Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
Քաղդիերէնը կապ չունի Խալդ աստծու հետ:

Քաղդիերէնը՝ հին արտասանութեամբ քալդիերէն՝ ակկադերէնն է: Որոշ ժամանակ Բաբելոնը կոչուեց Քալդէա (Քաղդէա), իշխող ընտանիքի անունով:

Այժմ նրանց անունով գոյութիւն ունի ասորական մի կաթոլիկ եկեղեցի, համայնք, որ կոչւում է Քալդանի (հայերէն՝ քաղդէացի):

Haldi, Խալդի, ուրարտական աստծու անուն է, որմով Աճառեանն անուանել է Ուրարտուի ժամանակ արձանագրուած սեպագիր լեզուն:
Հենց այս տարբերակն է, որ ավելի ընդունված է:
Աճառյանի կողմից Խալդի լեզու է անվանվել պաշտոնական "ուրարտերենը"` խուռիերենը:

Քաղդիերեն տարբերակը հայերեն լեզվին բնորոշ ձևափոխությունների արդյունքում է ստացվել` լ=ղ (Երուշալիմ=Երուսաղեմ, Պավել=Պողոս և այլն)
Այո, գոյություն ունի քաղդի եկեղեցին (խալդեական) և ըստ էության նրանց լեզուն նոր-ասորերենն է (նորից նշեմ, որ ասորորերնը աքքադերենի, այսինքն հալդիերենի հյուսիսային բառբառների է համարվում) և ոչ մի կապ չունի Խալդ-Հայկ -ի հետ:
Եթե ուշադիր նայեք Ուրարտական Խալդ աստծու պահպանված պատկերին, ապա շատ նման է Աղեղնավոր Հայկին, ավլի ճիշտ պատկերված է աղեղնավոր` շատ մեծ նետով (միգուցե նիզակով) և գծապատկերով շատ նման է Հայկ (Օրիոն) համաստեղությանը: