Նախ շնորհակալություն մեկնաբանության համար: Լուրջ, նման մեկնաբանություններն են, որ հնարավորություն են տալիս արտահայտվել ու ասել սրտիս խոսքը:
Ուրախ եմ քեզ ուրախություն պատճառելու համար
Ինչ վերաբերվում է, ճիշտ ու առաքինի ապրելու դիմաց վարձատրվելուն, ապա ասեմ, որ իմ համար վարձատրությունը հենց այն կյանքն է որով ապրում եմ: Ավելի ճիշտ այն, թե ինչ է տալիս ինձ այդ կյանքը զգացական, հուզական և իմաստական առումով: Կարդա ստորագրությունսԻմ համար ճշմարիտը հասկանալուց մեծ արժեք չկա և եթե այս կյանքում ես գոնե մի փոքր կարողանամ ավելացնել իմ նախորդ կայնքերից կուտակած հասկացություններին ևս մեկ ճշմարտություն, ապա դա կլինի իմ համար ամենամեծ պարգևն ու վարձատրությունը, որի համար շնորհակալ կլինեմ Արարչից, ինձ կրկին ապրելու հնարավորություն տալու համար: Անձնազոհությունների իմաստն էլ հենց որևէ բան հասկանալու մեջ է:
Իսկ կյանքը ես շատ եմ սիրում, բայց մահը ատելու ոչ մի հիմք չեմ տեսնում, քանի որ այն իմ համար մի բանի ավարտ լինելուց բացի, նոր բանի սկիզբ է: Հենց դա է իմ համար հավիտենություն ասվածը: Իսկ ձեր նկարագրած հավիտենությունը իմ համար փուչ բան է:
Էջանիշներ