Եթե ծաղրելու նպատակունենայի, թեման զվարճալի բաժնումկ բացեի: Ես լուրջ եմ հարցերս տալի ու լուրջ եմ վերաբերվում պատասխաններրին: Զավեշտալին էն հակասություններն են, որ տեսնում եմ գրվածքներում: Իսկ կոնկրետ հարց տվել եմ մի քանի հատ:
Աստված բարի է՞, թե՞ դաժան:
Ներողամիտ է՞, թե՞ հիշաչար ու վրեժխնդիր:
Ամենակարող է՞, թե՞ կան բաներ որոնք անելու համար պարտադիր զոհ է պահանջվում:
Աստված ադեկվատ է՞, թե՞ մեկի գործած մեղքի համար լրիվ այլ անմեղ մարդու կարող է պատժել:
Հիմա կոնկրետ պատճառները, որտեղ առաջացել են էդ հարցերը:
Եթե աստված բարի է, ապա ինչու է մի քանի անգամ գենոցիդ արել:
Եթե ներողամիտ է, ապա ինչու Սավուղի երեխուն սպանեց, Մովսեսի քրոջը մի թեթև բողոքելու համար բորոտացրեց, Մովսեսին անիծեց, որ իրա հողը չտեսնի:
Եթե ամենակարող է, ապա ինչու պարզապես չներեց մարդու մեղքերը, այլ իրա որդուն ուղարկեց խաչվելու:
Եթե ադեկվատ է, ապա ինչու՞ փարավոնի հաստագլխության դիմաց եգիպտոսի ժողովրդի վրա 10 աղետներ ուղարկեց, որոնցից մեկը ոչնչում մեղք չունեցող նորածինների մահն էր:
Էջանիշներ