Արիացի չեմ, քավ լիցի, աստվածապաշտություն էլ չունեմ: Աստծո մասին պատկերացումներս էլ բազմակի անգամ նշել եմ տարբեր թեմաներում:
Իսկ այ դատի ու հատուցման պահը, ստում են եղբայր, խորհուրդ կտայի չհավատալ, չնայած քո գործն է, ոչ մի նպատակաուղղվածություն չունեմ քեզ կամ որևէ մեկի ինչ-որ բան ապացուցելու:
Ուղղակի արի մի բան քննարկենք: Ես գտնում եմ, որ չարիք գործող մարդը թույլ մարդ է, այսինքն նա ուժ չի ունեցել պայքարելու կյանքի դժվարությունների հետ, ու հետզհետե ինքն էլ դաժանացել ու չարացել է: Դու կարծում ես, որ Աստված նրան պատժելու է:
Հարց. Աստված թույլերի պաշտպանն է, ինչո՞ւ պետք է պատժի թույլին:
Նախօրոք խնդրում եմ աստվածաշնչից մեջբերումներ չանել, աստվածաշնչին քեզանից պակաս ծանոթ չեմ, բոլոր մեջբերումներն ինքս էլ կարող եմ անել, ուզում եմ պատասխանես ինքդ, սեփական տրամաբանությամբ, սեփական աստծո ընկալման մակարդակով:
Էջանիշներ