Tig գիտես իհարկե եթե ակումբում գրառում ես կատարում այն չի ջնջվում: Այս էջերում կարող ես տեսնել քո գրառումները, այս բառերով կարելի է պարզ հասկանալ, որ հրաժարվում ես հավատալ Աստվածաշնչին, Աստծու և Քրիստոսից գոյությանը:
89 էջ 1335 գրառում, Հիմա հարց քեզ, դու ընդունո՞ւմ ես, որ ճշմարիտ Աստվածը կարող է նման խտրականություն դնել ազգերի միջև,
հ.գ. Սա այն հիմնական պատճառներից մեկն է, որից դրդված ես ինձ դադարեցի քրիստոնյան համարել...
90 էջ 1340 գրառում, բայց հիմա իմ հարցից մենք լրիվ շեղվեցինք և քննարկում ենք քրիստոնեությունից հրաժարումս: Իմ մեղավորությունն է: Հարցիս կողքին չպիտի շեշտադրեի իմ կողմից քրիստոնեությունից հրաժավելու փաստը:
91 էջ 1363 գրառում, Ամբողջ հին ուխտը խոսում է Հիսուսի գալստյան մասին հրեաների համար, այսինքն զգուշացնում է նրանց, ոչ թե մեզ:
Հաստատ կասեմ, չկասկածես Նույնիսկ դժոխքի կրակների միջից կասեմ Եթե իհարկե հայտնվեմ այնտեղ, ինչում ես շատ կասկածում եմ
Վերջին խմբագրող՝ eduard30: 05.08.2011, 12:01:
Էդուարդ ջան, քո մեջբերածներից և ոչ մեկը չի նշանակում, որ ես չեմ ընդունում Աստծու գոյության փաստը: Իմ բոլոր գրածները նշանակում են, որ ես չեմ ընդունում այն աստծու գոյությունը, որը նկարագրված է հին կտակարանումԱվելի ճիշտ ես ընդունում եմ նաև նրա գոյությունը, բայց նրան չեմ համարում ողջ տիեզերքի Արարիչ, այլ լոկ հրեաների աստված
Եթե ես հրաժարվում եմ քրիստոնեությունից, դա չի նշանակում, որ ես Աստծուց եմ հրաժարվում: Հերիք չի՞ Աստծուն ու կրոնը նույնացնենք:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Sambitbaba (05.08.2011)
Բարի: Բայց կարող եմ իմանալ, որ՞ Աստծու գոյությանն ես հավատում:
Չեմ կարող պատկերացնել քո իմացած Աստծուն, որ տիեզեք չի արարել, եթե խնդրեմ կասես՞:
Եթե Քրիստոսով չես հավատում Աստծուն ինչպես՞ ես հավատում:
Աստծուն և կրոնը ես չեմ նույնացնում, անգամ խոսքս էլ չեմ տարել այդ ուղղությամբ: Կրոնը մարդու կողմից ծռված քարոզվում է որպեզ Քրիստոնեություն:
Այն Աստծուն, որին որ տեսնում և զգում եմ ինձ շրջապատող բացարձակորեն ամեն ինչում և իմ մեջ: Դա խոսքերով անբացատրելի է:
Կուզես նրան Բնություն անվանիր, կուզես Տիեզերք, կուզես Արարիչ, կուզես Գերագույն գիտակցություն...
Իսկ Աստվածաշնչում՝ մասնավորապես հին կտակարանում ես չեմ տեսնում այդ որակի Աստծու:
Կյանքով:
Իսկ Հիսուսին ուղակի մեծ մարգարե եմ համարում, ինչպես օրինակ Բուդդան:
Լավ է, որ սենց ես մտածում:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Sambitbaba (05.08.2011)
Բարի: Բայց եթե դու չես տեսնում այդ որակի Աստծու դա չի նշանակում, որ դու ճիշտ ես նկատում, հնարավոր է դու չես կարող, կամ չես կամենում տեսնել, մի գուցե դա քեզանից է:
Կարծում եմ առանց ապացույցների հերքում ես աստվածաշնչում գրվածը:
Քո ասածի պես նրան Բնություն, Տիեզերք անվանենք:
Գիտեսն իհարկե, որ բնության, կենդանական աշխարի համար միայն քիմիան և ֆիզիկան բավական չէ պետք է նաև ինֆորմացիա և կանոն, տիեզերքում նույնպես ամբողջը կանոնավոր է:
Համեմատելու բան գտար բուդդաին Հիսուսի հետ:
Միայն նրանց թաղման արարողությունը հերիք է 49 օր դի-ի մոտ խոսելով ուղղություն են ցույց տալիս, որ հոգին դրաղտ գնա:
Վերջին խմբագրող՝ eduard30: 05.08.2011, 19:47:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ