Նախ ասեմ, որ հոդվածը հարևանային բամբասանքի գրագետ շարադրված տարբերակ է հիշեցնում` բացարձակ անտեղյակ մարդու գրած բան է: Իրար հետ համեմատել սիցիլիական և գողական օրենքները ուղղակի տանձի ու խնձորի համեմատությունն է այնքանով, որքանով որ երկուսն է միրգ են:
Պետք է հստակ գիտակցել մի բան: Հասարակությունը միշտ ել իր հերսում բաժանված լինում մանր հասարակությունների, որոնցից ամեն մեկն ունի իր գրված և չգրված կանոնները, ավանդույթները և ապրելաոճը: Արպես այդպիսին բացառություն չէ նաև հանցագործ (կրիմինալ) հասարակությունը, որն իրենցի ներկայացնում է ընդհանուր հասարակության մի ենթահասարակությունը: Կրիմինալ հասարակության պատմությունն ունի հազարամյակների պատմույթուն և այդ հազարամյակների ընթացքում ստեղծել և ձևավորել է որոշակի կանոներ ու ավանդույթներ, որոնց մի մասը դարերով չի փոփոխվել:
Բնական է ժամանակի ձայնին համահունչ որոշակի փոփոխություններ և լրացումներ են լինում, սակայն բուն էությունը կայանում է նրանում, որ հասարակությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` հանցագործներ` մերոնքականներ, ոչ հանցագործներ` չեզոքներ և ոչ մերոնքականներ` պատժողներ, բանսարկուներ, լրտեսներ և այլն:
Սովետական ռեժիմի տարիներին ահագնացող բանտային և գաղութային պատժման քաղաքականությանը զուգընթաց իշխանությունների մոտ խնդիր առաջացավ վերահսկելի և կանխատեսելի դարձնել ազատազարկման և ազատության մեջ գտնվող առաջին հերթին քաղաքական մտավորականությանը: Քանի որ վերջիններս որպես անձինք այդքան էլ խանդավառ կերպով չէին ընդունվում բուն կրիմինալ հասարակության ներկայացուցիչների կողմից (ըստ որոշ տվյալների աշխարհում ամենաշատ գողություն կատարողները ապրում էին ցարական Ռուսաստանում), սակայն որոշակի կերպով ընդունվում էին զուտ պետական համակարգին (պատժողին) դեմ լինելու պատճառով, ապա որոշվեց այդ զանգվածի որոշակի անձանց միջոցով վերահսկելի դարձնել սովետական լայնարձակ բռագոտիների "բնակչության" միտքն ու ապրելակերպը, ինչպես նաև դրանց միջոցով դրսում գտնվող հանցագործ և հակապետական մարդկանց կյանքը:
Այդ նպատակով ՆԿՎԴ-ի կողմից մշակվեց հատուկ միջոցառումների փաթեթ: 20-30-ականներին բռնադատվածների շարքերում ներդրվեցին գործակալներ, որոնք իրենց գործունեության համար որպես հիմք ըստ ծրագրի ընտրեցին արդեն սիկ գոյություն ունեցող և կրիմինալ աշխարհի կողմից ընդունված կանոններն ու սովորույթները: Շատ կարճ ժամանակահատվածում այդ կանոնները և օրենքները լրացվեցին ևս մի քանիսով, որոնց տրվեց գերակա կարգավիճակ: Հիմնական հասկացույթունների և ավանդույթների մասով ընդօրինակվեց և լրամշակվեց նաև կրիմինալ գաղտնալեզուն` "ֆենյա", գողական ժարգոնը, որի ծագումն ընդհանրապես ուղակի կապ չուներ կրիմինալ աշխարհի հետ, սակայն շատ վաղուց արդեն ընդգրկվել էր և ամրապնդվել որպես հիմնական խոսելաոճ: Արդյունքում ցարականից մնացած "անձնագրով գողերի" գաղափարի հիմքի վրա առաջացան "օրենքով գողերը", որոնք ըստ որոշ լուրերի և ասեկոսեների սկզբանական շրջանում հանդիսանում էին ՆԿՎԴ-ի, իսկ այնուհետև ՊԱԿ-ի աշխատակիցներ-գործակալներ, կամ վերահսկվում էին դրանց կողմից: 2-րդ աշխարհամարտի տարիներին կրիմինալ հասարակությունը ճեղքվածք տվեց մի սկզբունքային տարաձայնության հետևանքով` գնալ և կռվել հանուն հայրենիքի (պետության, սովետի` պատժողի), կրել զինվորական համազգեստ, թե ըստ ընդունված գերակա կանոներից մեկի` ոչ մի հարցով չօժանդակել պետությանը: Հետագայում ևս մի քանի անգամ այդպիսի սկզբունքային տարաճայնություններ եղան, մասնավորապես 90-ականների սկզբին, երբ վիճելի դարձավ օրենքով գողերի կողմից քաղաքական հարցերին մասնակցություն չունենալու հիմնադրույթը:
60-ականներին կրիմինալ աշխարհի հեղինակությունները սկսեցին դուրս մնալ պետական ուղղակի վերահսկողությունից, և սկսեցին արդեն իսկ "ընտրվել"` ճանաճվել հենց կրիմինալ հասարակության կողմից, չնայած հին հեղինակությունների մասնակցությամբ և "թույլատվությամբ", բայց արդեն ավելի քիչ կախված վիճակ ունենալով: 60-ականների կեսերից կամ վերջերից գաղութային գաղափարախոսությունը սկսեց կամաց-կամաց դուրս գալ գաղութների շրջանակից և տարածվել ու արմատավորվել շարքային քաղաքացիների շրջանում: Դրա հիմննական շարժառիթը 60-ականներին արդարացված և ազատազրկումից վերադարձած նախկին բռնադատվածների բավականին լայն զանգվածներն էին, որոնք իրենց հետ բերեցին նաև արդեն իսկ իրենց "հարազատ" դարձած կանոններն ու ապրելակերպը, ինչպես նաև իրենց հանդեպ շրջապատի կողմից տածած ակնածանքն ու վախը: Արդյունքում քաղաքների աղերում, որոնք միչն այդ էլ ունեին իրենց թաղային ավանդույթները, սկսեցին ձևավորվել նույնիկ կրիմինալ հասարակության հետ ընդհանրապես կապ չունեցող, սակայն դրա գաղափարներն ընդունող, գերակա համարող և դրանցով շարժվող երիտասարդներ: Այդ թաղ-թաղ ակմ թայֆա-թայֆա սկզբունը, իր մեջ ներառելով կրմինալ աշխարհի օրենքների գաղափարախոսությունը 80-ականներին պայթեցրեց հասարակությունը, սակայն այդ պայթյունին կարծես թե այդքան էլ մերողական ու կտրուկ չվերաբերվեցին: Արդյունքում դեռևս դրպոցական վաղ հասակից տղաները սկսում էին բակում, իրենց ավագ ընկերներից "սերտել" գողական օրենքները, ընդունում էի դրանք որպես բացարձակ ճշմարտություն և ձգտում էին առաջնորդվել դրանցով:
90-ականներին սովետական ռեժիմի տապալումը բերեց նրան, որ իրենց հերթին էլ ակտիվացան կրիմինալ խմբավորումները, իրենց մեջ ներառելով նաև տակավին ոչ հանցագործ տարրերի աջակցությունը և ունեցած ֆինանսական միջոցները, և արդյունքում հասան ոչ իայն տնտեսական այլև քաղաքական մեծ իշխանության և հեղինակության: Քանի որ նախկին պետական անընդունելի համակարգին որպես հակակշիռ շատերը տեսնում էին տղավարի կյանքն ու գողական "ազնիվ" օրենքները, ապա կամաց-կամաց շատ և շատ հացեր սկսեցին լուծվել հենց այդ մակարդակի վրա:
Ներկայումս անձամբ ես նկատել եմ, որ այդ ազդեցությունը հասարակության վրա գնալով թուլանում է, փոխարենը ավելացել է ոչ կրիմինալ "հեղինակությունների" ազդեցությունը, որը մեծամասամբ և համարյա ամբողջությամբ հիմնված է ֆինանսա-տնտեսական, քաղաքական լծակների վրա ստեղծված վախի մթնոլորտի վրա:
Ասել, որ գողական օրենքները միայն վատն են և բացարձակ անընդունելի` սխալ է: Դրանցից շատերի հիմքում ընկած են զուտ համամարդկային և տղամարդկային չգրված օրենքները (ընկեներին չդավաճանել, կանանց հանդեպ չբռնանալ և այլն): Այդ օրենքների հիմնական "սերուցքային" բաղադրիչները ուղղակիորեն ընդունելի և կիրառելի են եղել մեր հասարակության տղամարդկանց համար հարյուրամյակների ընթացքում և հենց այդ էր հիմնական պատճառը, որ դրանք այդեպս խորը արմատներ են ձգել հասարակության մեջ:
Սակայն ներկայիս հասարակության "հեղինակությունները" ավել շատ հիշեցնում եմ ամերիկյան գանգստերներին-նարկոբարոններին, քան թե հին կռման ազնիվ գողականնեին, որոնք հաշվետու էին իրենց ցանկացած արարքի համար, որոնց խոսքը ոսկու արժեք ուներ և այլն:
Հոդվածի հեղինակն ուղղակի տեղյակ չի կամ էլ չի հիշում, որ գողական օրենքի գերակայության հիմքերը դրվել են հենց սովետական տարիներին: Գողական օրենքների գերակայությունը պետականի հանդեպ առաջացավ 2 հիմնական պատճառներով` 1. մարդիք չէին կարողանում իրենց պրոբլեմները լուծել պետական օրենքով և դիմում էին գողական օրենքի օգնությանը, որը որպես կանոն ռադիկալ և ճկուն մեթոդներով արագ լուծումներ է տալիս: 2. Նորակառույց պետական համակարգի ներկայացուցիչներից ոմանց համար ավելի ընդունելի էին այդ օրենքները, քանի որ իրենք նույնպես հին շորշոփի տակ "հակապետական" էին:
Անտեղի է ասված նաև այն միտքը, որ գողական օենքների համաձայն իրավահավասարություն գոյություն չունի: Յուրաքանչյուր մարդ գնահատվում է ըստ իր ունակությունների և կատարած գործերի: Գրագիտություն ու գիտելիքները նույնպես հեղինակություն էին ավելացնում: Այնպես որ բութ հեղինակություն չի կարող լինել` ուրեմն ուղեղն այդքան աշխատել է, որ կարողացել է հասնել հեղինակության
Իսկ ինչ է, սովորական կյանքում "բարձր կանգնածի" խոսքն օրենք չի? Էդ որտեղ են տնօրենին հակաճառում? Թե հրամանատարի ասածը վիճարկելը կամ չկատարելը պատժելի չի? Առանց հեղինակությունների հասարակություն չի կարող լինել, քանի որ այն կմնա անկառավարելի: Նույն ժողովրդավարական համակարգում իշխանության վերին ատյաններում են հայտնվում առավել մեծ քաղաքական և ֆինանսա-տնտեսական հեղինակություն վայելող անձինք:
Ինձ թվում է հոդվածի հեղինակն ուղղակի իրար է խառնել հին գողական օրենքները և ներկայիս գանգստերա-կուպեցական դրվածքը: Ախր սրանք կուպեց էլ չեն: Ռուս վաճառականները մի խոսք են ունեցել "Շահույթն ամեն ինչից վեր է, բայց պատիվը շահույթից էլ է վեր": Էս նախադասության 2-րդ մասը երևի չեն կարդացել (ինչքան կարողացել են էդքան են կարդացել)
Ոչ մի պետություն և հասարակություն չի կարող հաշվի չնստել իր մի ստված մասը կազմող կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ, հետևաբար նաև դրանց հեղինակությունների հետ: Էդ նույնն ա, որ ասենք գրողների միության նախագահին հաշվի չառնես մշակութային կյանքում
Իսկ սիցիլիական Կոզա Նոստրան իր հիմքերում ունի այլ դրույթներ և մեծապես հիմնված է ընտանիք-տոհմի գաղափարի, ինչպես նաև ենթակա-ստորադաս անվիճելի կարգերի վրա: Ու դա համեմատել գողական օրենքի հետ ուղղակի ճիշտ չի: Ուրիշ բան, որ երկուսն էլ կրիմինալ տարրեր են ծնում
Պետք է հիշել, որ օրենքի գերակայությունը ապահովում է ոչ թե հասարակությունը, այլ պետությունը` դա է նրա հիմնական ֆունկցիան, մշակել և կիրառել այնպիսի օրենքներ, որոնք կնպաստեն հասարակության բոլոր խավերի և ենթահաարակությունների խնդիրների լուծմանը, պրոբլեմների նվազմանը և կյանքի մակարդակի բարելավմանը: Բնական է, որ այդ հարցում նորաստեղծ և թույլ պետությունը ունի նաև հենց հասարակության օգնության կարիքը![]()
Էջանիշներ