davidus-ի խոսքերից
Հիմա որ ասեմ՝ տենց բա չկա, չես նեղանա, չէ՞։ Էսօր քո հանրային կառավարման համակարգում (պետականը ներառյալ) չկա մի ենթահամակարգ, որը լինի քոնը, այիսնքն՝ Հայաստանի Հանրապետությանը։ Ոնց նայում ես ստեղից ընդեղից copy-past արած օրենքներ, հետևաբար և պետական կառույցներ։ Է՞ս ա մեր հոգեկերտվածքը։ Հաստատ չէ։
Ու սա դու համարում ես ոչ թե համակարգի մեղքը, այլ հասարակությա՞ն։ Հասարակությունը ինչո՞վ ա մեղավոր, որ վաղվա օրը չի տեսնում։ Կարող ա կույր ա, լավ չի տեսնում։ Եթե մեկ, երկու հոգի լինեին, հանարավոր ա ընդունեի, որ մարդիկ վատատես են, եղած բաները չեն տեսնում։ Բայց եթե էսօր երկրից բողոսքում ա նույնիսկ լավ էլ խոշոր գործարարը (չհաշված մնացած 2-2.5 միլիոն հայաստանցիները), ապա պետք ա ուղղակի հասկանալ, որ երկրի էս վիճակը վսյո տակի ոչ արժեհամակարգից ա կախված, ոչ էլ կովերը ոչ ստերիլ եղանակով կթելուց (վարչապետի ականջը կանչի)։
ՄԻ անգամ էլ եմ ասում, չկա տենց բան։ Նախորդ քննարկումներում հազար անգամ քննարկել ենք, որ ներկայիս գործող համակարգը փոխելը ընդամենը կես տարվա գործ է՝ միայն մատերի վրա հաշված մարդկանց փոփոխության դեպքում։ Համակարգի բարդ լինելով մարդկանց աչքերը վախացնել պետք չի։
Երկու օր առաջ սոց.ապ-ից քաղվածք էր պետք։ Գնացի Սախարովի հրապարակի վրա գտնվող գրասենյակը։ Մտա, սովորականի պես դիմումը գրեցի։ Ինձ ինչ ասի աշխատողը.
- Մի շաբաթ հետո պատրաստ կլինի։
- Ավելի շուտ չի լինի։
- Չէէ, ինչ եք ասում, էս թուղթը պիտի.... (ու ստեղ մի հատ լեկցիա թե ով ինչ պիտի անի ու վերջում պետը ոնց պիտի ստորագրի ու կնքի)։
Ընդամենը մի զանգ վերևներին, ու էդ քաղվածքը 15 րոպե հետո ձեռքս էր։ Վերջում էլ իրենք շնորհակալություն ասեցին, ձեռքի հետ էլ որպիսությունս հարցրեցին։
Հիմա ստեղ պարզ տրամաբանական հարց ա առաջանում։ Բայց ինչի ա պետք այպայման մի հատ հոգնա անել, որ սրանք իրանց տեղից շարժվեն։ Ո՞վ ա խանգարում էդ համակարգին, որ ավելի արագ ու արդյունավետ աշխատի։ Չլինի՞ ընդունարանում նստած աշխատողը։ Հաստատ չէ։ Բաժնի պե՞տը. էս էլ չէ։ Լավ, դրանց գրասենյակի պե՞տը. որ լավ էս նայում, էս էլ չի։ Շատ պարզ երևում ա, որ նույն էս մարդիկ կարող են լավ էլ արագ ու օպերատիվ աշխատել՝ առանց «լրացուցիչ մոտիվացիայի», բայց ինչի՞ չեն անում։
Պատասխանը շատ պարզ ա. որովհետև էն ամենավերևներում մարդիկ չեն ուզում ու նրանց ձեռք չի տալիս, որ ներքևիները նորմալ աշխատեն, քանի որ.
- առանց կաշառքի ամսեկան 70.000 դրամ աշխատավարձով տուն չես պահի, ու սա նրանք շատ լավ գիտեն,
- պետական աշխատավարձը բարձրացնելու համար փողը բյուջեից պիտի գնա, իսկ էդ փողերը վերևում հիմա էլ վատ չեն ուտում։ Իմաստը որն ա բարձրացնելու,
- համատարած կաշառակերության պայմաններում շատ հեշտ ա իրականանում կադրային տեղափոխությունը ու մարդկանց ստրկացումը՝ սեփական շահերի դիմաց,
- էս պայմաններում յուրաքանչյուրի տակ թեկուզ չնչին, բայց որոշակի քանակությամբ կեղտ կա, ու եթե տվյալ անհատը չի ցանկանում էդ կեղտի համար մինչև վերջ հատուցի, ապա սուս փուս տեղը զիջում ա կամ անում ա էն, ինչ իրան վերևից կասեն։
Աշխարհում չկա մի երկիր, որտեղ նշածդ իրականությանը չհամապատասխանի։ Միակ ֆենոմենալ տարբերությունը երևի գերմանացիների հրշեջներն են, որոնք հրշեջ դառնում են ոչ թե նրա համար, որ փողոտ գործ ա (ընդհակառակը՝ կամավորության սկզբունքի վրա չվարձատրվող աշխատանք ա), այլ նրա, որ իր հայրը, պապը, պապի հայրը հրշեջ են եղել, ինքն էլ պիտի հրշեջ լինի։
Թե չէ կա մի կապիտալիստական երկիր, որտեղ նույնիսկ մարդկանց անձնային հարաբերություններում սեփական շահը դեր չունենա։ Իհարկե, չկա։ Ընենց որ, Վարզոր ջան, համակարգի թերությունները մի բեր փաթաթի ժողովրդի վզին։
Էջանիշներ