Այո այդպիսի իրավիճակ է: Այո զգում եմ (ժամանակ առ ժամանակ, ոչ մշտապես` իմ ապրելակերպից ելնելով):
Հայաստանում հասարակությունը կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի` մարդիկ որոնք ընդունում են էդ արժեքների գերակայությունը, և մարդիկ որոնք խորշում են էդ արժեքներից: Այսօր, ցավոք, (պարադոքս ա կարծես) առաջին խմբում ներառված են ավելի ուժեղ կամային հատկանիշներ ունեցող մարդիկ: Որքան էլ հիմա փորձենք հերքել սա (մանավանդ, որ ակումբի ակտիվ անդամների գերակշիռ մասը պատկանում է երկրորդ խմբին) բայց իրականությունն այլ բան է ասում: Թե ինչու է այդպես` չգիտեմ: Գիտեմ, որ վիճելի կարծիք եմ հայտնում, կուզեի հակափաստարկներ լսել:
Էջանիշներ