Tig (03.08.2011)
Malxas (03.08.2011)
Գիտես, սիրելի Տիգ, հիմնականում, իհարկե, ես համամիտ եմ քեզ հետ: Բայց…
Նախ, սեփական փորձից եմ ասում. եթե մի բան քո մեջ կա, ուրեմն, համարում ես դու, որ կա, թե չես համարում, - միևնույն է, այն քո մեջ է և դու նրանից դժվար թե ազատվես: Խոսքս քո քեզ քրիստոնյա համարելու մասին է:
Իսկ հրեաների մասին…
Ես չեմ ցանկանում ոչինչ ոչ պնդել և ոչ էլ հերքել. ես ուղղակի որոշեցի մի փոքր ինֆորմացիա տալ, մտածելով, որ այն կարող է քեզ հետաքրքրել:
Այսօրվա նյու-էյջական գրականության մեջ և հաղորդատվություններում տարբեր մարդիկ հաճախ են անդրադառնում այդ հարցին: Ես մոտավորապես հետևյալ եզրակացությանն եմ հանգել:
Հոգին ֆիզիկական աշխարհ է գալիս ոչ թե մեկ անգամ միայն, այլ բազում անգամներ: Ամեն անգամ նա վերադառնում է նոր մի փորձ ապրելու: Եվ հանգիստ կարող է ընտրել իր թե ռասսայական, թե ազգային, թե աշխարհագրական և թե սեռական պատկանելիությունը: Եթե ես հիմա հայ եմ, դա չի խանգարել ինձ անցած կյանքում լինել, ասենք, բրազիլուհի, իսկ հաջորդ կյանքում՝ կիրգիզ…
Եվ այդպես շարունակ: Այնքան ժամանակ, քանի հոգին չի ընտրել իր փորձն ապրել որպես… հրեա: Հենց որ նա ընտրում է իր համար հրեայի փորձն ապրել, ուրեմն որոշակի ժամանակահատված նա ստիպված է նորից ու նորից վերածնվել որպես հրեա, որոշակի ինչ-որ փորձ ապրելու համար: Եվ դա այնքան էլ հաճելի մի բան չէ հոգու համար. անգամներ ու անգամներ հրեա ծնվելը, զգալ համաշխարհային արհամարհանքն ու ատելությունը հրեաների նկատմամբ:
Ասում են, որ դա շատ կարևոր մի փորձ է Տիեզերական մաշտաբով, և հենց այդ է պատճառը, որ ասում են, թե հրեա լինելը առանձնահատուկ մի բան է: Այդ առանձնահատկությունն է, որ հրեաներն ընկալել են որպես ընտրյալություն:
Tig (03.08.2011)
Մարդիկ են կրոնը հասցնում ծայրահեղության: Եվս մեկ անգամ մեջբերեմ Մուհամմեդի օրինակը: Մարգարեն պատճառաբանում էր, որ քրիստոնեությունն ու հուդայականությունն այլևս իրենց սկզբնական մաքրությամբ չեն դավանվում, այդ պատճառով անհրաժեշտություն կա ստեղծելու նոր կրոն: Հաշվի առնելով, որ այդ ժամանակներում կային քրիստոնեության անարժան կրողներ, ասենք հույները, որոնց արաբները ամենաայլասերվածն էին համարում մարդկանց մեջ, ապա պատճառաբանությունը զուրկ չէ հիմնավոր լինելուց: Հայկական եկեղեցին էլ զերծ չի եղել արատներից: Ավելի ուշ Կիլիկիայում հատկապես դրությունը սարսափելի էր: Ասում են, որ սովորական մարդը եկեղեցի էր հիմնում, որպես բիզնես, ժառանգություն էր թողնում որդուն... և այլն: Միաբան չէին և եկեղեցու սուրբ հայրերը: Եղավ մի պահ, երբ հայոց եկեղեցին միառժամանակ չորս կաթողիկոս ուներ, որոնք, թվում է ավելորդ է ասել, ողջ ուժով պայքարում էին իրար դեմ:
Բայց և այնպես կրոնից հրաժարվելը ճիշտ չէի համարի: Ինձ ի ծնե տրված է քրիստոնեությունը և ես այդ կրոնից դժգոհ չեմ, քրիստոնյա եմ ընդունում բոլորին, ովքեր իրենց քրիստոնյա են անվանում ու տարբերություն չեմ դնում հայկական եկեղեցուց է և վրացական: Իսլամը համարում եմ համարյա նույն քրիստոնեությունը, որը Մարգարեն արտագրել է և հարմարեցրել իր ժողովրդի առանձնահատկություններին: Մյուս կրոնները ավելի հեռու են ինձանից: Ես դրանք չեմ հասկանում` որպես առ Աստված տանող ամենաճիշտ ճանապարհներ և հետևաբար չեմ ընդունում:
Moonwalker (03.08.2011), Sambitbaba (03.08.2011), Tig (03.08.2011)
Մալխաս ջան, քո ասածները լրիվ հասկանում և ընդունում եմ, բայց հիմա իմ հարցից մենք լրիվ շեղվեցինք և քննարկում ենք քրիստոնեությունից հրաժարումս: Իմ մեղավորությունն է: Հարցիս կողքին չպիտի շեշտադրեի իմ կողմից քրիստոնեությունից հրաժավելու փաստը: Փորձեմ քննարկումը կենտրոնացնել մասնավորապես հին կտակարանում աստծու կողմից ազգային խտրականություն դնելը և այդ գծի ընթացքը ողջ քրիստոնեության մեջ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Malxas (03.08.2011)
Sambitbaba (03.08.2011), Tig (03.08.2011), Արէա (03.08.2011)
Կամ, ոչ թե միջամտել, այլ հորինել են հօգուտ իրենց ազգի:
Լրիվ համաձայն եմ Tig-ի արտահայտած մտքի հետ` Քրիստոնեությունն ու հին կտակարանը ոչ մի ընդհանուր բան չունեն: Նոր կտակարանը ծայրից ծայր լցված է համամարդկային գաղափարներով, բարությամբ, հանդուրժողականությամբ, որն էլ հենց արտահայտում է քրիստոնեության էությունը: Ինչ վերաբերվում է Հին կտակարանին, հարյուրներով կարելի է հաշվել անհեթեթ ու ծիծաղելի օրենքներն ու սկզբունքները, իսկ աստծո նկարագրությունը ընդհանրապես չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ: Աստված աջ ու ձախ անմեղ մարդկանց է սպանում, իրեն հավատարիմ մարդկանց հանձնում է սատանայի ձեռքը, հետո իբր թե փոխհատուցում է նրա կրած տառապանքները, ինչ-որ անիմաստ օրենքներ է հորինում...
Չէ, դա չի կարող լինել այն Աստված, որի մասին խոսում է Հիսուսը, ուղղակի չի կարող:
Արէա (03.08.2011)
Աստված տարբերություն չի դնում իր ստեղծած մարդկանց միջև այլ մարդիկ չեն ճանաչում իրենց ստեղծողին: Մի մոռացի, որ մինչ քրիստոնեությունը միայն հրյաներն են ճանաչել Աստծուն որպես արարիչ: Մինչև հիմա ամեն մի ազգ իրեն համար մի կուռք է սարգում և երգրպակում, ինչ անի Աստված բոլորին նույն կերպ ընդունի՞, չէ, որ մարդիկ նրան ուրանում են գիտակցաբար:
Malxas (03.08.2011)
Կավը բրուտին խոհուրդներ է տալիս, թե ով է ինքը(բրուտը) և ոնց վարվի մյուս կավերի հետ:
«Գիտությունը կը հպարտացնէ, բայց սերը շինություն կ'ընէ: Եթե մեկը կը կարծէ թե բան մը գիտէ, իրապես բան մը չի գիտեր՝ ինչպես պետք է գիտնար»: (Կորնթ.8:1-2)
«Մի հպարտացիր, այլ վախեցիր, որովհետև, եթե Աստված բուն ճուղերին չխնայեց, գուցե քեզ էլ չխնայի»: (Հռովմ.11:20-21)
Վերջին խմբագրող՝ հովարս: 03.08.2011, 22:24:
eduard30 (03.08.2011)
eduard30 (03.08.2011)
Tig (04.08.2011)
Malxas բարեկամ միայն այս բառերը ինձ ապացույց են, ոչ կուրորեն այլ գիտակցաբար բացարձակ համոզված:
Եվ Աստծ ասեց ջրերի մեջ տեղը հաստածություն լինի, որ ջրերը ջրերիցը բաժանե: Եվ Աստված շինեց հաստածությունը և բաժանեց հաստատության տակի ջրերը հաստաության վրա եղած ջրերից, և այնպես եղավ: Եվ Աստված հաստատությունը կոչեց երկինք:
Այն առաջարկածս ֆիլմը, որ նայես կիմանաս ինչպես:
Եթե առաջարկես որեվիցե լինկից ուսումնասիրեմ չէի հրաժարվի, միայն ուրախ կլինեմ:
Զրադաշտական կրոնն էլ է Աստծուն արարիչ անվանում:
Ուղղակի չգիտեմ ինչքանով է ճիշտ, որպեսզի քեզ խորհուրդ տամ խորապես ուսումնասիրես այն: Արծարծում է միաստվածության գաղափարը, պատվիրանների մասով շատ չի տարբերվում քրիստոնեությունից, բայց իր մեջ ներառում է էլեմենտներ ու ծիսակատարություններ, որոնք խորթ ու տհաճ են քրիստոնյաին:
Լինկը չկարողացա գտնել: Բայց բարեբախտաբար ֆայլում պահպանվել է:
Ռուսերեն լեզվով է, կարող եմ էլեկտրոնային փոստով ուղարկել:
Դա կարդալուց հետո, թե որոշես ավելի մանրամասնորեն ուսումնասիրել` հնարավոր կլինի նյութը գտնել համացանցում;
Վերջին խմբագրող՝ Malxas: 03.08.2011, 23:19:
eduard30 (04.08.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ