User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Անցած - գնացած օրերից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #13
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպե՞ս եմ նայելու մամայի աչքերին, երբ արթնանա…

    Ուրբաթ… մեղմ ասած՝ անտանելի երազականություն:
    - Տա՛ք կհագնվես:
    - Լավ էլի մա՜մ, էսօր էդքան էլ ցուրտ չի:
    Կյանքն ինձ երևի չի սովորեցրել ճանաչել ինձ ու մարդկանց: Սակայն, չկա այնպիսի «ես», որ հայելու առաջ կանգնի ու բազմություն տեսնի: Ես այդպիսին եմ: Ամեն անգամ փորձ եմ անում թքել «ամենաարժանավորի» վրա ու կանգնում եմ ամենաբարդ խնդրի առջև՝ ո՞վ է դիմացինս, ո՞ւմ աչքի բիբն է «ծռելու» իմ նողկանքի արտահայտիչը…
    - Կուշանաս, արագացրո՛ւ:
    - Քննությունս տասին ա, մա՛մ:
    Պիտի անապատն անցնեմ, որ հասնեմ: Անընդհատ շրջապատող անախորժությունների միջից ջո՜ւր, ջո՜ւր… չեմ հասկանում տա՞ք, սա՞ռը… Գոլն անտանելի կլինի…
    - Մա՜մ, այնպես արա, որ գլուխս միայն հիմար ու անմիտ մտքերի համար չլինի:
    - Ի՞նչ ես խոսում:
    Ես գերությունից փախած եմ՝ հողի, ջրի, օդի… կրակն է միայն, որ այրում ու այրում է ներսս. կծկվում եմ: Կարծես գորտեր են կռկռում կոկորդումս:
    - Երկինքը միայն իմ խելառ գլխին փուլ կգար:
    Մտել եմ իմ մեջ ու գալարվում եմ իրադարձությանը զուգահեռ: Մեկն անընդհատ ձեռքը ճակատիս է դնում, թրջում է վիզս…
    - Քոռանա՛մ ես…
    - Կույրացավն ինձնից հեռո՜ւ տարե՛ք:
    Որոշ ժամանակ հանդարտվել եմ, քնել: Իսկ դո՞ւ… մամա՜… Ի՞նչ եմ ասելու, երբ առավոտյան նայեմ աչքերիդ… Կան երազներ, որոնք երբեք չպետք է պատմվեն:
    Սա իգական սեռ է…
    Վերջին խմբագրող՝ Lusinamara: 15.10.2011, 11:37:
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (15.10.2011), E-la Via (15.10.2011), Ripsim (19.10.2011), Կարնո Սոսե (15.10.2011), Ռուսա (15.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրերից մի օր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 552
    Վերջինը: 20.07.2023, 15:48
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30
  3. ՀՅԴ Անցած Ուղին
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.06.2007, 19:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •