխեմայում չի տեղավորվում: Իրական կյանքում էլ կան տենց մարդիկ, ուղղակի հասարակության մեջ դիմակ են դրած լինում, իսկ իրենց իրական ներքինն էլ ընտանիքի պատերից դուրս չի գալիս (ճիշտ հասկացեք, խոսքը այս զինվորի մասին չէ, այլ` ընդհանուր): Իսկ այ բանակում, այն էլ հոգեբանական ու ֆիզիկական էքստրեմալ վիճակում, և դիմակն է պատռվում, և ընտանեկան պատերն արդեն չկան: Բանակում մարդու իրական դեմքը միանգամից երևում է բոլոր առումներով...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.10.2011)

  15. #1494
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա, էս ի՞նչ ա կատարվում... Լրիվ գժվել են... Մեր վաղտ էին ասում, որ բանակը մանկապարտեզա դառել... Բա հիմա ի՞նչ ա... մսո՞ւր...

    Հերթական միջադեպը բանակում. զինվորը կրակել է իր որովայնին ու մահացել
    20:29 • 13.10.11

    Հայկական բանակում այսօր զինվորի մահվան հերթական միջադեպն է արձանագրվել։ Այս տեղեկությունը հաստատեցին Պաշտպանության նախարարությունից։ Դեպքը տեղի է ունեցել Իջևանի զորամասում։ Մահացողը ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է, որը բանակ էր զորակոչվել 2011թ. առաջին զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից:

    Tert.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել զորամասում. զինծառայողը զենքը մաքրելիս անզգուշությամբ կրակել է և որովայնի շրջանում ստացած վնասվածքից մահացել։

    Այս միջադեպը վերջին 5 օրվա ընթացքում հայկական բանակում զինվորի մահվան 3-րդ դեպքն է։ Հիշեցնենք, որ երեկ Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գևորգի Ներսիսյանը: Իսկ հոկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ի սահմանում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. #1495
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ժամանակ». Զինվորին այնքան են ծեծել, որ խնդրում է իրեն բուժելուց հետո էլի ուղարկել բանակ
    10:02 • 14.10.11

    19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանը, ով Թալինի շրջանի Լուսական գյուղից է զինծառայության մեկնել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակ, անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետևանքով ներկա պահին գտնվում է Երևանի կայազորի հոսպիտալում` սուր փսիխոզ ախտորոշմամբ: Վերջինս նախ վնասվածքներով տեղափոխվել է զորամասի բուժկետ, հետո` Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև` Երևան:

    Թերթը զրուցել է տղայի հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի հետ, ով պատմել է, որ ինքը իր տղային բանակ է ճանապարհել առողջ, ապա ներկայացրել, թե ինչ վիճակում է տեսել բանակում տեղի ունեցած միջադեպից հետո. «Անտանելի վիճակ, կապույտ, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ, ու սրտից է բողոքում: Ասում է` քացով միշտ սրտիս էին խփում: Իսկ միջադեպի պատճառը, ասում են, այն է եղել, որ տղայիս զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը»:

    Ժորայի հայրը նաև տեղեկացրել է, որ լինում են պահեր, որ տղան «ցենզուրայից» դուրս է գալիս և անկապ բաներ խոսում, հետևաբար չի հասկանում` տղան կապաքինվի, թե ոչ. «Օրինակ` հարց եմ տալիս` ով էր, ինչ էր, ինչի էր ծեծել, ինչի համար, ինքը իր բանակ գնալուց է պատմում»: Այն դիտարկմանը` հայրը տղայից հարցրե՞լ է, թե որն է եղել միջադեպի պատճառը` նա արձագանքել է. «Ես իրեն հարցրեցի, ասաց` վայեննի բիլետը: Նրա պատմելով` վայեննի բիլետը գցել են զուգարանը, ինքն էլ ասել է, թե տղեք, ինչ եք անում, չէ՞ որ դա իմ պատիվն է: Ես դրա համար երկու տարի պետք է ծառայեմ: Կամ թեկուզ ինչ իրավունք ունեք, վերցնեք գցեք զուգարանը: Ինքը չի ասել, բայց իմ իմանալով ինչ-որ 7 հոգի են եղել, որից մեկը եղել է աֆիցեր: Ինձ ասել են, ես չեմ կարող այդ վարկածը միանշանակ հաստատել: Չգիտեմ, թե դրանք ովքեր են եղել, բայց կոպիտ ասած` եթե դուխ, թիկունք չունենային, տղայիս գժվացնելու աստիճան չէին ծեծի: Ու միշտ սրտին են խփել: Հիմա միշտ սրտից է բողոքում, բայց նա երբեք սրտից բողոքներ չի ունեցել: Եթե ուզում են մարդուն սպանել, սրտին մի 10 հարված որ տան, սիրտը կկանգնի, չէ՞: Բարեբախտաբար, տղաս այնքան ուժեղ է եղել, որ սիրտը չի կանգնել»: Իսկ ի պատասխան այն հարցին, թե Ժորան առաջին անգամ այդ վիճակում հորը տեսնելիս ի՞նչ է հարցրել, պատմեց. «Բժիշկն էլ էր մեզ հետ նստած, տղաս մոտեցավ բժշկին, ասաց` բժիշկ ջան, ցավդ տանեմ, ինձի բուժի, նորից գնամ ծառայության: Բժիշկն ասաց` չէ, ես քեզ կբուժեմ, տուն կգնաս: Ես այդտեղից զգացի, որ տղայիս մոտ ինչ-որ բան այն չէ, հետևանքներ կան»:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (14.10.2011)

  18. #1496
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ես ինքասպան լինողին էլ ոչ մի կերպ չեմ հականում: Ինչա նշանակում քեզ վնասես, ինչա նեղացրել են: Եթե շատ խորն են վիրավորել առաջին հերթին վիրավորողին ես խփում, հետո նոր ինչ ուզում ես արա:
    Համ էլ էդ որ մի խելքը գլխին զինվորը չգիտի, որ խրամատում միզել չի կարելի?
    Չէ, ստեղ էլի մութ բան կա:
    Չէի ասի, իմ նորակոչիկներից մեկը գիշերը հենց վաշտի դռան դիմաց էր նույն բանը արել, հազիվ պահեցի որ լուրը չտարածվի զինվորների մեջ, հակառակ դեպքում լրիվ հավանական եմ համարում սպանության, կամ ինքնասպանության ելքով դեպքերի հետագա զարգացումը:

  19. #1497
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա, էս ի՞նչ ա կատարվում... Լրիվ գժվել են... Մեր վաղտ էին ասում, որ բանակը մանկապարտեզա դառել... Բա հիմա ի՞նչ ա... մսո՞ւր...

    Հերթական միջադեպը բանակում. զինվորը կրակել է իր որովայնին ու մահացել
    20:29 • 13.10.11

    Tert.am
    Ժող, տեխնիկապես հնարավոր ա՞, անհարմար չի՞ փողը պարանոցին ուղղած մաքրելը, ես որ չեմ պատկերացնում, թե՞ ձևն տենց ա
    The cake is a lie.

  20. #1498
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, տեխնիկապես հնարավոր ա՞, անհարմար չի՞ փողը պարանոցին ուղղած մաքրելը, ես որ չեմ պատկերացնում, թե՞ ձևն տենց ա
    Սովորաբար,ե թե անհարմարա լինում, խնդրում են մեկ այլ մարդու որ օգնի մտքինդ իրագործես

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (14.10.2011)

  22. #1499
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, տեխնիկապես հնարավոր ա՞, անհարմար չի՞ փողը պարանոցին ուղղած մաքրելը, ես որ չեմ պատկերացնում, թե՞ ձևն տենց ա
    Մաքրելիս իհարկե հարմար ա, որ փողը դեպի քեզ ուղղես, բայց ինչո՞ւ չի զենքը լիցքաթափվել կրակայինից հետո, այ դա արդեն սպայի մեղավորությունն ա, որ հատ-հատ, չի ստուգել՝ արդյոք լիցքաթափեցին, թե չէ, նաև ինձ թվում ա՝ արժեր մի անգամ էլ մաքրելուց առաջ լիցքաթափեին: Եթե սա նույնիսկ որպես սպանությունը կոծկելու պատրվակ ա օգտագործվում, պարտադիր սպային պետք ա պատժել՝ հանցավոր անփության կամ նմանատիպ ինչ-որ բանի համար, որովհետև էս դեպքում գլխավոր մեղավորն ինքն ա:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.10.2011), murmushka (15.10.2011), Varzor (16.10.2011), Արէա (14.10.2011)

  24. #1500
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, տեխնիկապես հնարավոր ա՞, անհարմար չի՞ փողը պարանոցին ուղղած մաքրելը, ես որ չեմ պատկերացնում, թե՞ ձևն տենց ա
    Այո, հնարավորություն կա:
    Բարև Ձեզ

Էջ 100 146-ից ԱռաջինԱռաջին ... 509096979899100101102103104110 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •