User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 352 հատից

Թեմա: Հայաստանը գնում է սոցիալական բունտի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանը գնում է սոցիալական բունտի

    Վերջերս մեծացել են սոցիալական դժգոհությունները ՀՀ բնակչության տարբեր շերտերում, որոնք հիմնականում ունեն սոցիալական ուղղվածություն: Տոնավաճառների վաճառականները, տաքսու վարորդները, մանր ու միջին բիզնեսում ներգրավված մարդիկ, վրացական համարանիշով մեքենաների տերերը, այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Կարծես ամեն ինչ գնում է պայթյունի, առաջարկում եմ այս թեմային վերաբերվող բոլոր քննարկումներն ու նյութերը տեղադրել այստեղ: Եվ ահա վերջինը.

    «X-գրուպի» աշխատակիցները բողոքում են իրենց ղեկավարի «անմարդկային վերաբերմունքից»

    «X-գրուպի» մի խումբ աշխատակիցներ «Անմարդկային վերաբերմունք» վերնագրով նամակ են ուղարկել լրատվամիջոցներին՝ բողոքելով ընկերության սեփականատիրոջ գործելաոճից։ Նրանք հայտնում են, որ խոշոր գործարար Խաչիկ Խաչատրյանը («X-գրուպի» սեփականատեր) զանգվածային կրճատումներ է սկսել իրեն պատկանող «Վալենսիա» հյուրանոցային համալիրում և «Ակվատեկ» հյուրանոցային-ժամանցային համալիրում: Աշխատակիցների նամակը ներկայացնում ենք ստորև.

    «Այն, որ Հայաստանում շարքային քաղաքացիները գործատուների, հատկապես խոշոր գործատուների համար գտնվում են ճորտի, ստրուկի վիճակում և շահագործվում են անօրեն ու անխնա, որևէ մեկի համար չի կարող գաղտնիք լինել: Եվ այս առումով որևէ մեկի համար զարմանալի չի լինի մեր բողոքը, որ կապված է մեր հանդեպ անմարդկային վերաբերմունքի հետ: Իսկ բանը նրանում է, որ արդեն մի քանի օր է, ինչ X-գրուպի սեփականատեր, խոշոր գործարար Խաչիկ Խաչատրյանը զանգվածային կրճատումներ է սկսել իրեն պատկանող «Վալենսիա» հյուրանոցային համալիրում և «Ակվատեկ» հյուրանոցային-ժամանցային համալիրում: Խաչատրյանը կրճատումները պատճառաբանում է այդ ընկերությունների ֆինանսական ծանր կացությամբ:

    Մեզ համար միանգամայն հասկանալի են սեփականատիրոջ ջանքերը, ուղղված սեփական գրպանը ավելորդ ծախսերից պաշտպանելուն: Անհասկանալին այն անմարդկային վերաբերմունքն է, որ պարոն Խաչատրյանը ցուցաբերում է իր աշխատակիցների` այսինքն մեր հանդեպ: Բանը նրանում է, որ նա կրճատումները կատարում է տարերայնորեն, առանց նախնական զգուշացման: Մենք հայտնվել ենք անելանելի իրավիճակում, ցայտնոտի առաջ: Կարծում ենք՝ հասկանալի է, թե ինչ է նշանակում սոցիալական ներկայիս ծանր պայմաններում հանկարծ տեղեկանալ, որ դու այլևս չես աշխատում: Խաչիկ Խաչատրյանը հենց այդպես, մեզանից շատերին հանկարծ տեղեկացրեց, որ մենք այլևս չենք աշխատում: Երևի նրան ոգևորել է իշխանությունների վերաբերմունքը օրինակ փողոցային առևտրականների հանդեպ, որոնց էլ, հենց նման կերպով մի օր հանկարծ ասացին, որ իրենք այլևս փողոցում առևտուր չեն կարող անել: Եթե իշխանություններն են նման անմարդկային կերպով վարվում օրվա հացի գումար վաստակողների հետ, ապա ինչ սպասենք մի գործարարից, որը ամենայն հավանականությամբ խորապես թքած ունի այն բանի վրա, թե ինչպես են իր գործազուրկ աշխատակիցները հոգալու իրենց ապրուստի հարցը: Հասկանում ենք կապիտալիզմ և շուկայական հարաբերություններ, մասնավոր սեփականություն կոչվածի էությունը, սակայն չենք հասկանում, որ կորչում է մարդկային էությունը, դիմացինին հասկանալու, դիմացինի վիճակի մեջ մտնելու էությունը: Այս իրավիճակում մենք որևէ ատյանից պաշտպանության ակնկալիք չունենք: Իսկ լրատվամիջոցներից մեր ակնկալիքը ընդամենը կայանում է լսելի լինելու մեջ: Միգուցե դրանից հետո, մեկ էլ հանկարծ, ստացվի այնպես, որ լսվի նաև որոշ մարդկանց խղճի ձայնն ու նրանք այդ ձայնից հասկանան, որ չի կարելի նման անտարբեր ձևով վարվել առանց այդ էլ մի կերպ գոյատևող մարդկանց հետ, որ չի կարելի նրանց անգործ թողնել առանց նախապես զգուշացնելու, որպեսզի նրանք իրենց գլխի ճարը տեսնելու մասին մտածելու ժամանակ ունենան:

    Վերջերս հեռուստատեսությամբ շատ են հայտարարում, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը հաղթահարվել է: Երևի թե սրա արդյունքում շատերը համարում են, որ ճգնաժամը արդեն հաղթահարվել է, ուրեմն քաղաքացիներին այլև աշխատանք պետք չէ: Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»:
    Tert.am

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.02.2011), davidus (18.02.2011), Kuk (18.02.2011), Mark Pauler (19.02.2011), Mephistopheles (18.02.2011), Tig (18.02.2011), tikopx (19.02.2011), Շինարար (18.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնում ենք Սևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 04.08.2008, 16:17
  2. Ես էլ եմ գնում....
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2007, 00:11
  3. Գնում ենք ջրաշխարհ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.07.2007, 15:43
  4. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •