Rammstein-ի խոսքերից
Սենց մի հատ օրինակ բերեմ, երեւի կպատկերացնես, թե ինչի համար արժի ամեն ինչի համար իրա լիցքավորիչն օգտագործել. իմ հեռախոսի լիցքավորիչի վրա գրած ա, որ ելքը 5 Վ, 620 մԱ ա, բայց ես միանշանակ հեռախոսիս մարտկոցը վարի կտամ, եթե վերցնեմ մի հատ ուրիշ, հասարակ 5 Վ, 620 մԱ հաստատուն հոսանքի աղբյուր խոթեմ հեռախոսիս մեջ, որտեւ իրա լիցքավորիչը «գիտի» ոնց լիցքավորել, մասնավորապես սկզբում անընդմեջ ա լիցքավորում, հետո սկսում ա ընդմիջումներով կամ իմպուլսներով լիցքավորել:
Ասածս էն ա, որ էդ լիցքավորիչը մենակ մի հատ պարզ կոճ չի, որը փոփոխական 220 Վ-ը սարքում ա հաստատուն 5 Վ, այլ շատ ավելի բարդ սարք ա, որը բազմաթիվ առումներով հարմարեցված ա հենց տվյալ սարքի ու տվյալ մարտկոցի համար:
Էջանիշներ