Կրոնը և գիտությունը չեն կարող գոյություն ունենալ առանց իրար
Նայած, թե ինչն ենք կոչում "կրոն" և ինչը "գիտություն":
Ասեմ, որ դեիզմի տեսակետներն իմ ընկամանն էլ են ամենամոտը: Դեիստներ էին նաև Իլյումինատները
Սակայն մի "բայց" կա. պետք չե փորձել հասկանալ այն ինչն անհասկանալի է մեր գիտակցական մակարգակի համար: Ձգտել լիարժեք ընկալել և հասկանալ Աստծուն, դա նույնն է, ինչ փորձել Աստված դառնալ:
Կրոն սահմանումը ինքնին արդեն շատ մարդկային-նյութական է: Ավելի եթերային և անդոգմատիկ են հնչում ուսմունք կամ գաղափար հասկացությունները:
Եթե գիտությունը ծառայեցնում ենք նրան, որպեսզի ապացուցենք, որ աստված կա, ապա համարում եմ սխալ:
Եթե կրոնը ծառայեցնում ենք նրան, որպեսզի համարենք, որ գիտությունը աստվածային է` համարում եմ սխալ:
Բայց, հավատալ Աստծո գոյությանը և այդ հավատքն ավելի խորացնել գիտության միջոցով, ըմբռնելով Աստծո գերագույն բանականության արդյունք հանդիսացող բնական երևույթները` սա արդեն իմ կարծիքով լիովին համատեղելի է և նույնիսկ անհրաժեշտ:
Սակայն այստեղ բացակայում է բուն նպատակը` ինչի համար ենք անում այս ամենը?
Էջանիշներ