Վիշապ ջան;
Այո փոխադարձ համաձայնություն է, որին ըստ ամենայնի տրվել է օրինական հիմք` տրվել են համապատասխան փաստաթղթերը: Ու եթե հենց նույն պետությունը ընդունում է, որ այդ փաստաթղթերը տրվել են ոչ տեղին, ապա առաջին հերթին տվողներին պետք է "դնգստի":
Ի դեպ ասեմ, որ թաղապետարանների զրկել են "ֆայմով" փող աշխատելուց ոչ թե օրինասիրությունից, այլ որ իրենք են "ֆայմել", որ այդ փողերը կարող են իրենք աշխատել, էլ ինչի տան ուրիշի? Բացի այդ մեկ-երկու կրպակի թույլատվություն տալու գումարները ոչինչ են հսկայական տարածքները խայտառակ պայմաններով օլիգարխներին տրամադրելու համար ստացված օգուտների դիմաց: Ինչպես ասում են` խոշորով են աշխատում ու չեն մանրանում:
Երևան քաղաքի սուպերմարկետների ու խոշոր խանութների, առևտրի կենտրոնների մեծ մասը կառուցված են քաղաքաշինական, հակահրդեհային ու էրգոնոմիկ պայմաններն ոչ համապատասխան:
Օրինակները բազմաթիվ են ու անհերքելի (ինչպես կարելի է հերքել կանգուն շիության գոյությունը?

) Եթե էդ կրպակները հանում են քաղաքի տեսքի համար, ապա հենց նույն տեսքի համար թող քանդեն նաև անճաշակ ու մայթեր զավթած խանութները ու սուպերմարկետները: Հենց նույն Փափազյան փողոցի վրա Երիցյանների սուպերմարկետը գրավել է մայքից հսկայական տարածք, էլ չեմ ասում, որ նեղացել է փողոցը: Էլ չեմ ասում, որ իրենց խայտաբղետ անճաշակ ու անիմաստ ֆասադներով քաղաքի պատմական կենտրոնը դարձրե են Չայնաթաուն ու ճարտարապետաան հուշարձանների տեսքից բան չեն թողել:
Նմանատիպ օրինակները բազմաթիվ են ու ամենուր Երևան քաղաքում, ուստի քաղաքապետարանի "հիմնավորումը" ոչ այլ ինչ է քանի իրենց ժլատ ու ընչաքաղց բնույթի ևս մեկ դրսևորում:
Էջանիշներ