Կլինեն մեծ կեղծիքներ` Հայաստանում կլինեն մեծ ցնցումներ. ես դա ասում եմ պարզ, որ յուրաքանչյուրը լսի: Որպեսզի մեր երկրում չլինեն ցնցումներ, լինի նորմալ, ժողովրդավարական վիճակ, բոլորը պետք է շահագրգռված լինեն` կազմակերպելու իրոք ազատ, թափանցիկ ընտրություններ:
................
Եթե կեղծիքներ լինեն, այո, ես լինելու եմ պայքարի առաջին դիրքերում: Մենք պայքարելու ենք վճռական ու սկզբունքային: Բայց, նորից եմ ասում, ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք չեն ուզում, որ մեր երկիրը հերթական անգամ խայտառակ լինի: Ես ասում եմ` եկեք կազմակերպենք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Բայց նաեւ ասում եմ` բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են, որ ընտրական հանցագործություն են անելու եւ մնալու են անպատիժ, չարաչար սխալվում են: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք` օրենքով ընձեռված բոլոր հնարավորություններով ու միջոցներով:
Էջանիշներ