Պանդուխտ-ի խոսքերից
Այստեղ շատ հարցեր մութ են ինձ համար: Օրինակ «օսմանեան կայսրութիւն» կոչուած սպանդանոցում Հ.Յ.Դ գալիս է հայ ժողովուրդին համոզելու հնազանդ գտնուել, զինուորագրուել, պարէնով մթերքով մատակարարել ոսոխմանեան բանակը, միս կողմից՝ թիֆլիսում ցարական կառավարութիւնը կազմում է հա կամաւորական գնդեր, բայց սահմանափակ քանակով. (ի հարկէ Հ.Յ.Դի անդամ էին Հայ Կամաւորական ջոկատների մեծ մասի հրամանատարները): Ոչ թուրքիան է ուզում հայի լաւութիւնը (Ցեղասպանութիւն), ոչ էլ ցարական Ռուսաստանը իրապէս ուզում է փրկել հայութիւնը (ուշացում, ռուսաստանի քաղաքացի 200 000 հայ զինակոչիկների ուղարկումը գերմանական ճակատ): Մի խօսքով՝ Հայ ժողովուրդը անտէր էր: Իսկ երբ կամաւորական ջոկատները սկսեցին ինքուրոյն խնդիրների լուծումը (որբահաւաք, հայափնտռում, մաքրագործում), իսկոյն ցարական կառավարութիւնը լուծարեց Հայ կամաւորական գունդերը: Հ. կամաւորականներն ովքեր եկել էին ամերիկայից, եւրոպայից. Հարազատներ գտնելու յոյսով, յուսահատ ետ վերադարձան, ուրիշներ անդամագրուեցին ռուսական բանակին:
Էջանիշներ