Էլմո ջան, հռոմեացիների համար Հիսուսը օգոստափառ կայսեր դիմաց մեղմ ասած ոչ ոք էր: Ուստի «տվյալ տրամաչափի մարդ» հասկացությունը խիստ վիճարկելի է, ու բնականաբար Հիսուսը հռոմեացի պատմիչների կողմից հիշատակվում է, որպես կայսրության մի ծայրամասում խժդժություններ առաջացրած աղանդավոր: Ասենք Գայոս Տրանքվիլիոսի/Սվետոնիոսի/
«Կայսրերի կյանքի մասին» կամ ոնց ասում են «12 կեսարների կյանքը» գործում գրում ա՝
«Iudaeos impulsore Chresto assidue tumultuantis Roma expulit.»
«Since the Jews constantly made disturbances at the instigation of Chrestus, he expelled them from Rome.»
«Քանի որ հրեաները շարունակաբար անկարգություններ էին անում Քրեստոսի դրդմամբ, նա (կայսրը) արտաքսեց նրանց Հռոմից»
Նույնը հիշատակում ա Կտակարանը՝
«...համաձայն Կղօդէոս կայսեր հրամանի,
որով բոլոր հրեաները Հռոմից պէտք է հեռանային։» Գործք 18:2
Հա, դու կարող ես կարծել, որ խոսքը ուրիշ մարդու մասին է, ջանդամ թե Սինայան կոդեքսի Գործք 11:26-ում քրիստոնյա բառի փոխարեն քրեստոնյա չի գործածված:
Էջանիշներ