Բացատրե՛ք խնդրեմ ինչպես եք ընկալում վերնագիրը թեմայի:
![]()
Բացատրե՛ք խնդրեմ ինչպես եք ընկալում վերնագիրը թեմայի:
![]()
Believe in your dreams, but above all believe in yourself!
Ասա ում տակն ես փորում, ասեմ ինչ արժեք ունես դու...
Աբսուրդը ծնվում է մարդկային հարցապնդման ու աշխարհի անտրամաբանական լռության բախումից...
Որոշակի տարիքային միջակայքում, որոշակի գործոնների առկայության կամ բացակայության պայմաններում, որոշակի գողական կարծրատիպերով առաջնորդվելու ու նպատակների հասնելու ձգտում:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Օրենքով գողերը ի հայտ են եկել ԿԳԲ-ի նախաձեռնությամբ սովետական բանտերը վերահսկելու համար : Նրանցից առաջինն է համարվում Միշկա Յապոնչիկը :
Ժամանակի ընթացքում գողական օրենքները փոփոխվել են , դրանք պահպանվում էին ընդհուպ մինչև 90-ականների վերջերը , և գողերը բավականին ծանր կշիռ ունեին հասարակության մեջ : Այսօր գողերը վերածվել են հանցավոր օլիգարխների և ավելի շուտ նման են մաֆիոզների , մինչդեռ գողական օրենքներով գողը պետք է ապրի համեստ , չունենա սեփականություն և ոչ մի կերպ չառնչվի պետական ապարատի հետ . այսօրվա գողերի մեծամասնությունը չի հետևում այս օրենքներին : Ես նույնիսկ լսել եմ , որ սպասվում ընդհարում հին և նոր գողերի միջև :
Believe in your dreams, but above all believe in yourself!
Ասա ում տակն ես փորում, ասեմ ինչ արժեք ունես դու...
Աբսուրդը ծնվում է մարդկային հարցապնդման ու աշխարհի անտրամաբանական լռության բախումից...
Ահավոր խեղաթյուրված ա օրենքով գողեր հասկացության ստեղծման պատմությունը, Յապոնչիկը ոչ թե առաջին, նույնիսկ է100-րդ գողն էլ չէ ըստ սերունդի: Բայց դա էական չի: Օրենքով գող հասկացությունը հետմեծպատերազմյան ժամանակաշրջանից սկսած խորհրդային հասարակության զգալի հատվածի կողմից ասոցացվում էր ռոբինհուդիզմի, նիհիլիզմի, իշխող հասարակարգի դեմ ըմբոստացման հետ, ըստ այդմ էլ հեշտ տեղ գտավ այդ հասարակությունում` որպես կուլտուրոլոգիական նոր տարր: Հետագայում իրոք խեղաթյուրվեց էդ կուլտուրան, դառնալով չարիք պոստսովետական հասարակության համար: Նոր ձեւավորվող լիբերալ հասարակարգում, որն անխուսափելիորեն անցնում է պլուտոկրատիայի պատմական ժամակափուլով, այդ կուլտուրան կենսունակ չէ, ուստի դանդաղորեն, բայց համաչափ իր հոգեվարքն է ապրում:
Ավելացվել է 3 րոպե անց
Այնպես որ իրոք, այս երեւյթն իր մեջ որոշակի ռոմանտիկ տարրեր պարունակում է, չնայած, ըստ իս, բոլորովին չարդարացված: Ու երիտասարդության, պայմանականորեն ասված, փողոցում մեծացող հատվածը դեռ շարունակում է ընդօրինակել այդ կուլտուրան կրողներին` համարելով դա կայացած, ըմբոստ, արդարամիտ, ուժեղ եւ խիզախ մարդու պահելաձեւ:
Վերջին խմբագրող՝ Վարպետ: 05.02.2008, 21:56: Պատճառ: Գրառման ավելացում
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Չգիտեմ, հաստատա սխալ եմ հասկացել, բայց որ վերնագիրը կարդացի, պատկերացրեցի ծիծակ կոշիկներով, սև վերնաշապիկով, շալվարով ու ակնոցով տղայի, որ մի ձեռքով գլխին է սեղմում առանց այն էլ շատ կարճ մազերն, մյուսով` գլխիվայր բռնած կիսաջարդած մեխակ է մեկնում աղջկան` ինքն էլ չուզելով անել դա... Հետո ձեռքով հենվում է աղջկան` իբրև թե գրկել է ու քարշ գալիս ռեստորաններով...
Չէ, սա ռոմանտիկա է, ոչ թե ռոմանտիզմ, բայց դե պատասխանեցի տրված հարցին...
Իսկ ընդհանրապես, խոսքը երևի մանր-մունր, կյանքում 1 անգամ հեռվից հեռու հրացան տեսած տղաների մասին է, ովքեր իրենց "սխրանքների" մասին լեգենդներ են պատմում, հա՞![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Միշկա Յապոնչիկը քո իմացած Յապոնչիկը (Վյաչեսլավ Իվանկով) չէ : Նա Ապրել և մահացել մինչև պատերազմը , նրա բանդայի անդամներից է եղել հայտնի գող Վասյա Բրիլիանտը : Միշկա Յապոնչիկը բանտում եղած ժամանակ մեծ ազդեցություն է ունեցել մյուս բանտարկյալների վրա , այդ իսկ պատճառով ԿԳԲ-ն նրան օգտագործել է բանտում կարգ ու կանոն պահպանելու համար : Հետագայում գողերը դարձան խորհրդային իշխանության հակառակորդներ , այսինքն ստեղծվեց Օրենքով Գող հասկացությունը :
Էտ Օրենքով գող դառնալու անհույս ձգտման դրսեվորմնա այսօրվա իրականության մեջ "լավ տղեքի" կողմից որոնք 99% դեպքերում չեն գիտակցում օրենքով գեղ լինելու իմաստը, և առհասարակ գողական աշխարհի օրենքները։
Դրա մասին ահագին գրականություն կա
Բայց դե իրականում այսօրվա օրով համարում եմ անիմաստություն ես կասեի հիմարություն։
Դրան իրանց նվիրում են հիմնականում հիմար, խուլիգան մարդիկ որոնք ճիշտը ու սխալը իրարից չեն տարբերում, կամ էլ ուրիշ հաշվարկի համակարգում են գտնվում։
Համենայն դեպս հլը որ ոչ մի նորմալ մարդ չեմ հանդիպել որ ուզենա օրենքով գող դառնա։
Բայց իմ պատկերացմամ օրենքոով գողը պետք է լինի խելացի կշռադատված ոչ թե հիմար ու խուլիգան![]()
Loading your personal settings....
Գողական օրենքներով մարդ չպետք է ձգտի դառնալ օրենքով գող , նա պետք է ապրի գողական կանոններով , ընդունի դրանք և միգուցե մյուս գողերը ընդունեն նրան իրենց շրջապատ որպես գող :
խուլիգանները չեն կարող դառնալ օրենքով գող:
մինչև օրենքով գող դառնալը ինչքան հիշում եմ մի 1000 հատ բան պետքա անեն, որ ուղակի խուլիգանություն չէ
Վերջին խմբագրող՝ Սամվել: 06.02.2008, 01:48: Պատճառ: Գրառման ավելացում
Loading your personal settings....
բայց իրանք տենց էլ չեն դառնում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ