User Tag List

Էջ 32 45-ից ԱռաջինԱռաջին ... 2228293031323334353642 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 675 հատից

Թեմա: Աստվածաշնչում նկարագրված տարօրինակ, դաժան, վիճելի դեպքեր

  1. #466
    Սկսնակ անդամ Սահակիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2011
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատացած եմ , որ կարդացել էք բայց հպանցիկ ձևով :
    ԵՎ երկրորդ անգամ դժվար թէ ինձ հաջողվի ձեզ հորդորել , գնալ ավետարանը բացել և կարդալ , դրա համար ես որոշեցի ինքս տեղադրել Մարկոսի 13-րդ գլուխը , որտեղ դուք կգտնեք տեղեկություն այն մասին թէ երբ է աշխարհի վերջը , որոնք են նշանները և ով է տեղյակ այդ օրվա մասին անձամբ ՔՐԻՍՏՈՍ-ի վկայությամբ :

    ՄԱՐԿՈՍ « Ժ Գ »

    13 Երբ նա տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են սրանք, եւ ինչպիսի՜ շինուածք»։ 2Յիսուս նրան պատասխան տուեց եւ ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինութիւնները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրայ չպիտի թողնուի, որ չքանդուի»։ 3Եւ մինչ նստած էր նա Ձիթենեաց լերան վրայ, տաճարի դիմաց, Պետրոսն ու Յակոբոսը եւ Յովհաննէսն ու Անդրէասը, առանձին, հարցրին նրան. 4«Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ կատարուելու լինի այդ բոլորը»։ 5Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք ձեզ չխաբի, 6որովհետեւ շատեր պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, եւ շատերին պիտի մոլորեցնեն։ 7Սակայն երբ լսէք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովուէք, որովհետեւ այդ պէտք է որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ։ 8Ազգ ազգի դէմ պիտի ելնի եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ տեղ-տեղ երկրաշարժներ պիտի լինեն, սով եւ համաճարակ ու խռովութիւններ. բայց այդ բոլորը սկիզբն է երկանց։ 9Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց։ 10Բայց նախ պէտք է, որ Աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ։ 11Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դո՛ւք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին։ 12Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց։ 13Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի»։ 14«Եւ երբ տեսնէք սարսափելի պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու։ 17Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին։ 18Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա։ 19Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի։ 20Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճէր, ոչ մի մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, - որոնց ընտրեց, - կարճեց այդ օրերը։ 21Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ «Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ», չհաւատաք. 22որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի, նոյնիսկ ընտրեալներին։ 23Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի»։ 24«Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ։ 25Եւ աստղերը երկնքից վայր պիտի թափուեն, եւ երկնքում զօրութիւնները պիտի շարժուեն։ 26Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ 27Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը»։ 28«Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. 29նոյնպէս եւ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջեւ։ 30Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուեն։ 31Երկինք ու երկիր կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»։ 32«Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը։ 33Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. 34ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կը տայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը, եւ դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի։ 35Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ։ 36Գուցէ յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի։ 37Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք»։
    Մեկ աստված գիտի, մեկ էլ երևի Մայաները մ.թ.ա. 5000 տարի առաջ

  2. #467
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սահակիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ աստված գիտի, մեկ էլ երևի Մայաները մ.թ.ա. 5000 տարի առաջ
    Էդ ժամանակ մայաներ կային?
    բայց մայաների մասին բան չկա գրված Աստվածաշնչում, ուրեմն` չեն եղել
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.12.2011), Skeptic (19.12.2011)

  4. #468
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մի հարցա հետաքրքրում: Ինչիա Աստվածաշնչում միշտ գրած իսրայելի Աստված? Ու ոչ օրինակ Ավստրալիայի Աստված:
    Չգիտեմ թե որքանով էր հարցտ անկեղծ բայց եթե շատ ես ուզում կստանաս հարցիտ պատասխանը:

    «Որովհետև Աստված Հակոբի Աստվածն էր որին վերանվանեց Իսրայել»:

  5. #469
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    էսօր մի հավատացյալի(առաքելական) հարցրեցի ինչի՞ ա եգւպտացիներին աջ ու ջախ սպանել ու փռթել աստված, ինփ պատասխանեց թե «լավ ա արել, հեթանոս են ուրեմն կարելի ա»: Ասի հիմա կարա՞մ հեթանոսի երեխեք մոռթեմ ու չդատապարվեմ, ասեց՝ «չէ, դա մենակ աստված կարա անի»:
    Ամեն մարդ չի որ կարող է Աստծո միտքն ու խորհուրդներն հասկանալ լինի դա հավատացյալ թե կաթողիկոս: Դա էլ է ի վերուստ տրված մարդկությանը:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 20.12.2011, 04:44:

  6. #470
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Որովհետև Աստված Հակոբի Աստվածն էր որին վերանվանեց Իսրայել»:
    Բա մենք ի՞նչ գործ ունենք Հակոբի ատծու հետ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (20.12.2011), Varzor (20.12.2011)

  8. #471
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա մենք ի՞նչ գործ ունենք Հակոբի ատծու հետ
    Իսկ քեզ ո՞վա ասում գործ ունենաս հետը, ապրիր և վայելիր կյանքտ ուզածիտ պես բայց մի մոռացիր որ մի օր նրան պետք է հաշիվ տաս այդ ամենի համար: Այն Աստվածը որը կանչեց Աբրահամին, Իսահակին և Հակոբին, նա է երկինք և երկիր ստեղծողը որը և մարդացավ և աշխարհ եկավ Հիսուս Քրիստոսի մարմնով:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 20.12.2011, 10:59:

  9. #472
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քեզ ո՞վա ասում գործ ունենաս հետը, ապրիր և վայելիր կյանքտ ուզածիտ պես բայց մի մոռացիր որ մի օր նրան պետք է հաշիվ տաս այդ ամենի համար: Այն Աստվածը որը կանչեց Աբրահամին, Իսահակին և Հակոբին, նա է երկինք և երկիր ստեղծողը որը և մարդացավ և աշխարհ եկավ Հիսուս Քրիստոսի մարմնով:
    Մարդ ամենից առաջ ինքն իր առջև պիտի պատասխան տա...
    Իրեն ամենամեծ պատժողն էլ, խրախուսողն էլ հենց ինքն է...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (20.12.2011), Skeptic (20.12.2011), Varzor (20.12.2011), Արէա (20.12.2011)

  11. #473
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քեզ ո՞վա ասում գործ ունենաս հետը, ապրիր և վայելիր կյանքտ ուզածիտ պես բայց մի մոռացիր որ մի օր նրան պետք է հաշիվ տաս այդ ամենի համար: Այն Աստվածը որը կանչեց Աբրահամին, Իսահակին և Հակոբին, նա է երկինք և երկիր ստեղծողը որը և մարդացավ և աշխարհ եկավ Հիսուս Քրիստոսի մարմնով:
    Բայց դա ինչ կապ ունի այս թեմայի հետ?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. #474
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.10.2008
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր մարդիկ եք բայց, ձեզ թողած եգիպտացիների ու քանանացիների մասին եք մտածում, ու ձեր գործերը թողած Աստծո գործերն եք քննադատում ))) Դուք ավելի լավա մտածեք որ ձեր խմած ջուրը հանկարծ արյուն չդառնա, ու դուք չդառնաք էն պատուհասների զոհը որ ժամանակին իրանց վրա եգիպտացիները բերեցին, թէ չէ ձեզ դրել եք դատավորների տեղ Աստծուն էլ սարքել եք մեղադրյալ ու դեռ ուզում եք որ մենք էլ Նրա փաստաբանները դառնանք, մենք որ պետք լինի ու եթե Նա ցանկանա կդառնանք, բայց դուք ավելի լավա մտածեք թէ ձեր փաստաբաններն ովքեր են դառնալու Նրա առաջ? Թէ դուք (հուսով եմ արդեն հասկացաք թէ դուքը ում ա վերաբերվում էլ անուններով չգրեմ) արդեն ձեր համար ապահովել եք հավիտյան կյանք , հուր հավիտյան ազատել էք ձեզ լրիվ պրոբլեմներից,ցավից,տանջանքից հիմա էլ հանգիստ նստած Աստծո գործերն եք քննադատում թէ սա ինչու է էսպես արել սա էնպես արել? Աստվածաշունչը պարզապես պատմության գիրք չի ինչ-որ անցյալ ժամանակին վերաբերող, որ արդեն եղելա ու անցելա մենք էլ մեր հեռավորությունից դնենք ու քննարկենք, Աստվածաշունչը կյանքի գիրքա ու ինչքան որ անցյալինա վերաբերվում նույնքան էլ ու դեռ ավելի ներկային ու ապագայինա վերաբերվում ու մենք որ ունենք արդեն աչքներիս առաջ եգիպտացիների քանանացիների, բաբելոնացիների ու ուրիշ շատ հին ազգերի օրինակը որոնք էսօր էլ չկան (ու իրանց համար ասվել եր նույն ձեր քննադատած գրքում որ չեն լինելու) իսկ իրանց ժամանակակից ուրիշ ազգեր նույն հեաները, հայերը պարսիկները հույները և ուրիշները կան, պիտի սրա մասին մտածեք որ չկրկնեք սխալները կորած ազգերի որովհետև էն ինչ-որ պատահում է մի ազգի հետ, նույն պատճառով պատահում է նաև առանձին վերցրած մարդու հետ :
    Աստված պատրաստ էր չկործանել Սոդոմն ու Գոմորը եթե էդ երկու քաղաքներում գոնե 10 արդար մարդ գտնվի, բայց փաստորեն էդքան էլ չգտնվեց, Եգիպտացիների վրա ցանկացած պատուհաս գալուց առաջ նրանց զգուշացվեց, ու իրանք ցանկացած պահի էլ կարային խուսափեին էդ պատուհասներից, նրանց առաջ անընդհատ դրվեց ընտրություն կյանքի ու մահվան միջև ու իրանք անընդհատ մինչև վերջ ընտրեցին մահը ու պատիժը. նույն ընտրության առաջ կանգնեցին նաև Նինվեի բնակիչները երբ Հովնան մարգարեն նրանց զգուշացրեց կորստի մասին ու այն ժամանակվա Նինվեի բնակիչները իրանց թագավորի հետ միասին ի տարբերություն եգիպտացիների լսեցին Աստծո պատգամաբերին հետ կանգնեցին իրանց սխալներից ու ապրեցին, այսինքն իրանք կանգնելով նույն ընտրության արաջ ընտրեցին կյանքը ոչ թէ մահը ու դա ավելի հաճելի եղավ Աստծո առաջ քան թէ կործանումը: Էս Աշխարհը Աստծո ստեղծած աշխարհն է ու կարող է ապրել մենակ Աստծո օրենքներով կամ Աստծո շնորհքով: Հրաժարվելով թէ մեկից թէ մյուսից՝ թէ մարդիկ ու թէ ազգերը իրանց մատնում են մահվան այսինքն Աստծո երեսից վտարման ու դա լինում է իրանց ընտրությունը ոչ թէ Աստծո ու մեզնից ամեն մեկն էլ պետքա մտածի մեր ընտրության մասին որովհետև նույն ընտրությունը որ դրված էր Եգիպտոսի առաջ, Նինվեի առաջ, փարավոնի առաջ Աբրահամի առաջ նույնն էլ դրվածա մեր ամեն մեկիս առաջ ինչը որ կնտրենք էն էլ կստանանք ու պետք չի մեր ընտրության համար մեղադրենք ուրիշի: Եթե ձեր համար Աստվածաշունչը Աստծո խոսքը չի ուրեմն գտեք ձեր համար ուրիշ խոսք կամ գիրք իսկ եթե ընդհանրապես չեք հավատում ոչ մի բանի դա էլա ձեր ընտրությունը, մենակ մնումա որ վաղը մյուս օրը ձեզ պատահածի համար մյուսները չմեղադրեն Աստծուն ինչպես որ էսօր մեղադրում էն եգիպտացիների ու քանանացիների հետ պատահածի համար:

    «Ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում այլ ամբարշտի իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում (Եզեկիէլ 18 գլուխ)»: Սա Աստծո խոսքնա ու վերաբերվում է բոլոր մարդկանց բոլոր ժամանակներում : Իսկ թէ ինչ են ուզում մարդիկ էդ էլ արդեն ամեն մեկն ինքը գիտի ու իրա ուզածի ու արածի համար ինքնա պատասխան տալիս:
    Վերջին խմբագրող՝ arm-81: 20.12.2011, 12:54:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (20.12.2011)

  14. #475
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    arm-81 ջան, նախ ամբողջ գրառումդ չկարողացա կարդալ...
    Երկրորդ, մենք, /քո նշած մենքին ինկատի ունեմ, որի մեջ ես էլ եմ մտնում/ Աստծո գործերը չենք քննարկում, այլ այն ինչը վերագրվել է Աստծուն ու ներկայացվել է որպես Աստծո գործ: Երրորդ, մարդ իրավասու է քննելու նաև Աստծո գործերը դրանք, հասկանալու համար: Այլապես անիմաստ կլիներ Աստծո կողմից մարդուն բանականություն տալը: Չորորդ, կոնկրետ իմ համար քո ասած հավիտենական կյանքը փուջ բան է, եթե ես այն չհասկանալով պիտի ապրեմ: Հինգերորդ, սրա մասին բազմիցս եմ ասել, ու մի անգամ էլ չեմ ալարի կրկնել հատուկ քո համար: Հավիտենական կյանքին արժանանալու համար չի, որ մարդ պիտի առաքինի ու ճիշտ կյանքով ապրի, այլ նրա համար, որ այդպես ճիշտ է, և որ ինքը կամենում է ճիշտ ապրել: Իսկ մնացած մասով անիմաստ եմ համարում որևէ բան ասել:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.01.2012), Skeptic (20.12.2011), Varzor (20.12.2011), Արէա (20.12.2011)

  16. #476
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arm-81-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր մարդիկ եք բայց, ձեզ թողած եգիպտացիների ու քանանացիների մասին եք մտածում, ու ձեր գործերը թողած Աստծո գործերն եք քննադատում ))) Դուք ավելի լավա մտածեք որ ձեր խմած ջուրը հանկարծ արյուն չդառնա, ու դուք չդառնաք էն պատուհասների զոհը որ ժամանակին իրանց վրա եգիպտացիները բերեցին, թէ չէ ձեզ դրել եք դատավորների տեղ Աստծուն էլ սարքել եք մեղադրյալ ու դեռ ուզում եք որ մենք էլ Նրա փաստաբանները դառնանք, մենք որ պետք լինի ու եթե Նա ցանկանա կդառնանք, բայց դուք ավելի լավա մտածեք թէ ձեր փաստաբաններն ովքեր են դառնալու Նրա առաջ? Թէ դուք (հուսով եմ արդեն հասկացաք թէ դուքը ում ա վերաբերվում էլ անուններով չգրեմ) արդեն ձեր համար ապահովել եք հավիտյան կյանք , հուր հավիտյան ազատել էք ձեզ լրիվ պրոբլեմներից,ցավից,տանջանքից հիմա էլ հանգիստ նստած Աստծո գործերն եք քննադատում թէ սա ինչու է էսպես արել սա էնպես արել? Աստվածաշունչը պարզապես պատմության գիրք չի ինչ-որ անցյալ ժամանակին վերաբերող, որ արդեն եղելա ու անցելա մենք էլ մեր հեռավորությունից դնենք ու քննարկենք,
    Լուրջ? Մենակ ասում ես, թե ապացույցներ էլ ունես?
    Արխային, մեր խմած ջուրը արյուն չի դառնա, մեր մոտ կարմիր մակընթացություններ չեն լինում: Եթե տեղյակ չես, ապա ասեմ, որ Նեղոսում մինչը հիմա էլ ջուրը "արյուն" է դառնում ու դա բնական երևույթ է ու Մոյշաի ֆոկուսների հետ կապ չունի:
    Մենք Աստծո գործերը չենք քննադատում, անհիմն արտահայտություններ մի արա: Ուղղակի ասում ենք, որ "քանի որ Աստվածաշնչում այսպիսի, այնպիսի բաներ են գրված, ուրեմն չի կարող լինել Աստծո խոսքը, իսկ նկարագրված գերբնական էակը միակ և ճշմարիտ Աստվածը չի":
    Ուրիշ?
    Մեջբերում arm-81-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստվածաշունչը կյանքի գիրքա ու ինչքան որ անցյալինա վերաբերվում նույնքան էլ ու դեռ ավելի ներկային ու ապագայինա վերաբերվում ու մենք որ ունենք արդեն աչքներիս առաջ եգիպտացիների քանանացիների, բաբելոնացիների ու ուրիշ շատ հին ազգերի օրինակը որոնք էսօր էլ չկան (ու իրանց համար ասվել եր նույն ձեր քննադատած գրքում որ չեն լինելու) իսկ իրանց ժամանակակից ուրիշ ազգեր նույն հեաները, հայերը պարսիկները հույները և ուրիշները կան, պիտի սրա մասին մտածեք որ չկրկնեք սխալները կորած ազգերի որովհետև էն ինչ-որ պատահում է մի ազգի հետ, նույն պատճառով պատահում է նաև առանձին վերցրած մարդու հետ :
    Հեքիաթ գունեղ երազներից
    Էդ ինչից իմացար, որ քանանցիները կամ եգիպտացիները վերացել են? կամ ով ասեց, որ քանանցի ազգ է եղել?
    Հույներն ու հրեաները հայերի ժամանակակիցեը չեն, ավելի երիտասարդ ազգեր են
    Մեջբերում arm-81-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված պատրաստ էր չկործանել Սոդոմն ու Գոմորը եթե էդ երկու քաղաքներում գոնե 10 արդար մարդ գտնվի, բայց փաստորեն էդքան էլ չգտնվեց, Եգիպտացիների վրա ցանկացած պատուհաս գալուց առաջ նրանց զգուշացվեց, ու իրանք ցանկացած պահի էլ կարային խուսափեին էդ պատուհասներից, նրանց առաջ անընդհատ դրվեց ընտրություն կյանքի ու մահվան միջև ու իրանք անընդհատ մինչև վերջ ընտրեցին մահը ու պատիժը. նույն ընտրության առաջ կանգնեցին նաև Նինվեի բնակիչները երբ Հովնան մարգարեն նրանց զգուշացրեց կորստի մասին ու այն ժամանակվա Նինվեի բնակիչները իրանց թագավորի հետ միասին ի տարբերություն եգիպտացիների լսեցին Աստծո պատգամաբերին հետ կանգնեցին իրանց սխալներից ու ապրեցին, այսինքն իրանք կանգնելով նույն ընտրության արաջ ընտրեցին կյանքը ոչ թէ մահը ու դա ավելի հաճելի եղավ Աստծո առաջ քան թէ կործանումը:
    Փաստորեն Ամբողջ Սոդոմում ու Գոմորում մի 10 նորածին անմեղ երեխա չգտնվեց Է բա էլ ինչի էին վերացնում, հենա մի 2-3 տասնամյակից իրենք իրենց կվերանային?
    Եգիպտոսի ժողովրդին զգուշացրեց, թե փարավոնին? Ասենք Մեմֆիսից մի քանի հայուր կիլոմետր գյուղում ապրող գյուղացին ինչ պիտի աներ, որ խուսափեր? փարավոնին վախացներ, որ ժիդերին բաց թողնի?
    Գոնե դու քո ասածներին հավատում ես?
    Մեջբերում arm-81-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Աշխարհը Աստծո ստեղծած աշխարհն է ու կարող է ապրել մենակ Աստծո օրենքներով կամ Աստծո շնորհքով: Հրաժարվելով թէ մեկից թէ մյուսից՝ թէ մարդիկ ու թէ ազգերը իրանց մատնում են մահվան այսինքն Աստծո երեսից վտարման ու դա լինում է իրանց ընտրությունը ոչ թէ Աստծո ու մեզնից ամեն մեկն էլ պետքա մտածի մեր ընտրության մասին որովհետև նույն ընտրությունը որ դրված էր Եգիպտոսի առաջ, Նինվեի առաջ, փարավոնի առաջ Աբրահամի առաջ նույնն էլ դրվածա մեր ամեն մեկիս առաջ ինչը որ կնտրենք էն էլ կստանանք ու պետք չի մեր ընտրության համար մեղադրենք ուրիշի:
    Էդ դու ես տենց ասում, թե էլի գրված է?
    Մեջբերում arm-81-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձեր համար Աստվածաշունչը Աստծո խոսքը չի ուրեմն գտեք ձեր համար ուրիշ խոսք կամ գիրք իսկ եթե ընդհանրապես չեք հավատում ոչ մի բանի դա էլա ձեր ընտրությունը, մենակ մնումա որ վաղը մյուս օրը ձեզ պատահածի համար մյուսները չմեղադրեն Աստծուն ինչպես որ էսօր մեղադրում էն եգիպտացիների ու քանանացիների հետ պատահածի համար:
    Անհեթեթ միտք:
    Ով է մեղադրում Աստծուն եգիիպտացիների համար???
    Լրիվ հակառակը, ասում ենք, որ այդ պատահածներն ընդհանրապես Աստծո հետ կապ չունեն
    Մեջբերում arm-81-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում այլ ամբարշտի իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում (Եզեկիէլ 18 գլուխ)»: Սա Աստծո խոսքնա ու վերաբերվում է բոլոր մարդկանց բոլոր ժամանակներում : Իսկ թէ ինչ են ուզում մարդիկ էդ էլ արդեն ամեն մեկն ինքը գիտի ու իրա ուզածի ու արածի համար ինքնա պատասխան տալիս:
    Է հա պարզ է, մեռածներից խեր չկա, իսկ "դարձի եկածներին" կարելի է կթել ու շահագործել, ինչպես անում են արդեն հազարավոր տարիներ, բոլոր կրոնների "պահապանները": Ըստ էության քահանայական դասը ակնհայտ կրոնական պորտաբույծների հավաքածու է եղել:
    Սակայն ներկա ժամանակներում` արդեն պորտաբույծ չեն: Ուղղակի բիզնեսմեն են, մարդուն տալիս են այն, ինչ ինքը ուզում է, փոխարենը վարձատրվում են իրենց աշխատանքի համար` ապրանք ու ծառայություն են մատուցում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (20.12.2011), Tig (20.12.2011), Արէա (20.12.2011)

  18. #477
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.10.2008
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    arm-81 ջան, նախ ամբողջ գրառումդ չկարողացա կարդալ...
    Երկրորդ, մենք, /քո նշած մենքին ինկատի ունեմ, որի մեջ ես էլ եմ մտնում/ Աստծո գործերը չենք քննարկում, այլ այն ինչը վերագրվել է Աստծուն ու ներկայացվել է որպես Աստծո գործ: Երրորդ, մարդ իրավասու է քննելու նաև Աստծո գործերը դրանք, հասկանալու համար: Այլապես անիմաստ կլիներ Աստծո կողմից մարդուն բանականություն տալը: Չորորդ, կոնկրետ իմ համար քո ասած հավիտենական կյանքը փուջ բան է, եթե ես այն չհասկանալով պիտի ապրեմ: Հինգերորդ, սրա մասին բազմիցս եմ ասել, ու մի անգամ էլ չեմ ալարի կրկնել հատուկ քո համար: Հավիտենական կյանքին արժանանալու համար չի, որ մարդ պիտի առաքինի ու ճիշտ կյանքով ապրի, այլ նրա համար, որ այդպես ճիշտ է, և որ ինքը կամենում է ճիշտ ապրել: Իսկ մնացած մասով անիմաստ եմ համարում որևէ բան ասել:
    Ասելով "մենք" ես նկատի ունեմ մարդկանց ովքեր հավատում են Աստծուն իսկ Աստվածաշունչն ամբողջապես ընդունում են որպես Աստծո խոսք ու չեն կասկածում դրա վրա ու եթե դու էլ էդ մենքի մեջ ես ուրեմն ես շատ ուրախ եմ, իսկ քննարկումները Աստծո խոսքն ավելի ճիշտ հասկանալու համար մենակ ողջունում եմ, ինչ վերաբերվում է ճիշտ և առաքինի կյանքով ապրելուն ապա եթե էդ ճիշտն ու առաքինին Աստծո խոսքի վրա է հիմնված ու դրա հետ մեկտեղ չի ակնկալում հավիտենական կյանք ուրեմն նմանվում ե նրան որ դու ասես ես սիրում եմ աշխատել բայց չեմ սիրում վարձատրվել, ու եթե դու սիրում ես բարին ու ատում ես չարը ինչը նույնպես մտնում է էդ ճիշտ ու առաքինի ապրելու մեջ ուրեմն դու նաև պետք է որ սիրես կյանքը ու ատես մահը ուրեմն կարիք էլ չկա որ դու ասես թէ ես ճիշտ եմ ապրում ոչ հավիտենական կյանքի համար, որովհետև եթե դու էս կյանքում ուզում ես ապրել ճիշտ ապա դա արդեն հեշտ չի լինելու դա կարող է քեզ շատ դժվարությունների ու նույնիսկ մահվան առաջ կանգնեցնի ամեն վարկյան ու եթե դու ակնկալիք չունենաս հավիտենական կյանքի ուրեմն որնա լինելու քո անձնազոհության իմաստը, պարզապես մեռնելը? ինչի համար ու ում համար?

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (20.12.2011)

  20. #478
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.10.2008
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուրջ? Մենակ ասում ես, թե ապացույցներ էլ ունես?

    Մենք Աստծո գործերը չենք քննադատում, անհիմն արտահայտություններ մի արա: Ուղղակի ասում ենք, որ "քանի որ Աստվածաշնչում այսպիսի, այնպիսի բաներ են գրված, ուրեմն չի կարող լինել Աստծո խոսքը, իսկ նկարագրված գերբնական էակը միակ և ճշմարիտ Աստվածը չի":
    :
    Իմ համար կա մենակ մի Աստված՝ Աստվածաշնչում նկարագրված Աստվածը որին դու ոնց որ հասկացա չես ընդունում որպես միակ ճշմարիտ Աստված: Էդ դեպքում կասես թէ ով ա քո իմացած աստվածը? որտեղից ու ումից կարանք իրա մասին իմանանք? Ինքն ինչա ասում ում միջոցովա ասում? իրա ուզածն ինչա? Պատմի քո ճանաչած միակի ու ճշմարիտի մասին որ մենք էլ պատկերացում ունենանք թէ չէ դու մեր ընդունած Աստծո մասին էդքան բան գիտես իսկ օրինակ ես քո ճանաչած աստծո մասին ոչ մի բան չգիտեմ կասես ովա որտեղա?:

  21. #479
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սահակիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա և վառ ապացույց
    էդ 100 տոկոսն օգտագործելու ապացույցն էր, ոնց որ մյուս բոլոր մարդիկ:
    The cake is a lie.

  22. #480
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ շնորհակալություն մեկնաբանության համար: Լուրջ, նման մեկնաբանություններն են, որ հնարավորություն են տալիս արտահայտվել ու ասել սրտիս խոսքը:

    Մեջբերում arm-81-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասելով "մենք" ես նկատի ունեմ մարդկանց ովքեր հավատում են Աստծուն իսկ Աստվածաշունչն ամբողջապես ընդունում են որպես Աստծո խոսք ու չեն կասկածում դրա վրա ու եթե դու էլ էդ մենքի մեջ ես ուրեմն ես շատ ուրախ եմ,
    Ուրախ եմ քեզ ուրախություն պատճառելու համար

    Մեջբերում arm-81-ի խոսքերից Նայել գրառումը
    .... ինչ վերաբերվում է ճիշտ և առաքինի կյանքով ապրելուն ապա եթե էդ ճիշտն ու առաքինին Աստծո խոսքի վրա է հիմնված ու դրա հետ մեկտեղ չի ակնկալում հավիտենական կյանք ուրեմն նմանվում ե նրան որ դու ասես ես սիրում եմ աշխատել բայց չեմ սիրում վարձատրվել, ու եթե դու սիրում ես բարին ու ատում ես չարը ինչը նույնպես մտնում է էդ ճիշտ ու առաքինի ապրելու մեջ ուրեմն դու նաև պետք է որ սիրես կյանքը ու ատես մահը ուրեմն կարիք էլ չկա որ դու ասես թէ ես ճիշտ եմ ապրում ոչ հավիտենական կյանքի համար, որովհետև եթե դու էս կյանքում ուզում ես ապրել ճիշտ ապա դա արդեն հեշտ չի լինելու դա կարող է քեզ շատ դժվարությունների ու նույնիսկ մահվան առաջ կանգնեցնի ամեն վարկյան ու եթե դու ակնկալիք չունենաս հավիտենական կյանքի ուրեմն որնա լինելու քո անձնազոհության իմաստը, պարզապես մեռնելը? ինչի համար ու ում համար?
    Ինչ վերաբերվում է, ճիշտ ու առաքինի ապրելու դիմաց վարձատրվելուն, ապա ասեմ, որ իմ համար վարձատրությունը հենց այն կյանքն է որով ապրում եմ: Ավելի ճիշտ այն, թե ինչ է տալիս ինձ այդ կյանքը զգացական, հուզական և իմաստական առումով: Կարդա ստորագրությունս Իմ համար ճշմարիտը հասկանալուց մեծ արժեք չկա և եթե այս կյանքում ես գոնե մի փոքր կարողանամ ավելացնել իմ նախորդ կայնքերից կուտակած հասկացություններին ևս մեկ ճշմարտություն, ապա դա կլինի իմ համար ամենամեծ պարգևն ու վարձատրությունը, որի համար շնորհակալ կլինեմ Արարչից, ինձ կրկին ապրելու հնարավորություն տալու համար: Անձնազոհությունների իմաստն էլ հենց որևէ բան հասկանալու մեջ է:
    Իսկ կյանքը ես շատ եմ սիրում, բայց մահը ատելու ոչ մի հիմք չեմ տեսնում, քանի որ այն իմ համար մի բանի ավարտ լինելուց բացի, նոր բանի սկիզբ է: Հենց դա է իմ համար հավիտենություն ասվածը: Իսկ ձեր նկարագրած հավիտենությունը իմ համար փուչ բան է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.01.2012), Արէա (20.12.2011)

Էջ 32 45-ից ԱռաջինԱռաջին ... 2228293031323334353642 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 03.11.2013, 20:38
  3. Դեպքեր Երևանում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երևան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.06.2011, 23:07
  4. Թաիլանդյան դեպքեր
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2010, 01:19
  5. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.06.2008, 17:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •