Լևոնը վերադառնում ա այ էս ժամանակները:
Հաջորդ երկխոսությունը Կամոբլոգի հետա լինելու:
Լևոնը վերադառնում ա այ էս ժամանակները:
Հաջորդ երկխոսությունը Կամոբլոգի հետա լինելու:
էսպես չի մնա
Բա Վանոն վատ ա ասում?
Ժամանայը ոչ մի պահ չես կարող մոռանալ, որովհետև ամեն ինչ դրա մեջ ա որ իմաստ ունի… ապեր եթե էսօրվա Հայաստանը լիներ էն ինչ էս հայտարարություններն արված ժամանակ ես կարող ա հետդ համաձայնվեի… բայց էսօր ոչ մենակ Հայաստանն ա փոխվել, այլև տարածաշրջանը ու աշխարհը, ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու ֆինանսական տեսակետից… Ղարաբաղի հարցն էլ վրեն… չասեք էտի ֆակտոր չի…
կոնտտեքստից դուրս հայտարարություններն ու երաշխիքները նայելը սխալ ա…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 26.07.2011, 05:15:
Chuk (26.07.2011)
Կոնկրետ Հայաստանի դեպքում էլ էտի պտի փոխվի ապեր, թե՞ ուզում ես նույնը մնա մենակ գա էն մարդը որը քո ուզած ձևով կկանխորոշի…
բոյկոտը հենց էդ ա նշանակում Վարզօր ջան, չես վճարում ու չես օգտվում դու էլ ես տուժում ամբողջ համակարգն էլ ա տուժում… ու երկիրը shutdown ա լինում… դրա համար էլ ասում են ծայրահեղ միջոց ա ու ամեն հարմար ու անհարմար առիթով չես կարող օգտագործել… ու ով որ էդքան անհանգստանում դրա հետևանքների համար, պետք ա իզուր տեղը հակաբանակցական պրոպագանդաներ չանի…Տրանսպորտային միջոցի համար չվճարես` չես նստի, ավելի շուտ նստելու բան չի լինի: Հետո դա արդեն նույն ժողովրդի ներկայացուցիչ վարորդների հացը կտրել է նշանակում` անբարոյական քայլ:
Կոմունալ ծառայութոյւնների դիմաց չվճարելը պետության տանձին չի, որովհետև բոլորը սեփական են: Բացի այդ չվճարեցիր` չես ստանա: Կտրեն ամեն ինչ ու նորից կլինի 90-ականների սկիզբը և կիրականանան այն մարդկանց կանխատեսումները, որոնք Լևոնի վերադարձը կապում են լույս-գազ-ջուր չունենալու հետ
Երթեր ու ցույցերը ոչինչ չեն տա` դե գնա հա նստի ու ցույց արա, ում տանձին ա?
ապեր, Գյուլնազ տի հեքիթների փոխարեն որ մի քիչ հետաքրքրվեիր թե աշխարհում ինչ ա կատարվում էն ժամանակ սենց միամիտ բաներ չէիր ասիԵվս մի քանի հեքիաթ մեծահռչակ Գյուլնազ տատիի հեքիաթացանկից
Դու քո ասածներին ու թվարկածներին հավատում ես?
1. Չիլի - Պինոչետը ինքնակամ թողեց իշխանությունը ոչ թե ընդիմության ճնշման տակ, այլ "Վախտը եկել էր"
2. Պակիստան - տեսար հետո ինչ եղավ? Ով մնաց իշխանության?
3. Սոցիալիստական բլոկը - մեծ ախպեր Սովետը մեռավ, փոքր ախպերները հանձնվեցին` ոչ թե ժողովրդին սիրելուց ու ընդիմությանը լսելուց, այլ թափները չներեց
4. Մերձբալթիկա - Ինչը ինկատի ունես? Սովետական կարգերի փոփոխությունը? Էլու նույն 3-րդ կետի հեքիաթից ա
5. Հայաստան - .... դու որ չափողականությունից ես օրինակներ բերում ?????
1. բոլոր հեռացող իշխանությունների "վախտն էլ եկած ա լինում" որ ընտրություններով հեռանում են ու ով որ էդքան չի ջոգում որ իրա վախտը եկել ա դառնում ա Չաուշեսկու, Քադդաֆի, մուբարաք և այլն
2. Պակիստանում, մուշարաֆը ընտրություններով հեռացավ ու նստեց ընդդիմադիր կուսակցությունը՝ Բենազիր Բհուտոյի մարդը…
3. Քեզ ո՞վ ա ասում ապեր…Ռումինյաում չհանձնվեցին, Կուբայում չհանձնվեցին, Յուգոսլավիայում չհանձնվեցին… մի հատ կանալներդ ստուգի հա՞ ընգեր…
4. քո համար ամեն ինչն ա հեքիաթ ապեր, իսկ հեքիաթն էլ երևի իրականություն… Մերձբալթյան երկրներում կոմունիստներն ընտրություններով են հեռացել…
5. Նույնն էլ Հայաստանում…
ապեր, եթե դու քո երկրի տնտեսական, ռազմական, ֆինանսական ու քաղաքական վիճակին ծանոթ ես ու հլա երկրիդ կոորդինատներն ել չես կորցրել ու հլա աշխարհի վրա ես ապրում, կիմանաս ինչ հիմքերի վրա…Ախպեր ջան, լոլո պետք չի կարդալ "...պետքա ապահովեն..." ինչի հիման վրա? Խղճի խայթի, թե հայրենասիրության? Նորից եմ կրկնում, իրավունք չի այն իրավունքը, որի ետևում ուժ-լծակ չկա կանգնած:
Դե ես 15 տարիա ասում են "պետքա", բա ինչի չեն անում? Որովհետև տանձներին չի: Ոչ մեկը չի կատարում թույլի պահանջները![]()
ապեր դու քո երկրից խաբար չես, ամերիկայի հետ ի՞նճ գործ ունես… դու ավելի լավ ա քննություններդ պարապելով հանձնես, որովհետև երևում ա որ ոչ միայն դրսից խաբար չես այլև քո երկրից տեղեկություն չունես…Ախպերս դու լուսնից ես իջել?
Էդ որ մի ընտրություններից առաջ "արդարության և թափանցիկության" երաշխիքներ չեն տվել??? բայց պահել են?
Հհենց նույն ԱՄՆ-ում, մոռացել ես Բուշի ընտրությունները? Ինչ քաղքական վայնասուն էր?, ինչի էին Բուշի լեգիտիմությանը կասկածում? Բա ուր մնաց "ժողովրդավարական մեխանիզմները" ???
Մենակ խոսալով չի:
Ես էլ կարամ լեկցիա կարդամ, թե "ինչպես թռչել տիեզերք", բայց կյանքում կասմանավտ չեմ դառնա` չեն վերցնի:
Սաղս ասումենք "պետք է այսպես լինի, պետք է այնպես լինի": Որ պետք ա լինում վիզ են դնում, բայց ինչ-որ չեմ տեսնում, որ "պետք ա" ասողներից մեկն ու մեկը վիզ դնի ու արդյունքի հասնի:
երկրում ապրելը քիչ ա…
Chuk (26.07.2011)
Ապեր, միլիոն հոգի կարող են նույն նախադասությունն ասեն, նույն ձևի իրենց ներկայացնեն:
ՀԱԿ-ն իրա սկզբունքայնությունը, իրա համակիրների կամքը, իրա թիմի զոհեղությունների գնալը ցույց տվել ա:
Հետևաբար գրածդ այլ բան չի՝ քան իրականության խեղաթյուրում, իրավիճակի էժանացում:
Մի քիչ օբյեկտիվ ա պետք լինել սենց հավակնոտ բաներ գրելուց:
Վերջին խմբագրող՝ Chuk: 26.07.2011, 09:39:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե Մեֆ ջան, ռազ որ դու իմ երկրից հեռակա կարգով ավելի շատ բան գիտես, քան ես, էդ լավա
Քննություններս ես շատ վաղուց եմ հանձնել, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ բերածդ օրինակները փորձում ես ներկայացնել այնպես ինչպես քեզ հարմար է, ապա այստեղ տեղին է մեջ բերել մեր մեծ դերասաններից` "Ամեն սև բան Օթելլո չէ...": Ամեն ինչ չի այնպես, ինչպես քեզ թվում է ու ինչպես դու ընկալում ես:
Մենակ կյանքից բան չհասկացող կամ բացարձակ անտեղյակ մարդը կհավատա նրան, որ ՀՀ-ում կոմունիստները խաղաղ ու հանգիստ հեռացան: Երևի մոռացել ես, որ ժողովրդի դեմ տանկեր էին հանել, կամ ասենք նույն Մերձբալթյան երկրներում խաղաղ հեռացան: Իսկ որտեղ էլ որ մնացին` թափները ներեց, բայց ասենք հենց նույն Հարավսլավիայի գլխին տեսար թե ինչ սարքեցին ու մինչև հիմա էլ սարքում են:
Ժամանակը ամեն ինչ իրա տեղը կդնի, կսպասենք ու ինքդ կհամոզվես, որ սխալվում ես (չնայած քո համոզվել-չհամոզվելը Հայաստանի համար եղանակ չի փոխում)
Վերջին խմբագրող՝ Varzor: 26.07.2011, 09:57:
aragats (26.07.2011)
Ապեր, շատ մի նեղվի, ես ընդամենը Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից մեջբերում եմ արել: Ես մեղք չունեմ, որ գրեթե նույն բանը չորս տարի անց ՀԱԿ-ն ա ասում: Աչք ա ծակում չէ՞, նմանությունները: Այնպես որ ոչ մի խեղաթյուրում չկա, իսկ իրավիճակը էժանացրել ա ՀԱԿ-ը, ու լավ ա էժանացրել՝ 15-ից 1,5-ի իջնելով:
Ապեր, շատ մի նեղվի, ես ընդամենը Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից մեջբերում եմ արել: Ես մեղք չունեմ, որ գրեթե նույն բանը չորս տարի անց ՀԱԿ-ն ա ասում: Աչք ա ծակում չէ՞, նմանությունները: Այնպես որ ոչ մի խեղաթյուրում չկա, իսկ իրավիճակը էժանացրել ա ՀԱԿ-ը, ու լավ ա էժանացրել՝ 15-ից 1,5-ի իջնելով:
Varzor (26.07.2011)
Էս երկու առաջարկների թվաբական միջինը ո՞րը կլինիԿոնգրեսի ու կոալիցիայի առաջարկները
Հուլիսի 26-ին Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության երկրորդ ռաունդում համաձայնեցվել է երկխոսության օրակարգը, որը ներկայացվում է ստորև:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ
Քննարկման ենթակա հարցեր
1. Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկ
«Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում և դրանց ազատության, արդարության և օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ»
2. Կոալիցիայի առաջարկ
«Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորում
Սպասված երկխոսություն, հայտնի ելքով, ու թատրոն, էտ հայտնի ելքը վրեքս լավ գնով նաղդելու համար: ՀԱԿ-ը կարա քաղաքականությունից ազատ ժամանակ մարքեթինգի վճարովի կուրսեր կազմակերպի:
Varzor (26.07.2011)
Սրանց միջին չկա` տանձն ու խնձորը միջին չունեն
Երկուսն էլ "կոնստրուկտիվ" առաջարկներ են` մեկը մեկին չխանգարող ու չհակասող: Կարելի է միանգամից երկուստեք համաձայնվել
Բայց կոալիցիայի առաջարկը բոց աՀետաքրքիր ա ինչ ի նկատի ունեն? Ում համար են ուզում ձևավորել "քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ"? Իրենց մրցակցելու, թե իրենց հետ մրցակցելու?
![]()
Մեֆ ջան, իսկ ինչն ա խանգարում, որ արդար և սահմանադրական իրավուքին համապատասխանող ընտրությունները լինեն ոչ թե արտահերթ այլ հերթական?
Մինչև իշխանույթունները "Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ" կմշակեն, մի 6 ամիս կանցնի, էդ ընթացքում էլ մի քանի լավ-լավ բաներ կանեն ու հերթական ընտրություններին արդար կմասնակցեն ու կհաղթեն![]()
Վիճակը… քաղաքական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական ու արտաքին քաղաքական… կարող ա ես լավ չգիտեմ Հայաստանի վիճակը, կարող ա շատ էլ լավ ա, ժողովուրդը չի դժգոհում, բայց ինչքան ես եմ հասկանում ժողովուրդը դժգոհում ա որ ՀԱԿ-ն ավելի կտրուկ ու արագացված քայլերի չի գնում…
… բացի դրանից, եթե խանգարող հանգամանք չկա հերթականի համար ուրեմ իշխանություններն ընդհանրապես չպիտի գնան երկխոսության այն էլ օրակարգում ունենալով արտահերթ ընտրությունների հարցը… կարողանային քո պես ասել "իսկ ինչն ա խանգարում, որ արդար և սահմանադրական իրավուքին համապատասխանող ընտրությունները լինեն ոչ թե արտահերթ այլ հերթական" ապա ոչ կգանյին երկխոսության ոչ էլ կարդրադառնային ՀԱԿ-ին ընդհանրապես…
Մեֆ ջան, Հայաստանում ժողովրդի վիճակը, մեղմ ասած, էնքան էլ լավ չի: Հաստատ կարող է շատ ավելի լավ լինել, եթե մի քանի դրական փոփոխություններ կատարվեն, որոնց համար մեծ ռեսուրսներ պետք չեն` ընդամենը հետևողական և ազնիվ աշխատանք:
Հա, ճիշտ ես, ժողովուրդը դժգոհում ա, ու ՀԱԿ-ը չի գնում կտրուկ քայլերի, բայց հենց այստեղ էլ բացահայտումն է` մկների ժողովի նման "ճառ ասեմ, թե զանգ կախեմ":
Բացի այդ արտահերթ ընտրությունները ևս մեկ օպերկոտ կհասցնեն, առանց այդ էլ նոկաուտի մեջ գտնվող ֆինանսական վիճակի ծնոտին: Արդյունքում ավելի կխորանա ֆինանսական ճգնաժամը:
Եթե էդքան լավհ են, ուրեմն թող միջոցները իրենց գրպանից դնեն արտահերթի կազմակերպիչները (թե մեկ, թե նյուս կողմից):
Իսկ արտաքին քաղաքական վիճակը շատ ավելի լավն է, քան ԼՏՊ-ի ժամանակ` ամենամեծ արտքաին քաղաքական պարտությունները եղել են հենց ԼՏՊ-ի օրոք, այնպես որ սա ևս շարժառիթ չէ արտահերթի համար:
Նախ ասեմ ,որ իշխանության օրակարգում այդպիսի հարց չկա, որտեղից ես վերցրել այդ ինֆորմացիան???
Ենթադրենք` իշխանությունները համաձայնեցին, գլուխները կախեցին "գե լավ, արտահերթ անենք, ով հաղթեց` կեցցե հաղթողը և ժողովուրդը": Բայց..
միանգամից արտահերթ ընտրություններ կազմակերպել` նշանակում է նվազեցնել լեգիտիմ կառավարության ձևավորման շանսերը, քանի որ դեռևս առկա է կկեղծարարական ընտրական համակարգը, կոռումպացված և փտած դատական համակարգը: Գոնե անհրաժեշտ է որոշ ժամանակ, որպեսզի շտկվեն այս բացերը, կատարվեն անհրաժեշտ կադրային և օրենսդարակն փոփոխությունները: Իսկ այդ ժամանակը մոտավորապես այնքան է, որքան անհրաժեշտ է հերթական ընտրություններին հասնելու համար, դրա համար էլ իշխանությունները հիմա են գնում "երկխոսության", այլ ոչ թե անցած տարի կամ տարեսկզբից
Այսինքն` իշխանությունները գնացել են ՀԱԿ-ի հետ "երկխոսության" ոչ թե վախից կամ ճնշմանը չդիմանալուց, այլ ընդամենը փորձում են նվազեցնել քաղաքական լարվածությունը, "բարի քեռի" խաղալ , ժամանակ և միավորներ շահել հերթական ընտրություններին ավելի լավ դիրքերից մասնակցելու համար, բացի այդ ժամանակն է, որ իշխանությունները կտրկուկ գցեն ՀԱԿ-ի վարկանիշը, ինչը, իմ կարծիքով, արդեն տեղի է ունեցել` դատելով հանրահավաքներին մասնակիցների գնալով նոսրացող շարքերից:
Ամեն դեպքում, իմ կարծիքով, հաջորդ հերթական ընտրությունները նման չեն լինելու մինչ այդ եղածներից և ոչ մեկին![]()
Մի բան էլ ես ասեմ:
Ճիշտն ասած հեչ չէի սպասում, որ իշխանորթյունը կմտներ երկխոսության նման օրակարգով: Երևի Ղարաբաղի հարցի պատճառը մեծ դեր ունի այստեղ:
Ամեն դեպքում արդեն պարզ է, որ հաստատ կլինի արտահերթ գոնե նախագահական ընտրություն` սաղ բազարը հիմա միայն երաշխիքների մասով է: Սերժը նույնիսկ իր թեկնածությունը չի դնի էլ, այ կտեսնեք, կպատճառաբանի առողջական վիճակը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ