Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Moonwalker (29.11.2011), Ripsim (29.11.2011), Skeptic (29.11.2011), Գեա (19.12.2011)
Հոդված կրոնի մասին
Սերգեյ Դանիելյան
Հաճախ իրարամերժ կարծիքներ ենք լսում կրոնի մասին: Մեկը ասում է, որ հավատքն ու կրոնը տարբեր բաներ են: Եվ կան ճիշտ ու սխալ կրոններ: Մեկը առաքելական է, մյուսը` աղանդավոր, էն մյուսը` աթեիստ: Ի դեպ թեիստների ու աթեիստների միջև առանձնապես տարբերութուն չեմ դնում: Մեկը մյուսից ծայրահեղական ու բութ են: Մի շատ լավ ձևակերպում կա. եթե դու շփվում ես Աստծո հետ, դա աղոթք է, եթե Աստված է քեզ հետ շփվում` շիզոֆրենիա:
Ամենևին էլ չեմ ուզում վիրավորել մեր հավատացյալների կրոնական զգացմունքները: Բայց կարծում եմ, որ աստվածավախությունից անբարոյական բան չկա: Փաստորեն մարդ չի սպանում կամ չի քնում իր հարազատ քրոջ հետ ոչ թե այն պատճառով, որ մտքին չկա և դա աննորմալ է իր համար, այլ միայն այն պատճառով, որ Աստված կպատժի: Շատ լավ բարոյականություն ա(:
Համ էլ կարո՞ղ եք ինձ նշել` որն է բարոյականը կամ անբարոյականը: Հելենիստական մշակույթի կանոններով հասուն տղամարդկանց կարելի էր դեռահաս տղաների հետ կենակցել: Բայց հետո, երբ նրանք մեծանում էին, արդեն չէր կարելի, անբարոյական էր համարվում: Ի դեպ, չի բացառվում, որ աշխարհի ամենաուժեղ տղամարդուն` Ալեքսանդր Մակեդոնացուն ժամանակին դեռատի հասակում մի լավ ունեցե …. են:
Հայաստանում անբարոյական էր համարվում, երբ հարսը, որը դեռ երեխաներ չուներ, խոսեր տան տղամարդկանց հետ: Դեռ ավելին` ամուսնու ու նրա հոր ոտքերը պիտի լվանար. դա հարգանքի նշան էր համարվում:
Հեթանոսական Հայաստանում աղջիկները իրենց կուսությունը նվիրում էին անծանոթ անցորդներին, զինվորներին, եթե չեմ սխալվում, Անահիտի տաճարում:
Հիմիկվա առևտուրը Սովետի ժամանակ սպեկուլյացիա էր համարվում և մարդիկ բանտ էին նստում վերավաճառքի համար…. Դե կարելի է էլի օրինակներ բերել… Բարոյականությունը փոխվում է ամեն օր:
Հիմա կասեք` ի՞նչ կապ ունի էստեղ կրոնը: Կարծում եմ` շատ մեծ: Մեր բարոյականությունը կրոնական է: Այսինքն` պետականոնորեն ընդունված բարոյականությունը Հայ Առաքելական եկեղեցու բարոյականությունն է:
Ո՞րն է, ի վերջո, ճշմարտությունը: Հայ քրիստոնյայի համար` առաքելական եկեղեցու կանոնները: Փաստորեն, եթե դու հավատացյալ չես, ուրեմն ոչ միայն Հայ չես, այլ նաև անբարոյական ես: Համշենահայերի նման թերի հայ ես:
Եվ այդ խավարամիտ ֆոնի վրա լսում ես, թե մեր եկեղեցին պետք է ուժեղանա, որ աղանդները վերանան: Ինձ համար ամեն ծայրահեղ բան աղանդ է: Ի՞նչ տարբերություն` առաքելական թե եհովայական: Ի՞նչ տարբերություն, եթե քթիցդ այն կողմ բան չես տեսնում: Ի՞նչ ասել է` հավատում ես, թե ոչ: Նա, ով հավատում է, որ Աստված մարդուն կավից է ստեղծել և դրա համար դիմացինի գլուխը պատրաստ է ջարդել, ինչո՞վ է տարբերվում երեխաներին մատաղ անող եհովական շիզոֆրենիկից: Ուղղակի էն մյուս շիզոֆրենիկը ավելի է հավատացել իր գաղափարին: Մեր եկեղեցին շատ կերազեր այդպիսի հավատացյալներ ունենար:
Թեպետ երևի ունեցել է, որ ժամանակին քրիստոնեական գաղափարախոսության ներքո ոչնչացվեց մի ողջ հեթանոսական մշակույթ: Չեմ կարող հաստատ ասել, թե ինչ կատարվեց Հայաստանում այն ժամանակ: Մեր հարգելի պատմաբաններն էլ, ովքեր պրիմիտիվ քոմենթներ են գրում, թե ”գնա, պատմություն կարդա”, էլի դժվար թե հոդաբաշխ կարող են բացատրել: Բայց եկեք եղած փաստերից ելնելով տրամաբանենք:
Հայաստանում տեղի ունեցավ հերթական հեղափոխությունը, եկավ էլի ինչ-որ մեկը, որի համար արդեն հող էին պատրաստել և ասաց մեզ, որ մենք սխալ ենք ապրել մինչև այդ: Այսինքն մի երկու, երեք հազար տարի “հավայի մուկ ենք տշել”, իսկ ՆԱ գիտի, թե մեզ ինչ է պետք: Հոդվածի փիառը ապահովելու համար ասեմ, որ այդ ինչ-որ մեկը օտարազգի Գրիգոր Լուսավորիչն էր: Աշխարհում բոլոր իդեոլոգիաները ստեղծել են շիզոֆրենիայով հիվանդ մարդիկ: Իսկ հիմա, խնդրում եմ, ուշադրություն:
Ես ցինիկ չեմ: Աթեիստ չեմ: Աշխարհում ոչ մի կրոնի դեմ չեմ: Հարգում եմ դիմացինիս անձն ու զգացմունքները: Չեմ գողանում, չեմ սպանում, համարյա չեմ շնանում: Ես հասկանում եմ, որ արդեն եկել էր ժամանակը, որ մենք մոնոֆիզիտական կրոն ընդունեինք, աշխարհը գնում էր այդ ուղությամբ: Բայց մենք այն բացառիկ ազգերից ենք, որ հիմնովին կարողացանք մի քանի հոգեկան անկայուն փսիխիկա ունեցող մարդկանց շնորհիվ թույլ տալ պատմութունը սկսել զրոյից` ոչնչացնելով ամեն ինչ, ինչ ստեղծվել էր նրանցից առաջ:
Մենք ունենք միայն մի քանի հրաշքով փրկված պոեզիայի տողեր ու մեկ էլ Գառնիի տաճարը: Այն էլ եղել է թագավորների հանգստավայր: Մեր արդի լեզվով ասած` “հարուստի դաչա:” Դրա համար էլ փրկվեց: Ինչպես տեսնում եք, ոչինչ չի փոխվում:
Պատմութունը չի սիրում, երբ նրա մասին խոսում ես անցյալ անկատար ժամանակով: “Այ, եթե մենք չընդունեինք քրիստոնեությունը, ապա կձուլվեինք:” Ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, որովհետև չի եղել: Կարելի է միայն ենթադրել:
Եղբայր, էլի ընդունեիք, ես դեմ չեմ, բայց ինչու գալիք սերունդները զրկեցիք մի ամբողջ մշակույթից: Ամենահետաքրքիրն այն է, որ հիմա էլ նույնն է կատարվում: Ջնջենք, սկսենք նորից:
Ժամանակին Հռոմի պապը ներողություն խնդրեց ինկվիզիցիայի կողմից կատարված այլանդակությունների համար: Խելոք մարդ էր:
Հետաքրքիր է` մեր կաթողիկոսը և “ջիպավոր” հոգևորականները պատրա՞ստ են եկեղեցու կողմից մեղա գալ կատարված այլանդակությունների համար, թե՞ էլի մենք բոլորս մեղսավոր ենք, որովհետև ծնվել ենք մեր մեղսավոր ծնողների սեքսի հետևանքով, իսկ նրանք` Ընտրյալ:
P.S. Եթե օրինակներիս մեջ պատմական անճշտություններ կան, ապա իմ բծախնդիր ընթերցողները կարող են մի քանի անգամ թքել կամերային թատրոնի բակում տեղադրված աֆիշիս վրա
Աղբյուր՝ ejournal.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ընդհանուր գաղափարներով վատ չի, մենակ մոնոֆիզիտության պահով համը հանել է: Քրիստոնեությունը մոնոթեիստական (միաստված) կրոն է, իսկ ԱՀԵ-ի դավանանքը մոնոֆիզիտ (միանձնական. մոնոֆիզիտներն ընդունում են, որ Հիսուս Քրիստոսն ունի միայն մեկ էություն` աստվածային) չէ, մոնոֆիզիտներին համարում են աղանդավոր:
Այ "մուկ տշելու" պահով լավ է ասել![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Հա, մոնոֆիզիտությունն ու միաֆիզիտությունը չի տարբերում:![]()
Հա, կոմպետենտ չի, հաճախ ծայրահեղ, հաճախ կասկածելի... բայց դե մարդը ուզեցել ա արտահայտվի: Բոլորն էլ ասում-խոսում են:![]()
Skeptic (19.12.2011)
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Freeman (20.12.2011), Moonwalker (19.12.2011)
տեսնես ինչի՞ են կրոնի մասին խոսում ավելի շատ անհավատ մարդիկ ...
I love my life and I celebrate it every day...
Moonwalker (19.12.2011), հովարս (24.12.2011), Շինարար (20.12.2011)
Shah (19.12.2011)
Էդքան էլ վատ հոդված չէր: Բայց էս հատվածին կուզեի մի թեթև անդրադառնայի.
Ի դեպ թեիստների ու աթեիստների միջև առանձնապես տարբերութուն չեմ դնում: Մեկը մյուսից ծայրահեղական ու բութ են:
Ձյաձյը բոլոր թեիստներին ու աթեիստներին ընդհանրացնում ա որպես բացարձակ հասկացություններ, էն դեպքում, երբ դա տենց չի: Ներկայացնեմ աստծո գոյության հավանականության հանդեպ հավատի դասակարգման եղանակներից մեկը (հեղինակը ստորագրությանս հեղինակն ա).
1. Թունդ թեիստ - աստծո գոյության հավանականության 100 տոկոս: Յունգի խոսքերով՝ «Ես չեմ հավատում, ես գիտեմ»:
2. Դե ֆակտո թեիստ - շատ մեծ հավանականություն, բայց 100 տոկոսից քիչ: «Ես հաստատ չգիտեմ, բայց ես խորապես հավատում եմ աստծուն ու իմ կյանքը ապրում եմ` ընդունելով, որ նա կա»:
3. Դեպի թեիզմը հակված - ավելի քան 50 տոկոս, բայց ոչ շատ բարձր: «Ես խիստ տատանվում եմ, բայց հակված եմ աստծուն հավատալուն»:
4. Ամբողջությամբ անկողմնակալ - ուղիղ 50 տոկոս: «Աստծո գոյություն ունենալու և չունենալու հավանականությունները ճիշտ հավասար են»:
5. Դեպի աթեիզմը հակված - 50 տոկոսից պակաս, բայց ոչ շատ ցածր: «Ես չգիտեմ՝ արդյոք աստված գոյություն ունի, թե՝ ոչ, բայց ես հակված եմ թերահավատ լինելուն»:
6. Դե ֆակտո աթեիստ - շատ ցածր հավանականություն, բայց ոչ՝ զրո: «Ես հաստատ չգիտեմ, բայց կարծում եմ՝ աստծո գոյությունը խիստ անհավանական է, ու իմ կյանքը ապրում եմ` ընդունելով, որ նա չկա»:
7. Թունդ աթեիստ - «Ես գիտեմ, որ աստված չկա, նույն համոզվածությամբ, ինչ Յունգը գիտի, թե նա կա»:
Հեղինակը, ինչպես նաև ձեր խոնարհ ծառան (), իրան դասում ա 6-րդ կարգին:
Freeman (20.12.2011), Moonwalker (19.12.2011), Varzor (20.12.2011), Նաիրուհի (20.12.2011)
Եթե կա այնպիսի հասկացողություն, ինչպիսին չարն ու բարին է, նյութական և հոգեվորը, խավարը և լույսը. ուրեմն կա այդ երկու բեվեռներում կանգնած ուժեր
Իմ կարծիքով, այդ երկու ուժերի ներդաշնակությունը կփրկի աշխարհը: Հակառակ դեպքում քաոսը անխուսափելի է![]()
Հարգելի Moonwalker եթե դուք խուսափելու էիք նմանատիպ մեկնաբանություններից, ապա մի գուցե պետք չէր ֆորումոմ կրոն թեմային անդրադառնալ:
Ես կածում եմ ոչ մի ավելորդ գրառումներ չեմ արել ու ոչ մեկին վիրավորելու նպատակ չեմ հետապնդել, քանզի պարզապես իմ առաքինությունը թույլ չի տա:
Ես մատուցել եմ այն, ինչ մտածում եմ: Եթե Ձեր նպատակը «գործը» այն է, որ ֆորումում հնչեն այնպիսի մտքեր, որոնք Ձեզ են դուր գալիս, ուրեմն նախօրոք զգուշացնեիք:
Մի գուցե Դուք բացատրություն տաք Ձեր «աշխատանքի» բուն նպատակների վերաբերյալ…
Ներողություն եմ խնդրում բաժնի մոդերատորներից օֆֆթոփի համար, ուղղակի մտքովս մի հատված անցավ գեղարվեստական գործից (Շիրվանզադե, «Ջհուդի ականջը»).
«— Ասա՛, — գոչեց նա տարօրինակ ձայնով, — ասա՛ ինչից եք ստեղծված դուք, ջհուդներդ: Ասա՛, ինչի՛ց, մի՞թե միևնույն նյութից, որից ես և ուրիշները: Ասա՛ ինչից են շինված քո գլուխն ու քո լեզուն, քո աչքերը, քո ձեռքերը, ոտքերը: Ինչո՞ւ քո լեզուն ավելի լավ է խոսում, ինչո՞ւ դու ինձանից լավ ես տեսնում, ինձանից լավ լսում, ինչո՞ւ կիսիս չափ չկաս — տասն իմ չափ եռանդ ունիս: ինչո՞ւ դու ոտքով ավելի արագ էիր կատարում գործերդ, քան ես կառքով, ինչո՞ւ դու կարողանում էիր առավոտներն ինձանից ավելի վաղ զարթնել, գիշերները ինձանից ուշ քնել, ինչո՞ւ դու գիտեիր գուշակել, թե մի տարի հետո, որ ապրանքն է թանկանալու, որն է Էժանանալու, Ինչո՞ւ դու բոլոր վաճառականների գործերին տեղյակ էիր, իսկ ես իմ հաշիվներին էլ վերահասու չէի, ասա, ի՞նչ կա քո աչքերի մեջ, որ այդպես լավ են տեսնում: Ասա, որ ես դուրս գջլեմ եղունգներովս: Ասա, ի՞նչ կա քո ականջների մեջ, որ այնպես լավ են լսում հեռվից: Ասա Այզելման, ինչո՞ւ դուք հրեաներդ անհաղթելի եք: Ինչո՞ւ ձեզ ոչ ծեծն է ցավ պատճառում, ոչ հալածանքը հուսահատեցնում, ոչ անարգանքն ընկճում, Ասա՛, պատասխանիր, ես չեմ բարկանում, տեսնում ես, այլ խնդրում եմ...
Տարօրինակ հարցեր են, այնպես չէ: Ես կամեցա ինչ-որ ասել, բայց Շմուլ Մոզերն ինձ առաջեց,
— Ես կպատասխանեմ, — ասաց նա հանդարտ ձայնով և մոտեցավ Ագրինցևին, — Ասում եք ինչ նյութից է ստեղծված հրեան: — Միևնույն նյութից, միևնույն աստծու ձեռքով: Հող է այդ նյութը և հող պիտի դառնա, թե ձեր ավետարանով և թե մեր թալմուդով: Բայց դուք, ով քրիստոնյաներ, այնքան հունցել, այրել, ծեծել, կռել եք մեզ, որ դարձել ենք պողպատ: Հազար ինը հարյուր տարի է, դուք հրեայի դարբինն եք, և պետք է ասած, երևելի վարպետ եք ձեր գործում: Դուք եք, որ սրել եք հրեայի լեզուն, նրբացրել եք նրա տեսանելիքը և լսելիքը: Հարցնում եք, ինչո՞ւ ենք մենք ձեզանից ավելի շուտ զարթնում, ձեզանից ուշ քնում: Ինչո՞ւ, որովհետև առավոտները ձեր կազակների ձիերի տրոփյունն է մեզ զարթեցնում, իսկ գիշերները ոստիկանների ջվոցներն է խափանում մեր քունը: Մենք այդ տրոփյունն ու այդ շվաքները ձեզանից լավ ենք լսում, որովհետև ձեր լսելիքը դեռ կոպիտ է: Ոչ, այդ չէ միայն, մենք ստիպված ենք քիչ քնել բնավ չքնեի որովհետև քնում են միայն տեր ու պահապան ունեցողները, իսկ մեր գլխին հավիտյան կախված է բռնության սուրը: Մենք վազում ենք-ձեր կառքը մեզ չի հասնում, որովհետև մենք հալածվողներ ենք: Իսկ հալածվողների ոտները փետուրից են: Ախ, կար Ժամանակ, երբ մենք էլ ձեզ նման գոռոզ էինք և անբարտավան, անցա՛վ, կործանվեց ամեն ինչ, ցրվեց մեր բույնը, դարձյալ ձեր ձեռքով, ով քրիստոսի աշակերտներ: Եվ մենք ցրվեցինք աշխարհի բոլոր կողմերը: Դժոխք է մեզ համար տիեզերքը, և այդ դժոխքի ամենասոսկալի վայրն է մեզ վիճակվել... Ռուսիան: Ի՞նչ եք ուզում իմանալ, ինչո՞ւ: մենք հաջող ենք վաճառականության մեջ. Բարի քրիստոնյա, ի՞նչ կլիներ մեր դրությունը, եթե այդքան էլ չուենայինք: 9է՞ որ մեր միակ ապավենը ճարպկությունն է, Միակ միջոցը գոյության: Ա՞յն էլ ուզում եք խլել: Խլեցե՛ք, մենք ուրիշը կգտնենք: Զարմանում եք, թե ինչպես մենք ձեզ այդ օրին հասցրինք: Շատ, պարզ է: Մենք ուզում ենք ապրել, իսկ դուք արդեն ապրում էիք: Մենք բախտ էինք որոնում, իսկ դուք արդեն անեիք այն: Մենք դժգոհ էինք մեր վիճակից, իսկ դուք գոհ — ահա ձեր դժբախտության հիմքը: Ձեր խելքը և եռանդը նիրհում էր ձեր անբարտավանության մեջ, իսկ մենք արթուն էինք և պիտի կռվեինք: Այսպիսի հանգամանքներում դժվար էր ձեզ թավալել գետին ու խեղդեր Ոչ: Եվ մենք թավալեցինք ու խեղդեցինք ձեզ: Ի՞նչ եք ուզում այժմ մեզանից: Ընկերանա՞լ: Շատ բարի, համեցեք ընկերանանք: Բայց ամեն մի ընկերություն հիմնվում է իրավունքների հավասարության վրա: Տվե՛ցեք ձեր իրավունքները մեզ էլ, կամ վերցրեք հազարավոր շղթաները մեր ձեռքերից ու ոտքերից, և մենք կարող ենք ընկերանալ: Վերջապես, մեր վարք ու բարքերի մեջ կա ահագին անդունդ, նախ լեցրեք այն -հետո: Դուք, պարոն Ագրինցև, ծնված եք գռռալու, հայհոյելու, հարբելու, ծեծելու, կոարատելու և մատնելու համար: Ախ, ի՞նչ երևելի ոստիկան կլինեիք դուք, եթե ժամանակին հասկանայիք: Նայեցե՛ք ձեր այդ խոշոր բազուկները, կարծես, ստեղծված են մեզ խեղճերիս բռնելու և բանտ դնելու համար: Եվ դուք ուզում էիք, որ մենք չկարողանանք հաղթել ձեզ վաճառականության մեջ: Ի՞նչ կոպիտ մոլորություն: Մեր հայրերը և մեր նախահայրերը, մեր հարյուրավոր սերունդները առևտրի մեջ են մաշել իրենց խելքը»:
![]()
Lion (23.12.2011), Moonwalker (21.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ