Ցավոք աղբյուրները միակողմանի են: Վասակի կողմից մարդ չկա գրող, որ նրան արդարացնի: Վարդանի անձնական և հայրենասիրական հատկանիշները երբեք չեմ բացառել: Բայց չեմ կարծում, թե Վասակն էլ Հայաստանի վատն է ուզեցել: Պարզապես հետզհետե խորացող թշնամությունը մյուսների հետ չափազանց հեռու է տարել նրան: Իսկ այն փաստը, որ Վարդան Մամիկոնյանը եկեղեցու կողմը բռնեց, որովհետև կաթողիկոսի հողերի ժառանգորդն էր, ակնհայտ է: Այսինքն, վտանգավոր գործ էր բռնել, շատ կուզենար, որպեսզի հայերի համար լավ լինի, բայց այս գործում ուներ իր և իր տոհմի մեծ շահը:
Կամ ասենք մի կողմ դնենք Վարդան Մամիկոնյանին ու ընդունենք, որ նա չեզոք է եղել արքային հանձնելու գործում, չնայած չեմ կարծում, որ այդպես է եղել: Հապա մյուս նախարարները, որ նրա կողքին էին: Ինչու էր Վարդան Մամիկոնյանը հանդուրժում այն դավաճան նախարարներին, որոնք քսաներկու տարի առաջ դավաճանել էին իրենց արքային: Իսկ թե նրանց հանդուրժում էր, թող բարի լիներ Վասակ Սյունիի հետ էլ մի կերպ լեզու գտնել:
Ինչ վերաբերվում է Վարդանի նահատակվելու խնդրին, ապա ես չեմ կարծում, որ նա ճակատամարտում էր, որպեսզի անպայման նահատակվեր: Իհարկե գիտակցում էր, որ կարող է զոհվել, բայց այդ նպատակով չէր ճակատամարտ տալիս: Ի դեպ, կարծիքներ կան, որ այդիսի մեծ և վճռական ճակատամարտ տալը սխալ էր հայերի կողմից: Շատ ավելի էֆեկտիվ կլիներ, եթե թաքնվեին ամրոցներում և մանր ճակատամարտերով բզկտեին պարսկական զորքը: