User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 159 հատից

Թեմա: Շինարարություն, վերանորոգում: Հարցեր, առաջարկներ, կարծիքներ:

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց կվալտի էլ Եվ դա առավելապես նաև կախված է ոչ միայն սալիկի որակից, այլև սալիկի տակ խոռոչների առկայությունից
    Դե էստեղ արդեն խնդիրը ոչ թէ սալիկի մեջ է այլ վարպետի։Սալիկի տակ անթույլատրելի է խոռոչների առկայությունը։Իսկ գործի որակը ստուգելու համար անհրաժեշտ է գործի ընդացքում մի քիչ պնդերեսություն անել ու վարպետին խնդրել որ երբեմն պատահական ընտրված սալիկներ բարձրացնի։[/QUOTE]
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրը վիբրացիան չի
    Varzor Փորձիր ձեռքով թեթև հարված հասցնել բաժանարար (պերեգարոդկա) պատին և հիմնական պատին՝ կզգաս վիբրացիայի ՙզորությունը՚ Նույն էֆեկտով էլ քայլելուց է ձայնի խնդիր առաջանում.որքան ամուր հատակ՝այնքան քիչ դխկ ու շխկ։
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    խնդիրը նրանումն է, որ կերամիկան շատ ավելի լավ ձայնային փոխանցման միջավայր է, քան ասենք փայտը: Փաստացի շատ եմ լսել, երբ վերևի հարևանը քայլում է մետլախի վրայով Բաղնիքում խոսում ես` ամբողջ շենքը լսում ա :)
    Կոնկրետ բաղնիքի ու զուգարանի ձայնամեկուսացման խնդիրը ոչ թէ սալիկներն են. այլ օդափոխատար համակարգը։
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքս չի գնում պոկված սալիկների մասին: Պոկվածը կպցնելուց հեշտ բան չկա: Խնդիրը վնասված սալիկը փոխարինելն է:
    հիմնականում. եթե սալիկը լավ է փակցված. ապա այն չի վնասվում։Իսկ եթե ամուր չի կպած եղել՝ դրա հեռացումն էլ դժվար չի լինի։ Փոքրիկ մուրճով ու զուբիլով կարելի է այն հեռացնել։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (29.06.2011)

  3. #2
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էստեղ արդեն խնդիրը ոչ թէ սալիկի մեջ է այլ վարպետի։Սալիկի տակ անթույլատրելի է խոռոչների առկայությունը։Իսկ գործի որակը ստուգելու համար անհրաժեշտ է գործի ընդացքում մի քիչ պնդերեսություն անել ու վարպետին խնդրել որ երբեմն պատահական ընտրված սալիկներ բարձրացնի։
    Միանգամայն ճիշտ ես
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Varzor Փորձիր ձեռքով թեթև հարված հասցնել բաժանարար (պերեգարոդկա) պատին և հիմնական պատին՝ կզգաս վիբրացիայի ՙզորությունը՚ Նույն էֆեկտով էլ քայլելուց է ձայնի խնդիր առաջանում.որքան ամուր հատակ՝այնքան քիչ դխկ ու շխկ։Կոնկրետ բաղնիքի ու զուգարանի ձայնամեկուսացման խնդիրը ոչ թէ սալիկներն են. այլ օդափոխատար համակարգը։
    Դե չէ էլի, ֆիզիկան հո մի քանի հատ չի Բուն հատակի վիբրացիան կամ ճոճը (առանց քայլելու կարելի է հատակը "փորձել" ճոճել) չեն, որ ձայնային խնդիր են ստեղծում: Երբ վերևդ դաշնամուր են նվագում կամ ջութակ, ահա այս պարագայում մետլախը "վատ ընկեր" է:
    Ինչքան էլ լավ կպցնես կամ ամուր սարքես: Կաբլուկով քղջկա քայլվածքից չես փախնի
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմնականում. եթե սալիկը լավ է փակցված. ապա այն չի վնասվում։Իսկ եթե ամուր չի կպած եղել՝ դրա հեռացումն էլ դժվար չի լինի։ Փոքրիկ մուրճով ու զուբիլով կարելի է այն հեռացնել
    Համաձայն եմ, իհարկե Առանց խոռոչների փակցված սալիկը կոտրելը դժվար գործ է, բայց ոչ անհնարին, նայած տանը քանի երեխա են, ու ինչ են գցել գետնին
    Զուբիլի ու մուրճի տարբերակը իրոք որ ամենահարմարն է: Մեկ էլ կողքիններին չվնասելու համար կարելի է կտրել այդ սալիկը (ձեռքով կամ բալգարկայով)
    Վերջին խմբագրող՝ Varzor: 29.06.2011, 10:53:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նետ (29.06.2011)

  5. #3
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան էլ լավ կպցնես կամ ամուր սարքես: Կաբլուկով քղջկա քայլվածքից չես փախնի
    Էս դեպքում անհրաժեշտ է ուղղակի դրսի դռան վրա հակակաբլուկային նշան փակցնել։քանի որ կաբլուկով տան մեջ ՙֆռֆռալ՚ չի կարելի ցանկացած հատակի դեպքում։ ։Այն նախատեսված է ասֆալտի համար։
    Վիբրացիայի ու ձայնի տարածման անհամաձայնությանդ հետ համաձայն չեմ։Բայց վիճելու ցանկություն չունեմ։ Գործնականը ցույց կտա։
    Վերջին խմբագրող՝ Նետ: 29.06.2011, 11:05:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (29.06.2011)

  7. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դեպքում անհրաժեշտ է ուղղակի դրսի դռան վրա հակակաբլուկային նշան փակցնել։քանի որ կաբլուկով տան մեջ ՙֆռֆռալ՚ չի կարելի ցանկացած հատակի դեպքում։ ։Այն նախատեսված է ասֆալտի համար։
    Վիբրացիայի ու ձայնի տարածման անհամաձայնությանդ հետ համաձայն չեմ։Բայց վիճելու ցանկություն չունեմ։ Գործնականը ցույց կտա։
    կաբլուկը ասֆալտի համար ??
    Կարծում եմ, որ այն ավելի շատ գործնական կամ երեկույթային մաստ ունի, ուրիշ բան որ մեր աղջիկները դրանք կրում են նույնիսկ տանը

    Չեմ ասում, թե վիբրացիան կապ չունի ձայնի հետ, քանի որ ձայնը հնեց ինքը վիբրացիա է: Սակայն ընդհանուր կոնստրուկցիայի վիբրացիան կապ չունի կոնստրուկցիայի միջով ձայնի տարածման հետ: Այստեղ կապ ունի ներքին մեխանիկական հատկությունները, մասանվորապես ձայնային թափանցելիությունը: Կերամիկան երբեք ձայնամեկուսիչ չի համարվել, նույնիսկ հակառակը Տակը ամբողջովին դատարկ հատակը ավելի լավ ձայնա և ջերմամեկուսացում է ապահովում
    Գործնականում, երբ քայլում են ավելի կարծր, ամուր և խիտ մակերևույթի վրայով, ապա ձայնը ավելի արագ է տարածվում, քանին որ շփման (հարվածի) կետում մակերևույթի ներքին մեխանիկական հատկությունների հաշվին այդ տատանումը տարածբում է ավելի արագ և "բարձր" լսելի է լինում
    Դրա համար էլ գորգի վրա քայլում ես` ձայնը խլանում է: Պարկետի միջով ձայնը ավելի վատ է թափանցում և տարածվում: Դրան նպաստում է 2 գործոն` պարկետը փայտ է և տակը ձյութ կա, որը նույնպես "խլացուցիչի" դեր է տանում:

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Կերամիկան երբեք ձայնամեկուսիչ չի համարվել, նույնիսկ հակառակը Տակը ամբողջովին դատարկ հատակը ավելի լավ ձայնա և ջերմամեկուսացում է ապահովում
    Գործնականում, երբ քայլում են ավելի կարծր, ամուր և խիտ մակերևույթի վրայով, ապա ձայնը ավելի արագ է տարածվում, քանին որ շփման (հարվածի) կետում մակերևույթի ներքին մեխանիկական հատկությունների հաշվին այդ տատանումը տարածբում է ավելի արագ և "բարձր" լսելի է լինում
    Դրա համար էլ գորգի վրա քայլում ես` ձայնը խլանում է: Պարկետի միջով ձայնը ավելի վատ է թափանցում և տարածվում: Դրան նպաստում է 2 գործոն` պարկետը փայտ է և տակը ձյութ կա, որը նույնպես "խլացուցիչի" դեր է տանում:
    Միանգամայն ճիշտ է, որքան խիտ են դասավորված տվյալ նյութի մոլեկուլները, այնքան ավելի փոքր կորուստներով են անցնում նրա միջով ձայնային ալիքները: Մոտեցող գնացքի ձայնը կարելի է լսել մի քանի կիլոմետրից, եթե ականջը կպցնենք ռելսերին, իսկ օդի միջով այն կլսենք շատ ավելի ուշ:
    Պարզ փորձ. ականջը կպցրեք սեղանին ու գրիչով հարվածեք սեղանին, որքան պինդ նյութից է պատրաստված սեղանը, այնքան ավելի բարձր կլինի ձայնը, այն դեպքում երբ օդի միջով լսվող ձայնը շատ ավելի ցածր կլինի:

    Դե իսկ կերամիկական սալիկի մոլեկուլներն անհամեմատ ավելի խիտ են տեղակայված, քան փայտի, ձյութի, և բետոնի մոլեկուլները: Հետևաբար նրա միջով ձայնը ավելի փոքր կորուստներով կանցնի:

    Հ.Գ. կարևոր է որպեսզի ձայնի աղբյուր հանդիսանա հենց տվյալ նյութը, ավելի ճիշտ ձայնի ստեղծման պատճառ դառնա (կոկրետ էս դեպքում կաբլուկը կպնելով սալիկին առաջացնում է ձայն), լոգասենյակում խոսակցությունը հարևանների կողմից լսելը կապել սալիկների հետ, կարծում եմ ճիշտ չի:

  9. #6
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. կարևոր է որպեսզի ձայնի աղբյուր հանդիսանա հենց տվյալ նյութը, ավելի ճիշտ ձայնի ստեղծման պատճառ դառնա (կոկրետ էս դեպքում կաբլուկը կպնելով սալիկին առաջացնում է ձայն), լոգասենյակում խոսակցությունը հարևանների կողմից լսելը կապել սալիկների հետ, կարծում եմ ճիշտ չի:
    Ֆիզիկայի տեսանկյունից` լավ էլ ճիշտ ա
    Չեմ ասում, որ մենակ սալիկներից ա, բայց սալիկենրը նպաստում են: Մանավանդ մեր հայրենակիցները տարածք ստանալու համար քանդում են լոգասենյակների "պետական" կոնստրուկցիայով նախատեսված մեկուսացման խցիկները
    Ձայնը պատից այն կողմ անցնելու համար անհրաժեշտ է որպեսզի այդ ձայնը փոխանցվի ինչ-որ բանի միջոցով: Սալիկների միջոցով ավելի լավ է փոխանցվում
    Ձեզ ծանոթ չի բաժակով հարևաններին լսելու տրյուկը ? :Ճ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (29.06.2011)

  11. #7
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Տակը ամբողջովին դատարկ հատակը ավելի լավ ձայնա և ջերմամեկուսացում է ապահովում
    Ցավք գիտատեխնիկական առաջնդացը դեռ նույնիսկ պլաններ ու պատկերացում չունի թէ ինչպես կարելի է ստեղծել ամբողջովին դատարկ հատակ։Թեպետ դրանց մոտավոր պրոյեկտները հանդես են եկել մուլտֆիլմերում ՙթռչող գորգերի՚ տեսքով։
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործնականում, երբ քայլում են ավելի կարծր, ամուր և խիտ մակերևույթի վրայով, ապա ձայնը ավելի արագ է տարածվում, քանին որ շփման (հարվածի) կետում մակերևույթի ներքին մեխանիկական հատկությունների հաշվին այդ տատանումը տարածբում է ավելի արագ և "բարձր" լսելի է լինում
    Ոչ թէ գործնականում.այլ տեսականում։Միայն թէ տեսական հաշվարկներդ այս դեպքում կիրառելի չեն։Քանի որ՝ այո կարծր հատակը կարող է լավ ձայնահաղորչիչ լինել սակայն դա այն եպքում. եթե կարծր նչութին հարվածես մեկ այլ կարծր նյութով։Որպես կանոն մարդիկ մուրճերով անընդհատ հարվածներ չեն հասցնում իրենց հատակներին։Հարևանին խանգարող հիմնական միջոցը դա երեխաների վազվզոցն է կամ թեկուզ և ծանրաքաշ մարդու քայից առաջացած վիբրացիան։Նորից կրկնեմ որ սալիկապատ հատակը մի քանի անգամ վիբրադիմացկուն է քան այլ հատակները։Որպես գործնական օրինակ նորից հիշեցնեմ ՝ ձեռքով հարվածեք հենասյանը հետո միջնապատին ու եկեք իզուր ֆիզիկային ՙչչարչարենք՚
    Սալիկի վերանորոգումը դժվար գործ համարողներին էլ կուզեի հիշեցնել. թէ ինչ անհարմարությունների առաջ կարող են կանգնել նրանք. եթե իրենց պարկետը ուռչի կամ ճաքերը լայնանան(բավական հաճախ հանդիպող երևույթ)Սալիկապատ հատակի ՙթերություններն՚ էլ շատ հեշտությամբ կարելի է ծածկել հասարակ գորգով։
    Բոլորի վոտքի տակը թող ամուր լինի

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.06.2011)

  13. #8
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավք գիտատեխնիկական առաջնդացը դեռ նույնիսկ պլաններ ու պատկերացում չունի թէ ինչպես կարելի է ստեղծել ամբողջովին դատարկ հատակ։Թեպետ դրանց մոտավոր պրոյեկտները հանդես են եկել մուլտֆիլմերում ՙթռչող գորգերի՚ տեսքով։
    Ինձ ճիշտ չհասկացար Ասում եմ, որ եթե հատակի տակը փուչ ա լինում (օրինակ տախտակով պոլերը կամ էլ կեղծ հատակները (կերամիկական կայ այլ սալիկներ են, բայց անմիջապես բետոնի հետ չեն առնչվում))
    կարծ ասած`հատակը հենց հարևանի տանիքի (առաստաղի) հետ անմիջապես չի շփվում` արանք կա:
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ թէ գործնականում.այլ տեսականում։Միայն թէ տեսական հաշվարկներդ այս դեպքում կիրառելի չեն։Քանի որ՝ այո կարծր հատակը կարող է լավ ձայնահաղորչիչ լինել սակայն դա այն եպքում. եթե կարծր նչութին հարվածես մեկ այլ կարծր նյութով։Որպես կանոն մարդիկ մուրճերով անընդհատ հարվածներ չեն հասցնում իրենց հատակներին։Հարևանին խանգարող հիմնական միջոցը դա երեխաների վազվզոցն է կամ թեկուզ և ծանրաքաշ մարդու քայից առաջացած վիբրացիան։Նորից կրկնեմ որ սալիկապատ հատակը մի քանի անգամ վիբրադիմացկուն է քան այլ հատակները։Որպես գործնական օրինակ նորից հիշեցնեմ ՝ ձեռքով հարվածեք հենասյանը հետո միջնապատին ու եկեք իզուր ֆիզիկային ՙչչարչարենք՚
    Սալիկի վերանորոգումը դժվար գործ համարողներին էլ կուզեի հիշեցնել. թէ ինչ անհարմարությունների առաջ կարող են կանգնել նրանք. եթե իրենց պարկետը ուռչի կամ ճաքերը լայնանան(բավական հաճախ հանդիպող երևույթ)Սալիկապատ հատակի ՙթերություններն՚ էլ շատ հեշտությամբ կարելի է ծածկել հասարակ գորգով։
    Ախպեր ջան, հիմա իմ գլխին են մետլախի վրով երեխեքը վազվզում, դու "տոսական" ես ասում ?
    Մինչև մետլախ անելը պարկետ էր: Վիբրացիայից խուլ ձայն էր գալիս, ջահն էլ ճոչվում էր, սերվանդի ապակիներն էլ շխկշխկում: Բայց մետլախ անելուց հետո, ոնց որ կողքս քայլեն
    մեկ-մեկ տեսականը գործնականի հետ համընկնում ա
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորի վոտքի տակը թող ամուր լինի
    Շնորհակալ եմ, քեզ նույնն եմ ցանկանում ու նաև որ ոչ միայն ամուր, այլև հարթ, մաքուր և գեղեցիկ լինի, ճոխ սալիկապատված հատակի նման

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նետ (30.06.2011)

  15. #9
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հատ ինձ կասեք ֆինական տնակի հարցում, ավելի ճիշտ է ներսից դեսպե, թե գիպսակառդոն?
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հեծանիվի խնամք, վերանորոգում
    Հեղինակ՝ insider, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 5
    Վերջինը: 01.08.2015, 01:44
  2. Գրառումներ: 1
    Վերջինը: 15.06.2014, 17:45
  3. Հեծանիվների սպասարկում / վերանորոգում
    Հեղինակ՝ armatura, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2013, 22:47
  4. Ֆլեշի վերանորոգում
    Հեղինակ՝ Karen94, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.04.2012, 20:03
  5. Համակարգչային տեխնիկայի վերանորոգում
    Հեղինակ՝ Wave, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.05.2009, 18:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •