User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 352 հատից

Թեմա: Հայաստանը գնում է սոցիալական բունտի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանը գնում է սոցիալական բունտի

    Վերջերս մեծացել են սոցիալական դժգոհությունները ՀՀ բնակչության տարբեր շերտերում, որոնք հիմնականում ունեն սոցիալական ուղղվածություն: Տոնավաճառների վաճառականները, տաքսու վարորդները, մանր ու միջին բիզնեսում ներգրավված մարդիկ, վրացական համարանիշով մեքենաների տերերը, այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Կարծես ամեն ինչ գնում է պայթյունի, առաջարկում եմ այս թեմային վերաբերվող բոլոր քննարկումներն ու նյութերը տեղադրել այստեղ: Եվ ահա վերջինը.

    «X-գրուպի» աշխատակիցները բողոքում են իրենց ղեկավարի «անմարդկային վերաբերմունքից»

    «X-գրուպի» մի խումբ աշխատակիցներ «Անմարդկային վերաբերմունք» վերնագրով նամակ են ուղարկել լրատվամիջոցներին՝ բողոքելով ընկերության սեփականատիրոջ գործելաոճից։ Նրանք հայտնում են, որ խոշոր գործարար Խաչիկ Խաչատրյանը («X-գրուպի» սեփականատեր) զանգվածային կրճատումներ է սկսել իրեն պատկանող «Վալենսիա» հյուրանոցային համալիրում և «Ակվատեկ» հյուրանոցային-ժամանցային համալիրում: Աշխատակիցների նամակը ներկայացնում ենք ստորև.

    «Այն, որ Հայաստանում շարքային քաղաքացիները գործատուների, հատկապես խոշոր գործատուների համար գտնվում են ճորտի, ստրուկի վիճակում և շահագործվում են անօրեն ու անխնա, որևէ մեկի համար չի կարող գաղտնիք լինել: Եվ այս առումով որևէ մեկի համար զարմանալի չի լինի մեր բողոքը, որ կապված է մեր հանդեպ անմարդկային վերաբերմունքի հետ: Իսկ բանը նրանում է, որ արդեն մի քանի օր է, ինչ X-գրուպի սեփականատեր, խոշոր գործարար Խաչիկ Խաչատրյանը զանգվածային կրճատումներ է սկսել իրեն պատկանող «Վալենսիա» հյուրանոցային համալիրում և «Ակվատեկ» հյուրանոցային-ժամանցային համալիրում: Խաչատրյանը կրճատումները պատճառաբանում է այդ ընկերությունների ֆինանսական ծանր կացությամբ:

    Մեզ համար միանգամայն հասկանալի են սեփականատիրոջ ջանքերը, ուղղված սեփական գրպանը ավելորդ ծախսերից պաշտպանելուն: Անհասկանալին այն անմարդկային վերաբերմունքն է, որ պարոն Խաչատրյանը ցուցաբերում է իր աշխատակիցների` այսինքն մեր հանդեպ: Բանը նրանում է, որ նա կրճատումները կատարում է տարերայնորեն, առանց նախնական զգուշացման: Մենք հայտնվել ենք անելանելի իրավիճակում, ցայտնոտի առաջ: Կարծում ենք՝ հասկանալի է, թե ինչ է նշանակում սոցիալական ներկայիս ծանր պայմաններում հանկարծ տեղեկանալ, որ դու այլևս չես աշխատում: Խաչիկ Խաչատրյանը հենց այդպես, մեզանից շատերին հանկարծ տեղեկացրեց, որ մենք այլևս չենք աշխատում: Երևի նրան ոգևորել է իշխանությունների վերաբերմունքը օրինակ փողոցային առևտրականների հանդեպ, որոնց էլ, հենց նման կերպով մի օր հանկարծ ասացին, որ իրենք այլևս փողոցում առևտուր չեն կարող անել: Եթե իշխանություններն են նման անմարդկային կերպով վարվում օրվա հացի գումար վաստակողների հետ, ապա ինչ սպասենք մի գործարարից, որը ամենայն հավանականությամբ խորապես թքած ունի այն բանի վրա, թե ինչպես են իր գործազուրկ աշխատակիցները հոգալու իրենց ապրուստի հարցը: Հասկանում ենք կապիտալիզմ և շուկայական հարաբերություններ, մասնավոր սեփականություն կոչվածի էությունը, սակայն չենք հասկանում, որ կորչում է մարդկային էությունը, դիմացինին հասկանալու, դիմացինի վիճակի մեջ մտնելու էությունը: Այս իրավիճակում մենք որևէ ատյանից պաշտպանության ակնկալիք չունենք: Իսկ լրատվամիջոցներից մեր ակնկալիքը ընդամենը կայանում է լսելի լինելու մեջ: Միգուցե դրանից հետո, մեկ էլ հանկարծ, ստացվի այնպես, որ լսվի նաև որոշ մարդկանց խղճի ձայնն ու նրանք այդ ձայնից հասկանան, որ չի կարելի նման անտարբեր ձևով վարվել առանց այդ էլ մի կերպ գոյատևող մարդկանց հետ, որ չի կարելի նրանց անգործ թողնել առանց նախապես զգուշացնելու, որպեսզի նրանք իրենց գլխի ճարը տեսնելու մասին մտածելու ժամանակ ունենան:

    Վերջերս հեռուստատեսությամբ շատ են հայտարարում, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը հաղթահարվել է: Երևի թե սրա արդյունքում շատերը համարում են, որ ճգնաժամը արդեն հաղթահարվել է, ուրեմն քաղաքացիներին այլև աշխատանք պետք չէ: Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»:
    Tert.am

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.02.2011), davidus (18.02.2011), Kuk (18.02.2011), Mark Pauler (19.02.2011), Mephistopheles (18.02.2011), Tig (18.02.2011), tikopx (19.02.2011), Շինարար (18.02.2011)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսու ասած՝ дожили ...

  4. #3
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպքի մասին առաջին անգամ եմ լսում, բայց եթե այս ամենին նայենք գործատու-աշխատակից հարաբերություններից, ապա աշխատանքային պայմանագրում հիմնականում լինում են դրույթներ աշխատակցին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ, ընդ որում գործատուն կարող է այդ պայմանագիրը միակողմանի լուծարել(պայմանագրերի մեծամասնությունում): Գործատույի տեսանկյունից` եթե գործատուն գտնում է, որ, աշխատակիցներ կրճատելով, կարող է ծախսերը նվազեցնել և գործունեությունը շարունակել, ապա նրան ոչ-ոք չի կարող մեղադրել այդ ամենը անելու մեջ:

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  5. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատուժի կրճատումը մինչ պայմանագիրը նախ և առաջ կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով: Եթե չեմ սխալվում, 2 ամսվա աշխատավարձ պետք ա վճարվի: Բացի այդ, ոչ ոք չի էլ ասում, թե օրենքի խախտում կա: Մարդիկ բողոքում են, որ գործազուրկ են մնացել, դա էլ նրանց իրավունքն ա: Երևի տեսած կլինես, թե եվրոպական երկրներում, երբեմն ինչ բունտեր են լինում կրճատումների դեմ: Դա էն դեպքում, երբ այդ նույն եվրոպական երկրներից շատերը այնպիսի բարենպաստ աշխ. օրենսդրություն ունեն, որ ոմանք նույնիսկ երազում են կրճատման տակ ընկնել: Միքիչ իրար հակասող բաներ ասեցի, բայց երկու երևույթներն էլ առկա են:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.02.2011), davidus (18.02.2011), Kuk (18.02.2011), Tig (18.02.2011)

  7. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատանքից ազատելու մասին գործատուն պարտավոր է առնվազն երկու շաբաթ առաջ տեղյակ պահել աշխատակցին: Դե բնականաբար երկու հավելյալ ամսվա աշխատավարձը, չօգտագործած արձակուրդայիններն արդեն լրիվ ֆանտաստիկայի բնագավառից են տվյալ դեպքում: Բայց դե օրենքով էդպես ա, ու ընդ որում, Մոզամբիկի օրենքով չէ, ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Ես լինեի` դատի էի տվել:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (19.02.2011), Tig (18.02.2011), tikopx (19.02.2011)

  9. #6
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրանցված աշխատողին կրճատելիս գործատուն պարտավոր է առնվազն երկու ամիս առաջ տեղեկացնել այդ մասին աշխատողին: Այդ երկու ամսվա ընթացքում առնվազն օրը մեկ ժամ (աշխատանքային ժամերի հաշվին) նա պարտավոր է աշխատողին ժամանակ հատկացնել նոր գործ գտնելու համար, ընդ որում այդ ժամերի գրաֆիկը կազմում է աշխատողը: Հետո կրճատելուց էլ պիտի մեկ ամսվա աշխատավարձի չափով նպաստ տա, որը, ի դեպ, չի հարկվում:

    Եթե աշխատողները հեշտ ու հանգիստ, առանց օրենքով սահմանված կարգի, կրճատվել են, ապա ամեն դեպքում (գրանցված աշխատող չեն եղել, վախեցել են, ծանոթ չեն եղել օրենքին) մեղավորն իրենք են:

  10. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ստեղ կարծում եմ ավելի գլոբալ հարց է փորձել բարձրացնել Նորտոնը: Տվյալ դեպքը ուղակի թեման բացելու պատրվակ ա:
    Խնդիրը նրանում է, որ էս իշխանությունները ոնցոր դիտավորյալ նենց բաներ անեն, որ ժողովուրդը կատաղի: Չնայած դեռ չի կատաղել, բայց ոնցոր թե մոտենում ենք սահմանագծին...

    հ.գ. մի քիչ էլ օրերը տաքանան...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (18.02.2011)

  12. #8
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5000 դրամը էսօրվա դրությամբ փող չի, խայտառակ գներ են արդեն: Մթերքի գներին հետևում ե՞ք ժողովուրդ: Փոքր ժամանակվանից մեր տան խանութ գնացողը ես եմ եղել, էս վերջի մի 2-3 տարին վերջապես վրիցս քցեցի էդ բեռը մի կերպ Երեկ բախտս չբերեց, գնացի խանութ տան համար միքիչ առևտուր անելու, աչքերս բաց էր մնացել Սոխը, բողկը ու ապելսինը նույն գինն էր՝ 600 դրամ Կարտոշկի կիլոն 1 դոլար ա Գրեչկեն 1300 դրամ, մի կիլո պանիր, մի կիլո երշիկ առա, 6000 դրամ Միքիչ էլ էս տեմպերով որ շարունակվի, սաղ ժողովուրդը կսկսի սև իկռա ուտել, որտև բրինձն ու սև իկռան նույն գնի կլինեն Էլի լիքը ապրանքների գների վրա զարմացել էի, ուղղակի չեմ հիշում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2011), Gayl (18.02.2011), Inna (19.02.2011), Jarre (19.02.2011), Mephistopheles (18.02.2011), murmushka (18.02.2011), My World My Space (19.02.2011), Tig (19.02.2011), Ձայնալար (18.02.2011), Շինարար (18.02.2011), Տրիբուն (21.02.2011)

  14. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    5000 դրամը էսօրվա դրությամբ փող չի, խայտառակ գներ են արդեն:
    Անգամ մի կիլո երկշիկի ու պանրի փող էլ չի անում
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մթերքի գներին հետևում ե՞ք ժողովուրդ: Փոքր ժամանակվանից մեր տան խանութ գնացողը ես եմ եղել, էս վերջի մի 2-3 տարին վերջապես վրիցս քցեցի էդ բեռը մի կերպ Երեկ բախտս չբերեց, գնացի խանութ տան համար միքիչ առևտուր անելու, աչքերս բաց էր մնացել Սոխը, բողկը ու ապելսինը նույն գինն էր՝ 600 դրամ Կարտոշկի կիլոն 1 դոլար ա Գրեչկեն 1300 դրամ, մի կիլո պանիր, մի կիլո երշիկ առա, 6000 դրամ Միքիչ էլ էս տեմպերով որ շարունակվի, սաղ ժողովուրդը կսկսի սև իկռա ուտել, որտև բրինձն ու սև իկռան նույն գնի կլինեն Էլի լիքը ապրանքների գների վրա զարմացել էի, ուղղակի չեմ հիշում:
    Էլի լավ ա, Աստված էլ բեթարից ազատի

  15. #10
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքր էքսկուրսիա օրենքի դաշտ, քանի որ, կարդալով աշխատանքային օրենսգրքին հղում կատարող գրառումները, հասկացա, որ մարդկանց մոտ տեղեկատվությունը հստակ և ճիշտ չի:

    Գործատուի նախաձեռնությամբ կրճատումների հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում Գործատուն պարտավոր է ծանուցել այդ մասին աշխատողին երկու ամիս առաջ: Ծանուցման բացակայությունը միայն իրավունք կտա աշխատողին պահանջել այդ երկու ամսվա համար աշխատավարձը:

    Սակայն կան ազատման հիմքեր, երբ ծանուցումը պարտադիր չէ, ուստի Գործատուները դեպքերի մեծամասնությունում ձևակերպում են հենց այդ հիմքերի առկայությունը, օրինակ՝ աշխատանքի պարբերաբար չներկայանալ, վստահություն կորցնել:

    Ամեն դեպքում, նույնիսկ ծանոթ չլինելով սույն գործի մանրամասներին, ըստ իս ճիշտ որոշումը նման պարագայում կլիներ կոլեկտիվ հայցը դատարան և որակյալ իրավաբանական ծառայություն պատվիրելը: Քանի դեռ հայկական իրականությունում աշխատողները զուրկ են իրավագիտակցությունից, ավելորդ է խոսել նրանց իրավունքների պաշտպանվածության մասին:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.02.2011), Tig (19.02.2011), Արամ (19.02.2011), Եկվոր (18.02.2011)

  17. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործատուները դեպքերի մեծամասնությունում ձևակերպում են հենց այդ հիմքերի առկայությունը, օրինակ՝ աշխատանքի պարբերաբար չներկայանալ, վստահություն կորցնել:
    Դեպքերի մեծամասնությունում աշխատողին պարզապես ասում են` դիմում գրի: Աշխատողն էլ խելոք գրում է

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.02.2011), REAL_ist (18.02.2011), Tig (19.02.2011), Եկվոր (18.02.2011), Լեո (20.02.2011), Ձայնալար (18.02.2011), Ներսես_AM (18.02.2011)

  19. #12
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ թվում է ես , ինչ որ բան լավ չեմ հասկանում , այսինքն ինչպես կարելի է սոցիալական անարդարություն համարել այն հանգամանքը , որ մարդկանց չեն թույլատրում շրջանցել օրենքը , մասնավորապես վրացական պետհամարանիշով մեքենատերերին , մեքենաների մաքսազերծման հարցում : Եթե ինչ որ բան լավ չեմ հասկացել խնդրում եմ բացատրեք :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  20. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ թվում է ես , ինչ որ բան լավ չեմ հասկանում , այսինքն ինչպես կարելի է սոցիալական անարդարություն համարել այն հանգամանքը , որ մարդկանց չեն թույլատրում շրջանցել օրենքը , մասնավորապես վրացական պետհամարանիշով մեքենատերերին , մեքենաների մաքսազերծման հարցում : Եթե ինչ որ բան լավ չեմ հասկացել խնդրում եմ բացատրեք :
    ոչ ոք օրենքը չի ուզում շրջանցել, բոլորն էլ ուզում են մաքսազերծման համար վճարել, բայց ոչ այնքան որքան կամայականորեն որոշվում է… օրենքն ամեն ինչից վեր, չէ իրավունքն է ամեն ինչից վեր… էն օրենքը որը խախտում է իրավունքը կարելի է համարել "անօրինական"… տվյալ դեպքում օրենքը կիրառելիս մարդիկ ունեզրկվում են՝ այսինքն խախտվում է նրանց սեփականության իրավունքը…

    …շատ հնարավոր է որ վաղն էլ օրենք ընդունեն որ գրպանումդ եթե 5000 դրամից ավել ես պահելու ավելցուկը պետք է հանձնես պետությանը… հետո՞… դրա դեմ էլ եթե պայքարես դուրս է գալիս օրեքն ես ուզում շրջանցել…

    … դու լավ չես հասկանում "օրենք vs իրավունք"-ը

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.02.2011), Mark Pauler (20.02.2011), murmushka (19.02.2011), Sophie (21.02.2011), Tig (19.02.2011), Արշակ (19.02.2011)

  22. #14
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ թվում է ես , ինչ որ բան լավ չեմ հասկանում , այսինքն ինչպես կարելի է սոցիալական անարդարություն համարել այն հանգամանքը , որ մարդկանց չեն թույլատրում շրջանցել օրենքը , մասնավորապես վրացական պետհամարանիշով մեքենատերերին , մեքենաների մաքսազերծման հարցում : Եթե ինչ որ բան լավ չեմ հասկացել խնդրում եմ բացատրեք :
    Նախ չեն ասում թույլատրեք շրջանցել օրենքը, այլ ասում են նորմալ մաքսային պայմաններ ստեղծեք մեր մեքենաները մաքսազերծենք: Սոցիալական անարդարությունա, երբ մաքսազերծումը կատարվումա օդից բռնած թվերով: Արդա՞ր ա: Ու չեղած տեղից մարդիկ պետքա մի քանի հազար դոլար գտնեն որ մուծեն: Դա էլ հո ամրագոտի չի, որ բոլորը միանգամից սկսեն օգտագործել:

    Սոցիալական անարդարությունա, երբ առանց համապատասխան պայմաններ մշակելու, շուկայի տնօրենների հետ պայմանավորվելու, բացօթյա առևտուրը վերացնում են և հետո նոր փորձում ինչ որ բաներ անել (յանի): Արդա՞ր ա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.02.2011), davidus (19.02.2011), Mark Pauler (20.02.2011), Mephistopheles (20.02.2011), murmushka (19.02.2011), Sophie (21.02.2011), Tig (19.02.2011)

  24. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս մեծացել են սոցիալական դժգոհությունները ՀՀ բնակչության տարբեր շերտերում, որոնք հիմնականում ունեն սոցիալական ուղղվածություն: Տոնավաճառների վաճառականները, տաքսու վարորդները, մանր ու միջին բիզնեսում ներգրավված մարդիկ, վրացական համարանիշով մեքենաների տերերը, այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Կարծես ամեն ինչ գնում է պայթյունի, առաջարկում եմ այս թեմային վերաբերվող բոլոր քննարկումներն ու նյութերը տեղադրել այստեղ: Եվ ահա վերջինը.
    թեմայի վերնագիը շատ դուրս եկավ, ինձ թվումա վաղ թե ուշ լինելույա ետ բումը, ուղղակի հիմա սպասողական վիճակա սաղի մոտ
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնում ենք Սևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 04.08.2008, 16:17
  2. Ես էլ եմ գնում....
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2007, 00:11
  3. Գնում ենք ջրաշխարհ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.07.2007, 15:43
  4. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •