Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Varzor անկեղծ ասած ձեզնից նման արձագանք չէի սպասում և ես ստիպված եմ նկատել , որ այն հանգամանքը , որ Հակոբը երկրպագել է միակ և ճշմարիտ ԱՍՏՎԱԾ-ին դեռևս չի նշանակում , որ մենք ընդօրինակել ենք իրեն , որովհետև դիցուք Հակոբը երկրպագեր զեվսին արթյոք մենք նույնը կանեինք այսօր :
Իհարկե ոչ :
Հետևաբար Հակոբի գործունեության կարևորությունը « թե ում է նա երկրպագել » այս պարագայում սղվում է :
Այստեղից պետք է հետևություն անել , որ այն հանգամանքը , որ Հակոբը երկրպագել է միակ և ճշմարիտ ԱՍՏՎԱԾ-ին ուղղակի երջանիկ պատահականություն է :
Այնպես որ Հակոբը ոչ մեկի ոչ մի տեղին էլ ոչինչ չի փաթաթել :
Լրիվ Աստվածաշնչյան ոգով էր` ուղղակի հասկանալ այն, ինձ ձեռնտու է :
Ես չեմ ասել, թե հենց Հակոբն անձամբ է փաթաթել մեր վզին: Եթե չես նկատել, ապա հուշեմ, որ չակերտների մեջ եմ գրել:
Երջանիկ պատահականություններ այդպիսի մասշտաբներով տեղի չեն ունենում, հարգելիս
Ոչ մեկը ոչ մի փաստարկ ու ապացույց չունի այն բանի վերաբերյալ, որ Աստվածաշնչյան Աբրահամի ու Հակոբի աստվածը Միակ և Ճշմարիտ Արաիչն է:
Իսկ եթե փաստ չկա` խոսելն ավելորդ է: Որպես կանոն որպես փաստ բերում են հենց Աստվածաշունչը, իսկ դա արդեն անկեղծ ծիծաղ է առաջացնում: