Որքանով գիտեմ, սպիտակամորթների, դեղնամորթների և կարմրամորթների մեջ էլ կան մարդակերներ(կանիբալներ), ինչ պատճառով որ սրաց մեջ կա, այդ նույն պատճառով էլ նրանց մեջ կա: Գույների բացատրություննել կա, սակայն ես լավ տեղյակ չեմ:
Ձեր բերած օրինակները ինձ չեն վախեցնում, ուղղակի, եթե ամբողջ կյանքիս նպատակը դնեմ ուրիշներով զբաղվեմ, բա ինքս ինձանով ե՞րբ զբզղվեմ:
Պետք է խնդրեմ, որ հարցադրումներին ձեզ հարմար ձևով չպատասխանեք և առաջնորդվեք ճշմարտությամբ` թեկուզ և այն ի վնաս լինի ձեզ:
Սպիտակների մեջ մարդակերություն իհարկե կա, սակայն դա դիտվում է որպես սահմռկելի շեղում և հազվադեպ է հանդիպում: Նրանց մասին ֆիլմեր են նկարում և գրում են թերթերում: Մինչդեռ աֆրիկական ամբողջ ցեղախմբեր իրենց ողջ կազմով, մեծից մինչև փոքր մարդակեր են եղել: Հուսով եմ տարբերությունը նկատեցիք:
Ինչ վերաբերվում է դեղնամորթերի և կարմրամորթերի մարդակերությանը, ապա դրանք կրել են ծիսական բնույթ և նույնպես համատարած չեն եղել:
Նպատակ չեմ հետապնդել վախեցնել ձեզ: Պարզապես ցանկացել եմ բացատրություն լսել: Եթե այն համոզիչ լիներ` ես առանց վարանելու կընդունեի:
Նաև չեմ առաջարկել, որ ամբողջ կյանքում ուրիշներով զբաղվեք, իսկ մի փոքր այդ բանով զբաղվելը նույնիսկ օգտակար կլիներ ինքներդ ձեզանով զբաղվելուն, ինչում ձեզ անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:
Վերջին խմբագրող՝ Malxas: 30.07.2011, 11:59:
Չհասկացա ? ի՞նչը պիտի ինձ վնասի:
Իմ կարծիքով ոչ մի նշանակություն/տարբերություն չունի, երևվույթը ակնհայտ է և դա փաստ է:Սպիտակների մեջ մարդակերություն իհարկե կա, սակայն դա դիտվում է որպես սահմռկելի շեղում և հազվադեպ է հանդիպում: Նրանց մասին ֆիլմեր են նկարում և գրում են թերթերում: Մինչդեռ աֆրիկական ամբողջ ցեղախմբեր իրենց ողջ կազմով, մեծից մինչև փոքր մարդակեր են եղել: Հուսով եմ տարբերությունը նկատեցիք:
Մինչև իմ այս գիտակցյության գալը շատ ուսմունքների եմ հետևել, շատ բաներ եմ փորձել և շատ բաներ եմ տեսել: Այդ բոլորը փոշի են Ասվածաշնչի դիմաց, մանավանդ , որ Աստված իր ներկայությունն է հայտնում: Այն ինչ դուք կարդացել եք Սբ, Գրքում, ես դրանց շատ մասերը (նկատի ունեմ հրաշքները) ապրել եմ և շարունակում եմ ապրել, դրա համար է որ ես չեմ ընդունում այլ գաղափարախոսություններ, վարկածներ, հեքիաթներ և այլն , որ դեմ է Աստվածաշնչին:( Որոշ բաներ կարող ես կարդալ «ինչ է արել քեհ համար Աստված» բաժնում:Նաև չեմ առաջարկել, որ ամբողջ կյանքում ուրիշներով զբաղվեք, իսկ մի փոքր այդ բանով զբաղվելը նույնիսկ օգտակար կլիներ ինքներդ ձեզանով զբաղվելուն, ինչում ձեզ անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:
eduard30 (30.07.2011)
Իսկ իմ կարծիքով տարբերությունը հսկայական է:
Դեմ չեմ, որ շատ եք կարդացել: Բայց եթե ինքներդ մտածում եք որ շատ եք կարդացել, դա միայն վկայում է, որ այնքան էլ շատ չեք կարդացել:
Ես նույնպես Քրիստոնյա վարդապետության հետևորդ եմ, բայց ցանկություն ունեմ ավելի լրջորեն նայել ակունքներին:
Քիչ էր մնում մոռանայի հրաշքների մասին գրել: Իմ կարծիքով մեր շուրջբոլորը ամենուր հրաշքներ են: Ամեն ինչն էլ հրաշք է, ծագող արևը, բացվող ծաղիկը, ապրող և ուրախացող մարդը: Իսկ դուք հավանաբար նկատի ունեք այն երևույթները, որոնք կյանքում հազվադեպ են պատահում և այդպիսով զարմանալի են: Ի դեպ քրիստոնյա հայրերը դարեր շարունակ սովորություն են ունեցել զարմացրել հրաշքներով, նկատի ունենալով այն հոգեբանությունը, որն առկա է շատերի, նաև ձեզ մոտ: Մարդիկ սարսուռով պատմում էին լաց լինող Տիրամոր կամ Հիսուսի խաչելության մասին, որոնք բոլորն էլ խորամանկ քահանաների ձեռքի գործն էին և կոպիտ երկրային ծագում ունեին:
Վերջին խմբագրող՝ Malxas: 30.07.2011, 14:40:
Դա Ձեր կարծիքն է:
Շատ չեմ կարդացել, այլ 26 տարի է կարդում եմ , և ամեն անգամ կարդալուց մի նոր բան եմ սովորում:
Շատ ուրախ եմ նման ցանկության համար, բայց զգուշություն արեք , որ չգայթակղվեք և չմոլորվեք, քանի որ սատանան լույսի հրեշտակի կերպարանքով է հայտնվում(հույսով եմ, որ հասկանում ես թե ինչ եմ ասում):Ես նույնպես Քրիստոնյա վարդապետության հետևորդ եմ, բայց ցանկություն ունեմ ավելի լրջորեն նայել ակունքներին:
Համաձայն եմ, բայց ես դրանք ի նկատի չունեի, իսկ ձեր մեկնաբանությունները գիտելիքներս և հավատքս չեն փոխում:Իմ կարծիքով մեր շուրջբոլորը ամենուր հրաշքներ են: Ամեն ինչն էլ հրաշք է, ծագող արևը, բացվող ծաղիկը, ապրող և ուրախացող մարդը: Իսկ դուք հավանաբար նկատի ունեք այն երևույթները, որոնք կյանքում հազվադեպ են պատահում և այդպիսով զարմանալի են:
ի՞նչ գիտեք, թե ով եմ ես , ինպիսինն եմ և ինչ կա իմ մոտ/մեջ:որն առկա է շատերի, նաև ձեզ մոտ:
eduard30 (30.07.2011)
Իմ կարծիքն էլ ասեմ, եթե թույլ տաս:
Իսկ կարծում ես Արարչին դա անհրաժեշտ չէ՞:
«Բայց ժամանակ կ'գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ'երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այդպէս է ուզում իր երկրպագողներին:» Հովհաննես Դ, 23-24
Իսկ «ինչու»-ի մասով ասեմ, որ Նրա արարածը լինելու գիտակցումը տեղ չի թողնում երկմտանքի համար.
«Դատարկ վէճեր այնպիսի մարդկանց, որ մտքով ապականուած եւ ճշմարտութիւնիցը հեռացած են. որ աստուածապաշտութիւնը շահավաճառությիւն են համարում. այնպիսիներիցը ետ քաշուիր: Բայց մեծ շահավաճառութիւն է իրաւ աստուածապաշտութիւնը բաւականութեան հետ միասին: Որովհետեւ ոչինչ չենք բերել աշխարհքս եւ յայտնի է որ ոչինչէլ չենք կարող դուրս տանիլ»: Ա Տիմոթեոս Զ 5-7:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 30.07.2011, 16:17:
Ձեզ մոտ սխալ տպավորություն է ստեղծվել: Ես անտիսեմիստ չեմ և քրիստոնեաությանը հակառակ չեմ: Բայց հակառակ եմ շատ եկեղեցիների, որոնք իրենց շահը ամեն բանից վեր են դասում և այսպես ասած հոգևրականների ու կեղծ քրիստոնյաների, որոնք ապականում են քրիստոնեական կրոնը:
Չեմ կարծում, որ ինքս ինձ հակասել եմ: Ինչևէ, ավարտենք անպտուղ երկխոսությունը: Այլևս չեմ բանավիճելու ձեղ հետ:
Արէա (30.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ