Ինքս լինելով հայ և մկրտված լինելով որպես քրիստոնյա, միևնույն է չեմ ընդունում, որ Աստվածաշունչը գրվել է Աստծո թելադրանքով:
Բայց չեմ ասում, թե Աստվածաշունչը լիովին սուտ է, կամ Աստված չկա: Չեմ ընդունում Աստծո այն խիստ անձնավորված կերպարը, որ նկարագրված է Աստվածաշնչի շատ հատվածներում:
Աթեիստ չեմ, սակայն ինձ քրիստոնյա էլ չեմ համարում: Քրիստոնյան դա միայն մկրտությունը չէ, այլ ապրելակերպ և հոգեվիճակ է, որը համարում եմ, որ չունեմ (պատճառները էական չեն)
Սակայն չեմ կարող չընդունել և չխոնարհվել գերագույն բանականության առջև, որի մտքի արդյունքն ենք նաև մենք:
Միայն շրջակա միջավյրը դիտելն արդեն բավարար է հասկանալու համար, որ ամեն ինչ ՄՏԱԾՎԱԾ Է: Ոչինչ պատահական տեղի չի ունենում, բոլոր կենդանի օրգանիզմերը բավականին բարդ և խելացի կառուցված համակարգեր են: Այնքան բարդ, որ խորապես պատկերացնելու համար, թե վերջնականապես իրենցից ինչ են ներկայացնում, մարդկային ուղեղը դեռ չի հերիքում:
Դե հիմա ասենք, որ այդ բարդագույն համակարգերը իրենք իրենց են ստեղծվել` ֆիզիկական երևույթների ազդեցության տակ: Պետք է հասկանալ մի բան. անտրամաբանությունը տրամաբանություն չի կարող ստեղծել, անկենդանը` կյանք, անսերը` սեր:
Խավարը երբեք լույս չի ծնում, լույսն էլ խավար չի ծնում, սակայն ստվերի համար անհրաժեշտ են և մեկը և մյուսը![]()
Էջանիշներ