Մենք երկկր չունենք, փաստորեն: Բա էլ ու՞մ տանձին ա լեգիտիմ նախագահը: Բա ում տանձին են ընտրություններն ընդհանարապես: Բա խի ենք վաբշե բանակ պահում: Արի գնանք ռուսներին խնդրենք մի հատ վարկային կառավարիչ նշանակի Հայաստանի գլխին, համ աչքից կպրծնենք, համ էլ աչքացավից:
Ապեր, եթե դու էս կարծիքին ես մեր երկրի մասին, ես քո պայքարի իմաստը չեմ հասկանում:

Ինչ տարբերություն երբ կլինեն ընտրությունները, եթե մեկ ա ռուսների հետ բազայի պայմանագիրը կնքել ենք 50 տարով: Արի կլինի արտահերթ ԱԺ ընտրությունները 2061-ի մայիսին նշանակենք: Մեֆ, ահավոր սար ու ձոր ես ընկել, ու հեսա քարկապ ընկնելու վրա ես, իմ ախպեր: Առանց նեղանալու: Կարաս դու էլ ինձ հուսալքված դավաճան անվանես, չեմ նեղանա:
Ասենք հիմա Լևոնը լեգիտիմ նախագահ դարձավ, 50 տարվա պայմանագրի հետ ի՞նչ պիտի անի:
Ասենք ղարաբղւ հարցը լուծվեց, Լևոնն էլ նախագահ ա դարձել, Ադրբեջանը մեր հետ իրա նավթով կկիսվի, թե Բաքու-Ջեյհանի ուղղությունը կփոխեն, կսարքեն, Բաքու-Սիսիան-Ջեյհան: Ինչ եք իրար հետ կապ չունեցող բաները կապում զոռով իրար հետ, ու դեմ տալիս սաղիս որպես պանացեա: Լևոնի տիրոշ մայրիգը, որ սաղիս համոզել ա, որ մեր զարգացումը մենակ Ղարաբաղի հարցի լուծումից ա կախված: Որ երկիրը սենց պոռնիկանոց չսարքեին՝ օլիգարխներով, ախռանիկներով, գողագան մենթերով, դեբիլ դեպուտատներով, թալանչի նախարարներով, հիմա մեզ Ղարաբաղը ոչ մի հարցում չէր խանգարի: Փաստորեն չենք զարգացել, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված չէր: Մուտիտ: Չենք զարգացել, քանի որ քոսոտ իշխանություններ ենք ունեցել մինչև հիմա: Ու որ սենց գնա, բացի քոսոտներից ուրիշ բան չենք էլ ունենալու - երկխոսությունը վկա:
Լեգիտիմ իշխանություններ արտահերթ ընտրությունների միջոցով: Չէ մի չէ, ջեմով պոնչիկ: Մեր իշխանություններն արդեն լեգիտիմ են - երկխոսությունը վկա: Ոչ մի ոչ լեգիտիմի հետ երկխոսություն չեն վարում:
Չէ, ինձ ահավոր հետաքրքիր ա, էլի, ի՞նչ ա անելու ՀԱԿ-ը եթե արտահերթ ոչ մի ճռթս էլ չլինի: Ջրբաժա՞ն: Տո լավ է: Արդեն գիտենք ջրբաժանները ջրելու ձևերը - մի երկու պայման էլ կդնենք, կկատարվեն, ջրբաժանը կջերենք: Մեֆ ջան, ՀԱԿ-ը արդեն վաղուց ջրբաժանից ջրբաժանվել ա:

Էս կլոունդայաի աբսուրդը գիտես ո՞րն ա, որ ոնց ֆռանք, Լևոնը միծտ դակազատ ա անելու, որ ինքը ճիշտ էր:

Արտահերթ ԱԺ կլինի, ՀԱԿ-ը հասավ դրան: Չի լինի, միջանկյալ մի հատ ուրիշ նպատակ կդնենք ու մաքառելով կհասնենք էտ նպատակին՝ ՀԱԿ-ի գկխավորությամբ: Ու սենց մինչև հերթական:
Իսկ էն ինչ տեղի ա ունենալու պարզից էլ պարզ ա. արտահերթով կամ հերթականով ՀԱԿ-ը մտնում ա ԱԺ - Սերժը ավտոմատ իրա ՀՀԿով լեգիտիմանում ա- սադիստին չեզոքացնում են - ղարաբաղի գլխին գալիք քյալակներն արդարացնում են նրանով որ իշխանություններն ու ընդդիմությունը համակարծիք են էտ հարցում:
Ու վերջում մենք զարգանում ենք, էս էլ քո խաթեր

Էջանիշներ