User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Դեիզմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեիզմ

    Դեիզմը (Lat. Deus - Աստված), կրոնափիլիսոփայական ուղղյածության աշխարհահայցք է:Ճանաչելով առկայությունը Աստծո եւ Աշխարհի արարման, դեիստները մերժում են գերբնական ու առեղծվածային երեւույթների, աստվածային հայտնության եւ կրոնական դոգմատիզմի գաղափարները:Միեւնույն ժամանակ, դեիզմ ենթադրում է, որ տրամաբանական սխեմաները և բնական երևույթների օբեկտիվ դիտարումը- միակ միջոցն է ճանաչելու Աստծուն եւ իր կամքը. Դեիզմ գնահատում մարդկային մտքի ազատությանը և ձգտում է հասնել ներդաշնակություն գիտության և Աստծո գոյության գաղափարի միջև, այլ ոչ թե հակադրվել, գիտությանը -Աստծուն.
    Դեիզմի հիմնադիրը համարվում է լորդ Հերբերտ Չերբերին (1583—1648).
    Թեև ես չեմ գտնվում որևէ (իզմի) ազդեցության ներքո, սակայն այս աշխարհահայացքի ուղղվածությունը ամենամոտն է ճշմատության արտահայտման իմ տեսանկյունին:
    Կուզենայի հարցնել ակումբի անդամների կարծիքը; հնարավոր է արդյոք միավորել կրոնը և գիտությունը?


    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.06.2011, 17:57: Պատճառ: աղբյուրի հղման շտկում
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (05.06.2011), Tig (06.06.2011)

  3. #2
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերում ա երեք աբրահամյան կրոններին /հուդայականություն, քրիստոնեություն ու մահմեդականություն/, անձամբ ինձ համար բարդ ա պատկերացնելը, թե ոնց ա հնարավոր դրանց հիմնադրույթները համադրել գիտական աշխարհընկալման հետ: Իսկ, ասենք, բուդդիզմը /որին, ցավոք, շատ մակերեսորեն եմ ծանոթ/ թերևս կարելի ա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (09.06.2011)

  5. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրոնը և գիտությունը չեն կարող գոյություն ունենալ առանց իրար
    Նայած, թե ինչն ենք կոչում "կրոն" և ինչը "գիտություն":
    Ասեմ, որ դեիզմի տեսակետներն իմ ընկամանն էլ են ամենամոտը: Դեիստներ էին նաև Իլյումինատները
    Սակայն մի "բայց" կա. պետք չե փորձել հասկանալ այն ինչն անհասկանալի է մեր գիտակցական մակարգակի համար: Ձգտել լիարժեք ընկալել և հասկանալ Աստծուն, դա նույնն է, ինչ փորձել Աստված դառնալ:
    Կրոն սահմանումը ինքնին արդեն շատ մարդկային-նյութական է: Ավելի եթերային և անդոգմատիկ են հնչում ուսմունք կամ գաղափար հասկացությունները:
    Եթե գիտությունը ծառայեցնում ենք նրան, որպեսզի ապացուցենք, որ աստված կա, ապա համարում եմ սխալ:
    Եթե կրոնը ծառայեցնում ենք նրան, որպեսզի համարենք, որ գիտությունը աստվածային է` համարում եմ սխալ:
    Բայց, հավատալ Աստծո գոյությանը և այդ հավատքն ավելի խորացնել գիտության միջոցով, ըմբռնելով Աստծո գերագույն բանականության արդյունք հանդիսացող բնական երևույթները` սա արդեն իմ կարծիքով լիովին համատեղելի է և նույնիսկ անհրաժեշտ:
    Սակայն այստեղ բացակայում է բուն նպատակը` ինչի համար ենք անում այս ամենը?

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (06.06.2011), Yellow Raven (07.06.2011)

  7. #4
    111
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց, հավատալ Աստծո գոյությանը և այդ հավատքն ավելի խորացնել գիտության միջոցով, ըմբռնելով Աստծո գերագույն բանականության արդյունք հանդիսացող բնական երևույթները
    Սա էլ ինչպես նախորդ երկուսը ոչ միայն սխալ է այլ նաև անիրականանալի: Գիտությունը ընդհանրապես հավատքի հետ գործ չունի, ու չի զբաղվում հավատքի խորացումով: Որպեսզի կարողանանք աստված տերմինը մտցնենք գիտության մեջ, ինչպես և ցանկացած այլ տերմին այն պետք է նախ և առաջ սահմանվի: Ինչ որ մեկը գիտի աստծո սահմանումը:
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն այստեղ բացակայում է բուն նպատակը` ինչի համար ենք անում այս ամենը?
    Բանը նրանում է, որ վերջին 2000 տարում մարդիկ ահագին խելացիացել են ու խոսացող օձերին ավելի դժվար են սկսել հավատալ, դրա համար էլ պետք ա մի քիչ լոգիկա, մի քիչ գիտական բարթ բաներ, տերմինալոգիա մտցնել կրոնի մեջ, որպեսզի էլի հնարավոր լինի մասսաներին խաբել ու կառավարել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (06.06.2011)

  9. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Խորհուրդ կտայի «Դեիզմ» թեման չվերածել Գիտություն և հավատք թեմայի կրկնօրինակի, հակառակ դեպքում ստիպված կլինենք փակել այս թեման՝ հաշվի առնելով, որ քննարկումներն ընթանում են զուտ մեկ ուղղությամբ, որի համար լիովին բավարար է «Գիտություն և հավատք» թեման և անիմաստ է ունենալ տարբեր վերնագրերով, բայց նույն բովանդակությամբ երկու թեմաներ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.06.2011), Moonwalker (06.06.2011), հովարս (06.06.2011)

  11. #6
    Լիարժեք անդամ Erkrazi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2011
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեիզմի հիմնական նպատակը Աստծուն բացատրելն է, ոչ թե երկրպագելը, իսկ այդ հիմքային հասկացությունը բացատրված լինելու դեպքում , կտրուկ փոփոխություն պիտի կատարվի ինչպես մեր աշխարհաընկալման չափանիշների այնպես ել հասարակական կարուցվածքի հետ:Ինչպես ես եմ պատկերացնում, տվյալ պարագայում գիտություն և կրոն հասկացությունները պիտի վերանան և ստեղծվի հիմքային համակարգի հասկացությունը, որպես գոյի դրսեվորման միակ և ունիվարսալ սխեմա:Այս պրոցեսը ուղեկցվելու է հայելային սիմետրիայի խզմամբ և գիտական ու գաղափարական աղբի ի հայտ գալով:
    Այստեղ հարց է առաջանում; կարող է արդյոք մարդկային հասարակությունը գոյատևել և զարգանալ նման պայմաններում' արանց հավատալու և հարաբերական-ամբողջական գիտելիք ունենալով, արդյոք դա վերջը չի լինի... Այո դա վերջը կլինի, սակայն, վերջը զարգացման հերթական սերիայի և միաժամանակ սկիզբը նորի:
    Ըստ իմ տեսության նմանատիպ վախեր եղել է նաև կապկամադկանց թերի բանականությունը մարդկայինով փոխարինվելու ժամանակ, որը ի տարբերություն էվոլյուցիոնիստների' ես համարում եմ սպոնտան պրոցես և կապում գանգի նրբացման(грациализация черепа) ֆենոմենի հետ:
    Տարբերությունը կայանում է նրանում, որ այս անգամ կստեղծվի Հոմո ...անվանենք նրան Սուպերմենիկուս:Վերջինինս հոգեբանական և կազմակերպման կարգի տարբերությունների հետ, կունենա նաև հետազոտությունների նոր նյութ, հանձինս "բանական" կոչված նախնիների ապրելաոճի, սովորույթների և պատմության:
    Մեր տրամաբանության ներքո դեռևս անհնար է հասկանալ, թե որոնք կլինեն նոր բոլորաշրջանի մարդկային հանրությունը շարժող և զարգացում ենթադրող ուժերն ու պայմանները, դա պարզ կդառնա ստեղծումից հետո ու երեվի թե սկիզբը նոր տարեգրության կսկսվի, ոչ թե Աբրահամի սերնդի, այլ դեիստներից ամենահանրանայտի հոգևոր ժարանգների թվարկմամբ:
    Տեր Աստված, քեզ դուր է գալիս? քո ստեղծած աշխարհը...

  12. #7
    111
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Erkrazi-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուզենայի հարցնել ակումբի անդամների կարծիքը; հնարավոր է արդյոք միավորել կրոնը և գիտությունը?
    Երևի թե բոլոր կրոններն էլ լիքն են անիրական առասպելներով ու հեքիաթներով, ոնց կարելի ա հեքիաթն ու գիությունը միավորել: Ու ընդհանրապես կրոնը ու գիտությունը իրար միավորելը, հակադրելը կամ ընդհանրապես համեմատելը սխալ է, դրանք ընդհանրապես տարբեր կատեգորիաներում են գտնվում: Գիտությունը ավելին իմանալու, մարդկային անհագ հետաքրքրությունը բավարարելու մեթոդ է: Իսկ կրոնը դա մասսաներին կառավարելու գործիք(մեխանիզմ) է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •