Մեֆ ջան, երկխոսությունը քննարկում ա մենակ ՀԱԿ-ը, մնացածը կողքից թամաշա են անում կամ ուղղակի հրճվում են: Կարող ա անտեղի են հրճվում, ու ի վերջո երկխոսությունը հանգեցնի սահմանադրական կարգի հաստատմանը Հայաստանում: Բայց իմ ախպեր, թույլ տուր չհավատալ դրան:
Ավելի լավ է հիմա գնան զիջումների
Ասենք Սերժը կարոտ ա մնացե, որ իրա գլխին դասախոսություններ կարդան այն մասին, թե ինչպես է ինքը երկխոսության արդյունքում հրաժարական տալու, ու ինչպես դրանից հետո Հայաստանը վագրային թռիչքներով զարգանալու: Ու շտապում ա հրաժարական տալ ամառային սեզոնին, քանի դեռ ՀԱԿ-ի միտինգային պոտանցիալը նվազագույնի վրա է, ինչպես ասում է Զուրաբյանը:
- Ի՞նչ է սպասվում հունիսի 30-ի հանրահավաքում: Արդյոք հասարակության մի հատվածը զոհ չի գնա Կոնգրեսի դեմ քննադատությանը, արդյունքում՝ մտավախություն չունե՞ք, որ հանրահավաքը սակավամարդ լինի:
- Կան օբյեկտիվ իրողություններ. հայտնի է, որ մեր մոբիլիզացիոն ռեսուրսն իր առավելագույնին հասնում է փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում: Միշտ էլ այդպես է եղել: Իսկ հետո սեզոնային առումով պակասում է, քանի որ մեր ակտիվիստների առնվազն քսան-երեսուն տոկոսը գնում են սեզոնային աշխատանքների, սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները եւ սկսվում է արձակուրդային սեզոնը, որի պատճառով մարդիկ կամ արձակուրդ են գնում, կամ պարզապես չեն գալիս հանրահավաքի: Այս գործոնները գործելու են, եւ բնականաբար, այս պահին նվազեցնելու են մեր մոբիլիզացիոն հնարավորությունները: Բայց դա ոչինչ չի նշանակում: Մենք շարունակելու ենք պայքարը՝ ժամանակավորապես մի քիչ նվազեցված ռեսուրսներով:и смех и грех
Ժողովուրդ, խնդրում եմ, ուշադրություն
Վերջերս բավականին շատ եմ զրուցել շրձապատիս մարդկանց հետ համակարգային փոփոխությունների առումով: Համարյա բոլորն էլ թեորեապես համաձայն են: Սակայն երբ արդեն մտերմությունից ելնելով հարցրեցի, թե արդյոք համաձայն են, որպեսզի կոռուպցիային նպաստող համակարգերը ձևափոխվեն... Զարմացա...
Մեծ մասը ԿՈՂՄ էին, որպեսզի կոռուպցիա լինի, որովհետև այդպես իրենց հարմար է
Ընդ որում ասեմ, որ նրանց մեջ կային տարբեր հասարակական դիրքի, տարիքի, մասնագիտությունների, քաղաքական հայացքների մարդիք:
Փաստորեն ստացվում է, որ մենք "բողոքում ենք", "քննարկում ենք", բայց մարդիք իրականում չեն ուզում:
Եվ հիմնական պատճառաբանությունը հետևյալն էր.
"Ես ուզում եմ ինչ-որ բան անել, բայց չեն թողում, կաշառք եմ տալիս` անում եմ: Եթե կաշառակերները վերանան, ապա ստիպված կլինեմ զրկվել դրանից"
Նույնիսկ ընկերներիցս մեկը բերեց օրինակ, որ ուզում է իր բնակարանի վրա նոր հարկ ավելացնել, սակայն չեն թողում, հիմա կաշառքը կտա ու կկառուցի: Հարցրեց "վատ բան եմ ուզում ախպեր ջան? Տունս եմ մեծացնում, ոչ մեկին էլ չեմ խանգարում, համ էլ մեր թաղում արդեն էնքան կան արած, հենց ինձ մենակ չի կարելի?"
Հ.Գ.
Անկեղծորեն ասեմ, զարմացած չեմ, բայց սպասում եմ ձեր արձագանքներին:
Ես էլ եմ զրուցում իմ շրջապատում ու լրիվ այլ ա պատկերը: Կոռուպցիան չի կարող ձեռնտու լինել մեծամասնությանը՝ կոռուպցիան ստեղծված է մեծամասնությանը թալանելու համար: Այլ հարց ա, որ կարող ա ոմանք չեն գիտակցում, որ 20 000 անոց խախտումից 5000-ով պրծնելով շատ ուրիշ տեղերից իրանց քթից ա դուրս գալի էդ 15000-ը: Ընդ որում համ ավտոտեսուչն ա տուժում, համ վարորդը: Բայց իմ համոզմամբ մեծամասնությունը ուզում ա արդար ապրի ու գիտակցումը ավելին ա քան հնարավոր ա, ուղղակի չեն թողնում արդար ապրել: Նույն սերայից ոմանք սիրում են նշել մենթալիտետը, խորհրդային անցյալը, կովկասյան խառնվածքը և այլն, ես էլ միշտ Վրաստանի օրինակն եմ աչքները խոթում:
Սա լրիվ առանձին թեմա է, ու երևի թե քաղաքականությունից դուրս ա: Իմ կարծիքով սա հոգեբանական ու սոցիալական խնդիր ա:
Չեմ կարծում, որ ինչոր բան թույլ տան օրենքից դուրս: Եթե թույլատրում են, նշանակում ա օրենքը թույլ է տալիս: Նշանակում ա մենք կաշառք ենք տալիս նրա համար ինչը օրենքով թույլատրվում ա: Այսինքն թույլատրող մարդիկ իրենց իսկ պարտականությունները կատարելու համար գումար են ուզում: Իսկ այն դեպքերը, երբ օրենքը չի թույլատրում, ուրեմն պետք էլ չի, որ կաշառքով թույլատրվի: Մեկը ես չեմ ուզի, որ իմ տունը մեծացնեմ օրենքից դուրս գալու հաշվին, քանի որ դա անուղղակի վնասում է շրջապատին: Շենքի բակերն են փոքրանում, կամ կառույցի սեյսմակայութնությունն է թուլանում... 1000 ու մի բան կա, որը մենք չենք էլ հասկանում, որ վնասա ոչ միայն մեզ այլև ուրիշներին...
Հիշում եմ, երբ շարային մասում էի աշխատում ու մարդիկ ինչոր հարցով դիմում էին ինձ ու ես չէի մերժում... զարմանում էին... ասում էին՝ ինչի՞ մի բան չես "պոկում"... Ես էլ աում էի՝ դա իմ պարտականությունն ա, ոչ թե իմ "դուքյանը"...
Մարդիկ շատ դեպքերում նույնիսկ զարմանում են, երբ որևէ պաշտոնյա, որևէ բան անելուց կաշառք չի ուզում: Էնքան չենք տեսել նման բան , որ դա սովորականից դուրս ա:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Նախ ասեմ, որ, ցավոք, բայց քեզ հետ համամիտ չեմ:
Ինչա նշանակում թալանելու համար? Մի տվեք` չեն էլ վերցնի: Ոնց որ ասում են. "տվողին վերցնող ա պետք", իսկ մեր մոտ տվողները քիչ չեն (խնդրում եմ սխալ չհասկանալ)
Այսպես է` եթե կա եմկը, որ պատրաստ է վճարել, ինչ-որ բանից օգտվելու համար, ապա կգտնվի մեկը, որը պատրաստ է այդ ծառայությունը մատուցել:
Սկսած դպրոցից, շատերին ձեռնտու է այդ համակարգը, քանի որ` լավ սովորողները քիչ են, լավ աշխատողները քիչ են և այդպես շարունակ:
Խանութ ունեցողին ձեռնտու է հարկերի կեսը կաշառք տալ և չմուծել:
Վարորդին ձեռնտու է կաշառք տալ և ակտը չմուծել:
Աշակերտին ձեռնտու է չսովորել, բայց լավ գնահատականներ ստանալ:
Ուսանողին ձեռնտու է դասի չգնալ, բայց դիպլոմ ստանալ:
Գարաժ սարքողին ձեռնտու է երեխաների խաղահրապարակը քանդել, կաշառքը տալ ու մեքենան կայանել:
....
Այս ցանկը կարելի է երկար շարունակել:
Փաստացի ստացվում է, որ մեզանից շատերը կընդգրկվեն այդ ցանկում և այս կամ այն ձևով համաձայն կլինեն կաշառք տալ:
Ի դեպ ասեմ, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում կաշառք են տալիս նաև օրինական հասանելի իրավունքից օգտվելու համար: Այսինքն համակարգ արդեն այնպիսին է, որ նպաստում է կաշառակերության զարգացմանը: Իսկ մեր ժողովուրդը, երկար այդպես ապրելով ոչ միայն համակերպվել է, այլև ընդունում է, որ դա "լավ չի, բայց մեկ-մեկ պետք է գալիս"
Tig (29.06.2011)
Տիգ ջան, չէի ասի, թե քաղաքական չի, որովհետև երկիրը այս "հոգեբանական ու սոցիալական" խնդրի պատճառով ճռռում ա, իսկ պետական բոլոր խնդիրները քաղաքական են:
Հենց էդ ա, որ թույլատրում էն օրենքի խախտումով: Օրինակ. որոշ դեպքերում այդ թույլատվությունները կախված են մասնագետի կարծիքից կամ վերլուծությունների արդյունքից: Կեղծում են ու "օրինական" թույլատրում: Այ հենց այդ կեղծիքն էլ վճարովի է
Իսկ քո ասած տարբերակը "ընդամենը" պաշտոնական դիրքի չարաշահում է![]()
Tig (29.06.2011)
Չէ: Խնութի տիրոջը ձեռնտու չի, որովհետև, եթե բոլորը կանոնավոր կերպով հարկերը վճարեն, հարկերը հնարավոր կլինի նվազեցնել ու էդ մարդը նույնքան կամ, ավելի քիչ հարկ կվճարի, քան վճարում ա հիմա կաշառքի հետ միասին ու դրա հետ մեկտեղ չի լինի հանցագործի կարգավիճակում ու ամեն վայրկյան տուգանվելու, փակվելու, դատվելու ուրվականը գլխին կախված: Նմնատաիպ հակափաստարկներ կարող եմ բերել մյուս նշածդ օրինակների համար: Համակարգն է այնպիսին, որ մարդկանց դրդում է կաշառք տալ կաշառք վերցնել:
Վերջին պարբերությանդ հետ համաձայն եմ, «լավ չի, բայց մեկ-մեկ պետք է գալիս»: Մեկ-մեկ զուտ անձնական տեսանկյունից օգուտ ա տալիս, բայց էդ նույն մարդը հազար ուրիշ ֆրոնտներում տուժում ա կոռուպցիայից: Այսինքն գլոբալ առումով շատ նեղ շերտի մարդկանց գրպաններ ա լցվում ընդամենը՝ փոքրամասնությունը թալանում ա մեծամասնությանը: Իմ կարծիքով սրա գիտակցումը կա ու մեր ժողովուրդը պատրաստ ա օրինական երկրում ապրել, բայց մեզ պարտադրված ա որոշակի համակարգ: Իսկ համակարգը փոխելը շատ դժվար ա:
Դե լավա էլի, մեր սոցիումի թերությունները գցում ենք համակարգի վրա, մոռանալով որ այդ համակարգը ձևավոևվել է սոցիումի պատկերացումների և բարոյահոգեբանական կերտվածքի հիման վրա
Խանութի տիրոջը ասում ենք "... գարուն կգա, յոնջեն կբուսնի": Ելնելով տնտեսական համակարգի իներտության բացակայությունից նրան ավելի է ձեռնտու որ ԱՅՍՕՐ փող աշխատի, քան թե մի 10 տարի հետո սկսի քիչ վճարել հարկերը: Մեր ժողովրդի մոտ այսօորվա օրով ապրելը բավականին տարածված երևույթ է:
Հակափաստարկներ պետք չի բերել, քանի որ ըստ էության դրանք ոչ թե հերքում են փաստերը, այլ դրանք մեկանաբանում են սխալ և անհեռանկար լինելու տասանկյունից, բայց վերաբերմունքի վրա չեն ազդում:
Օրինակ. իմ ընկերներից մեկը սկզբունքորեն պետավտոտեսուչներին կշառք չի տալիս, կատարված խախտումների դիմաց տուգանքները (այսօր քաղաքում ոնց էլ քշես, մեկ է խախտում անելու ես` մեծ թե փոքր, դա արդեն անհատական է) բարեխղճորեն մուծում է պետական գանձարան:
Իմ և քո տեսանկյունից նա ճիշտ է, բայց վարորդների մեծամասնությունը այլ կերպ են վարվում:
Ես սկզբունքորեն կաշառք տալուն դեմ եմ, բայց կան բաներ, որ "մաղարիչ" են համարվում և նորմալ են նայվում շատերի կողմից: Սակայն այդ մաղարիչը նույնպես օրենքի խախտում է
Ճիշտ չէ, որ կաշառք տվողը նաև տուժում է այլ ոլորտում, նա կաշառք է տալիս և իր խնդիրն է լուծում: Այ կաշառք վերցնողը կարող է ինքն էլ հանդիպել կաշառք վերցնողի, բայց իրեն տուժող չի համարում` "վերցրել եմ` պիտի տամ էլ":
Կաշառք տվողը բողոքում է անարդարութունից, բայց տալիս է այդ կաշառքը, որովհետև համակարգի գործունեությունն այդպիսին է:
Ճիշտ է համակարգ փոխելը հեշտ չի, և դրա պատճառը այն է, որ այդ համակարգի օղակները (պաշտոնյաները, շարքային աշխատակիցները և այլն) նույն ժողովրդի ներկայացուցիչներն են:
Ոչ մի պատանի չի ուզում դառնալ "գաի պետ" կամ սովորական "գաիշնիկ", որպեսզի կանոնակարգի երթևեկությունը, այլ որպեսզի կարողանա ապահովել իր բարեկեցությունը
Այսօր պաշտոնի հասնում են մեծամասնորեն այն մարդիք, որոնք ոչ թե հայրենասիրական մղումներով են դրդված, այլ սեփական բարեկեցության խնդիրը լուծելու մղումից: Փաստացի նրանց շանսերը ավելի մեծ են պաշտոնի հասնելու, քանի որ պատրաստ են նաև դրա համար կաշառք տալ (պարտադիր չէ փողային, կարելի է նաև այլ ծառայություններ մատուցել):
Իսկ հայրենասեր մարդը չի հասնի իր պաշտոնին` կաշառք չի տա: Այս երկուսի միջև մրցակցությունը (պայքարը) անհավասար է, քանի որ սեփական բարեկեցության մասին մտածողը ավելի շատ բանի է պատրաստ, այդ թվում նաև անօրինական քայլերի![]()
Tig (29.06.2011)
Այ հենց այստեղ է մեր տարաձայնությունը (ամբողջ գրառմանը թույլ տուր չանդրադառնալ՝ որոշ չափով համաձայն եմ, որոշ չափով՝ ոչ): Սոցիումն ու համակարգն անշուշտ փոխկապակցված են՝ իմ կարծիքով առավելապես սոցիումի պատկերացումներն են կախված համակարգից, քո կարծիքով, եթե ճիշտ եմ հասկացել՝ հակառակը: Այսինքն ըստ քեզ եղած համակարգը ձևավորվել է ելնելով հասարակության հոգեկերտվածքից: Ես կարծում եմ, որ սույն համակարգը մեզ պարտադրվել է սկսած սովետական միությունից (միգուցե նաև ցարական ռուսաստանից) և շարունակվում է պարտադրվել տեղական դրածոների միջոցով, բայց ըստ էության էլի ռուսաստանից: Իսկ ահա հարևան Վրաստանը փոխելուց հետո արտաքին քաղաքական կուրսը մինչ այդ ունենալով մոտավորապես նույն արժեքներով առաջնորդվող սոցիում, հիմա հսկայական հաղթանակ ա տարել կոռուպցիայի դեմ:Դե լավա էլի, մեր սոցիումի թերությունները գցում ենք համակարգի վրա, մոռանալով որ այդ համակարգը ձևավոևվել է սոցիումի պատկերացումների և բարոյահոգեբանական կերտվածքի հիման վրա
Հիմա որ ասեմ՝ տենց բա չկա, չես նեղանա, չէ՞։ Էսօր քո հանրային կառավարման համակարգում (պետականը ներառյալ) չկա մի ենթահամակարգ, որը լինի քոնը, այիսնքն՝ Հայաստանի Հանրապետությանը։ Ոնց նայում ես ստեղից ընդեղից copy-past արած օրենքներ, հետևաբար և պետական կառույցներ։ Է՞ս ա մեր հոգեկերտվածքը։ Հաստատ չէ։
Ու սա դու համարում ես ոչ թե համակարգի մեղքը, այլ հասարակությա՞ն։ Հասարակությունը ինչո՞վ ա մեղավոր, որ վաղվա օրը չի տեսնում։ Կարող ա կույր ա, լավ չի տեսնում։ Եթե մեկ, երկու հոգի լինեին, հանարավոր ա ընդունեի, որ մարդիկ վատատես են, եղած բաները չեն տեսնում։ Բայց եթե էսօր երկրից բողոսքում ա նույնիսկ լավ էլ խոշոր գործարարը (չհաշված մնացած 2-2.5 միլիոն հայաստանցիները), ապա պետք ա ուղղակի հասկանալ, որ երկրի էս վիճակը վսյո տակի ոչ արժեհամակարգից ա կախված, ոչ էլ կովերը ոչ ստերիլ եղանակով կթելուց (վարչապետի ականջը կանչի)։
ՄԻ անգամ էլ եմ ասում, չկա տենց բան։ Նախորդ քննարկումներում հազար անգամ քննարկել ենք, որ ներկայիս գործող համակարգը փոխելը ընդամենը կես տարվա գործ է՝ միայն մատերի վրա հաշված մարդկանց փոփոխության դեպքում։ Համակարգի բարդ լինելով մարդկանց աչքերը վախացնել պետք չի։
Երկու օր առաջ սոց.ապ-ից քաղվածք էր պետք։ Գնացի Սախարովի հրապարակի վրա գտնվող գրասենյակը։ Մտա, սովորականի պես դիմումը գրեցի։ Ինձ ինչ ասի աշխատողը.
- Մի շաբաթ հետո պատրաստ կլինի։
- Ավելի շուտ չի լինի։
- Չէէ, ինչ եք ասում, էս թուղթը պիտի.... (ու ստեղ մի հատ լեկցիա թե ով ինչ պիտի անի ու վերջում պետը ոնց պիտի ստորագրի ու կնքի)։
Ընդամենը մի զանգ վերևներին, ու էդ քաղվածքը 15 րոպե հետո ձեռքս էր։ Վերջում էլ իրենք շնորհակալություն ասեցին, ձեռքի հետ էլ որպիսությունս հարցրեցին։
Հիմա ստեղ պարզ տրամաբանական հարց ա առաջանում։ Բայց ինչի ա պետք այպայման մի հատ հոգնա անել, որ սրանք իրանց տեղից շարժվեն։ Ո՞վ ա խանգարում էդ համակարգին, որ ավելի արագ ու արդյունավետ աշխատի։ Չլինի՞ ընդունարանում նստած աշխատողը։ Հաստատ չէ։ Բաժնի պե՞տը. էս էլ չէ։ Լավ, դրանց գրասենյակի պե՞տը. որ լավ էս նայում, էս էլ չի։ Շատ պարզ երևում ա, որ նույն էս մարդիկ կարող են լավ էլ արագ ու օպերատիվ աշխատել՝ առանց «լրացուցիչ մոտիվացիայի», բայց ինչի՞ չեն անում։
Պատասխանը շատ պարզ ա. որովհետև էն ամենավերևներում մարդիկ չեն ուզում ու նրանց ձեռք չի տալիս, որ ներքևիները նորմալ աշխատեն, քանի որ.
- առանց կաշառքի ամսեկան 70.000 դրամ աշխատավարձով տուն չես պահի, ու սա նրանք շատ լավ գիտեն,
- պետական աշխատավարձը բարձրացնելու համար փողը բյուջեից պիտի գնա, իսկ էդ փողերը վերևում հիմա էլ վատ չեն ուտում։ Իմաստը որն ա բարձրացնելու,
- համատարած կաշառակերության պայմաններում շատ հեշտ ա իրականանում կադրային տեղափոխությունը ու մարդկանց ստրկացումը՝ սեփական շահերի դիմաց,
- էս պայմաններում յուրաքանչյուրի տակ թեկուզ չնչին, բայց որոշակի քանակությամբ կեղտ կա, ու եթե տվյալ անհատը չի ցանկանում էդ կեղտի համար մինչև վերջ հատուցի, ապա սուս փուս տեղը զիջում ա կամ անում ա էն, ինչ իրան վերևից կասեն։
Աշխարհում չկա մի երկիր, որտեղ նշածդ իրականությանը չհամապատասխանի։ Միակ ֆենոմենալ տարբերությունը երևի գերմանացիների հրշեջներն են, որոնք հրշեջ դառնում են ոչ թե նրա համար, որ փողոտ գործ ա (ընդհակառակը՝ կամավորության սկզբունքի վրա չվարձատրվող աշխատանք ա), այլ նրա, որ իր հայրը, պապը, պապի հայրը հրշեջ են եղել, ինքն էլ պիտի հրշեջ լինի։
Թե չէ կա մի կապիտալիստական երկիր, որտեղ նույնիսկ մարդկանց անձնային հարաբերություններում սեփական շահը դեր չունենա։ Իհարկե, չկա։ Ընենց որ, Վարզոր ջան, համակարգի թերությունները մի բեր փաթաթի ժողովրդի վզին։
Վերջին խմբագրող՝ davidus: 29.06.2011, 14:54:
Ճիշտ ես հասկացել ինձ
Համամիտ եմ քեզ հետ, որ համակարգն է մեզ այսպիսին դարձրել, բայց որպեսզի կարողանանաք համակարգը փոխել, առաջին հերթին ինքներս պետք է փոխվենք
Ձուկը գլխից է հոտում, բայց մաքրում են պոչից
Վրաստանը հերիքա օրինակ բերեք, ժողովուրդ, հարցրել եք վրաստանում ապրող մարդուն?
Ասենք թե վրաստանում կոռուպցիոն ցածր օղակը փոքրացել է և "չի աշխատում": Բայց դրանից Վրաստանի վիճակը որպես պետություն չի լավացել, ժողովրդի կենցաղը չի լավացել, քաղաքական լարվածությունը չի նվազել: Վրաստանում իրավիճակը չի փոփոխվել արտաքին քաղաքական կուրսի փոփոխումից: փոփոխությունները կատարվել են իշխանությունների կողմից` պայթյունավտանգ իրավիճակը մեզմացնելու համար:
Հա, Դավ ջան: Վերևից փոխելը արագ կլինի: Բայց մեկ ա սոցիումի մեղքն էլ կա: Սա միակողմանի երևույթ չի:
Ընկերս մի քանի որ առաջ մի բան պատմեց: Իր ծանոթներից մեկը սաղ օրը պետության փողերը լափողներին քֆրտելով ման ա գալիս: Օրերից մի օր իրանց գյուղում ինչոր օգնություն են բերում, ու նենց ա ստացվում, որ էդ օգնության բաժանման պատասխանատուն դառնումա էդ մարդը... Որոշ ժամանակ հետո, ընկերս տենում ա էդ մարդուն, տեսնումա նոր վիլիսով ա: Ասումա բա էդ որտեղի՞ց: Սա էլ թե՝ ...բա էն օգնությունը, բան ման.... Ընկերս ասում ա՝ արա դո՞ւ չէիր տենց անողներին քրֆում: Սա էլ թե՝ բա էլ եսիմ երբ տենց հնարավորություն ընկնի ձեռքս.... Հասարակության մեծամասնության մտածելակերպը էսա: Ճիշտ ա սա սոցիալական վիճակից ա կախված, բայց դե մարդու աչքը ծակա....
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ