Մեջբերում Benadad-ի խոսքերից Նայել գրառումը
Եղբայր ուշաադիր կարդա..,.ես ասում եմ, որ ուարտական արձանագրությունների լեզուն կոչվում է խալդերեն, քանի որ այն միայն պաշտամունքային լեզու է: Ես դեռ չեմ եսել որևէ մի պատկեր, որտեղ Խալդը պատկերված է աղեղնավոր Հայկի ձևով: Այստեղ մի ուրիշ հարց կա. Խալդը կրելով որոշակի նույնական նույն ինչ Հայկը, դրա պատճառով էլ նմանեցվել է Խալդ//Հայկ, բայց սա դեռ ապացուցված չէ, եթե ապացուցվի էլ, հայագիտությունը ոչնչով չի տուժի:

Իսկ քրդերը Առաջավոր Ասիայում հայտնվել են միայն մեր թվականության յոթերորդ դարում, արաբների արշավանքի ժամանակ: Ոչ մի ապացույց չկա, որ կուտիները քրդերի նախնիներն են, և բնակվել են Կորճայքի տարածքում... քրդերը քոչվորէին, իսկ Կորճայքի բնիկները, ըստ Քսենոփոնի, նստակյաց հողագործներ էին, ունեին բոլոր նստակյացի գույքը, ամենակարևորը պղինձ և գինի...
Քրդերի հարցում չեմ պնդում, ասում եմ, որ վարկած է:
Իսկ Խալդի պատկերները, տարբեր են` հիմանականում առյուծի վրա կանգնած, ձեռքում թասիկ և ինչ որ բան փոքրիկ բահի կամ շերեփի նման: Սակայն որոշ պատկերներում ` մասնավորապես ռազմական պարագաների (վահաններ, սաղավարտներ) պատկերված է այլ կերպ
http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%...B3%D0%BE%D0%B2
http://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%...B:NewHaldi.jpg

Դյականովն էլ նշում է, որ Հալդ-ը հետագայում նույնականացվեց Միհրի հետ?? Իսկ Մելիքաշվիլին նշում է, որ ասորական տարբերակներում նա նշված է "Ալդի" և համարում է դա բառբառային արտասանում ??