Այս թեման նպատակ ունի ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներն ուղղել: Ի վերջո, եկեք չմոռանանք ակումբի կարգախոսը:
Առաջարկում եմ որևէ սխալ տեսնելու ու հնարավորություն ունենալու դեպքում մեջբերել և գրել այստեղ՝ ինչպես հեղինակի, այնպես էլ մյուսների համար:
Որպես օրինակ կարող եմ ասել գրեթե ամեն շնորհավորական թեմայում հանդիպող "ծնունդտ" բառը:
Պետք է լինի ոչ թե "ծնունդտ", այլ "ծնունդդ", որտեղ դ-ն ստացական հոդ է:
Շատ են սխալները, դրանք պետք է աստիճանաբար ուղղել:
Հ.Գ. Այստեղ գրում ենք միայն ակումբում՝ ակումբցիների մոտ հանդիպած և հանդիպող սխալների մասին: Թեման բացում եմ այդպիսի ուղղվածությամբ:
Էջանիշներ