User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 90 146-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100140 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,336 համարից մինչև 1,350 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1336
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ունենք այն, ինչին արժանի ենք:
    Համաձայն չեմ, մենք արժանի ենք ավելիին և կունանանք դա Հոդվածը իրոք ոչ վատ "շարադրություն" էր, ոչ ավելին, և եթե այն այլ թեմայով լիներ, գուցե և կարելի կլիներ նրան այլ կերպ վերաբերվել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #1337
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ, մենք արժանի ենք ավելիին և կունանանք դա
    Իսկ ի՞նչը քեզ դուր չի գալիս ներկայիս բանակում, "սադիստ սերժանտներ ու դեմբելներ" չունենք, զինվորներն էլ "խոզանակով զուգարան չեն մաքրում", ի՞նչը չի գոհացնում քեզ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.07.2011)

  4. #1338
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ բան - կուզենայի, որ մեր բանակը ավելի կազմակերպված լիներ, սպաների և զինվորների բարոյահոգեբանական վիճակն ավելի բարձր լիներ ու նրանք ավելի գրագետ լինեին, տեխնիկան ավելի լավը լիներ, մարտական հրանագներն ավելի լավը լիներին և այլն, և այլն, և այլն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #1339
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի դեռ բանակ ծառայողները սարսռում են, բայց չեն պատմում, ու պնդում են որ մեր բանակը լավն ա, թերությունները մնալու են։
    Մի փորձեք ծառայեցնել բառերս ձեր նպատակների համար: Դե պատմեմ՝ իմացի, որ էդ չպատմածիցս բանակի լավն ու վատը չէր որոշում... Ոմն ոչնչության (զինվոր) խնդրանքը չկարողացա մերժել ու նենց բան արեցի իրա խաթր, որ քիչ էր մնում զորացրվելուց 20 օր առաջ դատեին… ես էդ դեպքը հիշելուց սարսռում եմ, բայց ախր էդ ընդամենը միջադեպ ա կապված իմ ու ոմն մեկի հետ ու բանակի լավ ու վատը ոչ էդ դեպքով էր որոշվում, ոչ էլ էդ դեպքի մասին իմ պատմել-չպատմելով

  6. #1340
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փորձեք ծառայեցնել բառերս ձեր նպատակների համար: Դե պատմեմ՝ իմացի, որ էդ չպատմածիցս բանակի լավն ու վատը չէր որոշում... Ոմն ոչնչության (զինվոր) խնդրանքը չկարողացա մերժել ու նենց բան արեցի իրա խաթր, որ քիչ էր մնում զորացրվելուց 20 օր առաջ դատեին… ես էդ դեպքը հիշելուց սարսռում եմ, բայց ախր էդ ընդամենը միջադեպ ա կապված իմ ու ոմն մեկի հետ ու բանակի լավ ու վատը ոչ էդ դեպքով էր որոշվում, ոչ էլ էդ դեպքի մասին իմ պատմել-չպատմելով
    Քո դեպքում չպատմածդ իսկապես բանակի հետ կապ չունի, բայց ցավոք շատերն էլ պարզապես բավարարվում են «նենց բաներ եմ տեսել, որ սկի պատմելու բան չի» բառերով, ու վերջում էլի հիշում, որ «մեկ ա, մեր բանակը լավն ա»։
    Համենայն դեպս հիշեցնեմ մոտ մեկ տարի առաջ տարածված վիդեո կադրերը, որում «աֆիցեռները» պիկնիկի ժամանակ ստորացնում էին զինվորներին, ու «աֆիցեռը» պատժվեց միայն այն բանի շնորհիվ որ
    1. դա նկարվել էր
    2. ինչ որ մեկը «դուխ» էր ունեցել դա տեղադրել ինտերնետում, ոչ թե ասել «բանակում նենց բաներ եմ տեսել, որ սկի պատմելու բան չի»։

    Ես պատկերացնում եմ, թե քանի նման դեպքեր չեն նկարվում, կամ նկարվում են հետո էլ «ավիցեռները» նայում ու հրճվում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (20.07.2011), Chuk (17.07.2011), Sagittarius (17.07.2011), Արէա (17.07.2011), Դեկադա (17.07.2011)

  8. #1341
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ բան - կուզենայի, որ մեր բանակը ավելի կազմակերպված լիներ, սպաների և զինվորների բարոյահոգեբանական վիճակն ավելի բարձր լիներ ու նրանք ավելի գրագետ լինեին, տեխնիկան ավելի լավը լիներ, մարտական հրանագներն ավելի լավը լիներին և այլն, և այլն, և այլն...
    Հուսամ օֆթոփի մեջ չեն մեղադրի

    Ի՞նչ ես կարծում, ումից ա առաջին հերթին կախված կազմակերպված լինելը:
    Ինչո՞ւ է ցածր զինվորների ու սպաների բարոյահոգեբանական մակարդակը:
    Ինչո՞ւ զինծառայողների զգալի մասը գրագետ չի:
    Ինչ՞ու տեխնիկան կարար ավելի լավը լինել, բայց չի:
    Ինչո՞ւ կանոնագրքերը ծայրից ծայր լցված ֆիկտիվ, "զուբրիտ" անելու համար նախատեսված հոդվածներով:

    Եթե թույլ տաս, ես երկու բառով պատասխանեմ, հետո եթե ցանկանաս դու էլ պատասխանի:

    Բոլոր հարցերին կարելի է լիարժեք պատասխանել մատնանշելով հասարակության զարգացվածության մակարդակը, հասարակությունում գործող կարծրատիպերն ու սկզբունքները, միջանձնյա հարաբերություննեի մակարդակը և այլն: Այսինքն բոլոր քո նշած թերությունները, որը կուզեիր որ չլինեին, չեն կարող չլինել մինչև չփոխվի հասարակությունը, որը ցավոք մի կամ երկու տարվա գործ չի:

    Հետևաբար ունենք այն, ինչին արժանի ենք: Երբ արժանի կլինենք ավելի լավ բանակի, հաստատ կունենանք:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.07.2011), Աթեիստ (17.07.2011)

  10. #1342
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ջոն ջան, եթե հիմա ման գաս ակումբում, թեմաներ կգտնես, որտեղ խոսվում ա ավտոճանապարահային պատահարների մասին ու մտահոգություններ հնչեցվում, ման գաս լրատվական կայքերում, էլի կգտնես:

    Ինչի՞ ենք բանակի մասին գրում:
    Որտև էդ բանակը պետք ա լինի իսկապես ամենակայացած կառույցը Հայաստանի:
    Ու ոչ թե համեմատական կարգով կայացած լինի, ասենք համեմատած ոստիկանության հետ, այլ իսկապես կայացած պետք ա լինի:
    Ու ոչ թե համեմատական կարգով կայացած լինի, ասենք համեմատած ռուսական բանակի հետ, այլ իսկապես պետք ա կայացած լինի:

    Օրական միլիոն պատահար ա լինում՝ աշխարհի ամենատարբեր կետերում, աշխարհի ամենատարբեր կառույցներում:
    Ինչի՞ ա բանակը ուշադրության կենտրոնում:

    Որտև երբ երեխուդ ավտո ես տանում ու ասում ես գնա քշի, դու ես իրա տերը, էդ քո հսկողության տակ ա, քո պատասխանատվության տակ ա: Երբ որ բանակ ես ուղարկում՝ ուղարկում ես պետության հսկողության տակ, պետության պատասխանատվության տակ:

    Ու եթե բանակ ես գնում՝ գնում ես պետությունդ պաշտպանելու:
    Ու եթե բանակ ես գնում՝ պետությունն էլ քեզ պետք ա պաշտպանի:

    Ու եթե համապատասխան չի պաշտպանում, պետք ա թռնես պետության դեմքին ու ասես. «Արա՛, երեխուս ուղարկել եմ, որ քեզ պաշտպանի, բայց դու էլ իրան պետք ա օտիդո պաշտպանես, էս քեզ ո՞նց ես պահում, արա՛, ինչի՞ չես հետևել, որ հաբռգած սերժանտ չլինի, որը երեխուս կխեղճացնի, ինչի՞ չես հետևել, որ ծառայակիցները երեխուս չխեղճացնեն, որ երեխես ինքնասպան չլինի, ինչի՞ չես հետևել, որ սպաներն երեխուս չծեծեն, ինչի՞ չես հետևել, որ բժիշկն երեխուս լավ բուժի, երեխես բանակից հիվանդ չգա»:

    Հա, դժվար ա բանակի պես կառույցին քննադատելը, որտև էդ մեր հպարտությունն ա, մեր երկիրն անվտանգ պահողն ա: Բայց մի վայրկյան անգամ իրավունք չունենք ձեններս կտրած նստելու, պիտի հա քննադատենք, որ իսկապես կայանա: Ամեն թեկուզ մանր թվացող դեպք պետք ա բարձրաձայնենք... իսկ երբ խոսքը գնում ա բանակում եղած սպանությունների ու ինքնասպանությունների մասին՝ տասնապատիկ անգամ բարձր պետք ա բարձրաձայնենք:

    Որտև եթե քո համար զորացրվելուց 20 օր առաջ եղածն արկած ա, հետաքրքիր պատմելու նյութ, որը մեկը ես մեծ հետաքրքրությամբ լսել եմ, իրականում դա իրա ուղնուծուծով մի երևույթ ա, որն ուղղակի չպետք ա լիներ, էդ բանակի թերությունների պատճառով եղած բան ա, էն ինչ-որ արել ես, չպիտի արած լինեիր, ոչ թե որտև արածդ վատ բան ա, այլ որտև չպետք ա իրավիճակը հասներ նրան, որ դու դա անեիր ու սենց լիքը բաներ: Իսկ դա ամբողջովին կայացած բանակի պատկեր չի: Էդ կակռազ նշանակում ա, որ լիքը անկատար բաներ կան, որոնց դեմն օր առաջ առնել ա պետք:

    Հարգում եմ բանակին պաշտպանելդ:
    Բոլորս էլ պետք ա պաշտպանենք:
    Բանակն ու երկիրը պետք ա պաշտպանենք:
    Բայց էդ չի նշանակում լռել անոմալիաների մասին, էդ չի նշանակում լռել ոչ կանոնակարգային իրավիճկաների մասին, էդ չի նշանակում լռել կատարված հանցագործությունների մասին ու էսպես շարունակ:


    հ.գ. Էսօրվա բանակում զինվորներին ստորացման դեպքեր կան ու ցանկացած մոր նման մտավախությունը նորմալ ու հասկանալի ա: Պետք ա փորձել ոչ թե մորը լռեցնել, այլ էդ անոմալիաների դեմն առնել: Ու բարձունքից թքած ունեմ, թե ռուսական բանակում ինչ ա կատարվում, ինձ հետաքրքրում ա հայոց բանակը, որը մեր երկրի հիմնասյունն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (20.07.2011), Freeman (17.07.2011), John (17.07.2011), Lion (17.07.2011), Varzor (17.07.2011), Աթեիստ (17.07.2011), Արէա (17.07.2011), Գեա (17.07.2011), Դեկադա (17.07.2011), Նաիրուհի (17.07.2011)

  12. #1343
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատասխաններիդ հետ համաձայն եմ, բայց հետևությանդ հետ` ոչ: Մենք արժանի ենք ավելիին և հաճախ մեզնից չէ կախված այն, որ մենք վատ վիճակում ենք գտնվում: Օրինակ, պատկերացրու մի լավ, կրթված տղա, որ աղքատ ընտանիքում է ծնվել և առայժմ աղքատ է - նա արժանի է դրան?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #1344
    Պատվավոր անդամ matlev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Գրառումներ
    951
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Կոնկրետ նշածս հեղինակը հարյուրավոր այլ հոդվածներ ունի մեր հասարակության ամենակեղտոտ երևույթների մասին, ու բանակի մասին հոդվածը բնավ էլ ամենացավոտն ու գլոբալը չի դրանց մեջ:
    ...
    Մի քիչ օֆֆտոպ...
    Նույն հեղինակի մեկ այլ հոդված էր պատահաբար ընկել աչքովս:
    Կարող եք հանգիստ "քլնգել" ինձ…

    Ստանդարտ հայկական սերիալի սցենարի հեղինակի մակարդակ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.07.2011), Շինարար (17.07.2011)

  15. #1345
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխաններիդ հետ համաձայն եմ, բայց հետևությանդ հետ` ոչ: Մենք արժանի ենք ավելիին և հաճախ մեզնից չէ կախված այն, որ մենք վատ վիճակում ենք գտնվում: Օրինակ, պատկերացրու մի լավ, կրթված տղա, որ աղքատ ընտանիքում է ծնվել և առայժմ աղքատ է - նա արժանի է դրան?
    Իսկ դու ո՞ւմ ի նկատի ունես "մենք" ասելով: Ես օրինակ, ինչպես քո ասած տղային, այնպես էլ սրանց, նաև սրանց, ու էլի լիքը սենցների:

    Matlev, դիտմամբ եմ նույն հեղինակի հոդվածներին հղում կատարում` վերջին գրառմանդ ի պատասխան:

  16. #1346
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու ո՞ւմ ի նկատի ունես "մենք" ասելով: Ես օրինակ, ինչպես քո ասած տղային, այնպես էլ սրանց, նաև սրանց, ու էլի լիքը սենցների:

    Matlev, դիտմամբ եմ նույն հեղինակի հոդվածներին հղում կատարում` վերջին գրառմանդ ի պատասխան:
    Նկատի ունեմ Հայ ժողովրդին
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #1347
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատի ունեմ Հայ ժողովրդին
    Ես էլ

  18. #1348
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ ուրեմն Հայ ժողովուրդը արժանի է ավելիին, հաստատ արժանի է: Ու պետք չէ անվերջ նրան մեղադրել ներկա դժբախտությունների մեջ, մեղքի բարդույթով ծանրաբեռնել առանց այդ էլ բարդութավորված մեր ժողովրդին. "Արժանի ես նրան, ինչ ունես" թեմայով: Դա ամեն մի կրեատիվի վերջն է, մարդիկ էլ շուռ կգան ու կասեն` արժանի ենք, վերջ: Ու ոչ մի առաջընթաց երբեք չի լինի:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #1349
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փորձեք ծառայեցնել բառերս ձեր նպատակների համար: Դե պատմեմ՝ իմացի, որ էդ չպատմածիցս բանակի լավն ու վատը չէր որոշում... Ոմն ոչնչության (զինվոր) խնդրանքը չկարողացա մերժել ու նենց բան արեցի իրա խաթր, որ քիչ էր մնում զորացրվելուց 20 օր առաջ դատեին… ես էդ դեպքը հիշելուց սարսռում եմ, բայց ախր էդ ընդամենը միջադեպ ա կապված իմ ու ոմն մեկի հետ ու բանակի լավ ու վատը ոչ էդ դեպքով էր որոշվում, ոչ էլ էդ դեպքի մասին իմ պատմել-չպատմելով
    Կներեք որ թեմայից շեղվում եմ
    Ջոն, էդ ոմն ոչնչությունը կարող ա՞ բժշկականից էր
    The cake is a lie.

  20. #1350
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...էս ինչքան շատ մեծ- մեծ խոսացողներ կան:

    ...

Էջ 90 146-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100140 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •