Ես՝ այս պահին դիվանի վրա վեր ընկած Վիշապս, որը գարեջրի թեթև ազդեցությունից կորցրել է քաղաքական կողմնորոշումը, հայտարարում եմ.
1. Ես դատապարտում եմ «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմայի ֆուկ անելը անհայտ ուժերի կողմից;
2. Վերոհիշյալ թեմայի ակնհայտ ոչ լևոնանպաստ լինելը ինձ իրավունք է տալիս կասկածել, որ թեման ֆուկ անող անհայտ ուժերը լևոնանպաստ ուժեր են;
3. Հաշվի առնելով, որ ակումբ.ամ-ի ամեն մի անդամ չունի թեմաներ ֆուկ անելու լիազորորություն (օրինակ ես չունեմ), ապա ես կարծում եմ, որ վերոհիշյալ թեման ֆուկ է արվել այն անդամի կողմից, որն օժտված է թեմաներ ֆուկ անելու կարողությամբ, իսկ այդպիսին կարող են լինել օրինակ մոդերատորները, չնայած չի բացառվում արտաքին ուժերի կողմից սայթ սողորսկելու ու դավադիր ջնջումներ անելու հնարավորությունը;
4. Ելնելով վերոհիշյալ կետերից, ես պահանջում եմ ակումբի իշխանություններից.
ա) Անմիջապես, երկու ամսվա ընթացքում հայտնաբերել և պատժել մեր բոլորի կողմից շատ սիրված թեման ֆուկ անողին;
բ) Առաջիկա ամիսների ընթացքում ամբողջովին վերականգնել թեման իր մեջ պարունակվող բոլոր հակալևոնական գրառումներով հանդերձ;
գ) Բացատրություն տալ, թե ինչու է ֆուկ արվել թեման և ինչու ժողովուրդը նախապես չի տեղեկացվել թեմայի ֆուկ արվցվելու հավանական լինելու վերաբերյալ;
դ) Ձեռնամուխ լինել սիված թեմաների հետագա նույնատիպ անհայտացումները հնարավորինս բացառելու միջոցառումների սկիզբ դնելուն...

5. Ես մաքսիմալիստ չեմ ու եթե դուք չեք կատարում իմ պահանջները, ապա ջհանդամը կատարեք;
6. Հաջորդ տուֆտաբանությունս կլինի հերթական գարեջրախմությունիցս անմիջապես հետո, եթե մինչև այդ արտառոց պատահարներ չլինեն:
Վիշապենց կենտրոնական դիվանանոթբուքասենյակ:
Էջանիշներ