User Tag List

Էջ 93 159-ից ԱռաջինԱռաջին ... 4383899091929394959697103143 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,381 համարից մինչև 1,395 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #1381
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Tig կարող եմ իմանալ ինչի՞ հինման վրա ես Աստծու գոյությանը հավատալուց հրաժարվում:
    Ես եմ հրաժարվում Աստծո գոյությանը հավատալո՞ւց...
    Էդ ե՞րբ ու որտե՞ղ եմ տենց բան ասել...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. #1382
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգամ մի բառ եթե բերանիցտ դուրս գա «կամ բարուց է կամ էլ չարից»: Մեծ բառեր էս ասում:
    Ճիշտն ասած, այնքան էլ չհասկացա, թե ինչ ես ցանկանում ասել: Երբեմն դու էլ, Էդուարդ ջան, սկսել ես Հովարսի պես "ակնարկել":
    Բայց, քո գրածների ընդհանուր մթնոլորտից ելնելով, գալիս եմ այն եզրահանգման, որ դու ինձ նախազգուշացնում ես: Իմ ասածը քեզ դուր չի եկել, և դու կարծիք ես կազմել, որ դրանք "չարից" են: Քանզի ինչպե՞ս կարող էին "Բարուց" եկող խոսքերը քո դուրը չգալ, ճի՞շտ է…
    …Չէ, որոշեցի չշարունակել: Ներող եղիր, Էդուարդ ջան, բայց անավարտ մտքերն սկսում են բարկացնել ինձ, ու խոսքերս մի տեսակ խայթող են հնչում: Ավելի լավ կլինի, որ սկզբում բացատրես միտքդ. ի՞նչ է նշանակում քո "Մեծ բառեր էս ասում"-ը…

  3. #1383
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի, որ քո մտքերը չեն թողնում ընկալել այն , ինչը հակառակ է քո ցանկությանը/տրամաբանությանը:
    Բնականաբար իմ մտքերը չեն թողնում: Բայց իմ մտքերը չեն հակասում իմ ցանկություններին ու տրամաբանությանը:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր է , ի՞նչ ես հասկանում ընտրյալ ասելով:
    Այն, ինչ դու ես հասկանում:
    Կներես, որ քո նման եմ պատասխանում

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց դրա համար էլ Աստծո խոսք է, որովհետև հրեաներին Աստված ստեղծեց, և մեզ էլ պատմեց իր ողորմությունը և հրեաների անհնազանդությունը, մեզ դաս լինելու համար:
    Այ էս փաստարկդ չհասկացա...
    Ի՞նչ է նշանակում հրեաներին Աստված ստեղծեց և մեզ պատմեց...

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ չես , բազում անգամ է ասվում որ Նա պիտի դառնա հեթանոսներին «...իմ ժողովուրդս չեղողները, ինձ ժողովուրդ պիտի լինեն», կամ «...պիտի դառնամ հեթանոսներին», կամ «...հեթանոսները ինձ բաժին պիտի անեմ» և շատ-շատ նման բաներ: Այնպես որ, մեղադրանքդ ճիշտ չի:
    Եվ ի՞նչ: Սա չի հերքում այն փաստը, որ հին կտակարանը լոկ հրեաների պատմությունն է:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ է Հին Կտակարանը հիմք դրել քրիստոնեության մեջ, Հիմքը Նոր Կտակարանն է, անգամ անուններն են հուշում (հին և նոր), իսկ Հինը միայն և միայն հիշեցնելու, սթափեցնելու, խրատելու և նման օգտակար բաների համար է:
    Դե թող հնից վերցվեր միայն Աշխարհի արարումն ու դրա հետ կապված մնացած բաները, ոչ թե հրեաների պատմությունը մեզ հրամցվեր որպես Աստծո շունչ:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էս մեկը սրտանց քեզ չէի ցանկանա, քավ լիցի:
    Շնորհակալ եմ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (05.08.2011)

  5. #1384
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ես ակնարկում, Հովարս ջան: Խնդրում եմ, արտահայտվիր
    Եսի, Սամբիտբաբա ջան, եսի մասին եմ խոսում, որովհետև այնտեղ որտեղ եսը կա՝ Աստված չկա:

  6. #1385
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնականաբար իմ մտքերը չեն թողնում: Բայց իմ մտքերը չեն հակասում իմ ցանկություններին ու տրամաբանությանը:
    Բնականաբար:

    Այն, ինչ դու ես հասկանում:
    Կներես, որ քո նման եմ պատասխանում
    Աստված ստեղծեց մի ազգ , որի միջոցով ընտրեց իր Էությունը հայտնել ամբողջ աշխարհին: Չեմ կարծում որ այսպես էլ դու ես հասկանում:

    Այ էս փաստարկդ չհասկացա...
    Ի՞նչ է նշանակում հրեաներին Աստված ստեղծեց և մեզ պատմեց..
    Ինչ կար չհասկանալու, Ասված Ի՛ր մասին է պատմում, արաչության մասին, իր գործերի մասին , իր ծրագրի մասին մարդու հնազանդության և անհնազանդության մասին:

    Եվ ի՞նչ: Սա չի հերքում այն փաստը, որ հին կտակարանը լոկ հրեաների պատմությունն է:
    Նաև հրեաների պատմություն, որովհետև դա Աստծո ծրագրերի հետ է կապված:

    Դե թող հնից վերցվեր միայն Աշխարհի արարումն ու դրա հետ կապված մնացած բաները, ոչ թե հրեաների պատմությունը մեզ հրամցվեր որպես Աստծո շունչ:
    Դու էլի նույնն ես ասում, այդ ատելությունդ հրեաների հանդեպ, դա է , որ քեզ չի թողնում հասկանալ բուն իմաստը:

  7. #1386
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված ստեղծեց մի ազգ , որի միջոցով ընտրեց իր Էությունը հայտնել ամբողջ աշխարհին: Չեմ կարծում որ այսպես էլ դու ես հասկանում:
    Չեմ ընդունում, որ Աստված որևէ ազգի միջոցով պիտի հայտնի իր էությունը: Աստծո էությունը ամենուր է և ամեն ինչի մեջ:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ կար չհասկանալու, Ասված Ի՛ր մասին է պատմում, արաչության մասին, իր գործերի մասին , իր ծրագրի մասին մարդու հնազանդության և անհնազանդության մասին:
    Մեկ է ես այդ պատմություններում համամարդկային Աստծուն չեմ գտնում, իմ տեսանկյունից դա միայն հրեաների աստվածն է:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև հրեաների պատմություն, որովհետև դա Աստծո ծրագրերի հետ է կապված:
    Ի՞նչ ծրագիր:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլի նույնն ես ասում, այդ ատելությունդ հրեաների հանդեպ, դա է , որ քեզ չի թողնում հասկանալ բուն իմաստը:
    Ես հրեաներին չեմ ատում: Հակառակը ես նույնիսկ սիրում ու հարգում եմ նրանց խելացիությունն ու նվիրվածությունը իրենք իրենց նկատմամբ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (05.08.2011), VisTolog (05.08.2011), Արէա (05.08.2011)

  9. #1387
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես եմ հրաժարվում Աստծո գոյությանը հավատալո՞ւց...
    Էդ ե՞րբ ու որտե՞ղ եմ տենց բան ասել...
    Tig գիտես իհարկե եթե ակումբում գրառում ես կատարում այն չի ջնջվում: Այս էջերում կարող ես տեսնել քո գրառումները, այս բառերով կարելի է պարզ հասկանալ, որ հրաժարվում ես հավատալ Աստվածաշնչին, Աստծու և Քրիստոսից գոյությանը:


    89 էջ 1335 գրառում, Հիմա հարց քեզ, դու ընդունո՞ւմ ես, որ ճշմարիտ Աստվածը կարող է նման խտրականություն դնել ազգերի միջև,
    հ.գ. Սա այն հիմնական պատճառներից մեկն է, որից դրդված ես ինձ դադարեցի քրիստոնյան համարել...

    90 էջ 1340 գրառում, բայց հիմա իմ հարցից մենք լրիվ շեղվեցինք և քննարկում ենք քրիստոնեությունից հրաժարումս: Իմ մեղավորությունն է: Հարցիս կողքին չպիտի շեշտադրեի իմ կողմից քրիստոնեությունից հրաժավելու փաստը:

    91 էջ 1363 գրառում, Ամբողջ հին ուխտը խոսում է Հիսուսի գալստյան մասին հրեաների համար, այսինքն զգուշացնում է նրանց, ոչ թե մեզ:
    Հաստատ կասեմ, չկասկածես Նույնիսկ դժոխքի կրակների միջից կասեմ Եթե իհարկե հայտնվեմ այնտեղ, ինչում ես շատ կասկածում եմ
    Վերջին խմբագրող՝ eduard30: 05.08.2011, 12:01:

  10. #1388
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Tig գիտես իհարկե եթե ակումբում գրառում ես կատարում այն չի ջնջվում: Այս էջերում կարող ես տեսնել քո գրառումները, այս բառերով կարելի է պարզ հասկանալ, որ հրաժարվում ես հավատալ Աստվածաշնչին, Աստծու և Քրիստոսից գոյությանը:


    89 էջ 1335 գրառում, Հիմա հարց քեզ, դու ընդունո՞ւմ ես, որ ճշմարիտ Աստվածը կարող է նման խտրականություն դնել ազգերի միջև,
    հ.գ. Սա այն հիմնական պատճառներից մեկն է, որից դրդված ես ինձ դադարեցի քրիստոնյան համարել...

    90 էջ 1340 գրառում, բայց հիմա իմ հարցից մենք լրիվ շեղվեցինք և քննարկում ենք քրիստոնեությունից հրաժարումս: Իմ մեղավորությունն է: Հարցիս կողքին չպիտի շեշտադրեի իմ կողմից քրիստոնեությունից հրաժավելու փաստը:

    91 էջ 1363 գրառում, Ամբողջ հին ուխտը խոսում է Հիսուսի գալստյան մասին հրեաների համար, այսինքն զգուշացնում է նրանց, ոչ թե մեզ:
    Հաստատ կասեմ, չկասկածես Նույնիսկ դժոխքի կրակների միջից կասեմ Եթե իհարկե հայտնվեմ այնտեղ, ինչում ես շատ կասկածում եմ
    Էդուարդ ջան, քո մեջբերածներից և ոչ մեկը չի նշանակում, որ ես չեմ ընդունում Աստծու գոյության փաստը: Իմ բոլոր գրածները նշանակում են, որ ես չեմ ընդունում այն աստծու գոյությունը, որը նկարագրված է հին կտակարանում Ավելի ճիշտ ես ընդունում եմ նաև նրա գոյությունը, բայց նրան չեմ համարում ողջ տիեզերքի Արարիչ, այլ լոկ հրեաների աստված

    Եթե ես հրաժարվում եմ քրիստոնեությունից, դա չի նշանակում, որ ես Աստծուց եմ հրաժարվում: Հերիք չի՞ Աստծուն ու կրոնը նույնացնենք:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (05.08.2011)

  12. #1389
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդուարդ ջան, քո մեջբերածներից և ոչ մեկը չի նշանակում, որ ես չեմ ընդունում Աստծու գոյության փաստը: Իմ բոլոր գրածները նշանակում են, որ ես չեմ ընդունում այն աստծու գոյությունը, որը նկարագրված է հին կտակարանում Ավելի ճիշտ ես ընդունում եմ նաև նրա գոյությունը, բայց նրան չեմ համարում ողջ տիեզերքի Արարիչ, այլ լոկ հրեաների աստված

    Եթե ես հրաժարվում եմ քրիստոնեությունից, դա չի նշանակում, որ ես Աստծուց եմ հրաժարվում: Հերիք չի՞ Աստծուն ու կրոնը նույնացնենք:
    Բարի: Բայց կարող եմ իմանալ, որ՞ Աստծու գոյությանն ես հավատում:
    Չեմ կարող պատկերացնել քո իմացած Աստծուն, որ տիեզեք չի արարել, եթե խնդրեմ կասես՞:
    Եթե Քրիստոսով չես հավատում Աստծուն ինչպես՞ ես հավատում:
    Աստծուն և կրոնը ես չեմ նույնացնում, անգամ խոսքս էլ չեմ տարել այդ ուղղությամբ: Կրոնը մարդու կողմից ծռված քարոզվում է որպեզ Քրիստոնեություն:

  13. #1390
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի: Բայց կարող եմ իմանալ, որ՞ Աստծու գոյությանն ես հավատում:
    Չեմ կարող պատկերացնել քո իմացած Աստծուն, որ տիեզեք չի արարել, եթե խնդրեմ կասես՞:
    Այն Աստծուն, որին որ տեսնում և զգում եմ ինձ շրջապատող բացարձակորեն ամեն ինչում և իմ մեջ: Դա խոսքերով անբացատրելի է:
    Կուզես նրան Բնություն անվանիր, կուզես Տիեզերք, կուզես Արարիչ, կուզես Գերագույն գիտակցություն...
    Իսկ Աստվածաշնչում՝ մասնավորապես հին կտակարանում ես չեմ տեսնում այդ որակի Աստծու:

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Քրիստոսով չես հավատում Աստծուն ինչպես՞ ես հավատում:
    Կյանքով:
    Իսկ Հիսուսին ուղակի մեծ մարգարե եմ համարում, ինչպես օրինակ Բուդդան:

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծուն և կրոնը ես չեմ նույնացնում, անգամ խոսքս էլ չեմ տարել այդ ուղղությամբ: Կրոնը մարդու կողմից ծռված քարոզվում է որպեզ Քրիստոնեություն:
    Լավ է, որ սենց ես մտածում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (05.08.2011)

  15. #1391
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն Աստծուն, որին որ տեսնում և զգում եմ ինձ շրջապատող բացարձակորեն ամեն ինչում և իմ մեջ: Դա խոսքերով անբացատրելի է:
    Կուզես նրան Բնություն անվանիր, կուզես Տիեզերք, կուզես Արարիչ, կուզես Գերագույն գիտակցություն...
    Իսկ Աստվածաշնչում՝ մասնավորապես հին կտակարանում ես չեմ տեսնում այդ որակի Աստծու:


    Կյանքով:
    Իսկ Հիսուսին ուղակի մեծ մարգարե եմ համարում, ինչպես օրինակ Բուդդան:



    Լավ է, որ սենց ես մտածում:
    Բարի: Բայց եթե դու չես տեսնում այդ որակի Աստծու դա չի նշանակում, որ դու ճիշտ ես նկատում, հնարավոր է դու չես կարող, կամ չես կամենում տեսնել, մի գուցե դա քեզանից է:
    Կարծում եմ առանց ապացույցների հերքում ես աստվածաշնչում գրվածը:
    Քո ասածի պես նրան Բնություն, Տիեզերք անվանենք:
    Գիտեսն իհարկե, որ բնության, կենդանական աշխարի համար միայն քիմիան և ֆիզիկան բավական չէ պետք է նաև ինֆորմացիա և կանոն, տիեզերքում նույնպես ամբողջը կանոնավոր է:
    Համեմատելու բան գտար բուդդաին Հիսուսի հետ:
    Միայն նրանց թաղման արարողությունը հերիք է 49 օր դի-ի մոտ խոսելով ուղղություն են ցույց տալիս, որ հոգին դրաղտ գնա:
    Վերջին խմբագրող՝ eduard30: 05.08.2011, 19:47:

  16. #1392
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի: Բայց եթե դու չես տեսնում այդ որակի Աստծու դա չի նշանակում, որ դու ճիշտ ես նկատում, հնարավոր է դու չես կարող, կամ չես կամենում տեսնել, մի գուցե դա քեզանից է:
    Չեմ բացառում:

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ առանց ապացույցների հերքում ես աստվածաշնչում գրվածը:
    Միակ ապացույցս տրամաբանությունս է

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո ասածի պես նրան Բնություն, Տիեզերք անվանենք:
    Գիտեսն իհարկե, որ բնության, կենդանական աշխարի համար միայն քիմիան և ֆիզիկան բավական չէ պետք է նաև ինֆորմացիա և կանոն, տիեզերքում նույնպես ամբողջը կանոնավոր է:
    Այս մտքերիդ հետ լիովին համամիտ եմ:

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Համեմատելու բան գտար բուդդաին Հիսուսի հետ:
    Միայն նրանց թաղման արարողությունը հերիք է 49 օր դի-ի մոտ խոսելով ուղղություն են ցույց տալիս, որ հոգին դրաղտ գնա:
    100% համեմատելի անձեր են: Թաղման արարողակարգը ոչ մի նշանակություն չունի համամարդկային գաղափարներ վեր հանելու հետ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. #1393
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ բացառում:

    Միակ ապացույցս տրամաբանությունս է

    Այս մտքերիդ հետ լիովին համամիտ եմ:

    100% համեմատելի անձեր են: Թաղման արարողակարգը ոչ մի նշանակություն չունի համամարդկային գաղափարներ վեր հանելու հետ

    Եթե չես բացառում այդ դեպքում ինչու՞ ես Ասծտվածաշունչը, Աստծո արաքը և խոսքը որակազրկում:
    Հիմքեր՞ ունես տրամաբանությանտ ճիշտ լինելու վրա:
    Բայց ինֆորմացիան և կանոնը կարող է միայն բարձրագույն գիտակցությունը ունենա:
    Որքանով՞ ես համոզված, որ գիտությունը հասարակությանը բացարձակ ճշմարտությունն է ասում:
    Կներես բուդդաի մասին չեմ ուզում խոսել:
    Վերջին խմբագրող՝ eduard30: 06.08.2011, 00:12:

  18. #1394
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ ընդունում, որ Աստված որևէ ազգի միջոցով պիտի հայտնի իր էությունը: Աստծո էությունը ամենուր է և ամեն ինչի մեջ:
    Ճիշտ ես , Տիգ ջան, Նա ամենուր է և ամեն ինչ Նրանով է, բայց երբ Նրա կողմից սիրված արարածը՝ մարդը շեղվում է և սկսում է ուրիշ աստվածների պաշտել և երկրպագել, ի՞նչ պետք է աներ , կամ ինչպես:

    Մեկ է ես այդ պատմություններում համամարդկային Աստծուն չեմ գտնում, իմ տեսանկյունից դա միայն հրեաների աստվածն է:
    Ոչ թե չես գտնում, այլ չես ուզում գտնել, եթե միայն հրեաների Աստվածն է , բա ինչի՞ մոտ 2000տարի ցիր ու ցան արեց հրեաներին...

    Ի՞նչ ծրագիր:
    Արդեն դառնում ենք փչացած հեռախոս:

  19. #1395
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չես բացառում այդ դեպքում ինչու՞ ես Ասծտվածաշունչը, Աստծո արաքը և խոսքը որակազրկում:
    Նորից կրկնեմ, ես աստվածաշունչը համարում եմ մարդու գրվածք, այլ ոչ թե աստծուց ծնված: Այդ իսկ պատճառով այն զուրկ չէ թերություններից և իմ կարծիքով սխալ է այն ընդունել դոգմատիկ ձևով:

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմքեր՞ ունես տրամաբանությանտ ճիշտ լինելու վրա:
    Տրամաբանությանս միակ հիմքը իմ վստահությունն է տրամաբանությանս նկատմամբ

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինֆորմացիան և կանոնը կարող է միայն բարձրագույն գիտակցությունը ունենա:
    Որքանով՞ ես համոզված, որ գիտությունը հասարակությանը բացարձակ ճշմարտությունն է ասում:
    Ես չեմ ասել, թե համոզված եմ գիտության բացարձակ ճշմարտացիության վրա: Մինչև հիմա չհասկացար, որ ես ոչ մի բան բացարձակորեն չեմ ընդունում, նույնիսկ իմ կարծիքների սխալ լինելը չեմ բացառում, բայց չարտահայտել դրանք չեմ կարող:
    Չկա անթերի գաղափարախոսություն, գիտություն, փիլիսոփայություն և կրոն: Սրանք պիտի համադրել իրար հետ, մաքսիմալ իրատեսության համար, այլ ոչ թե հակադրել: Եվ որ ամենակարևորն է համադրելուց պիտի հնարավորինս այնպես անել, որ քո ներքին մղումների հետ համահունչ լինի...

    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես բուդդաի մասին չեմ ուզում խոսել:
    Խնդիր չկա: Եվ այս շարքը կարելի է շարունակել, նման անձեր աշխարհում շատ են եղել, որ Հիսուսի անձին հավասար են եղել, ու մարդկությանը ճիշտ ապրելու դեղատոմս են փորձել տալ: Ու բոլորի հիմքում էլ նույն բանն է ընկած եղել՝ սերը: Այնպես որ Հիսուսին գերակա համարելը արդար չի լինի մյուսնեի նկատմամբ: Եվ դա տանում է հակադրումների, այն առումով, որ քրիստոնյաների մեծ մասը դոգմատիկ ձևով համարում են, թե Հիսուսին չերկրպագող անձը և առավելապես ոչ քրիստոնյաները հայտվելու են դժողքում... Այս թեման շատ է ծեծվել, չեմ ուզում անդրադառնալ, բայց ասեմ որ չեմ կարծում, թե ոչ քրիստոնյա, բայց մարդկային օրենքներով ապրող մարդը հայտվելու է դժողքում: Եվ ընդհանրապես դժողքի գոյությունը իմ համար ընդունելի չի...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (07.08.2011)

Էջ 93 159-ից ԱռաջինԱռաջին ... 4383899091929394959697103143 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •