Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Ինձ սկսում ա թվալ, որ մարդ պտի բանակում մահ տեսնի, որ հասկանա որ բանակը վատն ա։
Ով գնացել ու ողջ-առողջ հետ ա եկել, շատ գոհ ա (մենակ 2 բառով ասում են, որ տեսել էն նաև վատ բաներ, ու չեն պատմում թե ինչ, որտև էդ հեչ չի բռնում «լավ բանակ» կամ գոնե «նորմալ բանակ» արտահայտության հետ)։
Դե ասեք քանի փողոցներում սովից չենք մեռնում, երկիրն էլ կարգին երկիր ա, էլի։
Կեցցե մեր բանակը, որ կարող է զինվորների մեծ մասին ողջ տուն ուղարկել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (06.07.2011), Ungrateful (05.07.2011), VisTolog (05.07.2011), Աբելյան (05.07.2011)
Lion (06.07.2011)
Սամ ջան, չեմ ասում մի գնա, բայց մի ասա լավն ա, եթե իրականում լավը չի։
Եթե աշխատողը վատ ա աշխատում բայց շեֆը միաշտ ասի, ապրես լավ ես աշխատում, ըստ քեզ նա կսկսի՞ ավելի լավ աշխատել։
Պետք է բարձրաձայնել վատի մասին, որ մարդիկ իմանան ինչ ուղղությամբ աշխատեն։ Ես ընդունում եմ որ ներկայիս ՊՆ-ն իսկապես որոշակի քայլեր անում ա բանակի վիճակը լավացնելու ուղղությամբ։ Բայց դա չի նշանակում, որ բանակն արդեն իմ ուզած մինիմումին հասել ա։ Վերևը գրել եմ իմ ուզած մինիմումը, զինվորը բանակում եթե մեռնում է, ապա միայն թշնամու գնդակից։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ախպերնյակ, չեմ ասում, թե բանակը լավն ա որպես համակարգ: բանակը լավն է և անհրաժեշտ է որպես կառոյւց, և անկախ նրանից, թե բանակում ինչ պայմաններ են, բանակը պետք է լինի ու դրա լինելու միակ պայմանը զինվորներ ունենալն է:
Այո, բանակում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կաիրք ունեն, բայց հիմա ինչ? ասենք "վատն ա, չենք ուզում, որ մեր երեխեքը գնան ու իրենց հետ վատ բաներ տեղի ունենան" ու կամաց-կամաց դատարկենք բնակը ու վեշերներս միշտ հավաքած-պատրաստ պահենք, որ թուրքերի գալուց արագ թռնենք երկրից?
Եկեք տարանջատենք բանակը կառույց երևույթ և որպես գործող համակարգ:
Բանակը որպես երևույթ-կառույց մեր երկրի և ազգի համար ամենանահրաժեշտ կառույցն է: Այն չի կարող լինել վատը, քանի որ ամենաանհրաժեշտը վատը չի լինում
Բանակը որպես գործող համակարգ` այնքան էլ լավը չի, որոշ առումներով նույնիսկ վատն է: Եվ սա "ընդամենը" կառավարման խնդիր է:
Բանակի պարագայում ճիշտ է "չեղած տեղը, քյալամն էլ միրգ է" արտահայտությունը, սակայն ճիշտ է նաև այն փաստը որ բավարարվել միայն ունեցածով և չզարգացնել ու կատարելագործել որպես կառույց և համակարգ առնվազն սխալ է
Բուն բանակը մենակ զինվորը չի, բայց առանց զինվոր` բանակ չկա![]()
Արտակ ջան դու ոնց ես դա քեզ պատկերացնում:
Զինվորների գլխին չեն կարա 24ժ հսկողություն դնեն, դա անհնարա, միշտ էլ զինվորները իրանց միջանձնային հարաբերությունները պարզելու վայր կգտնեն, վերջի տարբերակ կթքեն հսկողության վրա ու հենց հսկողների ներկայությամբ իրար կվնասեն: Տղեքի կռիվը միշտ էլ լինելույա, միշտ էլ իրար խփելու են ձեռքով ու ոչ միայն, միշտ էլ վնասվածքներ են լինելու, ու ցավոք նաև մահվան դեպքեր, այլ կերպ չի կարա լինի, համենայն դեպք տենց մոդել չեմ տեսնում որ կարա էդ ամենը կասեցնի:
Loading your personal settings....
Սամ ջան, կարան 24 ժամ հսկեն` ամեն մեկի վրա չիպ դնեն ու ցեպով կապեն: կամ զսպաշապւկով: Զատո բան չի լինի : D
Այ սենց տարբերակին համաձայն են մեր բանակ չսիրողները?
Չեմ հասկանում, էդ տենց ասողների տղերքը հեչ գոնե մի անգամ թաղի տղերքի կամ դպրոցի երեխեքի հետ կռիվ չեն արել? Թե մենակ կոմպով են կռիվ-կռիվ խաղում?
Չգիտես ինչու մեր դպրոցում (ինստիտուտում, թաղում) ինչքան էլ կռիվ լիներ, ոչ մեկն ինքնասպան չէր լինում։ Երևի մենք հասարակությունից շատ կտրված էինք, կամ մոդայից էինք հետ մնացել։ Դե գեղցիքից ի՞նչ պահանջես։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Համեմատելու չի քաղաքացիական մարդու ու զինվորի վիճակը, գռաժդանսկու կողքը ընկերներ կամ ընտանիք կա, կամ վերջի վարյանտ կարա էն ումից դավադիտա եղել էլ հետը չշփվի, կամ էլ չգիտեմ հելնի գնա ուրիշ տեղ ապրի, իսկ Բանակում 2 տարի ստիպված նույն չաստում նույն մարդանց հետ ես ծառայում. / չնայած տեղափոխման զեկուցագրերն էլ տարածված են, բայց դե դրանցից ոչ բոլորին են ընթացք տրվում հասկանալի պատճառներով/
Արտակ ջան ինքնասպան լինողների կեսն էլ ուզում եմ մի շաբաթ հոսպիտալում կայֆավատ ըլնեն էն էլ սխալ հաշվարկ են անում ու զոհվում են հանուն 7օր կայֆավատի...
Իսկ մնացածը անումա էն որ մարդը մենակա լինում ծառայության մեջ, ու իրա պրոբլեմի հետ մնումա դեմ դիմաց, ելք չի գտնում ընկնումա շոկային վիճակի մեջ ու նեռվերը չեն դիմանում... Դրա դեմը առնելու ձևը էնա որ բանակում միշտ արվումա, զամպալիտների կողմից/ու ոչ միայն/ բավականին հաճախ հիշացվումա որ հիշեք տանը մարդ կա սպասող, խնդիր ունենաք դիմեք ամեն ինչով կօգնենք...
Ղեկավար կազմը ի՞նչ մեղավորա որ սպային դիմելը կամ սպայից օգնություն խնդրելը ամոթա բանակում /դե երևի հասկացաք ինչ օգնության մասինա խոսքը/ իսկ դա գալիսա մեր ժողովրդի մտածելակերպից...
Մի բան որ հաստատա դա այնա որ զինվորին դավադիտ անողը ինքնասպանության հասցնողը 99 տոկոս դեպքերում հենց նույն իրա նման զինվորներն են: Բազմաթիվ օրինակներ եմ տեսել.
Loading your personal settings....
Ես մի քիչ տեսնում եմ:
Եթե ինչ-որ, դեռեւս ինձ անհայտ ճանապարհով կարանանք մարդկանց ուղեղներից հանել քյառթիզմը, գողականաքյառթական պանյատների աստվածացումը, ապա հասարակության մեջ (հետեւաբար նաեւ բանակում) կոնֆլիկտներն ահագին կպակասեն:
Արատավոր երեւույթներից լրիվ ձերբազատվել հնարավոր չի, բայց մի քիչ քաղաքակիրթ դառնալու հույս կա:
Իմ ուսանող տարիներին համալսարանի տարածքում 4 սպանություն եղավ, 3-4 ինքնասպանություն: Կարծեմ ՀՊՃՀ-ն Երևանում էԱսեմ, որ տվյալ բունի ուսանողների անակը չի գերազանցում մեկ բանակային կորպուսի զինծառայողների քանակը, իսկ արական սեռի քանակով` կեսն էլ չի:
Վերջին ինքնասպանություների ավեացման կոծկված սկանդալը ոչինչ չի ասում?
Fedayi (14.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ