Ընդհանրապես կոշտ սկավառակակրի աշխատանքի ժամանակ չխկոցը՝ մեխանիկական հարվածի ձայն է: Մեխանիկական հպվող դետալներ HDD-ում չկան՝ կան պտտվող սռնին, սկավառակները և "օդում կախված" կարդացող գլխիկը: Սովորաբար չխկոցը դա նշան է այն բանի, որ կարդացող գլխիկը հպվում է ինչ-որ մակերեսի (մագնիսական սկավառակներին կամ կորպուսին): Երկու պարագայում է HDD-ն կարող է երկար աշխատել, կամ էլ շատ արագ "մեռնել":
Եթե հպումը տեղի է ունենում մագնիսական սկավառակների հետ, ապա իրոք կարող են առաջանալ ֆիզիկական bad sector-ներ (կան նաև տրամաբանական bad sector-ներ), որոնք ոչ մի շրագրային միջոցներով հնարավոր չէ վերականգնել: Ու եթե նույն տեմպերով շարունակվում է, ապա կարող է ժամանակի ընթացքում այնպես դուրս գալ շարքից, որ էլ պիտանի չլինի: Էս պահին, մի հատ ունեմ տենց տանը՝ ընկերոջս վինչն ա: Մի 5 տարվայա, սկզբից մեկ-մեկ կտում էր, հիմա համարյա անընդհատ կտկտում ա, ինֆորմացիայի մեծ մասը վնասվել ա, նույնիսկ կոմպը կախում ա:
Խորհուրդ կտամ այդ վինչի վրա ոչ մի կարևոր ինֆորմացիա չպահպանես: Մի հատ հենց Seagate-ի սայտից քաշի SeaTools ծրագիրը ու դրանով ստուգի: Կքաշես բոռնավորվող ISO-ն՝ գրում ես դիսկի վրա ու համակարգիչը բեռնավորում ես այդ դիսկից:
Հ.Գ.
Ժամանակին կային վիրուսներ, որ փչացնում էին HDD-ն՝ գալովկային աննորմալ հրաման էր գնում ու վերջ: Կարծեմ դրանց դեմը վաղուց առել են՝ HDD-ն չի արձագանքում նման աննորմալ հրամաններին:
Ամենայն հավանականությամբ դա մեխանիկական պնդիրա ու կտկտոցը գալովկայից ա գալիս, այ արդեն հարց ա, թե ինչին ա խփում՝ կորպուսին, թե սկավառակներին: մեկ էլ կարողա հենց գալովկայի մեխանիզմում լյուֆտ կա ու կտտում ա:
Եթե կտտոցը նոր միացնելուց ա գալիս, կամ երկար ժամանակ վինչ-ի հետ չաշխատելուց հետո, ապա միանշանակ գալովկայի ձայնն ա՝ ստարտի գալուց կտտում ա:
Չեմ կարող ասել, թե որքանով է վտանգավոր, բայց ապահով չի:
Ի դեպ ուրիշ վինչ դրել ես կոմպիդ վրա: Եթե այո, ապա ինչ արդյունք ես ստացել՝ էլի կտումա?
ցանկացած տիպի դրայվեր ունի, էս պահին 64 բիթնոց XP-ա: Մեկ էլ մի հատ էլ խնդիր կա......youtube-ում վիդեո նայելուց կոմպը միանգամից կապույտ էկրանա բերում...0x0000008e, dxg.sys, ativvaxx.sys, win32k.sys.....մենակ Catalyst 11.4-ովա պրոբլեմը վերանում ու XP-ով, 7-ով դրայվերի ոչ մի վերսիա չեմ ճարել, որ էդ պրոբլեմը չտա: Բայց զարմանալիա, ես մի ամսից ավել 64 բիթնոց 7 եմ օգտագործել Catalyst 11.6 օգտագործելով ու տենց պրոբլեմ չի եղել: Radeon HD4350, 2x2Gb, Gembird 350W
Դե 64 բիտանոց XP-ն, մեղմ ասած զիբիլ ա:
Yootube-ի վեիդեոները H264 կոդեկով են, իսկ Radeoan-ները ունեն ներկառուցված այդպիսի դեկոդեր: Ուստի էդ կապույտ էկրանը հաստատ վիդեոքարտից ա: Ու մեկ էլ կարծեմ 4350-ի համար Կատալիստի հաջող տարբերակը 10-ն ա, ու պարտադիր չի, որ Կատալիստի ավելի թարմ տարբերակով այդ վիդեոքարտը ավելի լավ աշխատի: Ի դեպ քո պլատայի վրա կա օնբորդ վիդեոքարտով չիփսեթ՝ G945, որի համար, ինչքան գիտեմ Windows7-ի դրայվերներ չկա (FOxconn-ի սայտում էլ չկա), մաքսիմում Վիստա:
Հա մեկ էլ BIOS-ի վրա էլ սահմանափակում կա, նայի
http://www.foxconnchannel.com/suppor...D=en-us0000003
1. Վիդեօքարտի դեֆեկտ,
2. Դրայվերի պրոբլեմ:
Եթե փորձս չի դավաճանում, ապա քո մոտ nVidia վիդեոքարտ ա: Սովորաբար այդ պրոբլեմոը լւոծվում է դրայվերը փոխելով (եթե դեֆեկտ չկա)
Հա, մեկ էլ կարող ես ստեղ նայել
http://msdn.microsoft.com/en-us/library/ff553890.aspx
Վերջին խմբագրող՝ Varzor: 06.08.2011, 15:03:
0david0 (06.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ