Chuk (20.08.2011)
Է՜հ-է՜հ...
Տենց էլ չսովորեցինք, էլի, սեփական պատասխանատվության զգացում ունենալ, պատասխանատվությունը փիս ձյաձաների վրա գցելու փոխարեն
Ապեր, ուրեմն ասեմ. ով ուզում ա լինեն: Ուզում ա իրանց տեղը Քոչը լիներ: Ժողովուրդը ինքը պետք ա պայքարի իրա իրավունքների համար: Ու եթե կա որևէ ուժ, որը դա առաջնորդում ա, էդ պայքարը, քաղաքացիական գիտակցություն ունեցողը գնում ա հետևից, ոչ թե տունը նստած հազար ու մի պատճառ ա հնարում, թե ինչու չի գնում:
Ու հերիք ա, էլի, ախպեր: Կանգնեք ու ասեք, որ չեք ուզում պայքարեք: Որ ձեզ ձեր հիմիկվա կարգավիճակը ձեռ ա տալիս: Կհարգեմ: Բայց սենց պատճառներ, որ իբր ղեկավարները էս ու էն են, դրա համար չեմ պայքարում.. արա դե լավ էլի... մենք էլ էշ էինք, ախմախների հետևից գնացինք, բա ո՜նց... Մի խնդացրեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հիմա մլիցա չկա, միլիցիոներները սովետական տարիներին էին, հիմա ոստիակն էն կոչվում.
Սովորած ոստիկան ասելով նկատի ունեմ Ոստիկանության ակադեմիան ավարտած և իրավաբանական կրթությամբ ոստիկաննա.
Ոչ միայն ոստիկանները այլ ընդհանրապես ցանկացած մարդ, սովորելուց չի "փչանում"
Հ.Գ. Ես մի բան չեմ հասկանում, ինչիա ժողովրդի մոտ ոստիկանի անունը արժեզրկվել?
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Վերջիններս կարող են նաև քաղաքացիական դիրքորոշման արդյունքում հայտնվել Ազատության հրապարակում ու իներտ գազով լցնել «ընդդիմության» փուչիկները, որի արդյունքում Ազգային Ժողովի ձրիակերների մի խումբ կփոխարինվի մեկ այլ ձրիակերների խմբով։Եթե քաղաքական դաշտում բոլորը փուչիկ փչողներ են, ապա մասսայի իներտ գազի վիճակում գտնվելը բնական է։ Որոշ փուչիկներ կպայթեն, որոշներն էլ կթսկեն և կշարունակվի լոքշությունն ու բորշությունը։ Ապեր, ի՞նչ ես երկար–բարակ դիսերտացիաներ կարդում «կեցցե Լևոնը» թեմայով։ Կարող է՞ կարծում ես թե Լևոնի պես խելոքի ճառերին եթե մարդիկ չեն հավատում, ապա քեզ պիտի հավատան։ Մարդիկ ամեն ինչ անում են՝ հայտարարություններ, ճառեր, լոլոներ են կարդում, երկխոսություն են անում արտահերթ ընտրությունների շուրջ, ակտիվություն են քարոզում… ու կարծես թե դժգոհ չեն իրենց շուրջը հավաքված զանգվածից, ուրեմն լավ ա ամեն ինչ, պայքարը իր հունով շարունակվում է, չեմ ջոկում թե ուզածդ ինչ է։ Եթե թվաքանակից դժգոհ ես, ապա դժգոհություններդ ուղղիր ընդդիմությանը, կարող է մի բան էն չեն անում ու ոչ թե քաղաքացիներին, քաղաքացիների ակտիվությունից երեք տարի առաջ կուրծքներդ պայթում էր հպարտությունից, կարող է՞ քաղաքացիները փոխվել են։ Նույնն է, թե գյուղացին աղքատ բերքահավաքի համար մեղադրի ցորենի հասկերին, է ինչ որ ցանել են, էն էլ հնձում են։ Դեմագոգիայով մինչև ու՞ր կարելի է հասնել։ Շատ շատ մինչև կերակրատաշտի բերանը։
Si vis pacem, para bellum
Տրիբուն (22.08.2011)
Ամբողջ խնդիրն այն է, որ քո ձևակերպումն ու իրականությունը կարող են տարբերվել։ Կա ուժ, որը հայտարարում է, թե ինքը պայքար է առաջնորդում հանուն ժողովդրի շահերի։ Սակայն այդ ուժի գործողություններն ու արդյունքը հնարավոր է, որ հավատ չեն ներշնչում։ Հակառակ պարագայում ակտիվ զանգված աղերսելու կարիքը չէր զգացվի։ Ես հուսով եմ, որ քաղաքական բաժնի ընթերցողներին դարձի բերելու քո ու Մեֆիստոֆելեսի ջանքերը արժանվույն գնահատվում են, չնայած որ արդյունք դեռ չունեք։
Si vis pacem, para bellum
Տրիբուն (22.08.2011)
Վիշ ջան, մեկ-մեկ տաքանում եմ: Օրինակ էս թեմայի վերջին գրառումներումս: Հիմա բացատրեմ ինչի: Կարծում եմ, որ ՀԱԿ-ը չի, որ պետք ա «աղերսի», որ դուք իրեն միանաք: Անձամբ ես աղերսելու պատճառ էլ չեմ տեսնում, որովհետև, չնեղանաս, բայց ոչ խորքային պայքարողների մեզ միանալու արդյունավետությունը ցածր եմ համարում: Դուք շարժմանը պետք կգաք վերջին փուլում, ու քանի որ արագ կարծիք փոխող եք, կարծում եմ, որ կմիանաք:
Իսկ ներվայնանալուս պատճառն էն ա, որ պարբերաբար հասնում ա պայքարի ինչ-որ կարևոր պահ, վճռորոշ պահ, ու հանկարծ հայտնվում ենք մարդիկ, ովքեր սկսում են բացատրել (իմ գնահատմամբ՝ ինքնարդարանալ), թե ինչու տվյալ պայքարին միանալը սխալ ա: Այ մարդ՝ սխալ ա, մի միացեք: Ուղղակի էդ պայքարին միացածներին ու պայքարողներից ավելի խելոք ու հասկացող ձեզ մի երևակայեք, մեկ է՝ էդպիսին չեք:
Հա, գնահատականներս կտրուկ են: Բայց դե երբեմն նյարդերս չեն հերիքում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր, ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ուզում, առավել ևս թե ինչ չեմ ուզում։ Այլ հարց է, որ դու ուզում ես, որ ես ուզեմ այն, ինչ դու ես ուզում։ Իսկ ես չեմ ուզում, ավելի շուտ թքած ունեմ այն իրողության վրա, որ անհույսների մի խումբ ուզում է փոխարինել անհույսների մեկ այլ խմբի։ Ինչ վերաբերում է իմ իրավունքներին, ապա ես դրանք պաշտպանում եմ այնքանով, ինչքանով որ ինքս կարողանում եմ, և հույսs արդեն վաղուց ապացուցված անհույսների վրա չեմ դնում։ Հուսով եմ պարզ եմ արտահայտվում։ Hope this helps.
Si vis pacem, para bellum
Էլմօ ջան, էս վերջերս մի հատ քաղաքական շոու էր ու հարվիրված էին դեմոկրատներ, հանրապետականներ ու մի հատ էլ tea party-ի ներկայացուցիչ… վիճեցին, հայհոյեցին, բայց մեկ էլ էս վարողը մի հատ հարց տվեց tea party-ի ներկայացուցչին, որոնց ես տանել չեմ կարողանում… ասեց "էս ո՞նց է լինում որ դուք լինելով փոքրամասնություն փոքրամասնության մեջ սենց աղմուկ եք հանում ու ձեր ուզած շատ բաներ անցկացնում եք… մարդն ասեց "power/government goes to those who show up" այսինքն՝ իշխանությունը/պետությունն անցնում է նրանց ովքեր ներկայանում են իմա ակտիվ են…
հիմա էս ֆոնի վար ինչ ուզում ես ասա ու ոնց ուզում ես արդարացի, իշխանությունը փոխանցվելու է նրանց ովքեր այսօր ակտիվ են, անկախ թե որ ուժին են հարում…
Wishful thinking.
Ախպերս, խնայիր ներվերդ, դեռ առջևում շատ ճանապարհ ունես։ Մի հատ բացատրի, թե ինչպես է արտահայտվում «մեր» կողմից «մեզ» ավելի խելոք ու հասկացող երևակայելը, ես կփորձեմ ուղղել սխալս։Իսկ ներվայնանալուս պատճառն էն ա, որ պարբերաբար հասնում ա պայքարի ինչ-որ կարևոր պահ, վճռորոշ պահ, ու հանկարծ հայտնվում ենք մարդիկ, ովքեր սկսում են բացատրել (իմ գնահատմամբ՝ ինքնարդարանալ), թե ինչու տվյալ պայքարին միանալը սխալ ա: Այ մարդ՝ սխալ ա, մի միացեք: Ուղղակի էդ պայքարին միացածներին ու պայքարողներից ավելի խելոք ու հասկացող ձեզ մի երևակայեք, մեկ է՝ էդպիսին չեք:
Si vis pacem, para bellum
ապեր մի անգամ արդեն հայերեն ասեցի որ ես չեմ ուզում, այլ կարծիք եմ հայտնում… չհայտնե՞մ… պարզ ասում եմ եթե ակտիվություն չլինի բան էլ չի փոխվի… ստեղ նույնիսկ փիլիսոփայություն չկա… պարզ ճշմարտություն ա…
էդ շատ լավ է որ ուզած-չուզածդ գիտես ու հույսդ էլ քո վրա ես դրել ու լավ էլ պաշտպանում ես քո իրավունքները ու դեռ վրայից էլ թքած ունես "այն իրողության վրա, որ անհույսների մի խումբ ուզում է փոխարինել անհույսների մեկ այլ խմբի"… էլ ինչի՞ց ես դժգոհ…
Chuk (20.08.2011)
Ապեր, դու էլ խնայիր ներվերդ։Լավ ես անում, կարծիք ես հայտնում, ես էլ եմ կարծիք հայտնում ու իմ կարծիքով պարզ բան եմ ասում. Ասում եմ, ակտիվությունը օդից չի ծնվում, ակտիվության համար հիմքեր են պետք, հիմքերից մեկը հավատն է, եթե հավատում ես, որ այսինչ բանը անելով կարող ես այնինչ բանին հասնել, ու եթե ուզում ես հասնել, ապա անում ես այդ բանը, հակառակ դեպքում չես անում։ Եթե չեմ հավատում, որ տվյալ քաղաքական ուժը իշխանության գալով կարող է լավացնել իրավիճակը, ապա այդ քաղաքական ուժի համար ակտիվ լինեմ ու մարդաքանակ ապահովեմ, որ ի՞նչ։ Կամ առավել ևս, որ չեմ հավատում, թե այդ քաղաքական ուժը իսկապես իմ շահերն է ներկայացնում ու իմ շահերի համար է երկխոսում իշխանությունների հետ։
Si vis pacem, para bellum
Վիշ ձեզ թվում է որ դուք ինչ որ բան եք ուզում անել ու ես էլ ձեզ չեմ թողնու՞մ ու համոզում եմ որ ՀԱԿ-ին միանա՞ք… ապեր գրել եմէն էլ 2 անգամ…ես ինկատի չունեմ անպայման ՀԱԿ-ին աջակցելը
ես համկրում եմ (աջակցել չեմ կարող) ՀԱԿ-ին, որովհետև ուրիշ գործընթաց չկա…
"power/government goes to those who show up"
Chuk (20.08.2011)
Հաաա, իսկ է՞լ ում աջակցելը նկատի ունես։
Փաստորեն այնուամենայնիվ ՀԱԿ–ին համակրել–աջակցելը նկատի ունես:ես համկրում եմ (աջակցել չեմ կարող) ՀԱԿ-ին, որովհետև ուրիշ գործընթաց չկա…
"power/government goes to those who show up"Թե՞ ում մոտ որ «show up» է, նրան է պետք համակրել–աջակցել…
Ապեր, օրինակ Սերժը ի՞նչ պակաս է «show up» լինում, համ բանակցում է Ղարաբաղի հարցը շուտափույթ լուծելու շուրջ, համ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ բարելավելու շուրջ է նախաձեռնություններ արել, ընդդիմության հետ երկխոսում–մերկխոսում է, ընդեղ վարչապետն էլ իր հերթին է տնտեսությունը ծաղկացնելու շուրջ «show up»–ավատ լինում… հիմա մենք ու՞մ «back up» անենք։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ