User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ես նրա վիշտը գիտեմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես նրա վիշտը գիտեմ

    Ծերունին փակել աչքերն ու ժպտում է ինքն իրեն: Նա թիկն տված է պատշգամբի թախտամբարին: Ծածկված չէ: Շուրջը ոչ ոք չկա: Անընդհատ մտածում է. «Հանգիստ, աչք - ունքից հեռու մեռնեմ, մեծ քնից բոլորն են քնում, ես էլ գնամ անվերադարձ աշխարհ»: Վիշտն ու կարոտը թույլ չեն տալիս, որ մտքերը հավաքի:
    Իր համար ստեղծել է մի կայուն աշխարհ, որում թագավորում են ձեռքի գործիքները: Ամբողջ կյանքում նրա ձեռքին միմյանց չզիջելով հրաշքներ են գործել մուրճը, կացինը, բահը, գերանդին, ձեռնափայտը… Ձեռքերն այս պահին էլ դրանց բռնելու տարօրինակ, նույնիսկ՝ կենսական պահանջ են զգում: Գրպանից հանում է դանակը: Խորշոմած, մոմագույն մատներով շոշափում, մտածում. «Չէ-է, դու էն չես»: Դնում է գրպանը:
    Նա սով ու պատերազմ է տեսել, անհայրումայրություն, Աստված նրան զավակ չի պարգևել: Նրա սերը կյանքի նկատմամբ ավելի մեծ է, զորեղ, քան բոլոր կորուստներն ու պարտությունները միասին վերցրած: Նա մաքուր օդ է: Նրանով պետք է շնչել ու մոռացության տալ մարդկային արատները:
    Նա երբեք չի ծիծաղում: Ամպերին նայել չի սիրում: Չի սիրում, երբ անձրևը երկարատև է լինում: Միշտ հասցնում է ժամանակի մեջ տեղավորվել: Ունենում է առատ այգի, կուշտ ոչխարներ, խոզեր ու հավեր, խոտի մեծագույն դեզեր: Չի վախենում մահից, բայց սիրում է իր տան ետնամասը*: Մարդկանց հեշտությամբ է ներում, սակայն հիշեցնում է ամեն առիթի: Խանդաղատանքով է մտածում իր վաղ մահացած կանանց մասին. երկուսին էլ շատ է սիրել, սակայն չի զգացել զավակ ունենալու բերկրանքը: Պահել, մեծացրել է աներձագի որդուն: Երբեք չի փորձել դաստիարակել, դրանով իսկ դաստիարակելով նրան:
    Ես նրա վիշտը գիտեմ: Քանի - քանի՜ անգամներ եմ հուզված ու զարմացած լսել նրա պատմությունները, տեսել, թե ինչպես է ներքուստ այրվում: Տեսել եմ նրա հարբեցումները, բայց խաղաղությունը: Ինչ - որ անորոշ ուրախություն նրա դեմքին միշտ ժպիտ է նկարել: Հիմա էլ փակ աչքերով ժպտում է: Գիտեմ ինչու. սպասում է Օֆելի մեղմ ձայնին, որը գուցե այս անգամ կասի.
    - Պապի՛, չայդ… չա՛յդ սառեց է՜…


    * - Տունը մոտ է գերեզմաններին

    Հ.Գ. մեղմ մոտեցեք, առաջին անգամ եմ որպես արձակ, ինչ-որ բան ի ցույց դնում
    Հ.Հ.Գ. լավ ասացի՝ ինչ-որ բան
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (06.11.2011), Arpine (19.09.2011), Chilly (19.09.2011), E-la Via (19.09.2011), einnA (21.09.2011), Freeman (19.09.2011), John (19.09.2011), Malxas (18.10.2011), Mark Pauler (19.09.2011), Meme (19.09.2011), My World My Space (19.09.2011), Tig (19.09.2011), unknown (17.10.2011), Կարնո Սոսե (18.09.2011), Ռուսա (17.10.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. IKnowMe | Ես գիտեմ ինձ․․․
    Հեղինակ՝ iiiDima, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 07.08.2015, 23:14
  2. Ես էլ մուլտերն անգիր գիտեմ… :)
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 98
    Վերջինը: 29.12.2014, 18:33
  3. Էս կինոն անգի՛ր գիտեմ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 540
    Վերջինը: 03.09.2013, 14:36
  4. Ես գիտեմ հինգ...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.04.2013, 18:20
  5. Գրառումներ: 17
    Վերջինը: 28.02.2012, 03:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •